23:33 28.12.2018
65-ամյա ամերիկացի Հոլ Վոգանը 6 չվերթ է կատարել 3 օրվա ընթացքում, որպեսզի իր դուստրը՝ Delta Airlines ավիաընկերության բորտուղեկցորդուհի Պիրսը միայնակ չանցկացնի Սուրբ Ծննդյան տոները: Հոգատար հայրիկի մասին պատմել է ուղևորներից մեկը, որը լուսանկարվել էր Վոգանի հետ ու տեղադրել համացանցում: Հրապարակումը 110 հազար «լայք» էր հավաքել ու 38 հազար անգամ տարածվել: Ճամփորդությունը հեշտ չի անցել Վոգանի […]
17:53 28.12.2018
Նորվեգացի գեղանկարիչ Էդվարդ Մունկի 6 կտավ է անհետացել Օսլոյի Ստեներսենի թանգարանից, գրում է Dagbladet պարբերականը: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ խոսքը «Մարատի մահը», «Օմեգան լալիս է», «Մահճակալի մոտ լացող աղջիկը», «Ֆրու Ռ-ի դիմանկարը» և այլ կտավների մասին է: Ընդհանուր առմամբ՝ նշվում է, որ այս թանգարանից մի քանի տարվա ընթացքում անհետացել է 47 կտավ, որոնից 34-ը պատկանում է Մունկի վրձնին: […]
17:28 28.12.2018
ԶԼՄ-ները հետաքրքիր մանրամասներ են պարզել արքայազն Հարրիի կնոջ՝ Մեգան Մարքլի հարսանեկան արարողության մասին: Բանն այն է, որ Մեգանն իր հարսանիքի ժամանակ մարիխուանա է բաժանել բոլոր հյուրերին: Խոսքն առաջին ամուսնության մասին է՝ հոլիվուդյան պրոդյուսեր Թրևոր Էնգելսոնի հետ: Մեգանն ու Թրևորն ամուսնացել էին 2011 թվականին, Ճամայկայում: The Sun պարբերականը հրապարակել է զույգի և նրանց ընկերների նամակագրությունը, որտեղ քննարկում են […]
23:12 27.12.2018
Անգելա Մերկելին տեղափոխող կառավարական А340 օդանավի հարկադրված վայրէջքի պատճառը Lufthansa ավիաընկերությունն է, գրում է Spiegel ամսագիրը: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ օդանավը վերջին անգամ նորոգվել է 2009 թվականին: Դրանից հետո պարբերաբար տեխնիկական հսկում է անցել, սակայն 2010 թվականին ավիաընկերությունը տեղյակ չի պահել օդաչուներին նոր թվային կապի մասին: Այդ պատճառով օդաչուները չեն կարողացել ճիշտ կողմնորոշվել տեխնիկական խափանման ժամանակ և հարկադրված վայրէջք […]
22:29 27.12.2018
2019 թվականին ամբողջ տարվա ընթացքում Ռուսաստանի տարբեր մարզերում ու քաղաքներում կկազմակերպվի հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գործերի շարժական ցուցահանդեսը: Կներկայացվեն Այվազովսկու անվան Թեոդոսիայի պատկերասրահում ցուցադրվող ստեղծագործությունները, լրագրողներին հայտնել Է ՌԴ մշակույթի փոխնախարար Ալլա Մանիլովան: Նկարները կլինեն հուսալի պաշտպանված, հավաստաիացրել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին: Հիշեցնենք՝ Այվազովսկու կողմից Թեոդոսիայում հիմնված պատկերասրահը Ռուսաստանի հնագույն գեղարվեստական թանգարաններից մեկն է: […]
13:45 27.12.2018
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 27-ին կայացած նիստում քննարկվել են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման և հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի №422Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցերը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման վերանայված սակագները։ Միևնույն ժամանակ, սակագների վերանայման գործընթացի շրջանակում […]
15:00 26.12.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը տեղեկացեց, որ Զարուհի Փոստանջյանը կներգրավվի որպես իրենց շահերի պաշտպան: Դատարանի դահլիճում նստած Փոստանջյանը ներգրավվեց որպես պաշտպան: Դատավոր Մեսրոպ Մակյանը ժամանակ տվեց, որ փաստաբանը ներկայացնի իր արտոնագիրը:
14:45 26.12.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ հրապարակվում են, ըստ մեղադրանքի, գունդ ներխուժած Գևորգ Մելքոնյանի նախաքննական ցուցմունքները: Նախաքննական մարմնի հարցաքննության ժամանակ նա պատմել է, որ 2016 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, եկան Արմեն Լամբարյանն ու Արմեն Բիլյանը: Իրենք Սպիտակում մի քանի ընկերների հետ նշում էին իրենց ընկերոջ ծննդյան օրը: Բիլյանն ու մյուս ընկերը դժգոհում էին […]
13:27 26.12.2018
ՊՊԾ գնդի գրավման քրեական գործից անջատված մասով այսօր ցուցմունք է տվել, ըստ մեղադրանքի, գունդ ներխուժած Էդգար Սողոմոնյանը: Նա, սակայն, հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ: Հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները: Իսկ նախաքննական մարմնում պատմել է, որ իրեն համոզել են գնալ իրենց հետ: «Գնացել ենք Սպիտակ, հետո եկել է Արմեն Լամբարյանը։ Ասում էին՝ գնում ենք Երևան՝ Ժիրայր Սեֆիլյանին ազատելու: […]
12:44 26.12.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2016 թվականի հուլիսի 17-ին Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 10 ամբաստանյալների` Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Ներսիսյանի, Սեդրակ Նազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի գործի քննությունը: Դատարանը շարունակում է քրեական գործից անջատված մասով մեղադրյալների հարցաքննությունը: Մեղադրյալ Էդգար Սողոմոնյանը հրաժարվեց ցուցմունք տալ և […]
01:00 26.12.2018
Շանհայի նորարարական այգիներից մեկում տեղադրվել է աշխարհում ամենաերկար կամուրջը, որը տպվել է 3D տպիչով, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Թեև կոսմետիկ նորոգման աշխատանքները դեռ ավարտված չեն, սակայն առաջին անցորդները քայլել են կամրջի վրայով: Կամուրջը միացնում է այգու միջով անցնող ջրանցքի ափերը: Կամրջի երկարությունը 14.1 մետր է, լայնությունը՝ 4 մետր: Մինչ այժմ 3D տպիչով տպված երկու կամուրջ կար […]
13:42 25.12.2018
Հայաստանի Կոմկուսի ներկայացուցիչներն այս պահին ՌԴ դեսպանատան առջև են: Նրանք աջակցում են հայ-ռուսական դարավոր բարեկամությանը: «Մենք «ո՛չ» ենք ասում հայ-ռուսական սադրանքներին, որոնք վերջին ժամանակներում կրկին գլուխ են բարձրացնում Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո, քանի որ հայ է մահացել: Իհարկե, ցավակցում ենք նրանց հարազատներին: Սակայն դա չի նշանակում, որ Արևմուտքի շահերը սպասարկող ուժերը նորից պետք […]
13:03 25.12.2018
Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են անցկացնում հասարակական-քաղաքական գործիչներ: Նրանք ընդվզում են Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի դեմ: «Ռուսական ռազմաբազայի զինծառայողների անթույլատրելի վարքագիծը և ռազմաբազայում տիրող իրավիճակը Հայաստանի ինքնիշխանությունը և անվտանգությունը դարձնում են խոցելի»,- հայտարարել են ակցիայի մասնակիցները: Նրանք պահանջել են բազմակողմանի հետաքննություն անցկացնել և իրավական գնահատական տալ վերջերս տեղի ունեցած ողբերգական միջադեպին: Նրանք ՌԴ դեսպանին […]
21:57 23.12.2018
Տարածված կարծիք կա, թե աշխարհի հնագույն մասնագիտությունը «սիրո առուվաճառքն» է, ավելի պարզ՝ մարմնավաճառությունը: Նույն տարածված կարծիքի համաձայն՝ հնագույն մասնագիտությունների շարքում երկրորդ տեղում լրագրությունն է կամ ավելի ճիշտ՝ լուրերի տարածումը: Պարզվել է, որ երկու տեսակետներն էլ սխալ են: Աշխարհի հնագույն մասնագետները շամաններն ու գուշակներն են եղել։ Այս եզրակացության հեղինակը Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մանվիր Սինգհն է: Նրանք […]
00:52 20.12.2018
Արիզոնայի համալսարանի գիտնականները պարզել են, որ իրավիճակի նկատմամբ վերաբերմունքն ուղղակիորեն կապ ունի առողջության հետ: Գիտնակաները 32 տարի աշխատել են այս հիպոթեզի վրա:Ուսումնասիրել են 194 ամուսնական զույգի վարքագիծը: Եզրակացություները հրապարակվել են վերջերս Psychosomatic Medicine ամսագրում: Գիտնականները պարզել են՝ առողջության և երկարակեցության գրավականը ճիշտ վեճերն են: Իսկ ճիշտ են դրանք այն ժամանակ, երբ թե՛ տղամարդը, թե՛ կինը վիճում […]
17:14 19.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց: Մինչ դպրոցում շրջայց կատարելը նա զրուցել է լրագրողների հետ: Այն հարցին, թե ինչ համաձայնության են եկել Երևանն ու Բաքուն Միլանում Արցախյան հարցի վերաբերյալ, ինչի մասին հայտարարել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, Փաշինյանն ասել է՝ ոչ մի նոր բան չկա: «Ակտիվությունը էնքանով է, ինչքանով […]
15:54 19.12.2018
Ստավրոպոլում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները վնասազերծել են ԻՊ ահաբեկչական խմբավորման անդամների, որոնք փորձել են պատասխան կրակահերթով պաշտպանվել: Զինյալների թվի մասին տեղեկություններ չկան: Անվտանգության դաշնային ծառայության հաղորդման մեջ չի նշվում, թե քանի ահաբեկչի են վնասազերծել, բայց հաղորդվում է, որ այդպիսի մի քանի կազմակերպություն Ռուսաստանում արդեն բացահայտվել է, և դրանք ֆինանսավորվել են արտասահմանից: Ահաբեկիչների վնասազերծման ժամանակ […]
15:04 19.12.2018
Միլիարդատեր Ջորջ Սորոսը Financial Times պարբերականի վարկածով ճանաչվել է «Տարվա մարդ»՝ «այն արժեքների համար, որոնք նա ներկայացնում է»: Պարբերականի փորձագետները կարծում են, որ Սորոսը լիբերալ ժողովրդավարության և բաց հասարակության առաջամարտիկն է: Բացի d8anic` պարբերականի մասնագետների համոզմամբ՝ Սորոսն օժանդակում է ավտորիտարիզմի, ռասիզմի և անհանդուժողականության դեմ պայքարը: Սորոսն իր գործողություններով ոչ միշտ է հավանության արժանանում քաղաքագետների կողմից, նկատել են […]
14:51 19.12.2018
Հեմինիդայի աստղաթափն այս տարի սպասվում է հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը: Ամբողջ հյուսիսային կիսագնդում, եթե եղանակը բարենպաստ լինի, հնարավոր կլինի հիանալ աստղաթափով, որի խտությունը սպասվում է ժամում 120 աստղ: Հիմինիդան ամեն տարի դեկտեմբերի երկրորդ կեսին տեղի ունեցող արտասովոր գեղեցիկ երկնային երևույթ է: Այն Ֆայտոն կոչվող աստղակերպի շուրջերկրյա հետքն է: Ֆայտոնն ամեն տարի հենց դեկտեմբերի երկրորդ կեսին […]
12:36 19.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Արսեն Խառատյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Օսիպյանն (ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյան-խմբ.) էլ պետհամարանիշ ունեցավ Վրաստանում…»,- լուսանկարին կից գրել է Խառատյանը:
12:17 19.12.2018
ՌԴ-ն վավերացրել է ԵԱՏՄ տարածքում ապրանքների մակնշման մասին օրինագիծը: ՌԴ ֆինանսների նախարար Ալիխան Սմայլովը նշել է, որ համաձայնագիրը ստորագրվել էր դեռ 2018 թվականի փետրվարի 2-ին, Ալմաթիում: «Հիմնական նպատակն ապրանքաշրջանառության օրինականացումն է, սպառողի իրավունքների պաշտպանությունը, ստվերային տնտեսության նվազումը, հարկային մուտքերի ավելացումը երկրի բյուջե, ԵԱՏՄ տարածքում գործարար պայմանների հավասարեցումը»,- ասել է Սմայլովը: Նշվում է, որ ապրանքների մակնշում […]
16:24 18.12.2018
«Ես չտեսա որևէ հիմնավոր վերլուծություն, թե ինչու են այդպիսի եզրակացության եկել: Ես միանշանակ կարող եմ ասել, որ դրանք զուրկ են որևէ հիմքից և ապատեղեկատվություն են: Մեզ ո՛չ դեֆոլտ է սպասվում, ո՛չ էլ արժեզրկում»,- խոսելով համացանցում տարածված լուրերի ու վերլուծական նյութերի մասին, թե 2019թ. սկզբում Հայաստանում կանխատեսվում է դրամի արժեզրկում և դեֆոլտ, ասել է ԿԲ խորհրդի […]
13:27 18.12.2018
Այս տարվա արդյունքներով գնաճը մեր կանխատեսումներից ցածր է: Դա պահպանվելու է նաև մոտակա ամիսներին: Դա թույլ է տալիս մեր դրամավարկային քաղաքականությանն ընդլայնվել, ինչն արտահայտվում է տոկոսադրույքների նվազմամբ և վարկավորման ծավալների ավելացմամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը: «2018 թվականը բացառիկ տարի էր քաղաքական իրադարձությունների տեսանկյունից՝ ապրիլ-մայիսի իրադարձություններն ու […]
14:03 17.12.2018
Կպաշտոնավարեմ, թե ոչ՝ պարզ կդառնա առաջիկայում: Դա մեծապես պայմանավորված է մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի, վարչապետի հայեցողությամբ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: «Այս հարցին ես շատ եմ պատասխանել: Բայց մի փոքր լարվածությունը թուլացնելու համար ասեմ հետևյալը՝ ես կարող եմ երաշխավորել, որ Դուք կաշխատեք որպես լրագրող: […]
12:18 17.12.2018
«Քրեակատարողական հիմնարկ վերջին այցելությանս ժամանակ ես հանդիպել եմ Նաիրի Հունանյանի հետ: Նրան խորհուրդ եմ տվել զբաղվել սպորտով»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչի շուրջ է զրուցել Նաիրի Հունանյանի հետ: Նախարարի պաշտոնակատարն ասել է նաև, որ երկար ժամանակ չի շփվել Հունանյանի հետ, որպեսզի գնահատական տա դատապարտյալի մտավոր […]
12:03 17.12.2018
«Այս կառավարության գործունեության ընթացքում եղել են բազմաթիվ գործեր, որոնք չեն գոհացրել այս կամ այն մարդուն: Արդարադատության նախարարը որևէ դատավորի ցուցում չի տվել, ես չեմ ուզում խոսել հայտնի խոսակցության գաղտնալսման մասին՝ դա շանտաժ է, դա ահաբեկչություն է, դա շորթում է, և եթե մենք տուրք տանք այդ հեռախոսազրույցի բովանդակությունը վերլուծելու գայթակղությանը, ապա մենք ոտնձգություն կկատարենք շատ փխրուն […]
11:49 17.12.2018
Արդարադատության ոլորտում բոլոր բարեփոխումներն իրականցվելու են նորարարական մեթոդներով՝ քիչ ներդրմամբ մեծ արդյունք և մուլտիպլիկատիվ էֆեկտ ստանալու ակնկալիքով։ Կիրառվել է համաներում, կարճվել է 1 միլիոն 260 հազար վարույթ։ Այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Այս պահի դրությամբ ազատ է արձակվել 550 դատապարտյալ և Պրոբացիոն ծառայության 1000 շահառու: 240 անձ պայմանական վաղաժամկետ ազատ […]
23:57 15.12.2018
ԱՄՆ hյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները պարզել են, որ ընկերասիրությունն ու բարեհաճ վերաբերմունքը շրջապատի նկատմամբ դանդաղեցնում են ուղեղի ծերացումը: Փորձարկմանը մասնակցել է 80-ից 96 տարեկան 31 մարդ՝ ուղեղի բարձր ակտիվությամբ, և 19-ը ՝ ավելի պակաս ակտիվ ու գործունակ ուղեղով: Գիտնականները խնդրել են բոլորին մտապահել 15 առարկա: Առաջին խմբի տարեցներն ավելի հեշտ են մտապահել առարկաները։ Դրանից հետո նրանց […]
12:33 15.12.2018
«Առաջադրվելու որոշումն իմ կողմից չի եղել, այն եղել է նկարիչ-քանդակագործների կողմից: 90-ական թվականներից սկսած՝ միշտ առաջարկել են, որ դնեմ իմ թեկնածությունը: Մեր երկրում իրավիճակը փոխվեց, հիմա մեզ մոտ հետաքրքիր կյանք և գործունեություն պիտի տարվի»,- նկարիչների 19-րդ համագումարի ժամանակ ասել է Հայաստանի նկարիչների միության նախագահի թեկնածու, գեղանկարիչ Խաչիկ Աբրահամյանը: Նկարչի խոսքով՝ ինքը 30 տարվա փորձ ունի, […]
11:43 15.12.2018
«Նկարիչների արվեստանոցների գույքահարկը հավասարեցված է կազինոների գույքահարկին: Սա աբսուրդ է, աշխարհում չկա ոչ մի պետություն, որ նման օրենք ունենա»,- անդրադառնալով Հայաստանի նկարիչների միության խնդիրներին՝ այսօր միության 19-րդ համագումարից առաջ հայտնել է միության նախագահ Կարեն Աղամյանը: Նա նաև ասել է, որ այսօրվա օրակարգում դրված է նախագահի, վարչության և ռեվիզիոն կազմի ընտրության հարցը: Բացի գործող նախագահից՝ Նկարիչների […]