TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17 oC
Լիանա Ռաֆայելյան

Լիանա Ռաֆայելյան

Որո՞նք  են  դիսնեյան ամենավատ ու ամենալավ մուլտֆիլմերը

00:45 22.11.2018

Collider  պորտալը կազմել է Walt Disney ստուդիայի ամենավատ ու ամենալավ ֆիլմերի վարկանիշային աղյուսակը: Ըստ կոմերցիոն հաջողության՝ ամենավատը համարվել է 1940 թվականին նկարահանված «Պինոկիոն», թեև քննադատները բարձր գնահատական են տվել, բացի այդ «Պինոկիոն» երկու Օսկար է  ստացել՝ «Լավագույն երգ» և «Լավագույն սաունդթրեկ» անվանակարգերում: Երկրորդ տեղում 1959 թվականին նկարահանված «Քնած գեղեցկուհին» է: Այն  բարձր է  գնահատվել կինոքննադատների […]

̰
ԵՄ-ն սպառնում է տուգանել Իտալիային

20:59 21.11.2018

Եվրամիությունը սպառնացել է Իտալիային, որ երկրին կտուգանի, եթե Իտալիան իր պետական բյուջեում որոշ փոփոխություններ չկատարի, հաղորդում է CNBC-ն: Տուգանքի գումարի չափն առայժմ չի հրապարակվում: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ Իտալիայի բյուջեն ապագայում ծանր ազդեցություն կունենա առաջին հերթին իտալացիների վրա:  «Մենք ռիսկեր ենք տեսնում, որ այդ երկրում կարող է անկայունություն առաջանալ»,- ասել է Դոմբրովսկիսը: […]

̰
Բողոքի ակցիա ընդդեմ Կենդանաբանական այգու տնօրենի

12:31 20.11.2018

Առավոտից Երևանի կենդանաբանական այգու մուտքի մոտ հավաքվել է տնօրեն Ռուբեն Խաչատրյանից դժգոհ բազմություն՝ պահանջելով տնօրենի հրաժարականը: «Կար ժամանակ, որ մենք նրան հորդորում էինք, խորհուրդներ էինք տալիս, բայց իր գրպանի փողը որ շատացավ, սկսեց ոչ մեկի բանի տեղ չդնել, բոլորին վերևից նայել: Ինքն ասում է՝ թող օգնեին արջին: Երբ խնամողը տեսել է, որ արջին գզզում են ՝ […]

̰
Ինչպես չկրկնել 90-ականների սխալները. Արմեն Ռուստամյանի խորհուրդը

16:46 19.11.2018

Առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ԱԺ կգան նոր դեմքեր ու նոր քաղաքական ուժեր: Այս ընտրություններն արտասովոր են թե՛ իրենց սեղմ ժամկետներով, թե՛ այն ժամանակաշրջանով, որում անց են կացվում: Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ, խոսելով արտահերթ ընտրությունների մասին, ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Խնդիրն այն է, որ հստակ չէ, թե ովքեր են և ինչ քայլերով […]

̰
Կառավարությունը հավանություն տվեց 2019թ. բյուջեին

15:54 19.11.2018

Կառավարությունն այսօր արտահերթ նիստում հավանություն տվեց 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ազգային ժողով ներկայացրած 2019 թվականի պետական բյուջեի նախագծում կատարված փոփոխություններին, նաև ԱԺ մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում քննարկման ժամանակ ընդունված առաջարկներին ու եզրակացություններին: Ընթացակարգի համաձայն՝ փոփոխությունների վերջնական՝ լրամշակված տարբերակը կներկայացվի ԱԺ աշխատակազմ: ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ եկող տարվա  բյուջեի նախագիծը կոնկրետ […]

̰
Կառավարությունն անդրադարձավ «խոպանչիներին» հարկելու հարցին

15:33 19.11.2018

Փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն այսօր կառավարության արտահերթ նիստում ասաց, որ սոցցանցում ակտիվորեն քննարկվում է,  այսպես կոչված, «խոպանչիներին հարկելու» հարցը: Փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ առանց քննարկման, առանց համաձայնեցման որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու:  Զանազան տարբերակներ կարող են քննարկվել, ընդ որում, քննարկումները կարող են մանիպուլյատիվ բնույթ ունենալ: «Կոնկրետ «խոպանչիներին հարկելու» օրինակով խոսքը աղավաղված է. գաղափարը հետևյալն […]

̰
Եթե ՀՀԿ-ն սխալներ ու բացթողումներ չունենար, ապա տեղի չէր ունենա այն, ինչ տեղի ունեցավ. Վահրամ Բաղդասարյան

13:56 19.11.2018

«Պետք էր կառավարությանը հնարավորություն տալ մեկ տարի աշխատել: Հասարակությունը պետք է գնահատական տար նրա աշխատանքին»,- այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա ավելացրել է, որ էյֆորիայի ժամանակ չէր կարելի ընտրություն անցկացնել: Խոսելով իրենց կուսակցության սխալների մասին՝ Բաղդասարյաննն ասել է հետևյալը. «Եթե Հանրապետական կուսակցությունը սխալներ ու բացթողումներ […]

̰
Մեկը պիտի՞ լինի արբիտր. Արմեն Ռուստամյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության մասին

11:30 19.11.2018

«Պուտինը չի խառնվում այդ բանավեճերի մեջ, մեկը պիտի՞ լինի, որ արբիտր լինի: ՀԱՊԿ կառույցում մեկը պիտի լինի, որ  բարեկամական հարաբերություններ ունենալով բոլորի հետ՝ վճռական խոսք ասելու իրավունք ունենա»,- խոսելով ՀԱՊԿ -ում Հայաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջև ծագած տարաձայնությունների մասին՝ այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` ի պատասխան լրագրողների այն հարցին, […]

̰
Ջրի որակի վատացման հիմնական գործոնը իշխանությունների վերջին 10 տարվա քաղաքականությունն է. Սեյրան Մինասյան

13:43 17.11.2018

«Ջրի որակի վատացման հիմնական գործոնը Հայաստանի իշխանությունների վերջին 10 տարվա քաղաքականությունն է: Դա պետք է արմատապես փոխվի: Քիմիայի տեսանկյունից այս պահին երկու գործոն կա՝ մոտ 4000 քառակուսի մետր ջրածածկ անտառային տարածքը, որն իրականում չի էլ մաքրվել է, մաքրող երեք ՊՈԱԿ-ներ դատվել են լիճն իբր մաքրելու համար:  Անտառը տեղում է: Բացի դրանից՝ ջրային դեղին նյութի արբանյակային […]

̰
Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որ ծով և օվկիանոս չունի, բայց ձուկ է արտահանում. Աշոտ Մարկոսյան

12:51 17.11.2018

«Ջուրը մեր տարածաշրջանում դառնում է այն ռեսուրսը, որի համար պայքարում են: Այդ պայքարը շարունակվելու է: Իսրայելը ծրագիր է մշակում, որպեսզի ծովից համալրի իր խմելու ջրի շտեմարանը: Սևանի ջուրը 2011-2017թթ. ընթացքում հիմնականում օգտագործվել է ոռոգման համար: Բայց ձկնաբուծության համար օգտագործվող ջրի քանակը տարեցտարի ավելանում է: Այստեղ մոտ հինգ անգամ ավելի շատ ջուր է օգտագործվում, քան ոռոգման […]

̰
Ովքե՞ր կարող են քաղաքացիական հայց ներկայացնել «Սասնա ծռեր»-ի դեմ

20:09 16.11.2018

Հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Համաներման մասին օրենքի նախագիծը, որը նոյեմբերի 6-ից մտավ ուժի մեջ: Համաներումը հատուկ կետ է նախատեսել 2016 թվականի հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների համար, որոնք այժմ երեք վարույթով քննվող քրեական գործի շրջանակում ամբաստանյալի կարգավիճակում են, սակայն օրենքը նախատեսում է, որ […]

̰
5-օրյա ժամկետ քաղաքական ուժերի փաստաթղթերը ստուգելու համար. ԿԸՀ նախագահի պարզաբանումը

17:40 16.11.2018

ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի փաստաթղթերի ստուգման համար վերջնաժամկետը նոյեմբերի 19-ն է: Այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման տաղավարում հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նրա խոսքերով՝ դա բավական կարճ  ժամկետ է, եթե համեմատում ենք սովորական ընտրությունների  հետ՝ ընդամենը 5 օր: «Այդ ժամանակահատվածում մենք պետք է հասցնենք ստուգել բոլոր փաստաթղթերը, եթե դրանցում հայտնաբերվեն ինչ-ինչ […]

̰
Որքանո՞վ են Նիկոլ Փաշինյանի ձայներն օգնելու Հրաչյա Հակոբյանին

19:26 15.11.2018

«Ես այս ընթացքում աշխատել եմ, այսօր քննարկվել է իմ օրենքի նախագիծը, որը կարծում եմ՝ հավանության կարժանանա և կողմ կքվեարկվի խորհրդարանի կողմից: Օրենքը սահմանափակում է տոտալիզատորների  գովազդը, հիմա հանրությունը բողոքում է, որ վերգետնյա անցումներում՝ մեծ բիլբորդների վրա, ամենուր հանդիպում ենք այդ նյութերին: Դա վերանալու է, և դա իմ աշխատանքն է: Կապել, որ մենակ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը […]

̰
Պատմաբանները Հիսուս Քրիստոսի նոր դիմանկար են հայտնաբերել

20:17 14.11.2018

Հայֆայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են Հիսուս Քրիստոսի նոր դիմանկարը, որը զարդարել է Իսրայելի հարավային հատվածում տեղակայված հնագույն մկրտարաններից մեկի առաստաղը: Դա Քրիստոսի հնագույն  որմնանկարներից է, որը շատ քիչ բանով է նման նրան, թե ինչպես են սովարաբար պատկերում Հիսուսին: Գտածոյի մասին հետազոտողները պատմել են Antiquity ամսագրում: Թեև պատի վրայի կարմիր պիգմենտը հայտնաբերվել էր դեռևս 1920-ականներին, դրա որակն այնքան […]

̰
Նոյեմբերի 19-ին Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Ստամբուլում

16:33 14.11.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկերոջ` Ռեջեփ Էրդողանի հետ կմասնակցի «Թուրքական  հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարության ավարտին նվիրված միջոցառմանը: Այն անց է կացվելու նոյեմբերի 19-ին՝ Ստամբուլում: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Երկու երկրների ղեկավարները կքննարկեն հետագա համագործակցությանն առնչվող հարցեր և տարածաշրջանային խնդիրներ: Նշենք, որ նախորդ անգամ Պուտինն ու Էրդողանը հանդիպել էին Ստամբուլում՝ […]

̰
Իսրայելի ԱԳ նախարարը հրաժարական է տվել

15:37 14.11.2018

Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է իր հրաժարականի մասին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Նախարարն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի մայիսի 30-ից: Բանն այն է, որ Լիբերմանը համաձայն չէ Գազայի հատվածի վերաբերյալ կառավարության տեսակետի հետ: Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին ավելի քան 30 պաղեստինցի էր վիրավորվել Գազայի հատվածում  իսրայելցի զինվորականների հետ բախման ժամանակ: Գրանցվել էր […]

̰
Ե՞րբ է սկսվելու համաներման կիրառումը ՊՊԾ գունդը գրավածների նկատմամբ

15:08 14.11.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ այսօր դատարան էր եկել ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի կինը՝ Անուշ Խանդոյանը: Նրան դատարանը կանչել էր, որպեսզի պարզեր դիրքորոշումը ՝ շարունակե՞ լ քրեական գործի քննությունը, թե՞   կարճել՝ պայմանավորված Խանդոյանի մահվան հանգամանքով: Անուշ Խանդոյանն ասաց, որ իր ամուսինն ապստամբ է եղել, ոչ թե ամբաստանյալ: Ինչ վերաբերում է դատաքննությունը շարունակելուն, ապա Անուշ […]

̰
«Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը բացասական եզրակացությամբ ներառվեց ԱԺ նիստի օրակարգում

16:02 12.11.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվել է «Վիճակախաղերի մասին» ու «Ինտերնետային շահումով խաղերի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը: Նախագծերը ներկայացրել է «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Նա առաջարկել է փակել Երևանում գործող բուքմեյքերական կետերը և դրանք տեղափոխել Ծաղկաձոր ու Ջերմուկ: «Անմիջականորեն տոտալիզատոր կամ ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող […]

̰
Կանցնի տպավորությունը, խնդիրը կմնա. Սամվել Ֆարմանյանը՝ BETSHOP-երը փակելու մասին

13:55 12.11.2018

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվում է «Վիճակախաղերի մասին» ու «Ինտերնետային շահումով խաղերի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը: Նախագծերը ներկայացրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Նա առաջարկեց փակել Երևանում գործող բուքմեյքերական կետերը և դրանք տեղափոխել Ծաղկաձոր ու  Ջերմուկ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հարցրեց. «Ծաղկաձորի, Հրազդանի տարածաշրջանի, Ջերմուկի, Մեղրու երիտասարդությունը մեզ ընդհանրապե՞ս […]

̰
Ինչո՞ւ են Հայաստանում հանքարդյունաբերողները ծպտված. ԱԺ-ում քննարկվում է 2019թ. բյուջեի նախագիծը

11:57 12.11.2018

«Մենք ինչո՞ւ աշխատանքներ չենք տանում այն ուղղությամբ, որ մարդիկ թաքցնում են իրենց սեփականության իրավունքը․ երբ բոլոր երկրներում մարդիկ հպարտանում են, որ ունեն բաժնեմաս, ինչը նրանց տալիս է վարկային հնարավորություններ, հասարակության մեջ հարգանքի հնարավորություն, իսկ հանկարծ ՀՀ-ում բոլոր հանքատերերը ծպտյալներ են դարձել, միգուցե, փողերի լվացման սխեմայո՞վ են սեփականատերեր դարձել, դրա համար թաքցնում են իրենց ինքնությունը, հետևաբար, […]

̰
Նոր կառավարությանը սպասվում է լուրջ  ու հետևողական գործունեություն. Խոսրով Հարությունյան

11:31 12.11.2018

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ նոր կառավարությանը հետևողական գործունեություն է սպասվում: «Այս բյուջեի նախագիծն ունի մի քանի առանձնահատկություն՝ առաջինն այն է, որ պետական բյուջեի փիլիսոփայությունը պահպանված է և համապատասխանում է այն մարտահրավերներին, որոնց առջև մենք կանգնած են: Հաջորդը՝  պետական ռեսուրսները և պետական քաղաքականությունը, նպաստում են ներդրումների իրականացմանը, որը հետագայում կնպաստի բյուջետային […]

̰
Ինչի՞ մասին էր մտածում Սիմոն Մարտիրոսյանը, երբ մոտեցավ 240 կգ-անոց ծանրաձողին

19:20 10.11.2018

Հայաստանը երեկվանից ծանրամարտի աշխարհի չեմպիոն ունի: Թուրքմենստանի մայրաքաղաքում  ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի  հավաքականի ներկայացուցիչը՝ 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը, դարձել է աշխարհի չեմպիոն` երկամարտի 435 կգ ռեկորդային արդյունքով: Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ 230 կգ-ն արդեն աշխարհի չեմպիոնի արդյունք էր: Չեմպիոնի կարգավիճակում երկրորդ մոտեցմամբ Սիմոն Մարտիրոսյանը հրեց  240 կգ` աշխարհի նոր ռեկորդ սահմանելով: Երկամարտում ընդհանուր՝ 435 […]

̰
Հնարավո՞ր է չմասնակցել հեղափոխությանը, բայց քաղաքական թիմի անդամ լինել

00:25 10.11.2018

«Եթե հրավիրվել եմ կառավարություն, ուրեմն քաղաքական թիմի անդամ եմ, որովհետև կառավարության անդամները քաղաքականություն մշակող անձինք են: Ես չեմ մասնակցել հեղափոխության ընթացքին, բայց չեմ կարծում, թե դրանով է որոշվում քաղաքական թիմի անդամ լինել կամ չլինելը: Այս պահին նման որոշում չկա՝ մասնակցել ընտրություններին»,- խոսելով առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին` ասել է Շանթ ՀԸ-ի «Հեռանկար» ծրագրին հյուրընկալված  […]

̰
Գեղամ Գևորգյանը՝ հակակարկտային ցանցերի ու գյուղատնտեսական ապահովագրության մասին

23:56 09.11.2018

«Հակակարկտային ցանցերի անցկացումը թանկ հաճոuյք է և ամեն տեղ չի կարող անցկացվել՝ պետությունն  ունի սուբսիդավորման ծրագիր, որն այս տարի բացի սուբսիդավորումից՝ նախատեսում է նաև այլ գործիքների տրամադրում»,- խոսելով գյուղատնտեսության խնդիրների մասին՝ ասել է Շանթ ՀԸ-ի «Հեռանկար» ծրագրին հյուրընկալված գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: Նա տեղեկացրել է, որ Վանաձորում սկսվել է  հակակարկտային ցանցերի արտադրութուն: Բետոնե սյուներ ևս  […]

̰
Չափը նշանակություն ունի նաև գյուղատնտեսության մեջ. Գեղամ Գևորգյան

16:49 09.11.2018

«Բոլորին չի կարելի և պետք չէ ներել գյուղատնտեսական վարկերը: Եթե վարկերը տրվել են, որ գյուղատնտեսության մեջ ներդրում կատարվի, և այս կամ այն պատճառով խնդիր ունեն այդ վարկի հետ, այդ հարցը կարելի է քննարկել, որպեսզի դրանք ներվեն: Եթե մարդը վարկ է վերցրել, որպեսզի կնունք կամ ծնունդ անի, այդ դեպքում տրամաբանական չէ  ներելը»,- ասել է Շանթ հ/ը […]

̰
Ինչպե՞ս է լուսաբանվում քաղաքական անցուդարձը. հայտնի են մշտադիտարկման արդյունքները

15:28 09.11.2018

Հոկտեմբերի 16-ից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրվանից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը, երբ պաշտոնապես նշանակվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, Երևանի մամուլի ակումբը մշտադիտարկման է  ենթարկել 6 հեռուստաալիքի՝ «Առաջին» ալիք, «Շանթ», «Երկիր Մեդիա», «Արմենիա», Հայկական երկրորդ հեռուստաալիք, «Կենտրոն» լրատվական և քաղաքական  ուղղվածության հիմնական հաղորդումները: Մշտադիտարկման է ենթարկվել նաև 2 առցանց լրատվամիջոց՝ news.am, 1in.am: «Այս տարի […]

̰

00:43 09.11.2018

Մի քանի ասիական երկրներ պարզեցրել են մուտքի թույլտվություն ստանալու կարգը, ինչի շնորհիվ  Չինաստանը հավակնում է դառնալ զբոսաշրջիկների նախընտրելի վայրը: Euromonitor International ընկերությունը հետազոտություն է անցկացրել և պարզել, որ 12 տարի անց Չինաստանը կդառնա աշխարհի ամենաշատ այցելվող երկիրը: Հետազոտության արդյունքները հրապարակել է The Guardian պարբերականը: Փորձագետների համոզմամբ՝  զբոսաշրջիկների թվով Չինաստանը կարող է առաջ անցնել Թայվանից, Հոնգկոնգից:  […]

̰
ՄԱԿ-ը դատապարտել է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները

00:03 09.11.2018

«Իրանին  լիակատար առևտրային բլոկադայի ենթարկելուն ուղղված պատժամիջոցները  խաղաղ բնակչության  դեմ ուղղված տնտեսական պատերազմ են, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝  քաղաքացիական անձանց պաշտպանելու համար»,- ասել է  ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցող Իդրիսս Ջազաաիրին ՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ -ի կիրառած պատժամիջոցների մասին: Զեկուցողը հիշեցրել է, որ պատժամիջոցների խստացումից հետո դեպի Թեհրան հումանիտար բեռնափոխադրումները բարդացել են, թեև դրանց […]

̰
Մարդատար ինքնաթիռը բախվել է  էլեկտրասյանը

22:20 08.11.2018

Ինդոնեզական Բենկուլու բնակավայրում մարդատար ինքնաթիռը բախվել է օդանավակայանի էլեկտրասյանը, այս մասին հաղորդում է The Jakarta Post պարբերականը: Boeing 737-900 ER-ը պետք  է թռչեր Սուխարոն Խատա միջազգային օդանավակայանից, սակայն չվերթը հետաձգվել է, քանի որ էլեկտրասյանը բախվելուց օդանավի թևը վնասվել է: Տուժածներ չկան: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: Նախնական վարկածով՝ միջադեպի մեղավորը կարգավարն է, որը սխալ հրահանգներ է տվել: […]

̰
Բանակցում ենք և՛ «Գազպրոմ»-ի, և՛ ՌԴ էներգետիկայի նախարարության հետ. Գարեգին Բաղրամյան

16:14 08.11.2018

«Դա որոշակի անհեթեթություն է պարունակում, թե կան մեխանիզմներ, որոնք ուզում են ներկայացնել վարչապետին, թե մենք խոչընդոտում ենք: Պաշտոնապես  հայտարարում  եմ ՝ եթե կա նման մարդ, որ ունի հաշվարկներ, ես պատրաստ եմ հենց  վաղը ձեր բոլորի մասնակցությամբ իրեն հրավիրել, քննարկել ու լսել բոլոր հաշվակները: Այս պահին գազի գնի վերաբերյալ  բանակցություններն ընթանում են: Որպեսզի  չվնասենք բանակցությունների ընթացքին, […]

̰
BACK_TO_TOP