15:05 09.10.2018
Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում է, ունի բարձր ջերմություն, լյարդը մեծացած է 7 սմ-ով, ունի ստամոքսի սուր խնդիր, սակայն դատարանը մերժել է գրավի դիմաց նրա կալանքը փոխելու փաստաբանների միջնորդությունը: Այս մասին այսoր հրավիրված ասուլիսին հայտարարել է իրավաբան Հայկազ Մակարյանը: Նա նաև կարդացել է ամբաստանյալի նամակները՝ ուղղված ՀՀ իշխանությանը, որտեղ Արթուր […]
00:35 09.10.2018
Լեգենդար «Նիրվանա» խմբի երաժիշտները 6 հիթ են կատարել՝ «Serve The Servants», «Scentless Apprentice», «In Bloom», «Breed, Smells», «Like Teen Spirit» և «All Apologies»՝ Կալիֆոռնիայի Cal Jam փառատոնի ժամանակ: Դա խմբի անդամ Կուրտ Քոբեյնի մահից հետո՝ վերջին 24 տարվա ընթացքում երկրորդ ելույթն էր, գրում է Kerrang պարբերականը: Հիշեցնենք՝ 4 տարի առաջ նույն կազմով խումբը հանդես էր եկել […]
17:35 08.10.2018
Այսօր առավոտյան Փարիզի մետրոյում 35-ամյա մի տղամարդ՝ դանակով զինված, հարձակվել է երկու ոստիկանի վրա: Նրանցից մեկը թեթև վնասվածք է ստացել, հաղորդում է Europe 1 ռադիոկայանը: Ականատեսների խոսքերով՝ մինչ հարձակումը տղամարդը ծխախոտ է խնդրել ուղևորներից, հետո հանել դանակն ու հարձակվել ոստիկանների վրա: Իրավապահները զինաթափել են նրան: Պարզվել է՝ տղամարդը նախկինում էլ օրենքի հետ խնդիրներ է ունեցել թմրանյութեր պահելու, […]
15:53 08.10.2018
Վերջին օրերին համացանցում ակտիվորեն քննարկվում է Երևանում նոյեմբերի 15-18-ը նախատեսված Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի «Քրիստոնեա-ԼԳԲՏ» համայնքի 11-րդ ֆորումը: Թեմային անդրադարձել են նաև սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ու հոգեբան Սամվել Խուդոյանը: Վերջինս նկատեց, որ սեռական բազմաթիվ շեղումներով մարդիկ կան, բայց միայն միասեռականների պրոպագանդայի, և այսպես ասենք, իրավունքների պաշտպանության համար են հսկայական գումարներ ներդրվում: Այդ խմբի մարդիկ […]
10:05 06.10.2018
Ավելի քան մեկ դարից ավելի է` կույրաղիքի բորբոքման դեպքում միակ տարբերակն այն հեռացնելն էր: Սակայն հիմա վիրաբույժները հայտնաբերել են, որ վիրահատական միջատությունն ամենևին պարտադիր չէ՝ բավական է նշանակել հակաբորբոքային դեղամիջոցներով բուժման կուրս: Մինչև վերջերս բժիշկները բազմաթիվ փորձեր են արել՝ բուժելու այդ հիվանդությունը, բայց նկատել են, որ ցավն անհետանում է , սակայն ավելի բարդացած վիճակի դեպքում […]
09:30 06.10.2018
Տարածված այն կարծիքը, թե կանայք ավելի լավ են գլուխ հանում մի քանի հանձնարարություն միաժամանակ կատարելուց՝ միֆ է: Հատուկ թեստի միջոցով գիտնականները փորձել են պարզել՝ համապատասխանո՞ւմ է դա իրականությանը, թե՞ ոչ։ Թե՜ կանանց, թե՜ տղամարդկանց հանձնարարել են ինտելեկտուալ թեստեր լուծել վազքուղու վրա: Տարածված կարծիքի համաձայն՝ տղամարդիկ շատ լավ պատկերացնում են, թե ինչ տեսք կունենա սովորական նկարը, […]
08:13 06.10.2018
Դանիան մտադիր է Կոպենհանգենի մոտակայքում նոր կղզի կառուցել: Այդ գաղափարը կարող է իրագործվել մոտ 2070 թվականին: Կառավարությունը մտադիր է կղզու վրա շուրջ 35 հազար մարդ բնակեցնել, որի նպատակը մայրաքաղաքը թեթևացնելն է, քանի որ բնակչության թիվը չափազանց արագ տեմպերով է աճում: Բացի դրանից՝ կղզին կարող է պաշտպանել մայրաքաղաքը ծովի տարերքից: Ծրագիրը, որը պայմանականորեն կոչվում է Lynetteholm, մոտ […]
00:52 06.10.2018
Ժնևի համալսարանի գիտնականները պարզել են, որ խաղողի մեջ կա մեծ քանակությամբ ռեսվերատրոլ նյութ՝ պաշտպանական ֆենոլային միացություն, որը թոքերի քաղցկեղի դեմ պայքարի արդյունավետ միջոց կարող է դառնալ, հաղորդում է Science Dail պարբերականը: Գիտնականնեը փորձեր են կատարել մկների վրա: Կրծողների մի մասը ծխախոտային ծխի քաղցկեղածին նյութերի «հարձակման է» ենթարկվել, որից հետո փորձել են նրանց ռեսվերատրոլով բուժել: Մկների խումբը […]
23:01 05.10.2018
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ ֆիզեթին բնական նյութը, որը պարունակվում է արքայանարնջի մեջ, երկարացնում է կյանքը: Հետազոտությունները ցույց են տվել, որ ֆիզեթինը վերականգնում է օրգանիզմի վնասված բջիջները: Փորձարկումը կատարվել է լաբորատոր մկների վրա։ Փորձարկման արդյունքները ցույց են տվել, որ ֆիզեթինի շնորհիվ կյանքի տևողությունը երկարում է։ Բացի արքայանարնջից՝ ֆիզեթին պարունակվում է ելակի, խնձորի, սոխի, խաղողի, կիվիի, […]
22:27 05.10.2018
Windows-ի թարմացումից հետո 10 օգտատերեր բողոքել են, թե իրենց ֆայլերը ջնջվել են, հարղորդում է MSPoweruser պորտալը: Օգտատերերի հավաստմամբ՝ ֆայլերն անհետանում են բացառապես «Мои документы» թղթապանակից: Թվիթերի օգտատերերից մեկը գրել է, որ ամբողջ թղթապանակն անհետացել է՝ Word-ով, աղյուսակներով հանդերձ: «Անհնար է վերադարձնել կորած ֆայլերը»,- գրել է օգտատերը: Մյուս օգտատերն էլ հաղորդել է, որ անհետացել է 220 գիգաբայթ ինֆորմացիա, […]
17:21 05.10.2018
Գիտնականները մտադիր են պարզել, արդյո՞ք արժեքավոր բույսերն անկշռելիության պայմաններում կաճեն: Միջազգային տիեզերակայան կուղարկվեն կանեփի սերմեր: Ամերիկյան մասնավոր Space Tango ընկերությունն այդ սերմերը կուղարկի բեռնատար տիեզերանավով: Գիտնականները կասկածում են, որ արժեքավոր բույսերն անկշռելիության պայմաններում կկորցնեն իրենց բուժիչ հատկությունները: Ծլած սերմերը կուղարկվեն Երկիր մոլորակ: Այնտեղ դրանք կենթարկվեն գենետիկական ուսումնասիրության: Գիտնականները նաև կարծում են, որ էքստրեմալ պայմաններում հայտնված բույսերը կարող […]
15:33 05.10.2018
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր հայկական երկու հանրապետությունների ԶՈւ-երի համագործակցության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈւ-երի ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի Հանրապետություն։ «ՀՀ պաշտպանության նախարարն ու ԶՈւ երի ԳՇ պետը Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ միասին հանդիպել […]
14:25 05.10.2018
Հարավաֆրիկյան Յոհաննեսբուրգ քաղաքում երկու գնացքի բախումից ավելի քան 300 մարդ է տուժել, նրանցից 30-ը ստացել են լուրջ վնասվածքներ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Յոհաննեսբուրգի մատույցներում, հինգշաբթի գիշերը: Կատարվում է քննություն դեպքի հանգամանքները պարզելու համար:
00:33 05.10.2018
The Washington Post թերթի ընդդիմադիր սյունակագիր Ջեմալ Խաշըգջին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատուն մուտք գործելուց հետո կորել է, այս մասին հայտարարություն են տարածել թուրք-արաբական ԶԼՄ-ները։ «Դեսպանատան շենք մուտք գործելու պահից ի վեր լրագրողի մասին ոչ մի տեղեկություն չկա »,- հայտարարությունը մեջբերում է «РИА Новости» գործակալությունը: Լրագրողի հարսնացուն պատմել է, որ Ջեմալին հրավիրել են դեսպանատուն ինչ-որ փաստաթղթեր ձևակերպելու […]
23:57 04.10.2018
«Խորհրդարանական երեք ուժերին՝Հանրապետականներին, ԲՀԿ -ին ու ՀՅԴ-ին, միավորում է Ռոբերտ Քոչարյանը, համոզված է քաղաքագետ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը: Նա հիշեցրել է, որ Ռոբերտ Քոչարյանը ստեղծել է «Բարգավաճ Հայաստան»-ը Վիկտոր Սողոմոնյանի միջոցով: Ռոբերտ Քոչարյանը նաև լուրջ դերակատարում ունի ՀՅԴ լիդերներին բանտից ազատելու գործում: «Նրանք օրենքով ու դատավճռով չեն դուրս եկել, այլ իրավիճակի փոփոխման պատճառով: […]
12:35 04.10.2018
«Չեմ հավատում հանրապետականներին, որ նրանք կհամաձայնեն՝ մայիսին կամ մարտին լինեն ընտրություններ: Նրանք ամեն օր զրպարտում են Հայաստանը, նրանք օգտագործում են իրենց մանդատները միջազգային կառույցներում`ստեղծելով սխալ տպավորություն: Նրանք ասում են, որ հայ ժողովուրդն իրենց սպառնում է: Նրանք չգիտեն, թե ինչ է պատգամավոր լինելը: Նրանք պարտավոր են հանդիպել իրենց ժողովրդի հետ, բայց ասում են`չենք հանդիպի ժողովրդի հետ, լավը չի ժողովուրդը: Քաղաքական էլիտան խորհրդարանում անորակ է: Հայաստանին պետք […]
11:58 04.10.2018
«Իրավիճակը գնահատում եմ լարված և հակված ավելի լարվելու: Ակնհայտ է, որ ընդդիմադիր ուժերը սաստկացնում են հակադրությունը, քանի որ կորցնելու շատ բան ունեն: Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալը, խորհրդարանի լուծարումը համարում եմ ռիսկային, քանի որ նրանք անպայմանորեն կառաջադրեն այլ թեկնածուի: Եթե խոսքն այն մասին է, որ երկու շաբաթ ԱԺ-ն շրջափակեն և նիստ չգումարվի, ապա դա ռեալ չէ»,- […]
00:58 04.10.2018
ԱՄՆ-ի Հյուսթոն նահանգի բնակչուհին մեղադրում է «Ֆեյսբուք»-ին՝ մանկապղծությանն ու կավատներին օժանդակելու, երեխաների սեքսուալ շահագործմանը նպաստելու համար, այս մասին հաղորդում է Houston Chronicle պարբերականը: Նա դիմել է դատարան և պատմել, որ 2012 թվականին, երբ ընդամենը 16 տարեկան էր, կավատի զոհ է դարձել: Անհայտ տղամարդը սկզբում տեսել է իր նկարը «Ֆեյսբուք»-ում, առաջարկել է օժանդակություն մոդելային բիզնեսում, հետո, իմանալով […]
00:54 04.10.2018
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անց է կացվել ամենամյա, ամենահին ավտոմոբիլային շոուն՝ Mondial de l’Automobile-ը, որը համարվում է աշխարհի ամենահայտնի շոուներից մեկը: Հոկտեմբերի 2-ին ցուցադրությունը բացվել է նաև ԶԼՄ-ների համար: Ներկայացնում ենք ավտոմոբիլային աշխարհի ամենահետաքրքիր նորությունները՝ լուսանկարներով:
18:10 03.10.2018
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ պատկերված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը լուսանկարում է ԱԺ այգին, որը այլևս բաց է քաղաքացիների համար: «Ազգային ժողովի դարպասները ևս այլևս բաց են քաղաքացիների համար»,- լուսանկարին կից այսպիսի գրառում է կատարել Արման Եղոյանը:
16:40 03.10.2018
Երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո Ազգային ժողովի դարպասները բացվել են, և քաղաքացիներն ազատ ելումուտ կարող են ունենալ խորհրդարանի շենքի հարակից զբոսայգի ամեն օր՝ ժամը 10.00-ից երեկոյան 22.00-ն: Պարզվում է՝ խորհրդարանական այգին վաղուց շատերին է հետաքրքիր: Ոմանք անգամ երազել են զբոսնել այդ այգու ծառուղիներում: Մեր նկարահանող խումբը զրուցել է այցելուների հետ՝ հասկանալու, թե ինչն […]
03:03 03.10.2018
Համացանցում է հայտնվել աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչի լուսանկարը, որտեղ նա խոսում է 2012 թվականին թողարկած iPhone 5-ով: ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստն, ի դեպ, վաստակում է շաբաթական 180 հազար ֆունտ սթերլինգ:
13:16 02.10.2018
Թեհրանի հրթիռային հարվածները Սիրիայի ծայրահեղականների ուղղությամբ կարող են թուլացնել ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, հայտարարել է ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչ Շոն Ռոբերթսոնը: Նրա կարծիքով՝ Իրանի գործողությունները մտածված չեն, անվտանգ չեն և սրում են իրավիճակը: «ՌԴ և կոալիցիոն ուժերի զինված միավորումները հատուկ կապի միջոցներով կանխում են հնարավոր կոնֆլիկտները և ապահովում տարածաշրջանի անվտանգությունը, մինչդեռ Իրանն այդպիսի միջոցներ չի ձեռնարկում»,- […]
12:23 02.10.2018
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Չինաստանի դեսպանի հետ հանդիպման մասին. «Երեկ ընդունեցի Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան պարոն Թիեն Ըրլոնգին։ Դեսպան Ըրլոնգի հետ քննարկեցինք միջգերատեսչական, միջպետական, տնտեսական, ինչպես նաև հումանիտար համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր` միաժամանակ կարևորելով անվտանգության ոլորտում հայ-չինական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Ընդգծվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ Մինսկի խմբի […]
01:05 02.10.2018
Նիգերիայում ջրհեղեղը շարունակվում է: Տուժել են մի քանի նահանգներ՝ Դոսոն, Ագադեսը, Մարադն ու Զինդերը: Ջրհեղեղի հետևանքով 42 մարդ է զոհվել, ավելի քան 200 հազարը տուժել են, հաղորդում է Սինխուա գործակալությունը: Հունիսից հորդառատ անձրևները չեն դադարում, ջրհեղեղը շարունակում է ավերել կենտրոնական, արևմտյան ու հյուսիսային շրջանները:
00:56 02.10.2018
«Ուղեղի ցանց»՝ այսպիսի նորամուծություն են ստեղծել Սիեթլի համալսարանի գիտնականները։ Փորձի երեք մասնակիցները մտովի ազդանշան են ուղարկել միմյանց, այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը: Գիտնական Անդրես Ստոկկոյի գլխավորած խումբն օգտագործել է էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ հաշվիչներ, որոնք գրանցել են ուղեղի ակտիվությունը: Մի քանի տարի առաջ փորձի մասնակիցներն այդ մեխանիզմով պատասխանել էին 20 հարցից կազմված մի խաղի: Այժմ մասնակիցների […]
20:08 01.10.2018
Շվեդական IKEA ընկերության ամենահայտնի ջահերից մեկը կարող է ընկնել մարդկանց գլխին: Ընկերությունը ԱՄՆ շուկայից հետ է կանչում իր «Կալիպսո» անվանումով ջահերը, քանի որ դրանք ռիսկային են գնահատվել, գրում է Digital Trends պարբերականը: Բանն այն է, որ ջահի ապակե գմբեթը թույլ է ամրացված և երբեմն ընկնում է: Արդեն 19 նման դեպք է գրանցվել: 3 դեպքերում բնակիչները թեթև վնասվածքներ են […]
16:28 01.10.2018
«Այս պահին գործող իրավակարգավորումն այն է, որ միայն վարչապետի հրաժարականով կարող են անցկացվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ իրավակարգավորումը ԱԺ ինքնալուծարում չի նախատեսում»,- խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորության և ուղիների մասին՝ ասել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, պատգամավորն ասել է, որ տեքստն իրենք դեռ չեն տեսել, գուցե այնտեղ […]
15:55 01.10.2018
«Կսկսվի բանակցություն, կլինի կոնկրետ առաջարկ՝ կքննարկենք, առայժմ ոչ մի առաջարկ չկա: Արտահերթ ընտրությունների մասին դեռ վարչապետի ընտրությունից առաջ ենք ասել, որ անհրաժետ է»,-խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և կոնկրետ ուժերի հետ համագործակցելու մասին՝ ասել է ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ընդդիմությո՞ւն կլինեն, թե՞ իշխանամետ՝ Մարուքյանն ասել է հետևյալը. «Փաստորեն երկրում չկա ընդդիմություն, […]
15:14 30.09.2018
«Արդեն 25 տարի է՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ինձ դատի են տալիս: Եվս մի 25 տարի Աստված առողջություն տա իրենց, որ շարունակեն դատի տալ»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն դատի է տվել՝ «իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար»: «Դա ինձ համար սովորական երևույթ է»,- ասել է […]