12:26 13.04.2020
Բրիտանացի մաթեմատիկոս, Life («Կյանք») խաղի ստեղծող Ջոն Քոնվեյը մահացել է կորոնավիրուսից: Այս մասին Twitter-ում հայտնել է նրա գործընկեր Սեմ Վոնգը: «Ցավով եմ հայտնում ձեզ, որ իմ գործընկեր Ջոն Քոնվեյը կյանքից հեռացել է: Նրա մահը անսպասելի էր»,- գրել է Վոնգը: Նա նշել է, որ Քոնվեյի մահը Նյու Ջերսիում կորոնավիրուսից ստացած ծանր կորուստների մի մասն է: I […]
12:13 13.04.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ շրջանառության մեջ է դրել Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների համար ծախսագրումները (ամորտիզացիոն մասհանումները) կատարել ոչ թե սահմանված նվազագույն ժամկետներում, այլ որոշել սեփական հայեցողությամբ […]
11:25 12.04.2020
Անհայտ ուղեկցորդուհին նշել է, որ ճամպրուկի ամենափոխարինելի իրը սնուցող դիմակն է: Համապատասխան քննարկումը տեղի է ունեցել Reddit- ում, գրում է Express-ը: Գրառման հեղինակը բացատրել է, որ մշտական թռիչքները բացասաբար են անդրադառնում մաշկի վիճակի վրա, ինչի կապակցությամբ ճանապարհորդելիս նա միշտ իր հետ որոշակի միջոցներ է վերցնում՝ մաշկի խոնավության անհրաժեշտ մակարդակը պահպանելու համար: «Իմ պայուսակի մեջ միշտ […]
19:10 10.04.2020
Մոսկվայի բժշկական անձնակազմին, որը պայքարում է նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ, տրամադրել են անվճար բնակություն առողջապահական հաստատությունների մոտ գտնվող հյուրանոցներում, ՏԱՍՍ-ին հայտնել է առևտրի և ծառայությունների Մոսկվայի բաժնի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը: «Մոսկվայի բժիշկները այժմ գտնվում են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի առաջնագծում: Նրանց անձնուրաց աշխատանքի շնորհիվ ենք կարողանում զսպել կորոնավիրուսի տարածումը և ծանրաբեռնվածությունն առողջապահական համակարգի վրա: […]
17:17 10.04.2020
ՃՈ-ից հայտնում են, որ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2020 թվականի ապրիլի 10-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում փորձնական կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Նշված խաչմերուկում ռետինե կարճասյուների միջոցով կտեղակայվի համապատասխան տրամագծով շրջան և երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև, իսկ լուսացույցերը կաշխատեն դեղին թարթող ռեժիմով: Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և զիջել […]
14:22 10.04.2020
Ինչպե՞ս է Կոտայքի մարզում իրականացվում կորոնավիրուսի դեմ պայքարը։ Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հեռախոսակապի միջոցով SHANTNEWS-ին մանրամասներ է հայտնել, թե հիվանդությունը ե՞րբ և ինչպե՞ս տարածում գտավ մարզում, ի՞նչ իրավիճակում են հիմա և ի՞նչ հագեցվածությամբ են գործում մարզի բժշկական կենտրոններն ու մեկուսացման վայրերը։ Մանրամասները՝ աուդիոմեջբերման մեջ:
19:59 09.04.2020
Կորոնավիրուսը Apple սմարթֆոնների սեփականատերերի համար խնդիր ստեղծեց. դեմքը բացելու տեխնոլոգիան չի գործում, եթե անձը բժշկական դիմակ է կրում: Խնդիրը հատկապես հրատապ է դարձել այն բանից հետո, երբ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնները խորհուրդ տվեցին, որ ամերիկացիները պաշտպանեն իրենց դեմքերը կտորե դիմակներով: Եվ որոշ նահանգների իշխանությունները պարտադիր դարձրին՝ և՛ գնորդների, և՛ վաճառողների համար խանութներում օգտագործել […]
17:45 09.04.2020
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր թեստավորված երեք քաղաքացիներից երկուսի թեստավորման արդյունքը եղել է դրական: Նրանցից մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է, որը ապրիլի 2-ից արդեն ինքնամեկուսացվել էր: Երկրորդը ՀՀ-ից Արցախ մուտք գործած ՀՀ քաղաքացի է, որի անհատական քարտի լրացման ժամանակ պարզվել է, որ եկել է ռիսկային բնակավայրից: Այդ քաղաքացին ևս, մինչ […]
16:55 09.04.2020
Այսօր տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչյուսի հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել կորոնավիրուսի դեմ պայքարում երկու երկրների փորձի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Լիտվան արդյունավետ և տպավորիչ միջոցներ է ձեռնարկում։ Անդրադարձ է կատարվել համընդգրկուն երկկողմ օրակարգին և բոլոր ձևաչափերում համագործակցությանը։ Զոհրաբ […]
16:50 09.04.2020
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ԱԱՏՄ աշխատակիցները շարունակում են մշտադիտարկման աշխատանքները արտակարգ դրության պայմաններում աշխատելու թույլտվություն ունեցող տնտեսվարողների շրջանում: Հաշվի առնելով մեծաքանակ աշխատողներ ունենալու հանգամանքը՝ ապրիլի 6-ին, 7-ին և 8-ին ԱԱՏՄ-ն մշտադիտարկման աշխատանքներ է իրականացրել «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում: Տնտեսվարողի մոտ դիտարկվել է աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վիճակը։ ԱԱՏՄ տարածքային կենտրոնների աշխատակիցները շարունակում […]
16:44 09.04.2020
Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ ապրիլի 9-ին անց է կացվել ռազմական խորհրդի հեռավար նիստ, որին մասնակցել են բանակի հրամկազմը, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, զինվորական կոմիսարներ, ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Տեսակապային խորհրդակցության ժամանակ քննարկվել են բանակային ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածում սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործմանը, […]
16:40 09.04.2020
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը COVID-19-ի պայմաններում հեռավար ուսուցման հնարավորություն չունեցող աշակերտներին նվիրաբերել է 100 պլանշետ: https://www.facebook.com/UNArmenia/posts/3028851163840598?__xts__[0]=68.ARDkuWPsT9tVpZda2ZfvgVQTC3y5_vHHTd4ctQEkodMhJEvtY5ryES3ZKCxj-zgRLtASpB8WDuI9qKJGzqtK94vaPl8ZRWTrhNd4NTqS-ohOKQNrCBZns9_qZW9cdaXNnpNmNxwItnPYpq8oStm8upuH0-xn0xfRy5lriEm1Ik-hKzOYnSjSDDAfE68-5ubZJvCMO0whLlLpzCE5GxW7vzxo3B0an-RSiEtIMGg9DddXTPBKvfPq5owUpApSQMNhN6JCvFjb27_4M4-NfF4bbMhUlf49Z5DrSrzUY96NivuX1iAM455x3hDUClLMj4SsLbGg8sZzIXyGKBggOm8-PKyyRg&__tn__=-R
15:40 09.04.2020
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանձնարարել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին միջոցներ ձեռնարկել սահմանային հսկողությունը անցակետերում ուժեղացնելու և սահմանված կարգը լիարժեք իրագործելու ուղղությամբ: Առաջիկայում առողջապահության նախարարությունը նաև ուղեցույց կհրապարակի ՀՀ-ից Արցախ մուտք գործող խմբերի՝ հանրապետությունում շարժերի ժամանակ սահմանված պահանջների պահպանման և վարքուկանոնի մասին: https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.104748431165946/124543809186408/?type=3&theater
15:22 09.04.2020
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ հայտնելով, որ ՀՀ ԱԱԾ և ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել ոստիկանության Երևան քաղաքի Դավիթաշենի բաժանմունքում։ Մանրամասները առաջիկայում։ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/3305434222817776?__cft__[0]=AZWaZvq0ooCFYSTwtvJaGd5hFlefPGvdk_yNQ4bNCbOgBVULREuD61GxysXlbfCnKrHyHAdOVGhkLNkwDLUBBVHqfvqBv-UYQ7AkZFelodXJnDa0yfhjJiBttMSODRKDaSo&__tn__=%2CO%2CP-R
14:27 09.04.2020
ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել, որում մասնավորեցվում է, թե պետությունն ինչպիսի՞ աջակցություն է տրամադրում փոքր ու միջին ձեռնարկություններին, որոնք գործում են՝ ?մշակող արդյունաբերության, ?կացության և հանրային սննդի, ?փոխադրամիջոցների և պահեստային տնտեսության, ?զբոսաշրջային ծառայությունների, ?սպասարկման այլ ծառայությունների ոլորտներում։ ✔️ 3-րդ միջոցառմանը դիմելու համար այցելեք www.isc.am կայք, իսկ հարցերի դեպքում զանգահարեք 8105 հեռախոսահամարին։ #ArmGov ՀՀ էկոնոմիկայի նախարարություն https://www.facebook.com/armgovernment/videos/291116905207268/
13:50 09.04.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ապրիլի 8-ի դրությամբ Արարատի մարզում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այս պահին 179 է։ «Ցավով տեղեկացա, որ առավոտյան Արտաշատի բժշկական կենտրոնում մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես […]
13:39 09.04.2020
ՀՀ նախագահի աշխատակազմը ֆեյսբուքյան գրառում է կատարել և հրապարակել տեսանյութ, որը տեղի է ունեցել երկու տարի առաջ այս նույն օրը․ 2018թ. ապրիլի 9-ին։ «Արմեն Սարգսյանը ստանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/Armpresident/videos/253660619005259/?__xts__[0]=68.ARANm3FOh5um6hxPtGtgSESgsVWBkHfxaQ7g5vLE8QEJBmMHnF73xbx2roOJtpC0pzOmrjsPDZ7RKetZ78LlMkgBaNPO7zaip13M3ikMk9AtpbEBFwMzN3ki-gzQa7xygo6Vw08UNzpeiAeW_B3veMCMC0mj0M3HJ58iuqfYPLTnpQixGkOPRrOJfsUZmdktBhkw9zdFpCGsVaeW9ocz9N6kjw3IQRodYLQbqfU3DfYvfwqJlPXrUZnwhhZB5KUUz8LtkV1fO44JAS0QpvTMtZhzop3nXyUrhiAk6We4v0Rl2vMMhSqm7-rj58qeS8gZg984CLmJ5U70R__LyJEHcRcIxogiPmC6DzE&__tn__=-R
13:38 09.04.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ հայտնելով, որ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումը, որով աջակցություն կստանան միկրոբիզնեսի ռեժիմում գործող տնտեսվարող սուբյեկտները: Շահառուների թիվը կազմում է մոտ 6000։ Միանվագ աջակցության առավելագույն չափը՝ 136 հազար դրամ։ Պատգամավորը մանրամասնել է, […]
21:48 08.04.2020
Տեղաշարժի սահմանափակման խստացման պայմաններում ինչպիսի՞ն է պատկերը մայրաքաղաքի ու մարզերի փողոցներում։ SHANTNEWS-ի նկարահանող խմբերը կրկին փորձել են պարզել․ արդյո՞ք մարդիկ շարունակում են տներից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
17:36 07.04.2020
Հազարավոր չինացի զբոսաշրջիկներ ուղևորվել էին Հուանշան լեռնազանգված, որն ավելի վաղ փակվել էր կարանտինի պատճառով և ընկել խցանման մեջ: Տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը: Հաղորդվում է, որ անցած հանգստյան օրերին լեռ տանող ճանապարհը բացվել էր զբոսաշրջիկների համար, մուտքն ազատ էր եղել նրանց համար: Արդյունքում՝ տեսարժան վայրերի արահետները լի էին զբոսաշրջիկներով, և համալիրը ստիպված են եղել ժամանակավորապես […]
17:11 07.04.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ՝ կից գրառմամբ․ «Ես, Սևանը ու մեր թռչունները բոլորիդ առողջություն ենք մաղթում… Հ. Գ. Սևանը ջղայնացած էր, բայց ինքն էլ է խնդրում, որ տանը մնաք։ Հ. Գ. Մնացե՛ք տանը, որ ամռանը գաք Սևան»: https://www.facebook.com/gnel.sanosyan.1/videos/2606807472892536/
16:20 07.04.2020
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը և նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի վերաբերյալ, գրում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները: Քաղաքական գործիչները հազվադեպ են հեռախոսազրույց ունենում մրցակցության պատճառով: Մի քանի ամիս առաջ Թրամփը խիստ քննադատության էր ենթարկել Բայդենին: «Բայդենը քննադատել է Թրամփի վերաբերմունքը կորոնավիրուսային համավարակի նկատմամբ՝ ասելով, որ վարչակազմը չափազանց դանդաղ […]
16:17 07.04.2020
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Հետքի» հրապարակմանը։ «Այսօր «Հետք»-ը հոդված է հրապարակել՝ ««Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանը կառուցած աշխատակիցները դեռ չեն վճարվել» վերնագրով։ Առողջապահության նախարարությունը պայմանագրով նախատեսված և ընկերության կողմից պահանջված կանխավճարն ամբողջ չափով վճարել է կազմակերպությանը։ Աշխատանքներն ավարտվել են, և ներկայումս ընկերությունը պարտավորված է նախարարություն ներկայացնելու վերջնահաշվարկ՝ դրական կամ […]
16:05 07.04.2020
Կորոնավիրուսի համավարակի պատճառով հարուցված համաշխարհային ճգնաժամի ֆոնին ոսկու գինը շարունակում է աճել և հասել է վերջին 8 տարվա առավելագույնին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Նշվում է, որ միջազգային գնորդների համար ավելի հետաքրքիր են դարձնում հումքային ապրանքները, մասնավորապես ոսկին: Նյու Յորքի բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսները թանկացել են 1%-ով՝ 1 ունցիայի դիմաց կազմելով 1711,4 դոլար, ինչը մաքսիմումն է 2012թ. […]
15:35 07.04.2020
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից այսօր պաշտոնական գրություն է ուղարկվել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին` ի պատասխան ս.թ. ապրիլի 6-ին նրա կողմից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հղված գրության: Գրասենյակի պատասխանատուի ստորագրությամբ ուղարկված գրության մեջ նշվել է, որ չնայած ՀՀ երրորդ նախագահը որևէ օրենքով չի կրում պարտականություն հանձնաժողովի լսումներին […]
15:10 07.04.2020
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արևմտյան Սիբիրից ներթափանցող արկտիկական ցուրտ օդային հոսանքների պատճառով առաջիկա օրերին հանրապետությունում եղանակը կտրուկ փոխվել է։ Ըստ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի՝ հանրապետության լեռնային հատվածներում այսօր ողջ օրը ձյուն կտեղա, իսկ հովտային և նախալեռնային գոտիներում կա նաև ցրտահարության վտանգ: «Հիշեցնում ենք գյուղատնտեսությամբ զբաղվողներին, հատկապես ջերմոցային տնտեսություններին, որ անպայման […]
17:46 06.04.2020
Ապրիլի 6-ի լուսադեմին Հայաստան ժամանած ուղևորները «Զվարթնոց» օդանավակայանից արտակարգ իրավիճակների նախարարության ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր: «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ՝ ԱԻՆ մարդատար և բեռնատար ավտոբուսներով իրականացվում է քաղաքացիների և նրանց ուղեբեռների տեղափոխումը մեկուսացման վայրեր կամ մեկուսացման վայրերից իրենց բնակավայրեր՝ ըստ անհրաժեշտության: Վարորդները կրում են համապատասխան հանդերձանք, ավտոբուսներն օրական […]
17:16 06.04.2020
ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջով տեղեկացնում են, որ իրենց տեսչական մարմնի Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետից հունվարի 24-ից մինչ օրս հոսպիտալացման 41 դեպք է գրանցվել։ «Սահմանային անցակետում ուժեղացված վերահսկողության շրջանակում աշխատակիցներն իրականացնում են ընթացիկ աշխատանքներ՝ բեռնատարների վարորդների ջերմաչափում, հասցեական քարտերի լրացում, անհրաժեշտության դեպքում` հոսպիտալացում։ Վերահսկվում են բեռնատարների ախտահանման աշխատանքները։ Առաջին գծում մասնագետներն […]
16:40 06.04.2020
Կառավարությունն անգրավ վարկեր է տրամադրվում մշակող արդյունաբերության, հանրային սննդի, զբոսաշրջային, առողջապահական ծառայությունների և սպասարկման այլ որոտներում գործող փոքր ու միջին ձեռնարկություններին։ ՓՄՁ-ների աջակցության այս ծրագրին արդեն դիմել է 200 տնտեսվարող։ Ծրագրին կարող եք դիմել՝ այցելելով isc.am կայք։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/armgovernment/videos/532539234344502/