11:50 03.12.2018
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը: Հիշեցնենք՝ այն ընդհատվել էր նոյեմբերի 28-ին: Մինչ դատական նիստը սկսվելը Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունն այն պատճառաբանությամբ, թե ինքնաբացարկի հիմքեր չկան: Ըստ այդ որոշման՝ […]
23:30 01.12.2018
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` Երկիր մոլորակի յուրաքանչյուր 6-րդ բնակիչը մահանում է քաղցկեղից: 2018 թվականին այդ հիվանդությունից մահացել է 9.6 միլիոն մարդ: Քաղցկեղով հիվանդանալու դեպքերի մոտ մեկ երրորդը, ըստ բժիշկների, սխալ սնվելու հետևանք է: Ահա այն մթերքների ցանկը, որոնք նպաստում են քաղցկեղի զարգացմանը: «Քաղցր մահ» Առաջին տեղում, իհարկե, շաքարն է և շաքարի արհեստական փոխարինիչները: Շաքարի չարաշահումը […]
19:30 01.12.2018
2019 թվականի պետական բյուջեի նախագծով ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից «Երեխաների խնամքի և պաշտպանության N1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ին պետական աջակցություն կտրամադրվի 56.6 մլն դրամի չափով՝ 2018 թ 59.9 մլն դրամի դիմաց: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին Խորհրդարանում կայացած ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների […]
13:48 01.12.2018
«Սիրելի՛ ֆեյսբուքցիներ, ողջունում ձեզ իմ փոքր հայրենիքից՝ Լոռու մարզից, գտնվում եմ այս պահին հռչակավոր Սանահին կամրջի վրա, որը միջնադարյան ճարտարապետության գլուգործոցներից մեկն է՝ հետևի ֆոնին երբեմնի արդյունաբերական հսկա Ալավերդու պղնձաձուլական կոմբինատն է: Գործարանը չի աշխատում և չի աշխատում նոր իշխանությունների ոչ պրոֆեսիոնալ և ապաշնորհ քաղաքականության պատճառով»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀԿ կուսակցության խոսնակ, ԱԺ […]
12:32 01.12.2018
ԲՀԿ կուսակցությունից առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Հարժիսում արշալույսները խաղաղ են»: Հիշեցնենք՝ երեկ կուսակցությունը նախընտրական քարոզարշավ էր անցկացնում Սյունիքի մարզում:
00:50 01.12.2018
Կանադայի Վանկուվերի շրջանում տեսախցիկն արձանագրել է մի կետի, որը որս է անում շատ անսովոր ձևով, գրում է Sciencemag ամսագիրը: Կաթնասունը բացում է երախը, որը լողավազան է հիշեցնում: Ձկներին թվում է, թե թաքստոց է՝ թռչուններից թաքնվելու համար, մինչդեռ սահուն հայտնվում են կետի որովայնում: Կետերի այդպիսի խորամանկ որսն առաջին անգամ նկատվել է 2011 թվականին: Գիտնականները կարծում են, […]
20:03 30.11.2018
Չինաստանի իշխանությունները կասեցրել են գիտնականների փորձը, որոնք մարդու սաղմի գենետիկական փոփոխմամբ էին զբաղվում, հայտնում է «Սինխուա» պարբերականը: Այդ փորձերը որակվել են որպես «Չինաստանի օրենքները ոտնահարող և գիտական էթիկային հակասող»: Չինաստանի գիտության և տեխնոլոգիայի նախարարությունում հայտարարել են, որ նախորդ ամիս գենետիկական կոդի փոփոխման արդյունքում ծնված երկվորյակ աղջիկների փորձը խախտում է Չինաստանի օրենքները և անընդունելի է: Չինաստանի […]
19:03 30.11.2018
«Մենք գնում ենք ԱԺ-ում լինելու, իսկ ընդդիմություն լինել չի նշանակում գործող իշխանությունների անհաջողություններից ուրախանալ կամ էնպես անել, որ գործող իշխանություններն անհաջողություն ունենան: Մենք գնում ենք ընդդիմություն լինելու, բայց մենք չենք չարախնդում Նիկոլ Փաշինյանի անհաջող կադրային քաղաքականությամբ կամ տնտեսական քաղաքականության բացերով»,- այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է «Մենք» դաշինքի ներկայացուցիչ Արամ Սարգսյանը: Արամ Սարգսյանի խոսքերով՝ ինքը մշտապես […]
18:22 30.11.2018
«Ես հենց քարոզարշավի սկզբից տեսակետ ասացի, որ դարձավ, չգիտեմ ինչու, լրատվական դաշտի տարբեր մեկնաբանությունների խնդիրը: Ես ասել էի, որ Հանրապետական կուսակցության և «Քաղաքացիական պայմանագրի» գաղափարախոսությունները հիմնականում իրարից չեն տարբերվում: Միակ տարբերվող տեսակետը «Մենք» դաշինքինն է»,- հայտարարել է «Մենք» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը: Նրա խոսքերով՝ իրենք ասում են, որ Հայաստանի զարգացման ուղին ու տեղը […]
17:35 30.11.2018
«Ինչո՞ւ են Հանրապետականն ու «Քաղաքացիական պայմանագիրը» միայն իրար հրավիրում բանավեճի, որովհետև Հանրապետականը դաշտը փորձել է բաժանել «սև» ու «սպիտակի»: Հանրապետականների նկարներից մենակ Արփինե Հովհաննիսյանի նկարն է հաջող: Մնացած նկարները գոնե դպրոցների մոտից տանեն՝ երեխեքը չվախենան»,- այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ տեսակետ է հայտնել «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Սարգսյանը: Նրա խոսքերով՝ իրար բանավեճի հրավիրելը «պարզ տեխնոլոգիա […]
17:16 30.11.2018
NASA-ի ղեկավար Ջիմ Բրայդենսթայնն առանձնազրույց է ունեցել Իլոն Մասկի հետ նրա վարքագծի վերաբերյալ: Դա տեղի է ունեցել այն բանից հետ, երբ Մասկն սկսել է ավելի ու ավելի հաճախ երևալ հանրության առջև մարիխուանայով ու ոգելից խմիչքով: «Դա նվազեցնում է վստահությունը: Այնպիսի ընկերության ղեկավարը, որը մտադիր է ամերիկացի աստղագետներ ուղարկել տիեզերք, իրավունք չունի այդպես պահել իրեն»,- ասել […]
17:14 30.11.2018
«էնքան, ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու էդքան էլ մենք ենք պետք Ռուսաստանին: Եթե մենք էստեղ չլինենք, Ռուսաստանի սահմանը հասնելու է Կրասնոդարի մարզին: Իրենք էդ մասին պիտի մտածեն ու վճարեն: ԵԱՏՄ-ում ներդրում անող չկա, այնտեղ բարձրորակ ապրանք չկա»,- այսօր՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, հայտարարել է «Մենք» դաշինքը ներկայացնող Արամ Սարգսյանը: Արամ Սարգսյանի խոսքերով՝ դրանք անհերքելի փաստեր […]
13:36 30.11.2018
Ուկրաինան կարգելի 16-60 տարեկան ռուս տղամարդկանց մուտքն այդ երկիր: Այս մասին հայտարարել է նախագահ Պյոտր Պորոշենկոն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: Նա հայտնել է, թե այդ որոշումն ընդունվել է, որպեսզի Ռուսաստանը չկարողանա Ուկրաինայի տարածքում մասնավոր բանակային ջոկատներ կազմավորել, որոնք փաստացի «ռուսական զինված ուժերի ներկայացուցիչներն են», և թույլ չտա Մոսկվային որոշ գործողություններ, որոնք պլանավորվել են դեռևս 2014թ.: Թե ինչ […]
14:16 29.11.2018
Հունվար-փետրվարից Հայաստանում կներդրվի գյուղատնտեսական ապահովագրության համակարգը: Դա նշանակում է, որ գյուղացիների ներդրումները բնական աղետներից, կարկուտից կապահովագրվեն: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: «Պետությունը կլուծի այս խնդիրը, և ապահովագրական ընկերությունները կկարողանան ավելի մեծ ծավալով փոխհատուցում կատարել: Ապահովագրական համակարգի ներդրումը նոր լուծում է, 100 տոկոսով կհատուցվեն գյուղացու կատարած ծախսերը: […]
00:50 28.11.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանի աջակցության կարիքն ունի, որպեսզի ավարտի Brexit-ի հետ կապված գործընթացը, սակայն պատգամավորների կողմ ձայները քիչ են սպասվածից, գրում է The Washington Post– ը: Խորհդարանում քվեարկությունը նախատեսված է դեկտեմբերի 11-ին: Որպեսզի գործարքը կայանա, նրան անհրաժեշտ է 318 ձայն, մոտավոր հաշվարկներով Մեյին պակասում է 60 ձայն: Լիվերպուլի համալսարանի պրոֆեսոր Ջոնաթան Թոնգը կարծում […]
20:51 27.11.2018
ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր նախընտրական քարոզարշավ է անցկացրել Աբովյան քաղաքում: Դեկտեմբերի 9-ը կարևոր ամսաթիվ է՝ թավշյա հեղափոխությանն ու ազատ ընտրություններին պետք է հաջորդի տնտեսական հեղափոխությունը, դա այն է, ինչին վաղուց են սպասում մարդիկ: Ներդրումներ,աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում, փոքր ու միջին բիզնեսի աջակցություն, հարկերի իջեցում, տնտեսական հեղափոխության քայլերն է թվարկում Գագիկ Ծառուկյանը Աբովյանի կենտրոնական հրապարակում: […]
17:20 27.11.2018
«Ազգային առաջընթաց» կուսակցության անդամներն այսօր հանդիպել են Արմավիրի մարզի ընտրողների հետ, նախ՝ բաժանել են իրենց բուկլետները, խոսել նրանց հոգսերից, հետո ներկայացրել իրենց ծրագրերը: Ինչպե՞ս դարձնել մարզերի բնակիչների կյանքը հարմարավետ. կուսակցության անդամները լուծում են առաջարկում՝ մարզերի փոխարեն հետ բերել խորհրդային շրջանները: Պարզ լուծումներ են առաջարկում նաև կոռուպցիայի վերացման ուղղությամբ: Ասում են՝ մարզերում այդ հարցը լուծելն ավելի հեշտ է, […]
15:49 27.11.2018
ԵՄ երկրների նախարարները մտադիր են կոչ անել Բրյուսելին մինչև 2021 թվականը հետաձգել ամառային ժամանակին անցում կատարելը չեղարկելու պլանը: Այս մասին հաղորդում է Politico պարբերականը: «Տարվա մեջ երկու անգամ ժամանակային փոփոխություններ կատարելու առավելությունները թերությունների նկատմամբ ապացուցված չեն»,- ասված է Ավստրիայի ներկայացուցիչների պատրաստած հայտարարության տեքստում: Որոշ երկրներ մտադիր են ազգային մակարդակով խորհրդակցություններ անցկացնել՝ որոշելու համար՝ անհրաժե՞շտ է արդյոք անցում […]
14:42 27.11.2018
G20 գագաթնաժողովի մասնակիցների համար Բուենոս Այրեսում մշակել են հատուկ արգենտինական ճաշացանկ, հաղորդում է Nacion պարբերականը: «Կառավարության մշակած ճաշացանկը մատուցվող 2 ճաշերի ժամանակ առավելագույնս պետք է ներկայացնի արգենտինական սննդի բազմազանությունը»,- գրում է պարբերականը: Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը G20-ի հյուրերը կհամտեսեն արգենտինական խոհանոցի ողջ բազմազանությունը, այդ թվում՝ հորթի մսով կարկանդակներ, կրեոլյան սենդվիչներ, տոմատի սոուսով և կարտոֆիլով սթեյք: Որպես աղանդեր՝ […]
17:16 26.11.2018
«Նոր իրավիճակ, նոր լուծումներ. քաղաքական դաշտում փորձում ենք առաջ տանել ոչ թե անձերի, այլ գաղափարների առաջնահերթությունները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել են ԱԺ պատգամավորության թեկնածուներն «Ազգային առաջընթաց» կուսակցությունից: Նրանք վստահեցնում են, որ ունեն սոցիալական բարեփոխումների փաթեթ, նախընտրական քարոզչությունն անց են կացնելու մարզերում և մայրաքաղաքի բակերում, կլինեն նաև ասուլիսներ ու լայվեր, պաստառներ չեն լինի, իրենք մեծահարուստ […]
15:53 26.11.2018
«Առաջին ընտրությունն է, որ պիտի անցնի օբյեկտիվ ու ազատ: 1996 թվականից հետո այդպիսի ընտրություն, եթե իրականանա, ապա դա մեր պետականությունը ճիշտ հունի վրա կդնի»,- այսօր հայտարարել է Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության առաջնորդ, պատգամավորի թեկնածու Լևոն Շիրինյանը: Նա ասել է, որ իրենք շտաբներ ու գրասենյակներ չունեն, ավանդական ձևով քարոզարշավ չեն անցկացնելու, քարոզարշավն անց են կացնելու մեքենաներով, սակայն […]
14:00 25.11.2018
Մարդիկ, որոնք օրական մի քանի անգամ ինքնալուսանկար են անում և տեղադրում սոցկայքերում, կարող են հոգեկան շեղում ձեռք բերել, որի անունն է անձի նարցիստիկ խանգարում, այս մասին հոգեբաններն ահազանգում են վաղուց։ Մարդկության մոտ 1 տոկոսը տառապում է նարցիսիզմով: Նարցիսիզմին բնորոշ է չափից դուրս ինքնասիրահարվածությունը և չափազանց բարձր ինքնագնահատականը, որն իրականությունից սովորաբար հեռու է լինում: Նարցիստական անհատականությունները […]
17:12 24.11.2018
ԱՄՆ պետքարտուղարության և գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խմբի` Հայաստան կատարած այցից ու հանդիպումներից անմիջապես հետո` նոյեմբերի 15-ին և 16-ին, Հայաստանում ընկերություններ գրանցած իրանցի շատ առևտրականներ ու գործարարներ, նաև երկքաղաքացիություն ունեցող իրանահայեր հայաստանյան որոշ բանկերից իրենց բանկային հաշիվների սառեցման մասին ազդարարող հաղորդագրություններ ու նամակներ ստացան: Դրան անդրադարձել էր նաև BBC-ն: Լրատվամիջոցների տվյալներով` իրանցի առևտրականներին ու գործարարներին երեք […]
16:12 24.11.2018
Իրանի դեմ նոյեմբերի 5-ին ուժի մեջ մտած ամերիկյան պատժամիջոցների թիրախում իրանական նավթի արտահանումն է, բանկային համակարգն ու տրանսպորտային հաղորդակցությունը: Իրանական նավթի արտահանումը զրոյացնելու վերջնական նպատակն այդ երկրի տնտեսության կազմաքանդումն է, քանի որ իրանական տնտեսությունը կառուցվում է նավթային արտարժույթի շնորհիվ: 8 պետություն՝ Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թուրքիան և Թայվանը, դեռ որոշ ժամանակ իրավունք […]
23:15 23.11.2018
«Յուրաքանչյուր անձ կարող է իր հիմնական գործից զատ զբաղվել քաղաքականությամբ: Եթե սպորտսմենն ուզում է զբաղվի քաղաքականությամբ, նա իրավունք ունի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ նաև ԱԺ-ում»,- կարծիք է հայտնել ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն, ի պատասխան այն հարցի, թե ինչպես է վերաբերվում սպորտսմենների` քաղաքականության մեջ՝ մասնավորապես ԱԺ նախընտրական ցուցակներում ներգրավվելու մասին: Խոսելով համահայկական […]
15:12 23.11.2018
«Մրցունակությունը ՀՀ տնտեսական հատվածում պետք է գտնվի մեր քննարկման կենտրոնում: Մեկ աշխատողը մեկ ժամում Հայաստանում ստեղծում է հինգ դոլարին համարժեք արդյունք: Խնդիր է դրված բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը»,- ամփոփելով վեց ամսվա ընթացքում կատարած աշխատանքներն ու նախանշելով առաջիկա անելիքները՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ մասնավոր […]
13:50 23.11.2018
«Այս տարի ունենք 173 մեդալ, ևս 3 մարզաձևից սպասում ենք մեդալներ: Մեր մարզիկները պատրաստվում են եվրոպական խաղերին, որոնցում 15 մարզաձև է ընդգրկված, որից 10-ը տալու են Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցության ուղեգիր»,- ամփոփելով վեցամսյա կատարած աշխատանքները՝ լրագրողների հետ հանդիպմանն ասել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: Նա տեղեկացրեց, որ 10 լավագույն մարզիկներն այս […]
12:46 23.11.2018
Փոխհատուցման սկզբունքի փոխարեն կանխարգելման մեխանիզմ, համակարգային բարեփոխումներ, հատուկ պահպանվող տարածքներում միջինը 40, երբեմն 100 տոկոսով բարձրացել են աշխատավարձերը, տեղադրվել են արևային պանելներ, առաջին անգամ կատարվել է պոչամբարների ամբողջական գույքագրում, անցկացվել են կլիմայական գործընթացի մասին բանակցություններ, օրենսդրական փոփոխություններով խստացվել են գետերի վրա փոքր հէկերի կառուցման պայմաններ: Այս մասին այսօր, ամփոփելով վեց ամսվա աշխատանքի արդյունքները, ասաց ՀՀ […]
11:50 23.11.2018
Վերջին 6 ամսվա ընթացքում Սփյուռքի նախարարությունը մշակել է սփյուռքի հետ հարաբերությունների քաղաքականության ռազմավարական փաստաթուղթ, որում նշված են 19 գործնական ուղղություններ: Մայիսի 12-ից նոյեմբերի 19-ը նախարարությունն իրականացրել է երեք ծրագիր, «Արի տուն» ծրագրի անցումային փուլերը, որին մասնակցել է 16 երկրից եկած 156 սփյուռքահայ պատանի: «Քայլ դեպի տուն» ծրագրի ընթացքում նախարարությունը համագործակցել է մասնավորի հետ և խնայել […]
16:20 22.11.2018
«Ականատես» դիտորդական առաքելությունը նոյեմբերի 5-ից կարճաժամկետ դիտորդական առաքելություն է սկսել՝ գնահատելու Հայաստանում նախընտրական տրամադրությունները: Ըստ այդ դիտարկման՝ ԿԸՀ-ն գործում է սահմանված կարգով: Տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը չեն փոխվել, և մեծ մասամբ հանձնաժողովների նախագահները նույն մարդիկ են: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նշեց, որ նման մարդիկ պետք է չաշխատեն որպես ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ: […]