TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+19.35 oC
Լիանա Ռաֆայելյան

Լիանա Ռաֆայելյան

 ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կժամանի Վրաստան

18:24 13.09.2018

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը սեպտեմբերի 13-ին կժամանի Վրաստան: Ինչպես հաղորդում է Վրաստանի ԱԳՆ-ն՝ սա Գրեմինգերի առաջին այցելությունն է՝ որպես գլխավոր քարտուղար: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ նախագահի, վարչապետի, ներքին գործերի նախարարի և օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ: «Կքննարկվի այն ծանր իրադրությունը, որը Վրաստանի կառավարության կարծիքով ստեղծվել է «գրավյալ» տարածքներում: Խոսքը անվտանգության, մարդու իրավունքների, ժողովրդավարության ամրապնդման  […]

̰
Կոսովոն մոտ է այցագրային ռեժիմի ազատականացմանը

17:51 13.09.2018

Եվրախորհրդարանի պատգամավորները պաշտպանել են Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության հետ այցագրային ռեժիմի ազատականացման շուրջ ԵՄ խորհրդի բանակցությունների գործարկումը: Համապատասխան նախաձեռնությունն աջակցություն է ստացել սեպտեմբերի 13-ին Ստրասբուրգում ԵԽ-ի լիագումար նստաշրջանում կայացած քվեարկության ընթացքում: Այդ գործընթացը սկսելու օգտին հանդես է եկել 628 խորհրդարանականներից 420-ը, դեմ է արտահայտվել 186-ը: Եվս 22 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը […]

̰
Մեզ համար հիմնական վտանգը Ռուսաստանն է. Մարգվելաշվիլի

14:19 13.09.2018

«Մեզ համար հիմնական վտանգը Ռուսաստանն է: Նա դեռևս 1990-ականներին խախտեց Վրաստանի տարածքային ամբողջականությունը և այդ գործողությունները շարունակեց 2008-ին»,- Թբիլիսիի միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Նա վստահեցրել  է, որ Ռուսաստանը  շարունակում է մնալ  Վրաստանի համար գլխավոր սպառնալիքը: Ռուսաստանը դեմ է Վրաստանի եվրաատլանտյան ուղղվածությանը, սակայն Թբիլիսիի արտաքին քաղաքական ուղղությունն անփոփոխ կմնա, հավաստիացրել է Մարգվելաշվիլին: «Ես […]

̰
Ինչո՞ւ է Արմեն Աշոտյանը հիշել Թեթչերի հայտնի խոսքը լեդիների մասին

19:20 10.09.2018

«Կուզենայի հավատալ վարչապետի այդ հայտարարություններին, եթե դրանք այդքան հաճախ չհնչեին: Շատ եմ ուզում հավատալ, բայց  ակամայից հիշում եմ մեկ այլ շատ ավելի հայտնի ու կայացած վարչապետի՝ Մարգարեթ Թեթչերի խոսքերն այն մասին, որ եթե դուք ստիպված եք ամեն անգամ ապացուցել, որ լեդի եք, ուրեմն հաստատ լեդի չեք: Այս տեսակետից պետք է հասկանալ՝ որտե՞ղ է ավարտվում քարոզչությունը […]

̰
Մեր ժողովուրդը բռունցք սիրում է. Ալիկ Սարգսյան

18:38 10.09.2018

«Ես չեմ կարծում, թե միայն արագաչափերը շատացնելով պետք է կանխել ճանապարհատրանսպորտային պատահարները: Դա կոմպլեքս աշխատանք է, ավելի լուրջ  մոտեցում է պահանջում: Բերել, կացնով ջարդել, ասել՝ եթե արագաչափերը ավելացնենք, միջադեպերը կնվազեն, ես այդ կարծիքին չեմ»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր ասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Նրա  համոզմամբ՝ վերջին ժամանակները ոստիկանության որդեգրած մեղմ մոտեցումը հասարակությանը դուր […]

̰
Ինչո՞ւ են հանրապետականները սատարում Ռոբերտ Քոչարյանին

17:24 10.09.2018

«Այս պայքարը  իրավական և քաղաքական  դաշտում է, քանի որ մենք կարծում ենք, որ ապօրինի քաղաքական պայքար  հիշեցնող, սահմանադրականության հետ ոչ մի առնչություն չունեցող գործընթաց է և սահմանափակվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ապօրինի գործողությունները կանխելու  գործընթացով»,- խոսելով ՀՀԿ ի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր համագործակցության մասին՝ այսօր ԱԺ ճեպազրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր […]

̰
Ես կարդարացվեմ, իմ պատիվը կվերականգնեմ. Ալիկ Սարգսյան

17:23 10.09.2018

 «Տվյալ անձնավորությանը ո՛չ տեսել եմ, ո՛չ ճանաչում եմ, ո՛չ հեռախոսով եմ  խոսել հետը իմ կյանքի ընթացքում գոնե մի անգամ, գոնե ձայնը լսած լինեի: Իր մասին լսել եմ էդ «Ավազահատիկի»-ի հետ կապված գործի շրջանակում, որի համար խիստ զարմացել  եմ: Ընդհանրապես տեղեկություն չունեմ, թե ինչի մասին է խոսքը: Բայց քանի որ իմ անունը շրջանառվել է էս գործով, […]

̰
Մանաֆորտը, հնարավոր է,  մեղքն ընդունի

23:53 08.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփի նախընտրական շտաբի պետ Փոլ Մանաֆորտը, հնարավոր է,  «գործարք  կնքի»   նախաքննական մարմնի հետ՝ պատիժը մեղմացնելու  համար», – գրում է   Bloomberg  գործակալությունը: Մանֆորդի փաստաբանները  մեղադրանքը պաշտպանող կողմի հետ քննարկում են  «գործարքի» հնարավոր տարբերակները: Իրավաբանների պնդմամբ՝  Թրամփի նախընտրական շտաբի ղեկավարը  պետական մեղադրողների հետ քննարկում է  մեղքն  ընդունելու «գործարքը»: Ընդ որում, հիշեցնենք՝ Մանաֆորտին մեղադրում են  […]

̰
Ինդոնեզիայում ավտոբուս է վթարվել. կան զոհեր

18:29 08.09.2018

Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա շրջանի Սուկաբումի քաղաքի մոտ զբոսաշրջիկների ավտոբուսը 30 մետր բարձրությունից գլորվել է կիրճը: Նախնական տվյալներով` 17 ուղևոր զոհվել է, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը: Ոստիկանությանը հաղորդվել է, որ ավտոբուսը տեղափոխում էր Catur Putra Group ընկերության  աշխատակիցներին, որոնք ուղևորվում էին գետի ափին մոտ գտնվող հայտնի զբոսաշրջային մի վայր: Նախնական վարկածով՝ վարորդը չի […]

̰
Գազայի հատվածում բախման ժամանակ երկու պատանի է  զոհվել

17:40 08.09.2018

Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների հետ բախման ժամանակ նախօրեին մահացու վիրավորում է ստացել պաղեստինցի մի պատանի: Այս մասին հաղորդում է Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ Ալ-Կիդրան: Նշենք, որ «Վերադարձի մեծ երթ» անունով բողոքի երթերը սկսվել են 5 ամիս առաջ: Պատանին վիրավորվել էր ուրբաթ օրվա բախումների ժամանակ: Նա վերջին երկու օրվա ընթացքում բողոքի ակցիաների արդեն երկրորդ  զոհն է: […]

̰
Հայաստանում այդքան էլիտա կա՞. Մհեր Շահգելդյան

13:29 08.09.2018

Ավագանու ընտրություններում ՕԵԿ ցուցակը գլխավորող Մհեր Շահգելդյանն այսօր հերկայացրել է կուսակցության դիրքորոշումները Երևանի զարգացման մասին: Շահգելդյանի համոզմամբ՝ պետք է բնակարաշինություն սկսել միջին խավի համար, քանի որ մայրաքաղաքում կառուցվող էլիտար շենքերից միջին խավի ընտանիքները չեն կարողանում օգտվել : «Հայաստանում այդքան էլիտա կա՞, որ այդքան էլիտար շենք է կառուցվում»,- հռետորական հարց է ուղղել Մհեր Շահգելդյանը: Նա նշել […]

̰
Մենք չենք ուզում, որ լինի Նիկոլ Փաշինյանի մենիշխանություն. Արթուր Բաղդասարյան

13:11 08.09.2018

«Օրինաց երկիր» կուսակցությունը 250 օրենքի հեղինակ է, ՕԵԿ անցած քաղաքական ճանապարհը եղել է բացթողումների ու ձեռքբերումների ճանապարհ, բայց բոլոր սուր քննադատներին, որոնք քննադատում են մեր կուսակցությունը, խորհուրդ եմ տալիս  նայել իրենց սխալներին»,- խոսելով ՕԵԿ անցած ճանապարհի մասին` ասաց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նա նշեց, որ իրենք այս ընտություններին ներկայանում են մրցունակ թիմով: «Երիտասարդ թիմ է, […]

̰
Alibaba-ի հիմնադիրը թոշակի է անցնում

12:03 08.09.2018

Չինական Alibaba ընկերության հիմնադիր և ղեկավար Ջեք Ման երկուշաբթի օրը կլքի իր պաշտոնը, գրում է The New York Times պաևբերականը: Ման հայտարարել էր, որ այն օրը, երբ կլրանա իր 54-ամյակը, կհեռանա պաշտոնից և թոշակի կգնա: Ըստ պարբերականի՝ նա զբաղվելու է դասավանդմամբ: Չինական ընկերության ղեկավարը նշել է, որ իր հեռանալը չի նշանակում Alibaba ընկերության «դարաշրջանի» ավարտը:  Հակառակը, նրա խոսքով, […]

̰
«Ժառանգությունը» կարող է բաց ճակատով ասել, որ երբևէ չի վաճառվել. Արմեն Մարտիրոսյան

15:00 07.09.2018

«Ժառանգությունը» կարող է բաց ճակատով ասել, որ երբևէ չենք վաճառվել իշխանությանը: Մեր նախընտրական  ծրագիրը իրատեսական է, և շատ կարևոր է, որ մեր ուժի առաջին համարը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ունի անցած հարուստ քաղաքական ուղի: Փորձած թանը անփորձ մածունից լավ է: Կարծում եմ՝ մեր քաղաքացիները կընդունեն մեր պապերի ու տատերի ճշմարտությունը: Յուրահատուկ պայքար է լինելու, քանի որ չկա […]

̰
Ի՞նչ կփոխի Անահիտ Թարխանյանը Երևանում, եթե դառնա քաղաքապետ

13:30 07.09.2018

«Բոլորս գիտենք, որ երկար տարիներ Երևանը կառավարվել է քաղաքական ուժերի կողմից: Մենք կարծում ենք, որ Երևանը պետք է այսուհետ ինքնակառավարվի: Մեր դաշինքի ցուցակը կազմված է մասնագետներից, հասարակական գործիչներից: Կան նաև քաղաքական գործիչներ: Դաշինքը ձևավորողներից առաջինը «Գալա» կուսակցությունն է, մյուսը Կանաչների միությունն է, որը երկար տարիներ պայքարել է Երևանի բնապահպանական  խնդիրները լուծելու  համար»,- խոսելով ավագանու առաջիկա […]

̰
Որտե՞ղ էր Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 1-ին

12:03 07.09.2018

 «Ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլև առաջին ու երրորդ նախագահները, բոլոր բարձրաստիճան ոստիկանները,  ովքեր որոշակի ինֆորմացիա կարող են ունենալ, պետք է հարցաքննվեն Մարտի 1-ի գործով, որովհետև եթե կա մեկը, որ ինչ-որ տեղեկություն ունի, դա պետք է բացահայտվի: Եթե ուզում ենք ճշմարտությունը, բոլորը պետք է վկայություն տան: Արմենը, Հովսեփը և մեր մյուս ընկերները եղել են Մարտի 1-ի […]

̰
Մենք չենք վախենա մեզ շրջապատել մեզնից խելացի մարդկանցով. Րաֆֆի Հովհաննիսյան

11:56 07.09.2018

«Մինչ քարոզարշավի մեկնարկը մենք բարին ենք մաղթում բոլորին և կարծում ենք, որ ոչ մեկը գունավորված չէ: Երկար տարիների ընթացքում առաջին անգամ կունենանք ընտրություն, որի արդյունքը վստահելի կլինի ընտրողի համար: Մենք մասնակցում ենք, որպեսզի Երևանը դառնա համաշխարհային նշանակության քաղաք»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 10-ին՝ ժամը […]

̰
Ինչպես  շունը դարձավ ֆուտբոլային թիմի մարզիչ

00:37 07.09.2018

Պարագվայի  Պեդրո Խուան Կաբալյերո քաղաքի «Մայիսի 2» ակումբը ձեռք է բերել մի հմայիչ շնիկ, որից հետո մեծ ճանաչում է ստացել։  Թիմի մարզիչ  Կառլոս  Հարա Սագյերը պատմել է` ամեն ինչ սկսվեց այն բանից, որ մի անգամ մարզադաշտի մոտ կերակրեց  շանը, որից հետո շունը կապվեց իր հետ և սկսեց ակտիվորեն մասնակցել ակումբի պարապմունքներին: —  Նա թիմի պահապանն […]

̰
Հայտնի է աշխարհի ամենաոճային կնոջ անունը

23:57 06.09.2018

Ամենաոճային կին է ճանաչվել Մեգան Մարքը, ըստ Vanity Fair ամսագրի վարկանիշի: Ամսագիրը հիշեցրել է, թե ինչպես է փոխվել Սասեքսի դքսուհու ոճը և գովաբանել է նրան զգեստների հաջող ընտրության համար: «Նա  արքայական ընտանիքի ամենահամարձակներից մեկն է: Նրա ֆիրմային կոշիկները և զգեստապահարանի  միագույն հագուստները դասական շքեղություն են հաղորդում նրան»,- նշել է Vanity Fair -ը:   Ամենաոճայինների ցուցակում […]

̰
Փրկարարները գտել են Սևանա լճում շաբաթներ շարունակ որոնվող տղամարդու դին

17:29 06.09.2018

Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքի տարածքում՝ Սևանա լճի ափին, հայտնաբերվել է տղամարդու դի, որի ինքնությունն արդեն պարզվել է: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը հավաստել է, որ ջրահեղձվածն այս տարվա օգոստոսի 3-ից Սևանա լճում անհետացած քաղաքացին Վանաձոր քաղաքի բնակիչ, 1975 թվականին ծնված Նվեր Շահնազարյանն է, որին ջրափրկարարները,  բազմաթիվ ջրասուզումներ կատարելով, որոնում […]

̰
Նստակյաց կենցաղը մահացու է. գիտնականներ

17:13 06.09.2018

Նստակյաց կենցաղը կարող է մոլորակի 1.4 միլիարդ բնակչի առողջությունը լրջորեն վտանգել, այս եզրակացության են եկել Առողջապահության միջազգային կազմակերպության մասնագետները: Ֆիզիկապես պասիվ մարդիկ կարող են սրտանոթային  խնդիրներ ունենալ,  2-րդ տիպի շաքարային դիաբետով, կրծքագեղձի և հաստ աղիքի քաղցկեղով հիվանդանալ, գրում է The Lancet Global Health պարբերականը: Ֆիզիկական ակտիվության նվազումը կապված է նստակյաց աշխատանքի և այն հակվածության հետ, որ մարդիկ  […]

̰
Բողոքի ակցիա դատախազության մոտ՝ Շանթ Հարությունյանին ազատ արձակելու պահանջով

15:55 06.09.2018

Մի քանի հասարակական կազմակերպություններ այսօր հավաքվել էին գլխավոր դատախազության մոտ և պահանջում էին, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդի ՀՀ դատական ատյաններին վերաբացել «Շանթ և ընկերներ» քրեական գործի քննությունը՝ հաշվի առնելով նոր ի հայտ եկած հանգամանքները: Գլխավոր դատախազին ուղղված պահանջագրում նրանք նշել էին, որ Նոր Հայաստանում անմեղ քաղաքացուն բանտից ազատելու ուղիներ գտնելը նոր իշխանությունների […]

̰
Ինչո՞ւ է Շանթ Հարությունյանը հրաժարվում դիմում գրել

15:31 06.09.2018

 «Ձերբակալման պահից հասարակական գործիչները, իրավապաշտպաններն ահազանգում էին, որ Շանթ  Հարությունյանի գործը քաղաքական բնույթ է  կրում, և նա քաղաքական բանտարկյալ է: Բոլորին հայտնի է, որ Շանթ Հարությունյանի  և նրա ընկերների նկատմամբ քրեական գործ հարուցվեց, երբ նրանք «Արժեքների հեղափոխություն» էին անում: Երթը չկայացավ, քանի որ տեղի ունեցավ բախում ոստիկանների և քաղաքացիական հագուստով ոստիկանների միջև: Շանթ Հարությունյանը սադրանքի […]

̰
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց

13:04 06.09.2018

«Շանթ  Հարությունյանը դատապարտվել է քաղաքական հայացքների  համար և նրա մեղադրանքը հիմնավորվել է, դատավճիռը կայացվել է բացառապես ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներով: Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Իրավապաշտպանի  կարծիքով՝ Շանթ Հարությունյանին ազատ […]

̰
Գևորգ Կոստանյանը Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտություն չէր տեսնում

20:08 05.09.2018

«Հետաքրիքր է, որ մարտի 1-ից 10 տարի է  անցել, ես գլխավոր դատախազ եղել եմ մարտի 1-ից 5 տարի հետո և արդեն 2.5 տարի է՝ դատախազ  չեմ, բայց բոլոր հարցերը մարտի 1-ի մասին ինձ են ուղղվում: Շատ օրինաչափ է,  բայց և տարօրինակ»,- լրագրողների հարցերին ի պատասխան՝ այսօր ԱԺ-ում ասել է ԱԺ պետաիրավական ու մարդու իրավունքների հարցերի […]

̰
Ջիգարխանյանի նախկին կնոջը նոր մեղադրանք կառաջադրվի

17:29 05.09.2018

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի անձնական կյանքից կադրերի հրապարակման փաստով Քննչական կոմիտեն նոր քրեական գործ է հարուցել: Այս մասին «Ինտերֆաքս»-ին  հայտնել է նրա շահերի պաշտպան Եվգենի Պարֆյոնովը: «Ռուսաստանի հետաքննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել առանց անձի համաձայնության նրա անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների անօրինական հավաքման կամ տարածման փաստի առթիվ, որոնք նրա անձնական կամ ընտանեկան գաղտնիքն են: […]

̰
Գիտնականները ստեղծել են տիեզերական վերելակի նախատիպը

15:05 05.09.2018

Ճապոնացի գիտնականները ստեղծել են տիեզերական վերելակի նախատիպը: Առաջին փորձնական տիեզերական վերելակը ուղեծիր դուրս կգա հաջորդ շաբաթ: Ճապոնացի գիտնականների մշակած նորամուծությունը կաշխատի H-IIBП հրթիռակրի օգնությամբ, հայտնում է Phys.org կայքը:  Տիեզերական վերելակի նպատակը բեռները տիեզերք հասցնելն է: Վերելակի նախատիպը նման է 6 սմ-անոց շարժիչով տուփի: Ունի նաև 10 մետրանոց լար, որը ձգվում է փոքր արբանյակների միջև: Տիեզերական վերելակի հիմնական բաղադրիչը […]

̰
Պետք է ժամանակ տալ նրանց փոխհատուցել. Ավետիք Իշխանյան

16:47 04.09.2018

«Անցումային արդարադատությունը չպետք է  պատժիչ լինի, այլ պետք է փոխհատուցման, գնահատական տալու նպատակ հետապնդի»,- խոսելով վերջին շրջանում ամենաքննարկվող հարցի՝ անցումային արդարադատական համակարգ ստեղծելու մասին՝ ասել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: «Դրան զուգահեռ կարող է տեղի ունենալ նաև քաղբանտարկյալների ռեաբիլիտացիա: Խորհրդային պետությունը, ինչքան էլ ամբողջատիրական էր, ի վերջո Խրուշչովի ժամանակ մասնակի անցումային արդարադատություն իրականացրեց, գնահատական տրվեց ստալինյան […]

̰
Այն դատավորները, որոնք ժամանակին քաղբանտարկյալներ էին դատում, իրավունք չունեն դատել նաև հիմա. Ավետիք Իշխանյան

15:20 04.09.2018

«Փաստահավաք խումբը փաստերը տալիս է դատարաններին, որոնք պետք է արդարադատություն իրականացնեն, մինչդեռ դրանք այն դատարաններն են, որոնց նկատմամբ մենք չունենք վստահություն»,- խոսելով «անցումային արդարադատության» մասին՝ այսօր ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նրա խոսքերով՝ ցանկացած ճնշում դատարանների վրա իր համար անընդունելի է: «Ուրիշ բան, որ իշխանությունն ունենա դատաիրավական բարեփոխումների նոր ծրագիր, ստեղծվի այնպիսի համակարգ, որ որևէ մեկը […]

̰
«Անցումային արդարադատության» նպատակը հասարակության մեջ հաշտության հաստատումն է. Ավետիք Իշխանյան

13:52 04.09.2018

«Անցումային արդարադատություն» տերմինը սովորաբար վերցվում է չակերտների մեջ,  այն չի փոխարինում դատարաններին, կիրառվում է այնպիսի երկրներում, որտեղ տեղի են ունեցել ցեղասպանություններ, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Մենք պետք է ստեղծենք առանձին վստահելի հանձնաժողովներ, որոնք պետք է բացահայտեն  նախկինում կատարված մութ գործերը: «Մութ  գործեր» ասելով՝ նկատի ունենք  մահերը, որոնց առայժմ չասենք սպանություններ, տասնյակ մահեր ոստիկանական բաժանմունքներում՝ Ռուդիկ […]

̰
BACK_TO_TOP