TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+10.09 oC
Լիանա Ռաֆայելյան

Լիանա Ռաֆայելյան

Վերսկսվում է ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ

10:21 22.03.2018

11 ամբաստանյալները մեղադրվում են 2016 թվականի հուլիսի17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու, ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու պահելու և փոխադրելու, ուրիշի սեփականությունը ոչնչացնելու, պատանդներ պահելու,գրաված շենք- շինություններն ու պատանդներին ազատ արձակելու պայմանով իշխանության ներկյացուցչին որոշակի պահանջներ թելադրելու համար

̰
«Էդ իրա խելքից մեռավ». հրապարակվել են ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված ոստիկանի  մասին հեռախոսային խոսակցությունները

17:58 21.03.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ այսօր հետազոտվում էին քրեական գործի գրավոր ապացույցները, մասնավորապես ամբաստանյալներ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները գունդը գրավելուց հետո

̰
էսօրվա ապացույցները հեղափոխության բաց դասագիրք էին.Վարուժան Ավետիսյան

17:37 21.03.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով այսօրվա դատաքննությունն ավարտվեց ամբաստանյալների հայտարարություններով: Սովորաբար նախագահող դատավորը հիշեցնում է,որ հայտարարությւնները պետք է լինեին հետազոտված ապացույցների վերաբերյալ:

̰
Աղմկոտ միջադեպ Շենգավիթի դատարանում. տուժողը դժգոհ էր սպանության գործի ձգձգումից

16:28 21.03.2018

Դահլիճներից մեկից աղմկելով ու անպատվելով դուրս վազեց մի կին։ Պարզվեց՝ նա բողոքում էր դատավարության ձգձգումից։

̰
«Արա՛, ինչ հեռախոս, Օսիպյանը մեր ձեռնա». Արամ Մանուկյանի հեռախոսազրույցի գաղտնալսումներից

14:22 21.03.2018

2016 թվականի հուլիսին ՊՊԾ գունդը գրաված Պավել Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, ով ներկայանում է որպես ապարանցի Պավլիկի որդի, գնդի գրավումից հետո հեռախոսով խոսում է գնդից դուրս գտնվող իր ընկերների հետ և կոչ անում հավաքվել ու պատրաստվել ապստամբության։

̰
Բժիշկների սարքերում «ժուչոկներ» են եղել, իրենք էլ չեն իմացել. Պավել Մանուկյան

13:48 21.03.2018

2017 թվականի հուլիսին ՊՊԾ գնդում պատանդ պահված բժիշկ Նորայր Թևանյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման ժամանակ պարզ է դարձել, որ գնդի գրավման մեջ մեղադրվողները բժիշկներին ասել են, թե բաց կթողնեն, եթե փոխարինող խումբ գա։ Պավել Մանուկյանն էլ ասել է, որ բժիշկների սարքերում «ժուչոկներ» են եղել, իրենք էլ չեն իմացել։

̰
«Մենք ստե էդ առիթով սալյուտ ենք արել».Արայիկ Խանդոյանի հեռախոսային զրույցի գաղտնալսումից

13:36 21.03.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին հրապարակվում են 2016 թվականի հուլիսի 17-ին գնդում պահված շտապօգնության բժիշկների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները։ Հիշեցնենք՝ գնդում պահվել են բուժօգնության նպատակով մուտք գործած Սալվադոր Խեչոյանը, բուժքույր Մալինա Խաչատրյանը և Նորայր Թևանյանը։ Հեռախոսային խոսակցություներից մեկի ժամանակ գործընկերը հետաքրքվում է Սալվադոր Խեչոյանից.

̰
«Գամ, էշ նահատակ կեղնիմ». «Սասնա ծռեր»-ի գործով հրապարակվող գաղտնալսումներից

12:02 21.03.2018

ՊՊԾ գնդի մասնակիցներից Վարուժան Ավետիսյանի հեռախսային բազմաթիվ խոսակցությունների համաձայն՝ գնդի ներսում գտնվողները փորձել են 2016 թվականի հուլիսի 17-ին դրսում գտնվողների միջոցով «ժողովրդին մոբիլիզացնել»։

̰
«Նիկոլին գցե՛ք զիբիլի վեդրոն, Նիկոլ֊միկոլ չկա». Պավլիկ Մանուկյանի խոսքի գաղտնալսումից

11:50 21.03.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ պետական մեղադրողը շարունակում է հրապարակել Արամ Մանուկյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների աևձանագրությունները։ Դրանցում Պավել Մանուկյանի որդին ասում է, որ ժողովրդին պետք է հավաքել ու բերել գնդի մոտ։ Նաև ցուցում է տալիս որպեսզի Նիկոլ Փաշինյանին չենթարկվեն. «Նիկոլին գցե՛ք զիբիլի վեդրոն։ Նիկոլ֊միկոլ չկա։ Կամ վրեն զիբիլի վեդրո շպրտե՛ք»։

̰
«Հեղափոխությունը սկսված է, հրեշտակների գունդը գրավել ենք». Պավլիկ Մանուկյանի որդու գաղտնալսված հեռախոսազրույցից

11:21 21.03.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ հրապարակվում են քրեական գործի նյութեր, մասնավորապես ամբաստանյալների գաղտնալսված հեռախոսային խոսակցությունների արձանագրությունները։ Պետական մեղադրողն այս պահին հրապարակում է Պավլիկ Մանուկյանի որդու՝

̰
iPhone-ի գինը Ռուսաստանում նվազում է

18:55 20.03.2018

iPhone – ի մի քանի տարբերակների միջին գինը Ռուսաստանում նվազում է տարեսկզբից սկսած: Այդ մասին են վկայում «Юла» անվճար հայտարարությունների ծառայության կողմից կատարված դիտարկումների արդյունքները:

̰
Ավտոբուսի վթարից տուժածներին փոխհատուցում տալու հարց դեռ չի քննարկվել

17:31 20.03.2018

Ռւսաստանի Դաշնության Վորոնեժի մարզի տեղի ունեցած ավտովթարի պաշտոնական վարկածներ դեռևս չեն շրջանառվում: Այնտեղ աշխատում է նախաքննական մարմինը: Տուժածներին փոխհատուցում տալու վերաբերյալ տեղեկություններ դեռ չկան,- SHANTNEW.AM-ի հարցմանը պատասխանեց ՀՀ Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը:

̰
Քիչ էր մնում՝ Քենեդու սպանությունը բարդեին Սեֆիլյանի վրա. պաշտպան Արայիկ Պապիկյան

14:59 20.03.2018

«Մարտի 20-ը դարձավ հայ դատավարության պատմության սև էջը: Կգա ժամանակ, երբ քաղաքական իշխանությունը պատասխան կտա այս դատավճռի համար»

̰
Անիծվե՛ք դուք, կեղտե՛ր. Ներսես Պողոսյանի քույրը՝ դատավճռից հետո

13:10 20.03.2018

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճռի հրապարակման ընթացքում և դրանից հետո չափազանց լարված իրավիճակ էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում:

̰
Սեֆիլյանի և մյուսների գործով ամբաստանյալները դատապարտվել են երկուսից տասուկես տարվա ազատազրկման

12:38 20.03.2018

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի հինգ ամսվա ազատազրկման: Դատարանն ապացուցված համարեց այն մեղադրանքը, որ Սեֆիլյանը 2015 թվականի ապրիլի 24-ին 200-300 հոգանոց կազմակերպված խմբերի միջոցով մայրաքաղաքում մտադիր է եղել զանգվածային անկարգություններ կազմակերպել և կատարել է դրանց նախապատրաստությանն ուղղված գործողություններ: Բացի խմբեր կազմելուց,Սեֆիլյանն ու աջակիցները ձեռք են բերել նաև զենք և ռազմամթերք, մտադիր են եղել գրավել ռազմավարական նշանակության շենքեր՝ մասնավորպես Երևանի հեռւստաաշտարակը և Նուբարաշենի զորամասը, իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով մտադիր են եղել իշխանության ներկայացուցիչների որոշակի գործողությունների պարտադրել:

̰
Մենք գործընկեր հանրային պաշտպաններ ունենք, ովքեր, օրինակ, միանգամից  պաշտպանում են 20-ից ավելի անձանց.Արայիկ Պապիկյան

19:45 19.03.2018

«Մենք գործընկեր հանրային պաշտպաններ ունենք ովքեր, օրինակ, միանգամից պաշտպանում են 20-ից ավելի անձանց: Սա ողջամիտ չէ, մեղմ ասած: Այս պայմաններում խոսել արդար դատաքննության մասին՝ լուրջ չէ»,-կարծում է փաստաբան Արայիկ Պապիկյանը, ով ներկայացնում է «Սասնա ծռերի», Սեֆիլյանի և մյուսների գործով մի քանի ամբաստանյալների շահերը

̰
Ռուս քննիչները 500 հազար դոլար կաշառք են վերցրել քրեական հեղինակությանն ազատելու համար

16:52 19.03.2018

Ռուսաստանի քննչական գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Դրիմանովը պատմել է, որ Դաշնային հետաքննության բյուրոյի քննիչները քննչական գործողություների ժամանակ առգրավվել են իրեն նվիրած զենքը, հաղորդում է Lenta.ru կայքը:

̰
Փաստաբանների միջնորդությունները մերժվում են, պետական մեղադրողներինը՝ բավարարվում. միջազգային դիտորդներ

16:31 19.03.2018

«Մեր դիտարկումներով՝ Հայաստանի դատական համակարգում կան բազմաթիվ, եթե չասեմ խոցելի, ապա վտանգավոր բացեր»,- կարծում է մարդու իրավունքների Հելսինկյան հիմնադրամի հետազոտությունների բաժնի պատասխանատու, Վարշավայի ներկայացուցիչ Ջոանա Սմետեկը:

̰
Դատարանում բռնություն է կիրառվել ամբաստանյալների նկատմամբ.Նինա Կարապետյանց

16:04 19.03.2018

«Սասնա ծռերի», Ժիրայր Սեֆիլյանի և Անդրիաս Ղուկասյանի դատաքննություններով փաստաբանները լուրջ խնդիրների են բախվել

̰
Փաստաբանների նկատմամբ ուժի ցուցադրում կար իշխանության կողմից. իրավապաշտպաններ

14:38 19.03.2018

Հիշեցնենք՝ փաստահավաք խումբը զրուցել է ավելի քան 3 տասնյակ փաստաբանների, լրագրողների ու իրավապաշտպանների հետ՝ պարզելու, թե ինչ խնդիրներ կան Հաայստանի դատական համակարգում, մասնավորապես աղմկահարույց մի քանի դատավարությունների ընթացքում:

̰
Ապակե պատից այն կողմ. ինչ են նկատել փաստահավաք խմբի ներկայացուցիչները Հայաստանի դատարաններում

13:25 19.03.2018

Աղմկահարույց դատավարությունների ընթացքը դիտարկելիս մենք նկատել ենք որոշակի խնդիրներ՝ կապված փաստաբանների աշխատանքի հետ:

̰
Հիշենք հացթուխին. Սեֆիլյանի և մյուսների վերջին խոսքը

18:14 17.03.2018

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործի քննության ժամանակ դատարանը մերժեց ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխելու մասին պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը։ Ամբաստանյալ Հրայր Թոփչյանն իր վերջին խոսքում ասաց, որ այս քաղաքական դատավարության մեջ ստեղծվել է պատային իրավիճակ։ Թեև կողմերից մեկն ունի աներկբա նյութական առավելություն, միևնույն է, չի կարող հաղթել։

̰
Հայաստանում դեռ չի բացվել մարտի 2-ի առավոտը. Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին քաղաքական հայտարարություններ հնչեցին

16:03 17.03.2018

Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի պաշտպանական ճառի ժամանակ կրկին վիճաբանություն սկսվեց դատավորի և ամբաստանյալի միջև։ Սաֆարյանը Ժիրայր Սեֆիլյանի պես չէր ցանկանում խոսել կանգնած։ Նրա խոսքի գրավոր տարբերակը սկսեց կարդալ պաշտպան Տիգրան Հայրապետյանը։

̰ ̰
Գարնան մի ցուրտ առավոտ ծիտը թռավ ծտի մոտ. պաշտպանական ճառեր Սեֆիլյանի գործով դատաքննության ժամանակ

14:04 17.03.2018

Ամբաստանյալներ Սասունիկ Կիրակոսյանն ու Հովհաննես Պետորսյանը ներկայացերլ են իրենց պաշտպանական ճառերը

̰
Դադարեցրու գործունեությունդ, թե չէ ռուսները կսպանեն քեզ. Սեֆիլյանի պաշտպանական ճառի մանրամասները

13:44 17.03.2018

Իրականում բացահայտ հալածանք է տեղի ունենում, որն իրականացնում են պետական մեղադրողները ու դատավորը:

̰
Ես կապ չունեմ ոչ զենքի, ոչ էլ հեղափոխության հետ. ամբաստանյալների պաշտպանական ճառերն են հնչում

13:00 17.03.2018

Իմ մասնագիտությունն ու կյանքը հաշվի առնելով՝ կարելի է հասկանալ, որ ես ոչ մի կապ չունեմ ոչ զենքի, ոչ էլ հեղափոխության հետ։

̰
Լարված իրավիճակ Սեֆիլյանի ճառի ժամանակ

12:16 17.03.2018

ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատաքննության ժամանակ դատավոր Տաթև Գրիգորյանը պաշտպանական ճառ ասելու հնարավորություն տվեց Հիմադիր խորհրդարանի նախագահ Ժիրայր Սեֆիլյանին, սակայն նա մտադիր չէր կանգնած խոսել ինչպես և նախորդ բոլոր անգամները։

̰
Մենք գործ ունենք կեղծ ապացույցների ձեռք բերման նպատակով  կատարված փորձաքննության   հետ. Հրայր Թոփչյան

11:46 17.03.2018

«Հիմնադիր Խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատաքննության այսօրվա նիստում շարունակվում են պաշտպանական ճառերը:

̰
«Ցռան Մոզիի»  գործով դատավորի լիազորությունները դադարեցվել են

17:33 16.03.2018

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2018 թվականի մարտի 15-ի հրամանագրով դադարեցվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները

̰
BACK_TO_TOP