TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+19.35 oC
Լիանա Ռաֆայելյան

Լիանա Ռաֆայելյան

Քիմ Քարդաշյանն ինձ դուր է գալիս. նախագահի կինը՝ հայտնի հայերի մասին

14:58 22.09.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, հարցազրույց է տվել ղազախական հեռուստաընկերությանը, խոսել իր նախասիրությունների, ընտանիքի, Մեծ Բիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ հանդիպման, Հայոց ցեղասպանության և Սփյուռքի, աշխարհահռչակ հայերի՝ Շերի, Շառլ Ազնավուրի ու Քիմ Քարդաշյանի մասին: «Արևելյան Թուրքիայի տարածքում ցեղասպանություն  է կատարվել, մոտ 2 միլիոն հայ ոչնչացվեց, մյուսները ցաքուցրիվ եղան ամբողջ աշխարհում: Դա է Սփյուռքի […]

̰
Տանզանիայում խորտակված լաստանավի զոհերի թիվը հասել է 170-ի

14:30 22.09.2018

Տանզանիայում՝ Վիկտորիա լճում, ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է է 170 ի, հայտնում է Citizen  թերթը: Շաբաթ առավոտյան փրկարարները ջրից դուրս են բերել ևս 24 դիակ: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 20-ին նավը կողաշրջվել էր Ուկորա և Բուգոլորա կղզիների միջև գտնվող Յուկոր կղզուց 50 մետր  հեռավորության վրա: Նավում կար 400 ուղևոր և բեռ, մինչդեռ նավը նախատեսված է եղել 100 ուղևորի […]

̰
Ամուսնուս ճանաչում եմ 14 տարեկանից. Նունե Սարգսյանը՝ Արմեն Սարգսյանի հետ ծանոթության մասին

13:27 22.09.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը` Նունե Սարգսյանը, հարցազրույց է տվել ղազախական հեռուստաընկերությանը, խոսել իր նախասիրությունների, ընտանիքի, Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ հանդիպման, Մեծ Եղեռնի և դրա հետևանքով առաջացած Սփյուռքի, աշխարհահռչակ հայերի՝ Շերի, Շառլ Ազնավուրի ու Քիմ Քարդաշյանի մասին: Առաջին տիկինը պատմել է նաև իր և ամուսնու ծանոթության, ամուսնության և համատեղ  կյանքի  մասին: «Ամուսնուս ճանաչում եմ 14 […]

̰
Ռազմական շքերթի ժամանակ շները կոշիկներով էին

00:51 21.09.2018

Սանտյագոյի ռազմական ոստիկանության  շները  դարձել են  շքերթի հիմնական հերոսները:  Շքերթն անց է  կացվել  սեպտեմերի 19-ին,  քաղաքի ազգային զբոսայգում: Իրավապահներն անհանգստացել են, թե շները կարող են մրսել վատ եղանակին, և նրանց  փոքրիկ  կիսաճտքավոր կոշիկներ են հագցրել: Քոթոթներին էլ տեղավորել են փոքրիկ ուսապարկերի մեջ, որպեսզի կենդանիները ոչ միայն հարմարավետ զգան իրենց, այլև չփախչեն այս ու այն կողմ: […]

̰
Բրիտանական հատուկ ծառայությունները հետևե՞լ են Եվրոպական խորհրդի չինովնիկներին

00:39 21.09.2018

Բելգիայի դաշնային դատախազությունը  փաստեր ունի, որ բրիտանական կառավարության հատուկ ծառայությունների շտաբը մասնակից է  Belgacom  առաջատար ընկերության հաճախորդների  հաղորդագրությունների գաղտնի «որսին»: Այդ ընկերության հաճախորդների թվում են, օրինակ, Եվրահանձնաժողովը, Եվրոպական խորհուրդն ու Եվրոպական խորհրդարանը: Բրիտանական  հատուկ ծառայությունները 2013 թվականին հայտնվել էին ԱՄՆ հատուկ ծառայության նախկին գործակալ Էդվարդ Սնուոդենի հետ կապված սկանդալի կիզակետում: Բելգիական  դաշնային դատախազությունը  այն ժամանակ  […]

̰
Մարին Լը Պենը պետք է հետազոտվի հոգեբուժարանում․ ֆրանսիական դատարանի պահանջը

00:31 21.09.2018

«Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը  պետք է հոգեբուժական զննության ենթարկվի, պահանջում է ֆրանսիական դատարանը: Պատճառը՝  Twitter- ի էջում Մարին Լը Պենի հրապարակած  «Իսլամական պետություն» (ՌԴ- ում արգելված) խմբավորման զոհերի լուսանկարներն են: Դատարանի ծանուցման պատճենը Լը Պենը հրապարակել է համացանցում: Այդ  որոշումը նա ապշեցուցիչ է որակել՝ հայտատարելով, թե  «ռեժիմը սկսում է իրեն ահաբեկել»: Լը Պենն ասել […]

̰
Ե՞րբ է սոցցանցային գրառումը համարվում «թշնամական». ՌԴ Վճռաբեկ դատարանի պարզաբանումը

20:26 20.09.2018

ՌԴ  Վճռաբեկ դատարանը կրկին պարզաբանել է Քրեական օրենսգրքի «ծայրահեղական» 282-րդ հոդվածը, որը պատիժ է սահմանում «ВКонтакте» և մյուս սոցիալական կայքերում գրառումների, ստատուսների կամ այլոց գրառումները տարածելու համար: «Ապացուցել է պետք ոչ թե գրառումը հավանելու կամ տարածելու փաստը, որն ինքնին քրեական տարրեր չի պարունակում: Խնդիրն այն  է, թե որքանով է այդ գրառման հեղինակը կամ գրառումը տարածողը […]

̰
 Brexit-ի հարցով արտահերթ գագաթնաժողով կհրավիրվի

18:40 20.09.2018

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ  Տուսկը որոշել է  նոյեմբերին արտահերթ գագաթնաժողով հրավիրել՝ քննարկելու Brexit-ի հարցը: «Սպասվում է, որ Տուսկը կհրավիրի արտահերթ գագաթնաժողովը նոյեմբերի 17-18-ին»,- հաղորդում է ТАСС գործակալությունը:  Հիշեցնենք՝ 2016 թվականին Մեծ Բրիտանիայում հանրաքվե անցկացվեց այդ երկրի անդամակցությունը Եվրամիությունը դադարեցնելու հարցով: Կողմ քվեարկեց բնակիչների 51․9 %-ը: Մեծ Բրիտանիան մտադիր է վերջնականապես դուրս գալ Եվրամիությունից 2019 թվականի մարտի […]

̰
Սոլսբերիի ռեստորանում թունավորվածների առողջական վիճակը բավարար է

13:32 20.09.2018

Սոլսբերիի Prezzo ռեստորանում թունավորված ամուսնական զույգը երեկ՝ սեպտեմբերի 19-ին, դուրս է գրվել հիվանդանոցից, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: Մինչ այդ ոստիկանությունը հաղորդել էր, որ տուժածները թունավորված չեն նյարդապարալիտիկ «Նովիչոկ» նյութով: «Մենք չենք դիտարկում այդ միջադեպը որպես կասկածելի»,- ասված է ոստիկանության հաղորդման մեջ: Նշենք, որ տուժածներից մեկը՝ կինը, ՌԴ քաղաքացի է: Սոլսբերիի ռեստորանը սեպտեմբերի 16-ին շրջափակվել էր […]

̰
Կղզում 100 երկվորյակ է ապրում

01:07 20.09.2018

Ֆիլիպինյան  Ալաբատ կղզում երկվորյակների աննախադեպ թիվ է գրանցվել՝ 78 երկձվային և 22 միաձվային երկվորյակներ, այս մասին գրում է The Sun-ը: Ամենափոքրերը՝ 4 ամսական Ջանն ու Ջոնին են, իսկ ամենածերը՝ 80 տարեկան Յուդոսիան ու Անտոնինան: Միայն 2015 թվականին կղզում 12 երկվորյակ է ծնվել: Գիտնականներն առայժմ գլուխ են կոտրում՝ այդ հանելուկային երևույթի պատճառները գտնելու համար: Ալաբատ կղզում  նաև […]

̰
Լեգենդար ուրվականը հայտնվել է «Ֆլորենս» փոթորկի մասին նորության թողարկման ժամանակ

20:00 19.09.2018

Ուրվականը, որի մասին լեգենդներ են պտտվում, նորությունների թողարկման ուղիղ եթերում է հայտնվել: Լրագրողները Հյուսիսային և Հարավային Կարոլինաներում մոլեգնող «Ֆլորենս» փոթորկի մասին ռեպորտաժ էին նկարահանում, երբ հանկարծ անսպասելիորեն երկրորդ պլանում երևացել է Պաուլի կղզու Մոխրագույն մարդը, հայտնում է The Sun պարբերականը: Տեղացիները հավատում են, որ նրան տեսած մարդիկ ոչ միայն փրկվել են անձամբ, այլև նրանց գույքն է […]

̰
ՕԵԿ-ի անդամները հիմնականում երիտասարդներ են, բայց լավ փորձ ունեցող. Մհեր Շահգելդյան

18:31 19.09.2018

«Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակել է Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Կուսակցության ակտիվիստները քայլել են, շփվել բնակիչների հետ ու բաժանել նախընտրական բուկլետներ: Երևանը զարգացնելու ծրագրերը, կուսակցության թեկնածու Մհեր Շահգելդյանի կարծիքով, նորարարական են և առանձնապես մեծ ներդրումներ չեն պահանջում: Այդ ծրագրերը հստակ սոցիալական ուղղվածություն ունեն՝ անհրաժեշտ է զարգացնել սոցիալական բնակարանաշինությունը և երիտասարդ ընտանիքներին տրամադրել առանց կանխավճարի հիփոթեքային […]

̰
Իռլանդիայում թմրամոլները ներարկիչները լվացել են սուրբ ջրով

17:41 19.09.2018

Իռլանդական Լիմերիկ քաղաքի սուրբ Հովհաննես տաճարում թմրամոլներն իրենց ներարկիչները լվացել են սուրբ ջրով: Այս մասին հայտնում է The Sun պարբերականը: Եկեղեցու քահանան հաստատել է կատարվածի փաստը ՝ նշելով որ դա հավանաբար արել են մոտակա հիվանդանոցից դեղանյութ ստացող անձինք: Ավելի վաղ ոստիկանությունը ձերբակալել էր մի թմրամոլի, ով փորձել էր սուրբ ջրով լի տարայում լվանալ ներարկիչը: Հիվանդանոցի աշխատակիցներն անհանգստանում […]

̰
Սեքսը և սեքսուալությունը Աստծո պարգև են. Հռոմի պապ

16:08 19.09.2018

Հռոմի պապ Ֆրանցիոսկոսը Գրենբոլում (Ֆրանսիա) երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նրանց հետ քննարկել է սեքսի և սեքսուալության թեմաներ: Նրա խոսքերով՝ սեքսն ու սեքսուալությունն Աստծո պարգև են, այլ ոչ թե տաբու, որը տրված է մարդուն սիրո ու նոր կյանքի արարման համար: Ելույթի ձայնագրությունը հրապարակվել է Վատիկանի պաշտոնական կայքում:  «Սեքսն ու սեքսուալությունը Աստծո պարգև են, այլ ոչ թե […]

̰
Արայիկ Խանդոյանը վատառողջ է

12:45 19.09.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվող «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստը տևեց մի քանի րոպե: «Միայնակ գայլ» մականունով Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալն ունի առողջական խնդիրներ, նրան անհրաժեշտ է բուժզննում, և ի վիճակի չէ մասնակցել դատական նիստին: Դատավորը բավարարեց միջնորդությունը, դատական նիստը հետաձգվեց մեկ […]

̰
ԲՀԿ-ն ռեալ ներդրումային փաթեթներ է առաջարկում. Նաիրա  Զոհրաբյան

23:44 18.09.2018

Բարգավաճ Հայաստան կուսակցությունն այսօրվա նախընտրական քարոզարշավը սկսեց Աջափնյակ համայնքում: Կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը բնակիչների հետ զրուցելով, իրենց կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելով քայլեց մինչև Հանրապետական հիվանդանոց: Զոհրաբյանն ասաց, որ իրենք ունեն 4 ռեալ ներդրումային ծրագիր, որոնց միջոցով հնարավոր է լուծել մայրաքաղաքի ամենացավոտ խնդիրները: Ներդրումային փաթեթներ կան թե՜  աղբի վերամշակման գործարան հիմնելու, թե՜ էլեկտրական տրանսպորտի հայեցակարգ մշակելու,  […]

̰
«Հայք» կուսակցությունը ընտրության է գնում երեք կարգախոսով և նվազագույն ծախսերով

19:30 18.09.2018

Երևանը գրագետ ղեկավարելու համար անհրաժեշտ  են գրագետ ու կրթված մարդիկ: Նոր արժեհամակարգ ու նոր մոտեցումներ են առաջարկում «Հայք» կուսակցության անդամները, երեք կարգախոսով և նվազագույն ծախսերով էլ գնում ավագանու ընտրություններ: Հազարավոր բուկլետներ չեն տպագրել՝ իրենց ավելորդ շռայլություն թույլ չտալու համար, քանի որ այդ ծախսերը «կարող են ուղղել մայրաքաղաքի համար ավելի կարևոր նպատակների»: Երևանը համայն հայության, մարդկայնություն […]

̰
Նախընտրական պայքարը վերածվել է փոխադարձ վիրավորանքների. Դավիթ  Հակոբյան

18:54 18.09.2018

Երևանի բյուջեն առավելագույնս արդյունավետ պետք է ծախսվի: Երևանի ավագանու Հայ հեղափոխական դաշնակցության թեկնածու Դավիթ Հակոբյանը կարծում է, որ այդ դեպքում թե՛ աղբահանությունը, թե՛ տրանսպորտի գորդյան հանգույցը, թե՛ տանիքների ու վերելակների խնդիրները հնարավոր է կարգավորել: Նա կարծում է նաև, որ Երևանին անհրաժեշտ են սոցիալական հաստատություններ: Ըստ բանախոսի՝ եթե քաղաքում կան մանկապարտեզներ, ինչո՞ւ չպետք է լինեն ծերապարտեզներ: […]

̰
Ջոն Քերրին ծաղրել է Թրամփին

00:32 18.09.2018

ԱՄՆ նախկին պետքարտուղար  Ջոն Քերրին  ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփին  անվանել է  « մանկամիտ»՝ մանրամասնելով, թե  նրա զարգացումը  ութ  տարեկան տղայի  մակարդակի է։ Այս մասին նախկին պետքարտուղարը հայտարարել է HBO հեռուսատալիքով  հեռարձակվող Real Time With Bill Maher հաղորդման ժամանակ: Նախկին պետքարտուղարը այդ հաղորդման ժամանակ ներկայացնում էր իր նոր գիրքը՝  «Ամեն նոր օրը լրացուցիչ է» (Every Day Is Extra):  […]

̰
Իրանում քննարկում են Ռոհանիի մասնակցությունը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին

00:20 18.09.2018

Թեհրանում բուռն քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգությաւն խորհրդի  նիստին  նախագահ Հասան Ռոհանիի մասնակցության հարցը, քանի որ նիստը նախատեսված է անցկացնել սեպտեմբերին ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ:  Որոշ իրանցի քաղաքագետներ համոզված են, որ Ռոհանին չպետք է մասնակցի այդ նստաշրջանին, քանի որ  քննարկվելու է Իրանի հարցը:  Նրանք համոզված են, որ բավական է ԱԳ նախարար  Մոհանեդ Ջավադ Զարիֆի […]

̰
Հայաստանում ռուսական ռազմաբազայում հայտարարվել է մարտական պատրաստվածությունը ստուգելու տագնապ

17:17 17.09.2018

Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովի հրամանով Հայաստանում ռուսական ռազմական բազայում ուսումնական տագնապ է հայտարարվել՝ մարտական պատրաստվածությունը ստուգելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ստուգման աշխատանքներում ներգրավված են ռուսական ռազմաբազայի բոլոր միավորումները: Ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը պետք է իրականացնի շարժական կառավարման կետերից զորքերի կառավարումը կազմակերպելու առաջադրանքներ: Հարավային ռազմական օկրուգի շտաբի համալիր հանձնաժողովի կողմից […]

̰
Galaxy Note 9-ը բռնկվել է

16:09 17.09.2018

ԱՄՆ-ի բնակչուհի Դիանա Չունգը մտադիր է դատի տալ հարավկորեական Samsung ընկերությանը, քանի որ Galaxy Note 9 հեռախոսն ինքնաբռնկվել է, գրում է The New York Post պարբերականը: Դիանայի խոսքով՝ ինքը վերելակում նկատել է, որ հեռախոսը շատ է տաքացել, դրել է պայուսակում, սակայն նկատել է, որ այնտեղից ծուխ է դուրս գալիս: Դիանայի փաստաբանը վստահեցնում է, որ աղջիկն այրել է […]

̰
Վարչապետի տիկնոջ կոչը օլիգարխների կանանց

18:31 15.09.2018

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաների մայրերը միանում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» շարժմանը: Այս մասին այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց   Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը: «Կոչ ենք անում, որպեսզի լռեն աշխարհի բոլոր մահագույժ հրամանները։ Աշխարհում բոլոր մայրերը մերժում են պատերազմը։ Ողջունում […]

̰
Ավագանու ընտրություններին մասնակցող ուժերը ներկայացրել են գրագետ ծրագրեր.Անահիտ Թարխանյան

21:14 14.09.2018

«Մայրաքաղաքը պետք է մաքրել աղբից»,- համոզված է Երևանի ավագանու «Երևանի հանրություն» դաշինքի թեկնածու Անահիտ Թարխանյանը:  «Մենք  քայլում ենք, և մեր ոտքերի տակից առնետներ են փախչում: Փողոցներում դա չկա, բայց երբ մտնում ենք տարածքները՝  այնտեղ սարսափելի է»,- նշել  է թեկնածուն: Հաջորդ կարևոր հարցը՝ մայրաքաղաքում աշխատատեղեր ստեղծելն է: Արդյունաբերական կենտրոն է պետք հիմնել, ասել է Թարխանյանը: Բացի […]

̰
Դիլետանտներին հեռու պահեք ձեզնից. Արարատ Զուրաբյան

17:36 14.09.2018

«Թող մեկը չկարծի, որ իրեն «սպիտակ» հռչակելով մեզանից ավելի լավ է պայքարելու քոչարյանների և ժամանակին իշխանությունն ուզուրպացրածների դեմ»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը, նման կարծիք է հայտնել Երևանի ավագանու ընտրություններին «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը: Զուրաբյանի համոզմամբ՝ երևանցին շատ ուշադիր պետք է լինի ընտրություն կատարելիս, որպեսզի կրկին չսխալվի: «Բոլոր չափահաս մարդիկ պետք է գիտակցեն՝ սխալվելու իրավունքն իրենցն […]

̰
Երևանի երկրորդական խնդիրներից խոսելը նշանակում է «մակիաժ անել» հիմնականը. Արարատ Զուրաբյան

17:16 14.09.2018

Մայրաքաղաքի ամենացավոտ խնդիրը, Երևանի ավագանու «Երևանցիներ» դաշինքի թեկնածու Արարատ Զուրաբյանի համոզմամբ, մայրաքաղաքի բնակֆոնդն է՝ բարձրահարկ շենքերի 70 տոկոսը չի դիմանա 7-8 բալանոց երկրաշարժի ցնցմանը, ուստի երևանցուն խոստանալ մաքրել մայրաքաղաքը կամ փոխել վերելակները, առնվազն նշանակում է «մակիաժ անել» հիմնականը՝ չնկատելով  ամենավտանգավորը: Արարատ Զուրաբյանը նշում է մայրաքաղաքի բնակֆոնդն ամրացնելու ուղիներից մեկը, այն է՝ բաց բաժնետիրական ընկերություններ հիմնելը: […]

̰
Մայրաքաղաքում պետք է տեղադրվի Մարտի 1-ի զոհերի հուշաքար. Մանուել Գասպարյան

16:58 14.09.2018

Մարտի 1-ի զոհերի հուշաքար պետք է տեղադրվի մայրաքաղաքում: Այսպես է կարծում Երևանի ավագանու «Ժողովրդավարական ուղի» կուսակցության թեկնածու Մանուել Գասպարյանը: Հուշաքարի տեղադրման վայրը կորոշվի հասարակական քննարկման արդյունքում: Բացի դրանից՝ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին Երևանի բյուջեից պետք է տրվի դրամական խոշոր փոխհատուցում. սա «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախընտրական ծրագրի վերջին կետն է: Բայց մինչ այդ մայրաքաղաքը բազմաթիվ խնդիրներ […]

̰
Երկար ու առողջ ապրելու գրավականը սեփական անձը հաճույքներից չզրկելն է

01:08 14.09.2018

Առողջ և երկար ապրելու համար շատերն ազատվում են վնասակար սովորույթներից և սկսում առողջ ապրելակերպ վարել: Բայց ինչ իմաստ ունի երկար ապրել, եթե կյանքից հաճույք չես ստանալու, կարծում է բրիտանական Սոմերսեթ կոմսության  բնակիչ՝ նախկին  հեքիմ Լեսլի  Հեյմանը: Նրա կարծիքով` գաղտնիքը աղանդերից  չհրաժարվելն է: Լեսլին 100 տարեկան կդառնա սեպտեմբերի 12-ին: Նա կատարյալ առողջ է, զբաղվում է այգեգործությամբ, […]

̰
Twitter-ը, Google-ը, Amazon-ը հաշվետվությամբ հանդես կգան ԱՄՆ Սենատում

20:30 13.09.2018

Ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունները սեպտեմբերի 26-ին ԱՄՆ Սենատում կպատմեն, թե ինչպես  են պաշտպանում օգտատերերի անձնական տվյալները: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Հարավային Դակոտա  նահանգի սենատոր Ջոն Թյունի խոսքերին:  Սենատի լսումներին կմասնակցի 6 ընկերություն, այդ թվում՝  Twitter-ը, Google-ը, Amazon-ը. «Այդ հանդիպումը հնարավորություն կտա հասկանալ նրանց մոտեցումներն անձնական տվյալների գաղտնիության  խնդրին»,- ասել է  Թյունը: […]

̰
«Միսիս աշխարհ-2018» տիտղոսակրի մահվան մեջ մեղադրվողը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման

19:39 13.09.2018

Ղրղըզստանում Իսիկ-Կուլի շրջանային դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել ավտովթարի մեղավորին, որի հետևանքով զոհվել է «Միսիս աշխարհ-2018» տիտղոսակիր Սաննի Շաքիրովային: «Ամբաստանյալ Չինգիզ Քոնդուրբաևը մեղավոր է ճանաչվել ճանապարհա-տրանսպորտային պատահարի համար և դատապարտվել է 10 տարվա ազատազրկման»,- գրված է դատավճռում: Քոնդուրբաևին մեղադրում են նաև վթարի վայրը թողնելու համար: Վերջինս պատիժը կկրի ուղղիչ գաղութում: Նշենք, որ գեղեցկուհու մահվան […]

̰
BACK_TO_TOP