16:50 16.03.2018
Պաշտպանական ճառով այսօր պետք է հանդես գար նաև Տիգրան Եգորյանը, սակայն նա խնդրեց տեղափոխել ճառի հրապարակումը վաղը:
16:29 16.03.2018
Ժիրայր Սեֆիլյանի մեղադրանքը հիմնավորված չէ 7 կետով՝ այսօրվա դատական նիստում ասաց պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
12:59 16.03.2018
«Եթե անձն ունի սկզբունքներ և դիրքորոշում, օրինակ՝ դատարանն անկախ չէ, և համարում է, որ ոչ անկախ դատարանում ոտքի չի կանգնելու, մենք պետք է հարգեինք նրա կարծիքը և անցնեինք առաջ, որպեսզի չխախտվեր դատական նիստի բնականոն ընթացքը»,- հայտարարել է ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
10:25 16.03.2018
Փայտեր, դրոշակներ, ձողեր. իրեղեն ապացույցները, որոնք ներկայացվել են դատարանում, դեռևս չեն ապացուցում ժիրայր Սեֆիլյանի մեղքը, եթե հանցագործությունը չի հասցվել ավարտին:
21:17 15.03.2018
«Ինչո՞վ է զբաղվում քաղաքապետարանը, անցնում եմ Երևանով և չեմ ճանաչում Երևանը, որովհետև էնպիսի այլանդակ ճարտարապետական շինություններ են արված ու մեկը մյուսին կպած, որ հասկանում ես, որ խեղճ երևանցին կապ չունի սենց այլանդակ քաղաքի հետ:
20:10 15.03.2018
«Ես տեղեկատվություն չունեմ, հեռուստացույց չունեմ ու քաղաքից դուրս եմ ապրում»,- պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է գնահատում «Երկիր Ծիրանի» կուսակցության մեկ տարվա գործունեությունը՝ ասաց հայտնի երգահան Ռուբեն Հախվերդյանը:
19:10 15.03.2018
«Սա աննախադեպ էր, երբ նորաստեղծ կուսակցությունը ներխուժում է Երևանի ավագանի և ներխուժում առանց իշխանական աջակցության»,- «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադրման մեկամյակի միջոցառման ժամանակ նշել է Հելսիկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Իշխանյանի կարծիքով, անկախ այն հանգամանքից, թե մենք ինչ վերաբերմունք ունենք կուսակցության նկատմամբ, «Երկիր Ծիրանին» քաղաքական ճահճում թարմություն բերեց»:
17:30 15.03.2018
«Մենք երեսուն տարի առաջ տապալել ենք Խորհրդային Միությունը, հիմա ինչ է եղել, որ ազգի բռնակալ համակարգը չկարողանանք տապալել»,- հռետորական հարց է հնչեցրել Զարուհի Փոստանջյանը «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջին տարեդարձին նվիրված միջոսցառման ժամանակ:
17:12 15.03.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր նշում է հիմնադրման մեկամյակը, որին հրավիրված են քաղաքական-հասարակական գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ ու կուսակցության համակիրներ:
15:57 15.03.2018
Ֆրանսիան միացել է Ռուսաստանի դեմ ուղղված Մեծ Բրիտանիայի մեղադրանքներին: Խոսքը, հիշեցնենք, ռուս հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի թունավորման արձագանքների մասին է, հաղորդում է Reuters գործակալությունը:
15:53 15.03.2018
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 14.03.2018թ.որոշմամաբ փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ
11:09 14.03.2018
Դատարանը քննում է Քրեական գործի գրավոր ապացույցները։ Ավելի վաղ լրացավ լրացավ Արայիկ Խանդոյանի և Սմբատ Բարսեղյակի դատական 10-ժամանոց սանկցիաների ժամկետը և նրանց ուղեկցեցին դահլիճ։
18:28 13.03.2018
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սպառնացել է հաշվեհարդար տեսնել ՄԱԿ-ի իրավապաշտպանների հետ, եթե նրանք փորձեն հետաքննել մարդու իրավունքների խախտման դեպքերն այդ երկրում, հաղորդում է The Telegraph պարբերականը:
17:56 13.03.2018
2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, կրելու և սպանությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող գործերով մինչ այս պահը ձեռք բերված փաստական տվյալներով ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ նախաքննության մարմնին ցուցում տալու հիմքեր չկան
17:09 13.03.2018
«Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգների ներկրող «Մինի Բասկոնիա» ՍՊԸ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված մարինացված վարունգի խմբաքանակում որդեր հայտնաբերվելու փաստերի հետ
14:02 13.03.2018
ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է Ավետիսյանների իրավահաջորդների դիմումի վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգել մինչև մարտի 16-ը:
10:06 13.03.2018
2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեում սպնաված Ավետիսյանների 7 հոգանոց անդամների իրավահաջոդների շահերի պաշտպան Արամազդ Կիվիրյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելու այն դրույթը, որ քրեական դատավարության շրջանակում տուժողն իրավունք չունի դիմել ոչ նյութական վնասի փոհատուցման պահանջով:
16:56 12.03.2018
Հեծանիվով զբոսանքը դանդաղեցնում է ծերացումը, այս հայտնագործության հեղինակները Լոնդոնի թագավորական քոլեջի և Բիրմինգհեմի համալսարանի գիտնականներն են
16:31 12.03.2018
Հայաստան ներկրվող էլեկտրոմոբիլներիի մաքսազերծման համար ավտոներկրողներից պահանջում են բնապահպանական վճար մուծել, լրագրղների հետ հանդիպման ժամանակ ասել է ABC իրավաբանական կենտրոնի տնօրեն իրավաբան Արա խաչատրյանը:
14:25 12.03.2018
Մեքենաների ներմուծման և մաքսազերծման խնդիրների մասին են այսօր խոսել վարորդների իրավունքներով զբաղվող իրավաբանները:
18:40 10.03.2018
Նրան բաժին հասան ոչ միայն երկու օլիմպիական արծաթը, այլև հանդիսատեսի, ժյուրիի ու բազմաթիվ անվանի գեղասահորդների անսահման սերն ու համակրանքը: Եվգենյա Մեվեդևան փայլեց Փհենչհանի օլիմպիադիայում: Նրա ելույթները գնահատվեցին վառ և հիշարժան, բայց հիմա ցանկանում ենք պատմել Մեդվեդևայի ոչ միայն օլիմպիական հաջողությունների, այլև հայկական արմատների մասին: