TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+23.04 oC
Լիանա Ռաֆայելյան

Լիանա Ռաֆայելյան

Փոխվարչապետը հրաժարվում է ծառայողական ավտոմեքենաներից

15:31 24.01.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը քիչ առաջ այսպիսի գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Հարգելի՛ գործընկերներ Ինչպես գիտեք, դեռևս մայիսին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել էր իր գրասենյակի համար նախատեսված չորս ծառայողական ավտոմեքենաներից երկուսից: Հայտնում եմ, որ այսօրվանից հրաժարվում ենք ևս մեկ ավտոմեքենայից: Այսպիսով, մեր գրասենյակը կունենա ընդամենը մեկ ծառայողական ավտոմեքենա, որը […]

̰
Ո՞վ է տնօրինում «Գոլդեն փելես» հյուրանոցը. պարզաբանում է Նարեկ Բաբայանը

14:28 24.01.2019

Առայժմ «Գոլդեն փելես» հյուրանոցը տնօրինում է Արմեն Ավետիսյանը, կառավարության որոշում դեռ չկա գույքը պետությանը հանձնելու և ընդունելու մասին, կառավարության այսօրվա նիստից  հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: «Այն տեղեկությունները, թե հյուրանոցը ղեկավարում է Սասուն Միքայելյանի որդին, իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է պաշտոնյան: «Առայժմ քնարկվում են ընթացակարգերը, որովհետև բավական […]

̰
Պետությունը դեռ չի ընդունել Մանվել Գրիգորյանի նվերը

13:56 24.01.2019

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի Ակնալճի առանձնատունը պետությանը նվիրելու գործընթացն առայժմ կասեցված է: Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Համապատասխան մարմինները ստուգում են այդ գույքի ձեռքբերման օրինականությունը, սակայն գործընթացը կասեցված է, քանի որ դատախազությունն իր վերապահումներն է հայտնել, տեղեկացրել է Նարեկ Բաբայանը:

̰
Ես ինձ պարգևատրելու իրավասություն չունեմ. Նարեկ Բաբայան

13:43 24.01.2019

Կառավարության այսօրվա նիստից  հետո լրագրողների հետ ճեպազրույցում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանից լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք նա  պարգևավճարներ գրել է իր աշխատակիցների համար: Բաբայանն ասել է, որ, այո՛, բոլորին գրել է մեկ դրույքի չափով: Ինքն իրեն, սակայն, պարգևավճար չի գրել:   «Ես ինձ պարգևատրելու իրավասություն չունեմ»,- ասել է Նարեկ Բաբայանը:

̰
Ինչպես կոկաինը Թեմզայում հայտնվեց

00:53 24.01.2019

Բրիտանացի գիտնականները Թեմզա գետում մեծ քանակությամբ կոկաին են հայտնաբերել: Թմրանյութն այնտեղ է հայտնվել կոյուղուց: Ինչպես հաղորդում է The Times պարբերականը, կոկաինը հայտնաբերվել է, երբ գիտնականների ուշադրությունն է գրավել Թեմզա գետի ձկների անսովոր վարքագիծը: Ինչպես է կոկաինը հայտնվել կոյուղում Դեռ 2005 թվականին  բրիտանական  Sunday Telegraph -ը հետազոտություն էր կատարել և պարզել, որ կոկաինը մեզի հետ 3 օրվա ընթացքում […]

̰
Ավիավթարի միակ փրկվածին հասցրել են հիվանդանոց

21:35 23.01.2019

ՌԴ Մուրմանսկի շրջանի Օլենոգորսկի մարզում վթարի ենթարկված Ту-22М3 ռմբակոծիչի  անձնակազմի միակ փրկված անդամին հատուկ չվերթով ուղարկել են Մոսկվա՝  բուժման: Տուժածի առողջական վիճակը ՌԴ պաշտպանության նախարարության կենտրոնական հիվանդանոցի մասնագետների հսկողության տակ է  լինելու: Հիշեցնենք, որ ավիավթարը տեղի է ունեցել  հունվարի 22 ին՝  երեքշաբթի: Հաջող թռիչքից հետո ռմբակոծիչը պատրաստվել է Օլենոգորսկի օդանավալայանում վայրէջքի, բայց  հայտնվել է ձնահոսքի մեջ: […]

̰
Դատապարտյալներն ազատություն են ուզում. ՄԻՊ-ը չհայտարարված այցեր է կատարել քրեակատարողական հիմնարկներ

17:26 23.01.2019

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա հունվարի 21-ին չհայտարարված այցեր են իրականացվել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ: Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված 15 անձի հետ, ուսումնասիրվել նրանց իրավունքների ապահովմանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները: Ազատազրկված անձանց բողոքների հիմնական մասը վերաբերել է […]

̰
Որքա՞ն դրամաշնորհ է ստանալու Հայաստանը ԵՄ-ից և ինչի՞ համար

17:16 23.01.2019

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» պարզել է, թե ԵՄ-ից ստացվելիք ֆինանսավորումն ինչ բնույթի է  և ԱլԳ երկրներից ո՞րը ինչքան գումար է ստանալու և ինչի համար: Այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ ԵՄ-ն ու Համաշխարհային բանկը մինչև 2030 թվականը պատրաստվում են շուրջ 13 միլիարդ եվրո տրամադրել ԵՄ Արևելյան գործընկերության վեց երկրների՝ ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու համար։ ԱլԳ երկրներից ամենափոքր ֆինանսավորումը՝ 732 […]

̰
Ձմռանն անհրաժեշտ 7 հիմնական վիտամինները

14:43 23.01.2019

Գաղտնիք չէ, որ ձմռանը վիտամինների պակաս կա, ինչը հանգեցնում է հաճախակի հիվանդացության: Ահա 7 հիմնական վիտամիններ, որոնք կօգնեն անցկացնել ձմեռն առանց ընկճախտի ու մրսածության: 1. ԻՄՈՒՆԻՏԵՏԻ ՀԱՄԱՐ Իմունիտետի հիմնական պաշտպանը վիտամին Ց-ն է: Դեղահաբերի տեսքով բժիշկներն առաջարկում են օրական մեկ գրամից ոչ ավելի: Իսկ բնական տեսքով վիտամին Ց-ն շատ է ոչ այնքան լիմոնի և ցիտրուսային այլ […]

̰
Ակցիա՝ ի պաշտպանություն Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի

13:47 23.01.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը: Դատական կարճ նիստի ժամանակ ամբաստանյալների աջակիցները դահլիճում նստածներին բաժանել են  Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի լուսանկարները, իսկ նիստից հետո ակցիա են անցկացրել դատարանի դիմաց՝ պահանջելով  փոխել երկու ամբաստանյալների խափանման միջոց կալանքը: Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով բոլոր ամբաստանյալների խափանման միջոց […]

̰
Դատարանը վերացրեց Սմբատ Բարսեղյանի սանկցիան

13:31 23.01.2019

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով դատաքննությունն այսօր կարճ է տևել: Դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրել է, որ պետք է լսեին երկու տուժողի՝ Հովհաննես Հովհաննիսյանի և Անահիտ Ենգիբարյանի ցուցմունքները, սակայն Հովհաննեսն Արցախում է, իսկ Անահիտ Ենգիբարյանը գրություն էր ուղարկել դատարան՝ տեղյակ պահելով, որ հրաժարվում է ներկայանալ և ցուցմունք տալ առողջական վիճակի պատճառով: Դատավորը որոշեց հաջորդ դատական նիստի […]

̰
Մանվել Գրիգորյանն այսօր կներկայանա քննչական մեկուսարան և կկալանավորվի

16:20 22.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, Վերաքննիչ դատարանն այսօր՝ հունվարի 22-ին, ժ. 13։30-ին հրապարակեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը: Այս մասին դռնփակ դատական նիստից  հետո լրագրողներին տեղեկացրեց հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը: Այսպիսով, դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարեց գլխավոր դատախազության՝ Մանվել Գրիգորյանի այլընտրանքային խափանման միջոցը կալանքով […]

̰
Երևանը գրավում է զբոսաշրջիկներին համեղ խոհանոցով, պատմությամբ ու զվարճանքի վայրերով

00:29 22.01.2019

Բրիտանական Trailfinders  ընկերության փորձագետները պարզել են, թե որոնք են ամենահեռանկարային զբոսաշրջային ուղղությունները  2019 թվականին: Այս մասին հաղորդում է Express պարբերականը: Փորձագետների կանխատեսումներով՝ Նեպալը 2019 թվականին ամենապահանջվաղ ուղղությունն է լինելու: Դրան հաջորդում է Արգենտինան , երրորդ տեղում՝ Հարավային Աֆրիկան: Այս երկրների նախընտրությունը պայմանավորված է համեմատաբար մատչելի գներով: Օրինակ՝ Հարավային Աֆրիկայում մեքենաների վարձույթն ամենամատչելին է, բացի դրանից՝ […]

̰
Ի՞նչ կա աշխարհի ամենաշքեղ և իր տեսակի մեջ եզակի բիզնես-ինքնաթիռում

20:00 21.01.2019

Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան Ղազախստան է ժամանել 320 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռով և ներդրումային ծրագրեր է ակնկալում Աֆրիկայի ամենաաղքատ երկրի համար, գրում է News.tut.by  կայքը: Այդ ինքնաթիռը բիզնես-ջեթ կոչվող տեսակի բացառիկ օդանավ է՝ ստեղծված Boeing 787−8 Dreamliner-ի հիմքի վրա: Այդ ինքնաթիռի վարձակալության մեկ ժամն արժե 77 հազար դոլար: Մեկ շաբաթ այս բացառիկ օդանավով թռչելու համար վարձակալը […]

̰
Սեդրակ Քոչարյանն Արթուր Վանեցյանից պահանջում է հրապարակավ հերքել զրպարտությունը

15:07 21.01.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում՝ դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի  21-ին, տեղի ունեցավ «Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի» գործով նախնական դատական նիստը։ Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, հայց է ներկայացրել ԱԱԾտնօրեն Արթուր Վանեցյանի դեմ՝ պահանջելով «փոխհատուցել զրպարտության դիմաց և հրապարակայնորեն հերքել» 2018 թվականի սեպտեմբերի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ Վանեցյանի հայտնած այն […]

̰
Մի հատ ինձ նայեք. ես կարա՞մ լինեմ ճնշում գործադրող մարդ. Արմեն Գևորգյան

17:10 17.01.2019

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցը փոխելու ՀՔԾ միջնորդության քննությունն այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում ավարտվեց: Նախաքննական մարմինը ներկայացրեց իր հիմնավորումները, թե ինչու պիտի Արմեն Գևորգյանը կալանավորվի: Պաշտպանական կողմն էլ ներկայացրեց իր առարկություննեը: Մոտ երեքուկես ժամ տևած նիստից հետո Արմեն Գևորգյանը լրագրողներին հայտնեց, որ նիստի ժամանակ ներկայացրել է իր կարծիքով այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում […]

̰
Արմեն Բիլյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվեց

16:54 16.01.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով այսօրվա դատական նիստի ժամանակ ամբաստանյալներ Պավել Մանուկյանի ու Արմեն Բիլյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդեց փոխել Բիլյանի խափանման միջոց կալանքը չհեռանալու մասին  ստորագրությամբ: Պավել Մանուկյանն էլ իր կողմից ավելացրեց, որ «Բիլյանը հայրենիքին նվիրված մարդ է, այս ազգին պիտանի մարդ է: Նա հանցագործ անցյալ չի ունեցել, նա հայ ազգի մասին մտահոգ քաղաքացի  է […]

̰
Դատավորն ապաքաղաքականացված է. Մեսրոպ Մակյանը՝ ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ

14:30 16.01.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց հրաժարվեց նաև քրեական  գործից անջատված մասով մեղադրյալ Վահե Պետրոսյանը: Նա հրաժարվեց նաև իր նախաքննական ցուցմունքներից: Պետական մեղադրողը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները: Ըստ դրանց՝ Վահե Պետրոսյանը քաղաքականությամբ երբեք չի հետաքրքրվել, սակայն Կարեն Հակոբյանի հորդորով մասնակցել է  Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանության համար կազմակերպված ցույցին: Կարեն Հակոբյանն ասել […]

̰
«Ախպեր, խի՞ կրակեցիք, ի՞նչ էի արել». մեղադրյալի ցուցմունքը ՊՊԾ գնդի գրավման մասին

12:54 16.01.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքնության ժամանակ այսօր հրապարակվել են քրեական գործից անջատված մասով մեղադրյալներ Կարեն Հակոբյանի ու Վահե Պետրոսյանի նախաքննական ցուցմունքները: Դատարանը նախ հրապարակեց Կարեն Հակոբյանի նախաքննական ցուցմունքը, քանի որ վերջինս հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ, հրաժարվեց նաև իր նախաքննական ցուցմունքներից, սակայն ասաց, որ կպատասխանի դատարանի հարցերին: Կարեն Հակոբյանը պատմել է նախաքննական մարմնին, որ զինված խմբում […]

̰
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստն այսօր սկսվեց ամբաստանյալների աջակիցների ակցիայով

11:29 16.01.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով Պավլիկ Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և ևս 8 ամբաստանյալների դատաքննությունն այսօր սկսվեց ամբաստանյալների աջակիցների ակցիայով: Նրանք դահլիճում ցուցադրում էին բոլոր ամբաստանյալների լուսանկարները և պահանջում անցումային արդարադատություն: Այսօր ցուցմունք են տալիս քրեական գործից անջատված մասով մեղադրյալներ Կարեն Հակոբյանն ու Վահե Պետրոսյանը: Նրանք ներկայացել են դատարան: Մեղադրյալ Կարեն Հակոբյանը նշեց, որ հրաժարվում է նախաքննական […]

̰
Քոչարյանին կալանքի տակ պահելու հարցում կա մեծ պատվեր․ Հայկ Ալումյան

20:22 15.01.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով դատավարությունն այսօր կրկին ընդմիջվել է: Նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանը մերժել է պաշտպանական կողմի՝ դատարանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը և շարունակել գործի քննությունը: Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով  փոխարինելու միջնորդություն էր ներկայացրել պաշտպանական կողմը, իսկ նախաքննական մարմինը միջնորդել էր կալանքը  երկարաձգել ևս երկու ամսով, դատարանը […]

̰
Երիկամ ՝ iPhone 4-ի փոխարեն

09:13 12.01.2019

17-ամյա տղան վաճառել է իր երիկամը iPhone 4 և iPad գնելու համար։ Դեպքը տեղի է ունեցել 2011 թվականին։ Վան անունով չինացի մի տղա դիմել է վիրահատության:Ինչպես շատերը, Վանը նույնպես երազում էր ժամանակակից երևալ , «գլուխ գովել» հասակակիցների մոտ, հպարտանալ նոր iPhone-ով: Չինական կայքերից մեկում միջնորդ է գտել, որը խոստացել է օգնել նրան երազանքն իրականացնելու հարցում: […]

̰
Վարակի բռնկման պատճառով Royal Carribean ընկերության զբոսանավը շտապ վերադարձել է նավահանգիստ

16:15 11.01.2019

Մի քանի օր շարունակ 9000 ուղևոր արգելափակված է մնացել նավում՝ արագ տարածվող վարակի պատճառով: Oasis of the Seas զբոսաշրջային նավը հապճեպ վերադարձել է Ֆլորիդայի նավահանգիստ՝ տարածվող նորովիրուսի պատճառով: Նշենք, որ նորովիրուսն աղիների ու ստամոքսի  լորձաթաղանթի բորբոքային պրոցեսի հարուցիչ է, հանգեցնում է լուծի: Այդ վիրուսն անվանում են նաև «աղիքային հարբուխի» հարուցիչ: Հայտնի է, որ ուղևորներից 227-ը […]

̰
Վեց վիրահատությունից հետո վիրաբույժը քնել է հենց վիրահատարանում

16:02 11.01.2019

Չինացի վիրաբույժ Լուո Շանպենգը 20 ժամ շարունակ աշխատելուց և 6 բարդ վիրահատություն կատարելուց հետո քնել է հենց վիրահատարանում: Բուժքույրերից մեկը լուսանկարել է բժշկին, և լուսանկարը տեղադրել համացանցում: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, վիրաբույժը 5 վիրահատությունից հետո պատրաստվում էր հանգստանալ, սակայն բերել են մի տղամարդու, որի ձեռքը մսաղացով փշրված է եղել: Վիրաբույժը հասկացել է, որ անհնար է […]

̰
ԱՄՆ-ում ուսուցչուհին միջանցքով մեկ քարշ է տվել աուտիզմ ունեցող փոքրիկին

00:07 10.01.2019

ԱՄՆ Կենտուկի նահանգի Գրինափ շրջանի տարրական դպրոցներից մեկում ուսուցչուհին՝ Թրինա Աբրամսը, թևից բռնած դպրոցի միջանցքով մեկ քարշ է տվել 9-ամյա մի տղայի, որն աուտիզմ ունի։ Այդ տեսանյութն ի հայտ է եկել դպրոցի տեսախցիկների շնորհիվ: Տեսանյութը համացանցում տեղադրել է տղայի մայրը՝ Էնջլ Նելսոնը: Նա պահանջել է պատասխանատվության ենթարկել ուսուցչուհուն:  Մայրը պատմել է, որ տղան ունի խոսելու […]

̰
Զարուհի Փոստանջյանը կներկայացնի Պավել Մանուկյանի ու Արմեն Բիլյանի շահերը

16:04 09.01.2019

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու գործով 10 ամբաստանյալների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննությունն այսօր ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում անսպասելի կարճ տևեց: Ակնկալվում էր, որ դատարանը պետք է լսեր քրեական գործից անջատված մասով մեղադրյալների ցուցմունքները: Հիշեցնենք՝ նախորդ՝ դեկտեմբերի 26-ին կայացած նիստին, 3 մեղադրյալի նախաքննական ցուցմունքը հրապարակվել էր, քանի որ մեղադրյալները հրաժարվել էին ցուցմունք տալ […]

̰
Ռուս ֆիզիկոսները ցանկանում են ստեղծել քաղցկեղի բուժման իդեալական տարբերակ

20:03 08.01.2019

Ռուս ֆիզիկոսները պարզել են, որ քաղցկեղով հիվանդ բջիջները կարելի է բուժել հատուկ ակտիվ նյութով մշակված նանոմասնիկների միջոցով: Նանոմասնիկների «հարձակումը», գիտնականների կարծիքով, կարող է արդյունավետ լինել հատկապես քաղցկեղի ծանր դեպքերի ժամանակ: Ժամանակի ընթացքում գիտնականները կարող են հիվանդությամբ ախտահարված ավելի մեծ տարածք մշակել նանոմասնիկներով և ակտիվ նյութերով, որի արդյունքը կլինի քաղցկեղի բուժումը: Որպեսզի Տ-լիմֆոցիտներն արդյունավետ ոչնչացնեն հիվանդ […]

̰
Պոլիոմելիտի դեմ անավարտ պայքար. 2018-ի ձեռքբերումներն ու ձախողումները

16:33 08.01.2019

Յուրաքանչյուր նոր տարվա շեմին ընդունված է ամփոփել անցնող տարվա հաջողություններն ու անհաջողությունները, գնահատել՝ որ կանխատեսումն իրականացավ, որը՝ ոչ: Եվ այսպես՝ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և բժիշկները հույս ունեին, որ 2018 թվականին վերջնականապես  կհաղթեն պոլիոմելիտը: 2017 թվականին պոլիոմելիտով հիվանդացության 22 դեպք էր գրանցվել, 2018-ին՝ 27: Եթե համեմատենք 30 տարի առաջվա տվյալների հետ՝ առաջընթաց կա: Այն ժամանակ […]

̰
Լրագրող, գինեգործ, մարզիկ, դերասան. ի՞նչ մասնագիտություններ ունեն նորընտիր խորհրդարանի անդամները

20:30 07.01.2019

Հունվարի 14-ին 7-րդ գումարման ԱԺ-ն կհրավիրի առաջին նիստը: Ի՞նչ մասնագետներ կան 132 պատգամավորների թվում, քանի՞ կին կա, ովքե՞ր են արդեն ծանոթ և ո՞ւմ հետ դեռ նոր պիտի ծանոթանան ընտրողները. առաջարկում ենք հպանցիկ ծանոթանալ՝  ո՞վ ինչ մասնագետ է և գիտելիքների ի՞նչ պաշարով է մտնում խորհրդարան: Նոր տարվա առաջին քաղաքական ինտրիգը ԱԺ-ի առաջին նիստն է՝ 132 պատգամավորներն […]

̰
Որո՞նք են խումհար առաջացնող խմիչքները և ինչպե՞ս անցկացնել տոներն առանց թունավորման

21:45 29.12.2018

Նախատոնական օրերին բժիշկները կրկին խորհուրդ են տալիս՝ ինչպես և որքան կերակրատեսակներ պատրաստել, ինչպես սնվել, սննդային թունավորմամբ հիվանդանոցում չհայտնվելու համար: Բանն այն է, որ տոնական օրերին, ըստ նախորդ տարիների վիճակագրության, թունավորման ախտանշաններով ահազանգերը շտապօգնության բժիշկներին ու հիվանդանոցներում նկատելի ավելանում են: Ասում են՝ Ամանորը սննդային խրախճանքի վերածելու ավանդույթը մեզ՝ հետխորհրդային երկրներին, բաժին է հասել հենց խորհրդային ժամանակներից, […]

̰
BACK_TO_TOP