19:30 23.03.2018
Մոլորակին սպառնում է հերթական աղետը: Հնարավոր է՝ այն տիեզերքից գա: Խոսքն այլմոլորակայինների մասին չէ: Մոլորակին սպառնում է մարդու կողմից ստեղծված մի օբյեկտ:
«Տյանգունը» 8 տոննա քաշ ունի և տվյալ պահին տիեզերական աղբ համարվող ամենախոշոր օբյեկտն է: Տիեզերական աղբի խնդիրը հրատապ է այն օրից ի վեր, երբ մարդկությունը սկսեց նվաճել տիեզերքը:
Տիեզերական աղբի քանակը ներկայումս տարբեր հաշվարկներով կազմում է 220-300 հազար միավոր, իսկ մոտավոր քաշը՝ մոտ 5000 տոննա: Ամենաշատը տիեզերքն աղտոտում է Չինաստանը: Աղբի մոտ 40 տոկոսը նրան է պատկանում, հետո ԱՄՆ-ին՝ 27.5 տոկոսով, երրորդ տեղում Ռուսաստանն է՝ 25.5 տոկոսով:
Աղբի ամենաբարձր խտությունը 800-1000 կմ բարձրության վրա է: Ինչպես ցանկացած մարմին Երկիր մոլորակի ուղեծրում, աղբը նույնպես ենթարկվում է ձգողականության օրենքին, անկասելի մոտենում է Երկիր մոլորակին ու մտնում մթնոլորտ: Տիեզերական աղբի խոշոր կտորները կարող են հասնել մինչև Երկիր մոլորակ:
Ի՞նչ անել աղբի այդ տիեզերական քանակության հետ, մարդկությունն առայժմ չգիտի, բայց սպառնալիքը զգում է: Գիտնականները Քեսլերի սինդրոմ անունով մի հասկացություն են ներդրել՝ դա երևակայական իրավիճակ է, երբ Երկիր մոլորակի մերձակա հատվածը աղբի քանակությունից պարզապես անօգտագործելի կդառնա: Դա, հնարավոր է՝ տեղի ունենա 21-րդ դարի կեսերին:
Գիտնականները փորձում են լուծումներ գտնել: Օրինակ՝ կան գերհզոր լազերային սարքավորումներ, որոնք կարող են թեքել աղբի ուղղությունը կամ անհետ ոչնչացնել դրանք: Ի վերջո, մշակվում են այնպիսի սարքեր, որոնք մետաղե ցանցերով կորսան աղբի մնացորդները և կուղղեն կրկնակի վերամշակման:
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ10:48 23.08.2025
Այսօր առավել, քան երբևէ, գիտակցում ենք մեր անկախության ու ինքնիշխանության արժեքը. ԱԺ նախագահԱլեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 35-րդ տարեդարձի առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը։ Այդ օրը հայ ժողովուրդը վերահաստատեց իր` ազատ ապրելու եւ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իրավունքը։ Անկախության ճանապարհը հեշտ չի եղել։ Վերջին իրադարձությունները, սակայն, նոր պատմական հնարավորություններ են բացել մեր պետության առջեւ` […] ...
10:41 23.08.2025
Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը վարչական նոր շենք կունենա․ ամփոփվել է ՆԳՆ Վայոց ձորի մարզի ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքըՕգոստոսի 4-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում […] ...
10:33 23.08.2025
Դիլիջանի թունելի երթեւեկելի հատվածում ամբողջ գիշեր իրականացվել են միջին նորոգման աշխատանքներԴիլիջանի թունելի երթեւեկելի հատվածում ամբողջ գիշեր իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխտնօրեններ Արման Խաչատրյանը եւ Սերժիկ Պետրոսյանը հետեւել են աշխատանքների ընթացքին։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
10:26 23.08.2025
Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վելդկամպին Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնում համագործակցության համարՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կասպար Վելդկամպին Նիդերլանդների ԱԳՆ նախարարի պաշտոնում համագործակցության համար։ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել Վելդկամպի հետ, որին կից գրել է. «Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում իմ թանկագին ընկերոջը` Կասպար Վելդկամպին, արտաքին գործերի նախարարի պաշտոնում համագործակցության համար: Մենք աննախադեպ հաջողությունների ենք հասել Հայաստանի և Նիդերլանդների միջև […] ...
10:15 23.08.2025
Իտալիայի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ, երբ Սալվինին կոչ է արել Մակրոնին մեկնել ՈւկրաինաՖրանսիայում Իտալիայի դեսպան Էմանուելա Ալեսանդրոն կանչվել է Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ կապված Իտալիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար, «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիի կողմից Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշման քննադատության հետ։ Այս մասին հայտնել է Franceinfo ռադիոկայանը։ Միլան կատարած այցի ժամանակ Սալվինին, խոսելով Իտալիայի՝ Ուկրաինա իր զինվորականներին ուղարկելու պատրաստակամության մասին՝ Մակրոնի […] ...
10:03 23.08.2025
Fox News. ԱՄՆ Լուիզիանա նահանգի գործարաններից մեկում պայթյուն է որոտացելԱՄՆ Լուիզիանա նահանգի Ռոզլենդ քաղաքի գտնվող Smitty’s Supply գործարանում, որն արտադրում է ավտոմոբիլային արդյունաբերության համար նախատեսված քսանյութեր, պայթյուն է տեղի ունեցել: Գործարանի մոտակայքում ապրող մարդկանց տարհանման հրաման է տրվել, հաղորդում է Fox News-ը։ Նշվում է, որ տեղի իշխանությունները հայտարարել են գործարանից մեկ մղոն շառավղով պարտադիր տարհանման մասին: Հեռուստաալիքի կողմից հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես […] ...