TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+22.09 oC
Լիանա Ռաֆայելյան

Լիանա Ռաֆայելյան

Ռուս-գերմանական «Հյուսիսային հոսք-2»-ը կշահագործվի 2019 թվականին

17:01 27.03.2018

Նավաշինության և հիդրոգրաֆիայի Գերմանիայի դաշնային բյուրոն թուլտվություն է տվել «Հյուսիսային հոսք-2» ընկերությանը տնտեսական գոտում կառուցել և շահագործել «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարը, այս մասին հաղորդում է «Интерфакс» լրատվական ծառայությունը:

̰
Չինացիների նոր հրթիռը մեղվի կառուցվածք ունի

16:24 27.03.2018

Հրթիռների արտադրությամբ զբաղվող չինական տեխնոլոգիական ակադեմիան հայտարարել է նոր աերոտիեզերական թռչող սարք ստեղծելու մասին, որը թռիչքի ընթացքում փոխում է իր ձևը: Սարքի նախատիպը, ըստ նախագծողների, եղել է մեղուն:

̰
Մարզերում ևս հաց տեղափոխողներից կպահանջեն սանիտարական անձնագրեր

15:18 27.03.2018

Այս տարվա ապրիլի 1-ից հաց-հացամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրեր ունենալու պայմանը պարտադիր կլինի հանրապետության բոլոր մարզերի համար, այս մասին հիշեցնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

̰
Մենք չենք քննարկել անձերի հարցը. Սերգեյ Բագրատյան

15:08 27.03.2018

«Մենք հասկացել ենք, որ տարիներ շարունակ անձերի դեմ պայքարելը անարդյունավետ է, և այսօր դա շարունակելը, կարծում եմ, որ լուրջ բացթողում կլինի»,- ասել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը:

̰
Հայաստանի տնտեսական ցուցանիշի ֆենոմենն ըստ Սերգեյ Բագրատյանի

13:15 27.03.2018

«Տնտեսական զարգացման մոդելները տարբեր են, գուցե ոմանք կարծում են, որ մենք չինական մոդելն ենք ընտրել, սակայն շատ սխալվում են»,- ասել է տնտեսագետ Սերգեյ Բագրատյանը՝ խոսելով տնտեսական զարգացումների ու Հայաստանում հնարավոր թանկացումների մասին:

̰
Տնտեսական աճը տնտեսական էֆեկտ չի փոխանցել մեր հանրապետությանը. Սերգեյ Բագրատյան

12:54 27.03.2018

Եթե իսկապես ունենք 100 մլրդ դրամի լրացուցիչ եկամուտ, ապա սա, ըստ տնտեսագետի, նշանակում է, որ մենք ի վիճակի ենք սոցիալական խոցելի խմբերին հստակ հիմնավորել այդ աճը՝ բարձրացնել թոշակենրն ու նպաստները:

̰
Փողոցային պայքարի ձևն ընտրած քաղաքական ուժերը ծայրահեղականներ չեն.Սերգեյ Բագրատյան

11:49 27.03.2018

«Մենք պետք է սովորենք, որ տարիներ առաջ մեր ձևակերպած հարթակ դուրս գալուն պետք է վերաբերվե ավելի զուսպ և ոչ որպես ամենօրյա գործելաոճ»,- խոսելով քաղաքական հնարավոր զարգացումների և փողոցային պայքարի հնարավորության մասին՝ ասել է ԱԺ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Սերգեյ Բագատյանը:

̰
Գոնե բաց  աշխատեք, թե չէ՝ հազար ու մի ղալաթ կարող եք  անել. Աշոտ Մելիքյան

19:18 26.03.2018

-Երբ ուրբաթ օրը ես եվրոմիության ներկայացուցիչներին հարցրեցի կառավարության այս փակ աշխատանքի մասին, թե որքանով է դա համապաատսխանում այն համաձայնագրին, որը Հայաստանը կնքել է Եվրոմիության հետ, զարմանքով լսեցի, որ՝գիտե՞ք ինչ կա, Եվրոպական երկրներում էլ են փակ նիստեր անցկացնում

̰
Լրագրողները զսպում էին օդիոզ դեմքերին. Արայիկ Հարությունյան

18:44 26.03.2018

«Հավատացնում եմ ձեզ, որ առաջիկա նիստերը շատ ավելի մեծ խնդիրներով են անցնելու, և դա պայմանավորված է լինելու լրագրողների բացակայությամբ»,- ասել է ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:

̰
Պաշտոնյայի հետ շփվելը դարձել է Նոր տարվա լիմոնադի պես մի բան. Սշոտ Մելիքյան

17:19 26.03.2018

«Եթե պաշտոնյան շաբաթը մեկ նորմալ՝ քաղաքակիրթ ձևով ասուլիսներ տար, եթե հասանելի լիներ լրագրողների համար, առանձին դեպքերում վայրենի գրոհների չէր արժանանա»,- ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

̰
Կլինեն լղոզած պատասխաններ,  «քոփի-փեյստ» արած պատասխաններ. Շուշան Դոյդոյան

17:11 26.03.2018

Շուշան Դոյդոյանը համոզված է, որ կսկսվի գրավոր հարցումների սարսափելի մեծ հոսք լրագրողներից՝ ուղղված պետական մարմիններին,

̰
Մեզանում ինչո՞ւ չեն պայքարում քվեի համար. քաղաքագետ

16:07 26.03.2018

«Հասարակությունը չի համակերպվում իրավիճակի հետ, ոչ թե անձերի»,-կարծում է քաղաքագետը:

̰
«Աժ թասիբի հարցն է այստեղ, չի գործում որպես օրենսդիր մարմին». Շուշան Դոյդոյան

14:55 26.03.2018

Ցանկացած նախաձեռնություն, որ մտնում է Ազգային ժողով, կյանքի է կոչվում: Քաղաքացիական հասարակությունը ոչ մի լծակ չունի այդ լավ կամ վատ նախաձեռնությունների շուրջ հանրային քննարկում անցկացնելու համար

̰
«Փոխանակ սեփական կեղտաջրերը մաքրեն, սահմանափակում են ԶԼՄ-ների աշխատանքը». Աշոտ Մելիքյան

12:15 26.03.2018

Մամուլի ազատության սահմանափակումը քայլ է՝ միտված իշխանությունների, ոչ թե հասարակության պահանջների բավարարմանը:

̰
«Մեժդուսոբոյչիկներ» են լինելու,հավաքվելու են իրենք իրենց հարցեր են լուծելու. Աշոտ Մելիքյան

11:55 26.03.2018

«Ընդհանուր առմամբ` ռեգրեսիվ իրավիճակ է»,- խոսելով ավագանու նիստերը լրագրողների համար փակ անցկացնելու որոշման մասին` ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը:

̰
Հայաստանը մոտենում է ավտորիտար համակարգի. քաղաքագետ Արմեն Բաղդասարյան

11:41 26.03.2018

«Հայաստանում զարգանում է ավտորիտար համակարգ»,- խոսելով Երևանի ավագանու նիստերը փակ անցկացնելու որոշման մասին` ասել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

̰
«Կնոպկեն իրենց ձեռքում է».Արայիկ Հարությունյան

11:29 26.03.2018

Մամուլի առջեւ դրված սահմանափակումը զգալիորեն փոխելու է Երեւանի ավագանու նիստերի ընթացքը: Թեև ասում են, որ լրագրողները կարողանալու են հետևել նիստի ընթացքին, դա իհարկե բոլորովին այլ բան է:

̰
YouTube-ը նոր վիրուսային հարձակման է ենթարկվել

16:49 24.03.2018

Վնասաբեր ծրագիրը տարածվում է ինքնուրույն բացվող RAR SFX արխիվային թղթապանակի ձևով:

̰
Պետական պարգևներ հանրապետության նախագահի կողմից

15:10 24.03.2018

Նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Հանրապետության Նախագահը տարբեր բնագավառներում պարգևի արժանացած անձանց հանձնել է պետական բարձր պարգևները և շնորհակալություն հայտնել նրանց կատարած աշխատանքի ու նվիրումի համար, մաղթել նորանոր հաջողություններ և անսպառ եռանդ հետագա նպատակներն իրականացնելու ճանապարհին

̰
Նոր դատավոր՝ «Սասնա ծռերին»

15:05 24.03.2018

Առանձնացված մասով գործը քննող նոր դատավոր է նշանակվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի նստավայրի դատավոր Արշակ Վարդանյանը, որը հայտնի է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությամբ:

̰
Հերթական աղետին սպասելիս. որտե՞ղ կընկնի «Տյանգունը»

19:30 23.03.2018

Խոսքն այլմոլորակայիների մասին չէ: Մոլորակին սպառնում է մարդու կողմից ստեղծված մի օբյեկտ:

̰
Շամիրամ գյուղում սպանության գործով դատական նիստը հետաձգվեց

13:38 23.03.2018

Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում 2017 թվականի օգոստոսի 1-ին տեղի ունեցած սպանության գործով երրորդ դատական նիստն այսօր հետաձգվեց:

̰
Մեկնարկել է Շամիրամ գյուղում կատարված սպանության գործով դատաքննությունը

11:20 23.03.2018

Քիչ անց Աշտարակի դատարանում դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ կմեկնարկի Շամիրամ գյուղի սգո սրահում 2017 թվականի օգոստոսի 1 ին տեղի ունեցած 4 մարդու սպանության գործով դատաքննությունը: Ամբաստանյալի աթոռին է 51 տարեկան Թելման Քալաշյանը, ով մեղադրվում է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով 4 անձի սպանության, սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար

̰
Մեծ Բրիտանիան ու ԵՄ-ն վերջապես համաձանության են եկել Brexit-ի հարցում

20:17 22.03.2018

Եվրամիության համակարգող Միշել Բարնիեն հայտարարել է, որ Մշուշոտ ալբիոնի հետ համաձայնությունը կդառնա վճռական քայլ Brexit-ի իրականացման համար:

̰
«Մարդասպան» հյութեր. ինչո՞վ են վտանգավոր խանութներում վաճառվող հյութերը

19:30 22.03.2018

Քաղցրահամ ըմպելիքները կրկնակի ավելացնում են սրտանոթային հիվանդություններից մահացության ռիսկը, համոզված են գիտնականները: Նրանք նշում են, որ նույնը չի կարելի պնդել քաղցր սննդի մասին:

̰
Ճապոնացի ցանցահենները միլիոնավոր դոլարներ են յուրացրել

17:08 22.03.2018

2017 թվականի ընթացքում ճապոնացի ցանցահենները համակարգիչները կոտրելու միջոցով հափշտակել են ավելի քան 6.3 միլիոն դոլար:

̰
Կյանքս վերածվել է դժոխքի. Սարկոզի

14:44 22.03.2018

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին ֆրանսիական դատախազությանը հայտնել է, որ իր դեմ առաջադրված մեղադրանքը մթագնել է իր կյանքը,այս մասին հաղորդում է BBC News-ը:

̰
Շտապօգնություն Կարո Եղնուկյանի համար

12:24 22.03.2018

Նիստը հետաձգվեց մեկ շաբաթով:

̰
Էդ կարոտե՞լ էիք իրար. դատավորը` ամբաստանյալներին

12:16 22.03.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստի սկզբում հետաքրքիր նորամուծություն նկատեցին ներկաները: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի ներս մտնելուց այլևս չի հայտարարվում «Ոտքի՛, դատարանն է գալիս»:

̰
Կարո Եղնուկյանի ճնշումը բարձրանում է դատարան հասնելիս. Տիգրան Հայրապետյան

11:10 22.03.2018

Սուտ է, թե մեղադրյալներին դատարան բերելուց ստուգում են առողջական վիճակը, չկա տենց բան»:,- ասաց ամբաստանյալ Արմեն Լամբարյանը

̰
BACK_TO_TOP