TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+13.14 oC
Լիանա Ռաֆայելյան

Լիանա Ռաֆայելյան

Մասնագետներն ահազանգում են համակարգչային նոր՝ «Օբամա» վիրուսի մասին

16:47 03.09.2018

Կիբերհանցագործությունների դեմ պայքարող MalwareHunterTeam-ի աշխատակիցները հայտնաբերել են նոր վիրուս, որը կոչել են ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի անունով: Երբ համակարգիչը վարակվում է այդ վիրուսով, էկրանին հայտնվում է 44-ամյա նախագահի լուսանկարը: Դրանից հետո հայտնվում են ցանցահենների կոնտակտային տվյալները, որպեսզի վարակված համակարգչի տերը գումար փոխանցի ֆայլերի ապակոդավորման համար: «Օբաման» կոդավորում է բոլոր exe ձևաչափի, անգամ Windows-ի ֆայլերը: Թե […]

̰
Սենսացիոն բացահայտում. եգիպտական բուրգերից հին բնակավայր է հայտնաբերվել

16:37 03.09.2018

Նեղոս գետի ակունքում եգիպտացի և ֆրանսիացի հնագետները հայտնաբերել են հին եգիպտական գյուղ, որը մոտավորապես 7 հազար տարեկան է: Դա նշանակում է, որ այն ավելի հին է, քան եգիպտական բուրգերը: Այս մասին հաղորդում է Science Alert պարբերականը:  Հիշեցնենք, որ Գիզայի բուրգերը 2500 տարվա վաղեմություն ունեն: Գյուղը հայտնաբերվել է Թել-Էլ Սամար վայրում, որը 140 կմ հեռու է […]

̰
Գլխավոր հարկադիր կատարողը հորդորում է քաղաքացիների դիմումներին պարզ և սպառիչ պատասխաններ տալ

15:36 03.09.2018

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն այսօր տեսչական և վերլուծական բաժնի աշխատակիցների հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձել է  բաժնի կողմից ուսումնասիրված կատարողական վարույթների, այլ բաժիններում իրականացված տեսչական ստուգումների և կատարված ծառայողական քննությունների արդյունքներին: Հակոբ Հակոբյանն ընդգծել է, որ բաժնի աշխատանքը շատ կարևոր նշանակություն ունի ծառայության բնականոն գործունեության սահուն ընթացքն ապահովելու տեսանկյունից: Հաշվի առնելով […]

̰
20-ամյա մոդելը մահացել է մեքսիկացի միլիարդատիրոջ նավի վրա

15:26 03.09.2018

Ինստագրամի աստղ, 20-ամյա մոդել  Շինեդ Մքնամարան մահացել է զբոսանավի վրա՝ ծովային զբոսանքի ժամանակ: Զբոսանավը պատկանել է մեքսիկացի միլիարդատեր Ալբերտո Բայլերսին: Աղջկա մահվան պատճառները դեռ հայտնի չեն, գրում է The Independent պարբերականը:   Հունական կղզիներից  մեկում կանգառի ժամանակ բժիշկներն աղջկան հայտնաբերել են ծայրահեղ ծանր վիճակում, իսկ արդեն հիվանդանոցում արձանագրել են նրա մահը: Մոդելը 87-ամյա միլիարդատիրոջ անձնակազմի անդամներից մեկն  […]

̰
«Սոյուզի» թերությունը աշխատակցի անփութության հետևանք է

15:25 03.09.2018

«Союз МС-09» տիեզերանավի վրա հայտնված ճաքերը տիեզերական հրթիռներ արտադրող «Էներգիա» ընկերության աշխատակցի անփութության հետևանք են: Այս մասին հայտնում է  РИА Новости  գործակալությունը: Այդ միկրոճեղքերի հետևանքով տիեզերանավից օդի արտահոսք է եղել: Նույն գործակալության տվյալներով՝ թերությունը բացահայտվել էր դեռ թռիչքից առաջ, ճշտվել  էր, թե ում մեղքով է դա  տեղի ունեցել: Մասնագետը փորձել էր  այն փակել սոսնձով, արդյունքում այդ միկրոճեղքերը […]

̰
Անգլերենը Թայվանում կդառնա պետական լեզու

14:19 03.09.2018

2019 թվականից Թայվանում երկրորդ պետական լեզուն կդառնա անգլերենը: Այս մասին Թայվանում հաղորդել է Չինաստանի վարչապետ Ուիլյամ Լայը: Նպատակն այն է, որպեսզի տեղաբնակները լիարժեք տիրապետեն միջազգային օտար լեզվին և կարողանան աշխատանք գտնել երկրի սահմաններից դուրս: Երկրի իշխանությունը մտադիր է երկլեզու դպրոցներ հիմնել, որտեղ անգլերենը կդասավանդվի առաջին դասարանից: 2016 թվականին կրթության թեստավորման ծառայությունը փաստել էր, որ Թայվանը […]

̰
Միչիգանում պտտահողմը շինություններ է ավերել

14:08 03.09.2018

ԱՄՆ Միչիգան նահանգում պտտահողմ է մոլեգնել: Սև ամպերի ընթացքին հետևել են բնակիչները: Նրանք տեսանկարահանել են բնության տարերքը: Երկինքը միանգամից ծածկվել է սև ամպերով, ուժգին քամի է բարձրացել: Այն տևել է 2 րոպե և անցել մոտ 800 մ տարածություն: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ այդպիսի մոլեգին քամին կարող է առատ տեղումների պատճառ դառնալ: Պտտահողմը […]

̰
Ռուսաստանում «Մի-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ կան զոհեր

13:12 03.09.2018

ՌԴ Իրկուտսկի շրջանում «Անգարա» ավիաընկերության «Մի-8» ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է 3 մարդ: ՌԴ փրկարար ծառայության աշխատակիցները վթարի վայրում հայտնաբերել են նրանց դիերը, հաղորդում է ՌԴ ԱԻՆ-ի փրկարար վարչության Սիբիրի մամուլի ծառայությունը: «Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում զոհերի դիերը վթարի վայրից տեղափոխելու ուղղությամբ: Վթարի պատճառների պարզաբանմամբ կզբաղվի միջգերատեսչական  հանձնաժողովը»,- հաղորդում է մամուլի ծառայությունը: Հիշեցնենք՝ «Անգարա» ավիաընկերության […]

̰
Մյանմարում Reuters-ի 2 լրագրողի դատապարտել են 7 տարվա ազատազրկման

12:36 03.09.2018

Մյանմարի դատարանը յոթ տարվա ազատազրկման է դատապարտել Reuters գործակալության 2 լրագրողի` պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով, հաղորդում է գործակալությունը: Լրագրողները լուսաբանում էին մի շարք թեմաներ, որոնք վերաբերում էին մահմեդական ռոհինջաների նկատմամբ զանգվածային բռնություններին: 2017 թվականի դեկտեմբերի 12-ին երկու ոստիկան  Յանգոն քաղաքի ռեստորաններից մեկում լրագրողներին էին փոխանցել ինչ-որ փաստաթղթեր: Նրանք անմիջապես ձերբակալվել են: Լրագրողներին մեղադրանք է առաջադրվել […]

̰
Բելառուսի նախագահը նախարարներին ազատել է խմելու պատճառով

21:22 01.09.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է կադրային փոփոխությունների մասին՝ հատկապես  ղեկավար օղակներում: Փոփոխությունների պատճառը ալկոհոլի չարաշահումն է»,-  գրում է  Ռիա  Նովոստի գործակալությունը: Օգոստոսին Լուկաշենկոն  ցրել էր կառավարոթյունը և նոր վարչապետ նշանակել: Նախագահի խոսքով՝ նա շարունակում է վերահսկել իրավիճակը: «Ուզում եմ ասել՝ սա դեռ վերջը չէ», -նշել է Լուկաշենկոն ֆինանսների և Էներգետիկայի նախարարների նշանակումից հետո: Նա […]

̰
Արմեն Գրիգորյանը ուղերձ է հղել սեպտեմբերի 1-ի առթիվ

16:23 01.09.2018

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում սեպտեմբերի 1-ին ունեցած ելույթը: Ստորև ներկայացնենք ելույթն ամբողջությամբ. «Հարգելի պարոն ռեկտոր, մեծարգո պարոն դեսպան, հարգելի դասախոսներ, սիրելի ուսանողներ։ Ցանկանում եմ բոլորիդ շնորհավորել գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ Համոզված եմ՝ ձեզնից յուրաքանչյուրն առանձնահատուկ ոգևորությամբ է արժևորում այս օրը, որովհետև գիտությունը և […]

̰
Ադրբեջանցիների «նախաձեռնությունը» տապալվեց. Սենոր Հասրաթյան

14:25 01.09.2018

Մի խումբ ադրբեջանցիների կողմից այսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնությունը», ինչպես և սպասվում էր, տապալվեց: «Սադրանքը կանխվեց ոչ այլ ում, քան հենց նրանց կողմից, ովքեր նախաձեռնել էին այդ հիմարությունը: Կատարվածից կարելի է եզրակացնել, որ ի զարմանս մեզ, բանականությունն ավելի ուժեղ գտնվեց, քան մարդկանց մոլորության մղած զգացականությունը: Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հերթական […]

̰
Էջմիածնի քաղաքապետը շնորհավորել է  դպրոցականներին

13:38 01.09.2018

Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ քաղաքում կազմակերպվել են տոնական միջոցառումներ՝ նվիրված գիտելիքի օրվան: Էրնեկեան հանրակրթական դպրոցում աշակերտներին ողջունել և նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորել է Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը` մաղթելով բեղմնավոր, հետաքրքիր և արդյունավետ տարի:    

̰
1 օրում ավելի քան 1000 խաղաղ բնակիչ է վերադարձել Սիրիա

21:09 31.08.2018

Ընդամենը 1 օրում 1000-ից ավելի խաղաղ բնակիչ է վերադարձել իր հայրենի բնակավայրը՝ սիրիական չորս նահանգներ, հաղորդում է  ՌԴ պաշտպանության նախարարության փախստականների ընդունման և բաշխման տեղեկատվական կենտրոնը: Դամասկոսի  հարավային շրջաններից մեկը՝ Ղութա, մեկ օրում վերադարձել է 67 բնակիչ՝ 14 կին, 40 երեխա:  Ընդհանուր առմամբ՝ 2015 թվականի սեպտեմբերի 30-ից 134 676 հազար բնակիչ է վերադարձել Հարավային Ղութա, […]

̰
Հարձակում երկաթուղային կայարանում

18:20 31.08.2018

Ամստերդամի ոստիկանությունը հրազենային վնասվածքներ է հասցրել մի տղամարդու, որին կասկածում են Ամստերդամի երկաթուղային կայարանում ուղևորների վրա սառը զենքով հարձակվելու մեջ: Այս մասին Twitter-ի էջում տեղեկացնում է քաղաքի ոստիկանությունը: Ոստիկանության հաղորդման համաձայն՝  կասկածյալի հետ երկու տուժող է հոսպիտալացվել: Միջադեպի մասին մանրամասներ է հայտնել նաև բրիտանական The Sun պարբերականը: Ըստ այդ տվյալների՝ ոստիկանությունը կրակել է կասկածյալի վրա […]

̰
Դավիթ Համբարձումյանը չէր եկել դատարան

15:00 30.08.2018

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն Մորք Մարաշ վարչական շրջանների դատարանը պետք է քններ Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը, սակայն դատական նիստը տևել է մի քանի րոպե  և հետաձգվել մինչև ժամը 17.00: Հիշեցնենք՝ Մասիսի նախկին քաղաքապետը, նրա եղբայրը ՝ Գոռ Համբարձումյանը, որի խափանման միջոց կալանքը ՀՀ Վերաքննիչ դատարանը փոխել է […]

̰
Այն մասին, թե ինչպես նախարարը «ստուգեց» դպրոցի տնօրենի անգլերենի գիտելիքները

19:42 29.08.2018

Օտար  լեզուների դասավանդումը  մեր դպրոցներում շատ ցածր մակարդակի վրա է, դասավանդումը սկսվում է 3-րդ դասարանից, շաբաթական երկու ժամով, դասագրքերի վիճակն էլ բավարար չէ: Այս մասին այսօր խոսել է մայրաքաղաքի դպրոցներից մեկի տնօրենը ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ: «Հնարավոր չէ՞ արդյոք ունենալ օտար լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցներ»,- հարցրել է տնօրենը: Տնօրենն […]

̰
Վրացական երկաթուղին Հայաստան ներկրվող ցորենի համար կարող է զեղչային համակարգ կիրառել

18:38 29.08.2018

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի և որոշ հացահատիկային կուլտուրաների  ներկրումը։ Փոխադրումները պետք է իրականացվեն ջրային, այնուհետև երկաթուղային ճանապարհով։ Այս որոշումն ուղղված է Վրաստանի տարածքով տվյալ տեսակի բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր երկրներին։ Առաջարկվող ճանապարհով դեպի Հայաստան նշյալ կուլտուրաների փոխադրումների սակագների բարձրացումը կանխելու նպատակով Հարավկովկասյան և Վրացական երկաթուղիների ղեկավարների միջև ընթանում են […]

̰
«Վստրեչի Ապերն» ազատ է  արձակվել

17:34 29.08.2018

Քրեական հեղինակություն Արամ Վարդանյանը՝ «Վստրեչի ապերը», ազատ է արձակվել: Լուրը SHANTNEWS.AM-ի հարցին ի պատասխան՝ հաստատեց նրա շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը: Փաստաբանը չմանրամասնեց, թե ինչ պայմաններով է ազատ արձակվել Արամ Վարդանյանը:  Հիշեցնենք՝  հունիսի 4-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մի քաղաքացի հաղորդում էր տվել  այն մասին, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում սուպերմարկետի […]

̰
Գտնվել է 8 տարի առաջ մահացած տղամարդու դին

17:30 29.08.2018

   Մոսկվայի բնակարաններից  մեկում իրավապահները գտել են համարյա կմախքացած տղամարդու դի: Տղամարդը մահացել էր 8 տարի առաջ,  տեղեկությունը հաղորդում է  СК պարբերականը:   Հետաքննություն է սկսված՝ նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություն:  Տղամարդու ինքնությունը պարզված չէ:      

̰
Եվրոպայում մտավախություն ունեն Թուրքիայի ճգնաժամի հետևանքով ներգաղթյալների նոր ալիքից. WSJ

17:20 29.08.2018

Գերմանիան դիտարկում է Թուրքիային «արտակարգ օգնության միջոցներ» տրամադրելու հավանականությունն այն բանից  հետո, երբ Միացյալ Նահանգների պատժամիջոցները քաոս  են ստեղծել երկրի տնտեսության մեջ,  գրում է ամերիկյան The Wall Street Journal. պարբերականը: «Մենք շատ բան կարող էինք  անել Թուրքիայի տնտեսությունը կայունացնելու ուղղությամբ, բայց առանձնապես ընտրություն չունենք»,- ասել է գերմանացի մի բարձրաստիճան պաշտոնյա WSJ-ին տված հարցազրույցում: Պարբերականի վերլուծության մեջ նշվում է, […]

̰
CNN-ը պատմել է «Թրամփի դավադրության տեսության» մասին

16:35 29.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ իր թվիթերյան օգտահաշիվն օգտագործում է իր մասին տարածվող բացասական լուրերից  ու պատմություններից  հանրության ուշադրությունը շեղելու և հերթական դավադրության տեսության տարածման համար, հայտնում է CNN հեռուստաալիքը: Ավելի վաղ Թրամփը մեղադրել էր Google ընկերությանը՝ իր մասին կեղծ լուրեր տարածելու համար, երբ  օգտատերերը տեղեկություններ են փնտրում Թրամփի մասին: Google ընկերությունից ԱՄՆ նախագահին պատասխանել էին, թե չեն փոխում որոնման […]

̰
Արման Մկրտումյանը հրաժարվել է ստացիոնար բուժումից

14:18 29.08.2018

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկտումյանը հրազենային վնասվածք է ստացել  գոտկատեղի շրջանում: Երեկ գիշերը շտապօգնության մեքենայով նա տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվել է, ստացել  բժշկական օգնություն, հրաժարվել ստացիոնար բուժումից և վերադարձել տուն: Հիվանդանոցի  գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը, ի պատասխան SHANTNEWS.AM-ի հարցմանը, տեղեկացրեց, որ Մկրտումյանը չի ունեցել ներքին օրգանների վնասվածքներ: Նա պարբերաբար կապի մեջ պետք […]

̰
Դավադիր քայլերով չպետք է պայմանավորվենք. Արմեն Ռուստամյան

16:57 28.08.2018

«Երբ մենք որոշել էինք փոխել Ընտրական օրենսգիրքը, ես առաջին օրը հայտարարեցի, որ սա պետք է դիտվի մեկ ընդհանուր քաղաքական համաձայնության կոնտեքստում, այսինքն՝ մենք ի՞նչ քայլերով ենք գնում դեպի արտահերթ ընտրություններ: Այդ քայլերից մեկը նոր Ընտրական օրենսգիրք ունենալն էր, որի հետ բոլորը համաձայնել են, բայց դա բավարար չէ, եթե մենք չունենք համախոհություն, թե հաջորդ քայլերն ինչպես […]

̰
ՀՀԿ-ն Երևանի ավագանու թեկնածու չունի

13:44 28.08.2018

Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու չի առաջադրելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Նրա հիմնավորմամբ՝ հետհեղափոխական իրավիճակում ավելի կարևոր արտաքին և ներքին հարցեր են տեսնում, քան ՏԻՄ ընտրությունները: «Նախ և առաջ, Հայաստանում այսօր հետիշխանափոխական իրավիճակ է, հիմնական թատերաբեմն ԱԺ-ն է, և ավելի կարևոր արտաքին և […]

̰
«Ելք» դաշինքի անդամների միջև անհամաձայնություն չկա. Էդմոն Մարուքյան

13:26 28.08.2018

«Մեր գործընկերները որոշել են մասնակցել մեկ ուժով, մենք որոշել ենք մասնակցել երկու ուժով, էդտեղ ոչ մի անհամաձայնություն կամ վիճելու հարց չկա»,- լրագրողների հետ զրույցում այսօր հավաստիացրել է ԱԺ պատգամավոր  Էդմոն Մարուքյանը, երբ հարց է հնչել, թե ինչու «Ելք» դաշինքը որոշեց առաջիկա ավագանու ընտրություններին ներկայանալ առանձին: Մարուքյանը նաև նշեց, որ վերջին 15-20 տարվա ընթացքում առաջին անգամ […]

̰
Կվերահսկեմ, որ կոչումներ շնորհող հանձնաժողովներն անկախ աշխատեն. Լիլիթ Մակունց

15:12 27.08.2018

«Կոչումների ինստիտուտն արժեզրկվել է, այդ քաղաքականությունը պետք է մշակվի պետության կողմից, որովհետև դա վերաբերում է ոչ միայն մշակույթին, այլև մնացած բոլոր ոլորտների գործիչներին: Պետք է խստորեն հետևել այն բոլոր ընթացակարգերին, որոնց միջոցով տրվում են կոչումները: Պետք է անկախ գործեն այն բոլոր  հանձնաժողովները, որոնք կոչումներ են շնորհում»,- ամփոփելով իր պաշտոնավարման հարյուր օրը` այսօր լրագրողների հետ զրույցում […]

̰
Երբեմն տագնապի զգացողություն եմ ունենում, որ ինչ-որ բաներ չեմ հասցնում. Լիլիթ Մակունց

14:50 27.08.2018

Հայ-ռուսական կինոֆոնդը ստեղծման փուլում է: Այս մասին օգոստոսի 27-ին՝ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս, նշել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նա տեղեկացրել է, որ ՌԴ կատարած այցի շրջանակներում հանդիպել է իր ռուս գործընկերոջ հետ, քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ համատեղ ծրագրեր, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կարևոր է ստեղծել հայ-ռուսական կինոֆոնդ, […]

̰
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 200 անգամ

13:54 25.08.2018

Օգոստոսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև մարտական խնդիրը:

̰
Արա  Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետի հետ

13:17 25.08.2018

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 24-ին հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Չեխիայի վարչապետին` խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից նրա ղեկավարած կառավարության հաստատվելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Չեխիայի հետ բազմոլորտ հարաբերությունների ընդլայնումը` վերահաստատելով Հայաստանի շահագրգռվածությունը քաղաքական երկխոսության շարունակականության […]

̰
BACK_TO_TOP