15:10 30.09.2018
«Խնդիրն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որոնք Հայաստանում արդեն ձևակերպված են որպես ժողովրդական պահանջ: Դա կառավարության ծրագրի մասն է, որին կողմ է քվեարկել Ազգային ժողովը: Ես հիմա կոնկերտ ժամկետ չեմ նշում, քանի որ մինչ այժմ բիզնեսի, ներդրողների հետ շփումներում մենք հասկանում ենք, որ բոլորը սպասողական վիճակում են և նրանց պետք է քաղաքական երկարաժամկետ տեսլական, որպեսզի մենք տնտեսության […]
14:27 30.09.2018
«Նորմալ, դրական տպավորություն թողեց: Նորմալ զրուցել ենք, քաղաքակիրթ զրույց է եղել: Կրթված մարդու տպավորություն թողեց»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում Ադրբեջանի նախագահի հետ թռուցիկ զրույցից ստացած տպավորությունների մասին: Այս մասին վարչապետը խոսել է այսօր՝ սեպտեմբերի 30-ին` «Կամար» բիզնես կենտրոնի բացման ժամանակ: Փաշինյանը նաև ասել է, որ Ալիևի հետ կանոնավոր կապի մեջ լինելու պայմանավորվածություն է […]
12:30 30.09.2018
Սեպտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է«Կամար» բիզնես կենտոնի բացմանը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, «Ամերիա» բանկի խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը, բիզնես կենտրոնում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչները: Վարչապետը շրջեց բիզնես կենտրոնի բոլոր հարկերում, այցելեց նաև շենքի պատմությունը ներկայացնող թանգարան, ներկա գտվեց այդ պատմությունը պատմող ֆիլմի ցուցադրությանը: Բիզնես կենտրոնի ճարտարապետներն են Ռուբեն […]
23:25 29.09.2018
«65-75 տարեկանի շրջակայքում սկսվում է տարիքային ճգնաժամը: Մարդն այդ տարիքում սկսում է գիտակցել իր ես-ի մահկանացու լինելը, և դրանով են պայմանավորված էդ տարիքի բոլոր պրոբլեմները: Իսկ այդ պրոբլեմներից ամենահիմնականը մահվան վախն է, որը դրսևորվում է ամեն տեսակ վախերով՝ կապված առողջության հետ: Էդ տարիքի մարդիկ, երբ հանդիպում են, սկսում են խոսել՝ ո՞վ ի՞նչ դեղ է խմում, […]
12:55 29.09.2018
«Տարեցներն ունեն 2 խնդիր՝ մենությունը և սոցիալական անպաշտպանվածությունը: Հայաստանում մի ժամանակ կային բարեգործական հիմնադրամներ, որոնք փրկություն էին տարեցների համար, օգնում էին տարեցներին, հիմա դրանք համարյա չեն գործում»,- խոսելով Հայաստանում տարեցների խնդիրների մասին՝ ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: 340 հազար տարեց կա Հայաստանում, որից 200 հազարը կին է: Կանանց կյանքի միջին տևողությունը 5 տարով ավելի է, […]
16:27 27.09.2018
Սպառողների ասոցիացիայի մասնագետները մտահոգիչ երևույթներ են նկատել սպառողական շուկայում: Նախ՝ թանկացումներ են գյուղմթերքի և կաթնամթերքի շուկայում: Նրանց դիտարկումներով՝ հատկապես թանկացել է լոլիկը: Սուպերմարկետներում վաճառվում է մինչև 700 դրամով: Իսկ մեծածախ շուկայում արժե 300-400 դրամ: Կաթնաշոռը և տուփերով կարագը նույնպես թանկացել են՝ մեկ տուփ կաթնաշոռն, օրինակ, դարձել է 520 դրամ: Այս մասին հայտնում է Սպառողների ազգային […]
17:07 26.09.2018
Հայաստանում 1-2 տարեկան երեխաների մոտ 50 տոկոսը ենթարկվում է բռնության, 1-14 տարեկան երեխաների շրջանում ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկվում է 10-ից 7 ը, երեխաների 65 տոկոսը ենթարկվել է հոգեբանական բռնության, իսկ 38 տոկոսը՝ որևէ տեսակի ֆիզիկական պատժի: Անցած տարվա ընթացքում աշխարհում 17 տարեկանից ցածր 1 միլիարդ երեխա ենթարկվել է ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնության: Այսպիսի […]
13:43 26.09.2018
Հեռուստահաղորդավար, ՌԴ «Փոփոխությունների կուսակցություն» դաշնային քաղաքական խորհրդի անդամ Քսենիա Սոբչակը չի բացառել, որ կարող է մասնակցել հաջորդ տարի կայանալիք Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ընտրություններին, գրում է life.ru-ն: «Ես չեմ բացառում նման հնարավորությունը: Ես արդեն խոսել եմ այդ մասին Սանկտ Պետերբուրգում, դա կախված է մեր կուսակցական պայմանավորվածություններից, թե որքանով է դա նպատակահարմար»,- ասել է Սոբչակը կուսակցության՝ Մոսկվայի մասնաճյուղի […]
00:10 26.09.2018
Հատուկ նյութը մարտի դաշտում պետք է փրկի զինվորներին հրազենային վնասվածք ստանալուց 15 րոպեի ընթացքում: Փենսիլվաիայի համալսարանի գիտնականնները երեք տարով պայմանագիր են կնքել ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ հատուկ փրփուր ստեղծելու մասին, որը կարող է կանխել անգամ ծանր վնասվածքի բարդացումը: Պայմանագրի արժեքը 1.4 մլն դոլար է: Գիտնականները պետք է ստեղծեն շատ արդյունավետ մի նյութ, որը կկանգնեցնի արյունահոսությունը և կվարակազերծի […]
16:41 25.09.2018
Մուսա լեռան հերոսամարտի 103-րդ տարելիցի առթիվ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման և զարգացման մեջ ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը սեպտեմբերի 23-ին պարգևատրվեց «Երվանդ Լալայան» հուշամեդալով, դեսպանին նաև շնորհվեց կրծքանշան և «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի բարեկամ» տիտղոսը: Այս մասին ասվում է Սարդարապատի հուշահամալիր, Հայոց […]
16:07 25.09.2018
Լեյտենանտի 9 զույգ ուսադիրները ոստիկանությունում արդեն որպես սպա ծառայողներինն են։ Համակարգի տարբեր ստորաբաժանումների 9 ծառայողներ առաջին սպայական ուսադիրները սեպտեմբերի 25-ին ստացան անձամբ ոստիկանության պետից։ Նրանք աչքի են ընկել բարեխիղճ և սրտացավ ծառայությամբ։ Վալերիյ Օսիպյանի հրամանով էլ ծառայությունը շարունակելու են արդեն միջին խմբի պաշտոններում։ Ամուսնու կիսատ թողած գործը շարունակելու վճռականությամբ՝ նրանց շարքում է նաև 2016 թվականի […]
13:17 25.09.2018
«Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունները մեր կողմից դիտարկվում են որպես հզոր խթան, առաջընթաց: Տեսնում ենք, որ նոր կառավարության համար շատ կարևորվում են բազմաթիվ առաջնահերթություններ: Դա ինքին դառնում է շատ հզոր լծակ՝ առևտրի և ներդրման մեջ ավելի լավ հարաբերություններ զարգացնելու համար: Ես, մասնավորապես, խոսում եմ կոռուպցիայի վերացման խնդիրների մասին»,-ասել է Սվիտալսկին՝ այսօր Երևանում կայացած ԵՄ- Հայաստան […]
12:56 25.09.2018
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ հնարավոր է` առաջիկա համապետական ընտրությունները լինեն իր մասնակցությամբ վերջինը: Նրա խոսքով` կուսակցությունում երիտասարդացում է եղել: Արդյո՞ք օրհասական է արտահերթ ընտրությունների անցկացումը հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դա լավ լինի ժողովրդի համար: Իրենք կողմնակից են, որ անցկացվի որքան հնարավոր է շուտ, բայց առավել իրատեսական է, […]
12:41 25.09.2018
Այսօր Երևանում կայացել է ԵՄ-Հայաստան գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով անդրանիկ նիստը: Կոմիտեի համանախագահ Պետրոս Սուրմելիսն ասել է, որ մանրամասն պետք է քննարկեն բոլոր այն դրույթներն ու հոդվածները, որոնք 2014 թվականի նոյեմբերին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվել են Հայաստանի և Եվրամիության միջև: Խոսքը վերաբերում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Այսօրվա քննարկումը նվիրվել է առևտրային հարցերին: Հիմնական նպատակն […]
12:32 25.09.2018
««Ժառանգություն» կուսակցության պարտությունը հայրենիքի և պետության պարտություն չէ: «Ժառանգություն»-ը բոլոր եղանակների համար է, և բոլոր ժամանակների պայքարող»,- այդ մասին այսօր ասել է Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով` կուսակցությունը չի մասնակցել ինչ-որ մեկին հաղթելու կամ պարտվելու համար, այլ իր ծրագիրը և այլընտրանքն առաջարկելու, որը, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, հաջողվեց: Բանախոսը նշեց, որ […]
21:00 24.09.2018
Ուսանողական տարիներին շատերն են չարաշահել ալկոհոլը՝ չկասկածելով անգամ, թե ինչ վնաս են հասցնում իրենց գլխուղեղին ու, մասնավորապես, օրգանիզմին: Գիտնականները պարզել են, որ ալկոհոլի չարաշահումը կարող է հանգեցնել հիշողության և ընկալման կտրուկ վատացման, գրում է The Daily Mail պարբերականը: Չարաշահում ասելով պետք է հասկանալ 2 ժամվա ընթացքում 4 խմիչք` կանանց և 5 խմիչք` տղամարդկանց համար, ինչպես նաև արյան […]
19:52 24.09.2018
ԱՄՆ-ը չի կարողանում իրագործել իր դարավոր երազանքը՝ վերացնել իրանական նավթը միջազգային շուկայից: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն: «Տեսանելի ապագայում դա հնարավոր չէ: Բայց ԱՄՆ-n ունի կարճաժամկետ ծրագիր իրանական նավթի արտահանումը զրոյացնելու համար, թեկուզ մեկ ամսով: Այդ երազանքը երբեք չի կատարվի»,- ասել է Զանգանեն: Իրանցի նախարարը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ […]
17:13 24.09.2018
Սեպտեմբերի 19-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային նախարարության պետքարտուղար Թոմաս Բարայսի հետ: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացրել են, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի` Հարավային Կովկաս կատարած այցին և դրա շրջանակներում Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական ոլորտում ձեռք բերված […]
16:50 24.09.2018
Սեպտեմբերի 21-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձին և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին։ ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ ընդունելությանը ներկա էին Արտասահմանյան երկրների հետ բարեկամության չինական ասոցիացիայի փոխտնօրեն Սոնգ Ծինգվուն, ՉԺՀ Կոմկուսի կենտկոմի Միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչներ, ՉԺՀ ժողովրդաազատագրական բանակի Միջազգային ռազմական […]
16:43 24.09.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 20-24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 183 դեպք։ Մասնավորապես, խոսքը մարմնական վնասվածք հասցնելու 43, խարդախության 18, անձնական ունեցվածքի գողության 15, ծեծի ու մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու 14-ական, ընտրական իրավունքի խախտման 11, պաշտոնական լիազորությունների չարաշահման 9, յուրացման կամ վատնման 6, սպանության սպառնալիքի և […]
21:44 23.09.2018
Կարևոր չէ՝ ղեկավարի՞, թե՞ գործընկերոջ ծննդյան օրն է: Պետք չէ երկար ու պաթոսով շնորհավորել, կարևորը, որ երկու-երեք ջերմ նախադասություն ասեք նրան: Ու լավ կլինի՝ ղեկավարին չշնորհավորեք միայնակ: «Իհարկե, դա կախված է, թե ինչ հարաբերությունների մեջ եք նրա հետ: Որոշ դեպքերում դա նորմալ է, բայց շատ անձնական շնորհավորանքները բոլորի ներկայությամբ ընդունելի չեն: Հատկապես տարօրինակ դա կդիտվի, […]
20:53 23.09.2018
Վատիկանը և Չինաստանը ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել , որը լուծում է այդ երկրի և Կաթոլիկ եկեղեցու միջև եղած ամենալուրջ հակասությունը, այս մասին հաղորդում է Գրեգ Բերկը: Կողմերը համաձայնվել են եպիսկոպոսների ձեռնադրման համատեղ կարգի մասին: Մինչ այժմ երկրում գործում էր երկու կառույց՝ մեկը եպիսկոպոսներով Կաթոլիկ եկեղեցին, մյուսը՝ Չինական հայրենասիրական կաթոլիկ միավորումը, որը ՉԺՀ-ի աշխարհիկ ղեկավարները անվանում […]
20:35 23.09.2018
Լեհաստանում կամավորները փրկել են հարբեցողի շանը: Թշվառ կենդանին անճանաչելի էր դարձել, նրա մորթին ամբողջովին թափվում էր, հայտնում է Daily Mail պարբերականը: Երբ շանը տարել են անասնաբուժարան, նա չէր կարողանում անգամ ինքնուրույն տեղաշարժվել և սեփական կարիքները հոգալ: Մասնագետները խնամքով խուզել են են նրա մորթին՝ թեթևացնելով կենդանուն մոտ 2 կգ-ով: Պարզվել է, որ կենդանին բավականին հմայիչ է: […]
19:28 23.09.2018
Շնաձկան հետ հանդիպումը, համաձայնեք, ամենահաճելիներից չէ, մանավանդ, որ շնաձուկը ոչ միայն մահացու վտանգավոր է, այլև նման է սատանայի: Ավստրալացի ջրասուզակները Պորտ Լինքոլն քաղաքի Calypso Star Charters կենտրոնում «բախտ են ունեցել» հանդիպել գիշատչին: Շնաձկան սարսափազդու երախի նկարները Instagram-ում մի քանի օրում հազարավոր դիտումներ է հավաքել։ Բազմաթիվ հետևորդներ այդ շնաձկանը նմանեցրել են սատանայի: Համոզվեք ինքներդ՝ կա՞ արդյոք շնաձկան արտաքինում […]
18:50 23.09.2018
ՀՀ վարչապետի նախկին օգնական Արսեն Խառատյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ այսօր իր կյանքի «ամենախախանդ ընտրության օրն է»: Գրառմանը կից նա նաև լուսանկար է հրապարակել:
16:24 23.09.2018
Իրանի նախագահ Հասան Ռոհանին մեղադրել է ԱՄՆ-ին երկրում քաոս և անկառավարելի վիճակ ստեղծելու համար: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Ռոհանիի խոսքով, Իրանը պատրաստ է դիմագրավել ԱՄՆ-ին և նրա աջակիցներին Պարսից ծոցում: Ռոհանիի վտահեցմամբ՝ Պարսից ծոցի երկրները ԱՄՆ-ի գլխավորությամբ ֆինանսական և ռազմական օժանդակություն են ցույց տալիս արաբական հակակառավարական ուժերին: «Ամերիկան ամբողջ աշխարհի նկատմամբ իրեն պահում է խուլիգանի […]
20:40 22.09.2018
Տորոնտոյում մարիխուանայի վաճառքով զբաղվող AHLOT ընկերությունը ազատ հաստիք ունի՝ «մարիխուանայի գնահատող»: Աշխատանքի նկարագրությունը շուտով կհայտնվի ընկերության պաշտոնական կայքէջում: Թեկնածուները պետք է կարողանան պարբերաբար ներկայացնել մարիխուանայի տարբեր տեսակների բնութագրերը: Ընդ որում, ընկերությունը զգուշացնում է՝ բավարար չէ պարզապես օգտագործել մարիխուանան, անհրաժեշտ է հրաշալի տարբերել տեսակները: Թեկածուներին տեղյակ են պահում, որ նրանք աշխատելու են ամսական առավելագույնը 12 ժամ: […]
17:50 22.09.2018
Մինսկում խորհրդակցության ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՌԴ նախագահի հետ բանակցությունները «ծանր էին, բայց արդյունավետ», հաղորդում է БелТА գործակալությունը: «Խորհրդակցությունների հիմնական մասը դեմ առ դեմ էր ՌԴ նախագահի հետ: Բանակցություները տևեցին 6 ժամ, անգամ ավելի: Ու, եթե անկեղծ, դրանք ոչ այնքան բարդ, որքան ծանր բանակցություններ էին, բայց արդյունավետ»,- ասել է Լուկաշենկոն: Նշենք, որ երկու […]
17:18 22.09.2018
Գիտնականները բացահայտել են ամենահայտնի՝ «Իմ կինը և զոքանչը» անվանումով օպտիկական խաբկանքի գաղտնիքը: Այդ պատկերում որոշ մարդիկ տեսնում են երիտասարդ աղջկա կիսադեմ, ոմանք էլ՝ ծեր կին: Հարավային Ավստրալիայի Ֆլինդերսի համալսարանի գիտնականները պարզել են, որ պատկերի ընկալումը կախված է մարդու տարիքից: Հետազոտվել է 18-68 տարեկան 22 երկրի 666 բնակիչ: Նրանց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Scientific Reports-ում: Պարզվել է՝ […]
16:45 22.09.2018
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն կոչ է արել Եվրամիությանը քննարկել հակառուսական պատժամիջոցները, ոչ թե երկարաձգել դրանց ժամկետն առանց քննարկման: Այս մասին Հունգարիայի ԱԳ նախարարը հայտնել է RT ալիքին տված հարցազրույցում: «Մենք հստակ նշել ենք երկխոսության անհրաժեշտությունը, քանի որ ատում ենք միմյանց խաբելը: Անհրաժեշտ է ուղիղ և շիտակ քննարկում՝արդյո՞ք պատժամիջոցներն արդյունք տվել են: Եկեք ուսումնասիրենք փաստերը՝ օգնե՞լ […]