15:25 30.03.2020
ԱՄՆ-ում 68 տարեկանում մահացել է սերիական մարդասպան Լոննի Ֆրանկլինը, որ նաև հայտնի է որպես «Մռայլ քուն» մականվամբ, հայտնում է Associated Press-ը ՝ վկայակոչելով Կալիֆոռնիայի Սան Քվենտին բանտի աշխատակիցներին, որտեղ նա ձերբակալվել էր: Ըստ նրանց՝ շաբաթ օրը երեկոյան իր խցում Ֆրանկլինին գտել են մահացած: Մահվան պատճառը դեռ պարզ չէ, բայց մահացածի մարմնի վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել: […]
15:19 30.03.2020
Շանթ ՀԸ «Ազգային երգիչ» նախագծի անդամները ևս կորոնավիրուսի վարակակիր մեր բոլոր հայրենակիցներին մաղթում են առողջություն և բոլորին կոչ են անում հաճախ լվացվել, մնալ տանը և լսել ազգային երաժշտություն․ «Վերքիս դեղ ու սպեղանի, ախ իմ հայրենիքի ջուրը … ? ??? ??Հաճախ լվացվեք, ?տանը մնացեք և ???լսեք մաքուր ազգային երաժշտություն»,- գրված է նախագծի ֆեյսբուքյան էջում։ https://www.facebook.com/azgayinergich/videos/928071090970208/?__xts__[0]=68.ARCke32CFOTDZ8fgVdBf5hIehbETT5Jbc_E3sOi6Eb5WYWE_jbTHCD7uNoEgXZqGq1cjtdmltV66UfLsiXPpbZMY-DE4v7yhKTjS11JJ-T_6fSJ0qHjikWYdlC9kcSOgxfEVnB5MvEiJ52QcO7pIO1sBBWV1s7o8i-OoFWfhIyeAkr7TW8WU98AITRbLrC9oLERAR8-KzzC5BjEsu1Uf46AQL1uRyXMQ-zh3MbmYcMVcn_3Id6eZ-erTDDLzEr4NlFxWevsyq99tRg5K7sTfj1sJD9KQVOas1UKfRC8pGVUdeklv86HOx5ik7OqKfNy7r0wJQQjykcMzKC0raYkPfb8eREIYszcDqVIBKA&__tn__=-R
13:50 30.03.2020
ՀՀ կառավարությունը օժանդակություն կտրամադրի աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած քաղաքացիներին: Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով: Միջոցառման շահառու են հանդիսանում այն ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ անընդմեջ առնվազն […]
13:20 30.03.2020
Նյու Յորքում 69 տարեկան հասակում մահացել է I Love Rock ‘n’ Roll հեղինակ Ալան Մերիլը: Մահվան պատճառը կորոնավիրուսային COVID-19-ի հետ կապված բարդություններն են եղել, Facebook-ում գրել է երաժշտի դուստրը՝ Լորան: «Կորոնավիրուսը սպանեց հորս: Ինձ երկու րոպե էր տրված հրաժեշտի համար: Նա հանգիստ էր թվում»,- գրել է նա: Երկու շաբաթ առաջ, ըստ Լորայի, Ալան Մերիլը տվել […]
12:29 30.03.2020
Ռուս երգիչ և կոմպոզիտոր Իգոր Նիկոլաևը Instagram-ում հրապարակել է իր կորոնավիրուսային թեստի արդյունքը: «Երկար սպասված արդյունքը. COVID-19-ը բացասական է»,- գրել է արտիստը: Նա շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի բժիշկներին և իր ընտանիքին: Մարտի 26-ին հաղորդվել էր, որ Նիկոլաևը հոսպիտալացվել է Մոսկվայի Կոմունարկա գյուղի բժշկական կենտրոնում: Կոմպոզիտորը թեստ էր հանձնել ՝ վիրուսի առկայությունը ստուգելու համար: Ավելի ուշ […]
21:48 28.03.2020
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Փենդեր շրջանի բնակիչ Իսրայել Կարբաջալն աշխատանքի անցնելուց հետո գնացել է մթերային խանութ ՝ մի շիշ ջրի համար, և միևնույն ժամանակ գնել է վիճակախաղի (Extreme Cash) ակնթարթային տոմսեր: Նա անմիջապես ստուգել է դրանք և պատահաբար հայտնաբերել, որ 100 հազար դոլարով հարստացել է։ «Հաղթանակը շատ ավելի մեծ էր: Տոմսն ինձ բերեց 100 հազար […]
18:40 24.03.2020
Պարետատան կողմից որոշ տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումներին և բացառություններին է անդրադարձել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Նա ներկայացրել է դրանց կարևորությունը և տնտեսվարողներին կոչ արել ըմբռնումով մոտենալ նոր որոշումներին։ Նրա խոսքերով՝ այս սահմանափակումներն իրականացվում են՝ բացառելու նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը և ուղղված են հնարավոր ռիսկերը նվազեցնելուն։ Վարոս Սիմոնյանը նշեց, որ էկոնոմիկայի նախարարության կողմից կիրականացվեն […]
13:53 24.03.2020
Մարտի 23-ին Բաթումում հաստատված կորոնավիրուսի 3 դեպքն էլ կապ ունեն արտերկրի հետ, հայտնում է aliq.ge-ն: Վարակվածներից մեկը եվրոպական երկրներից մեկի քաղաքացի է՝ հաստատել է Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միքելաձեն: 3-ի վիճակն էլ բժիշկները գնահատում են միջին ծանրության: Ըստ նրա՝ նշված եվրոպացին կորոնավիրուսի թեստ հանձնել է դեռևս մինչև Վրաստան ժամանելը, իսկ գալուն պես ինքնամեկուսացվել է Բաթումի […]
13:47 24.03.2020
Նոր տեսակի կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածումը կանխելու և աշխատողների անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով Արցախի Հանրապետության աշխատանքի սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները. «Նախարարությունում ապահովվել են աշխատատեղում գտնվող մարդկանց քանակը նվազեցնելուն ուղղված ճկուն աշխատանքային պայմաններ՝ հղի կանանց, նախադպրոցական, դպրոցական տարիքի և հատուկ խնամք պահանջող երեխա ունեցող, […]
13:20 24.03.2020
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ մարզի համայնքների մանկապարտեզներում պահեստավորված սնունդը բաժանվել է խոցելի խմբերում գտնվող տարեցներին: «Մասնավորապես, Բյուրեղավան, Ծաղկաձոր, Եղվարդ, Աբովյան համայնքների մանկապարտեզներում պահեստավորված մսամթերքը, կաթնամթերքը, բանջարեղենը, հրուշակեղենը բաշխվել է միայնակ և/կամ անժառանգ թոշակառուներին, ինչպես նաև խոցելի խմբում գտնվող մի շարք ընտանիքների: Բաշխումն իրականացվել է համայնքապետարանների աշխատակիցների կողմից: Մարզի այլ համայնքներում ևս […]
12:38 24.03.2020
Գյումրիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ հանրապետության 2-րդ քաղաքում ամենօրյա ռեժիմով շարունակում են կատարել հասարակական տրանսպորտի ախտահանման աշխատանքները։ https://www.facebook.com/gyumruqaxaqapetaran/videos/542569506387522/
12:30 24.03.2020
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից տեղեկացնում են, որ թատրոնի ձմեռային այգում տարիներ առաջ եղել են հարթաքանդակներ, որոնք անհայտ պատճառներով իրենց չեն հասել և չեն պահպանվել։ Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի նախաձեռնությամբ, թատրոնի գլխավոր նկարիչ Գարեգին Եվանգուլյանը վերականգնել է այդ հարթաքանդակները։ «Այսօր այս գեղեցիկ հարթաքանդակները նորից զարդարում են Մայր թատրոնի ձմեռային այգին»,- այս մասին տեղեկանում […]
12:08 24.03.2020
ՄԻՊ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ պետական մարմինների հետ խնդիրների առաջացման դեպքում գործարարները կարող են դիմել Մարդու իրավունքների պաշտպանին: «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրությունը հասկանալիորեն, ուղեկցվում է հասարակական և տնտեսական կյանքի որոշակի սահմանափակումներով, որոնք պայմանավորված են նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի դեմ պայքարի և հանրային առողջության պաշտպանության անհրաժեշտությամբ: Այս սահմանափակումներն աշխատանքի դժվարություններ են […]
18:20 23.03.2020
ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանը Երևանի փողոցներում իրազեկման ակցիա է անցկացրել։ Նա անցորդներին բաժանել է բուկլետներ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու և պաշտպանվելու նպատակով։ «Ես ուզեցի կամավոր ներգրավվեմ, իմ լուման ունենամ, օգտակար լինեմ այնտեղ, որտեղ դրա կարիքը կա։ Առողջապահության նախարարությունը և շատերն ասացին, որ շատ թվով կամավորներ են դիմել, փորձեցին ինձ պաշտպանել […]
17:39 23.03.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել․ «Վերջին օրերի եզակի լավ լուրերից։ Վերջապես նորածինների մեջ աղջիկները քանակով գերազանցեցին տղաներին։ Փետրվար ամսին Գեղարքունիքի մարզում գրանցվել է 108 ծնունդ։ 59 աղջիկ, 49 տղա»: Հիշեցնենք, որ նորածինների սեռերի միջև անհամամասնության առումով տարիներ շարունակ մտահոգիչ էին Գեղարքունիքի մարզի ցուցանիշները։ https://www.facebook.com/sanosyangnel/photos/a.1930574070578169/2260364707599102/?type=3&theater
17:25 23.03.2020
Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է այդ երկրում կորոնավիրուսի մարտի 23-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ? https://www.facebook.com/armembiran/photos/a.940464132645383/3966309716727461/?type=3&theater
16:40 23.03.2020
Իսպանիայի կառավարությունից հայտնել են, որ երկրի առաջին փոխվարչապետ Կարմեն Կալվոն տեղափոխվել է Մադրիդի հիվանդանոցներից մեկը: Բժիշկները որոշել են նրան հոսպիտալացնել շնչառական վարակի կասկածանքով։ Փոխվարչապետը թեստ է հանձնել, սակայն արդյունքները դեռ հայտնի չեն: Ավելի վաղ Իսպանիայի կառավարության երկու անդամների՝ տարածքային քաղաքականության նախարար Կարոլինա Դարիասի և հավասարության հարցերով նախարար Իրենե Մոնտերոյի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս: Իսպանիայի թագուհի […]
15:50 23.03.2020
Արցախ/Տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան իր էջում քաղաքացիներին իրազեկում է Արցախի առողջապահության նախարարության կողմից տրված ցուցումների մասին․ «Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առեք տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, Խուսափե’ք շնչառական վարակներով անձանց հետ սերտ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե’ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), Հաճախակի լվացեք ձեռքերն օճառով և ջրով կամ մաքրեք ալկոհոլային հիմքով ախտահանիչով, տուն մտնելուց հետո և սնունդ ընդունելուց […]
15:00 23.03.2020
Արմավիր մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, թե ինչպես են ախտահանվում մարզում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ներմարզային և միջմարզային հասարակական տրանսպորտային միջոցները։ «Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-2019) դեմ պայքարի համալիր միջոցառումների շրջանակներում Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հանձնարարությամբ և ոլորտային գերատեսչությունների ցուցումով մարզում համատարած ախտահանվում են կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ներմարզային և միջմարզային հասարակական տրանսպորտային միջոցները: Ախտահանիչ նյութերով, մասնագիտական […]
13:02 23.03.2020
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ ելույթի ժամանակ կարևորեց կառավարության արագ արձագանքը ստեղծված իրավիճակին, սակայն նշեց, որ նախագծի որոշ լրացումների հետ իրենց խմբակցությունը անվերապահորեն համաձայնվել չի կարող։ «Օրինակ՝ հղի կնոջ նկատմամբ, բացարձակապես հումորի վերածելու ցանկություն չունեմ, ո՞նց ենք ճշտում այդ պահին հղի կնո՞ջ նկատմամբ ենք կատարում. թե՞ ոչ կամ անչափահասի նկատմամբ։ Այդ […]
11:58 23.03.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ՝ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովը մարտի 20-ին գումարել էր ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ունենալով «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է «2020 թվականի մարտի […]
11:44 23.03.2020
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց, թե մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներին ինչպիսի՞ պատասխանատվություն է սպասվում։ «Քրեական պատասխանատվություն ենք նախատեսում այն արարքի համար, եթե մեկուսացված կամ ինքնամեկուսացված անձը կխախտի այդ կանոնները, սակայն միայն կանոնները խախտելն ինքնին բավարար չէ քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Կանոնները խախտելը կհամարվի վարչական իրավախախտում, իսկ քրեական հանցագործություն կհամարվի […]
19:05 21.03.2020
Հայաստանի համայնքների միությունը «Ֆեյսբուքում» տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ներկայացնում ենք, թե կորոնավիրուսի կանխարգելման ի՞նչ ախտահանման աշխատանքներ են իրականացվում Վայոց ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքի Վերնաշեն բնակավայրում»: https://www.facebook.com/municipalities.armenia/videos/545455136383776/
18:51 21.03.2020
Հայրը վերադարձել է ծառայությունից և գնացել որդու մարզասրահ՝ նրան անակնկալ մատուցելով: Փակ աչքերով մարզվող տղան չի զգացել, որ մենամարտում է ոչ թե մարզչի, այլ իր հոր հետ։ Իսկ թե ինչ տեղի ունեցավ, երբ տղան բացեց փակ աչքերը, առաջարկում ենք դիտել ստորև. https://www.facebook.com/lentaru/videos/554960378712357/
18:04 21.03.2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Համացանցում տեղեկություններ են հայտնվել, որ նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված արտակարգ դրության պայմաններում որոշ գործատուներ աշխատակիցներին ստիպում են իրենց հաշվին արձակուրդ վերցնելու դիմում գրել՝ այդպիսով խուսափելով հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար աշխատավարձ վճարելուց։ Թեև մենք մշակել ենք Աշխատանքային օրենսգրքի […]
17:50 21.03.2020
Տիկնիկային արվեստի գործիչների դերն արժևորելու նպատակով մարտի 21-ը նշվում է որպես Տիկնիկավարների միջազգային օր: Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը Տիկնիկավարների միջազգային օրվա առիթով ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել: https://www.facebook.com/ruben.babayan.3/posts/3081785475185528
17:44 21.03.2020
Ղրղզստանի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել՝ կապված կորոնավիրուսի հետ, հաղորդում է РИА Новости գործակալությունը: Ավելի վաղ Ղրղզստանի անվտանգության խորհուրդը երկրի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևին խորհուրդ էր տվել արտակարգ դրություն հայտարարել մարտի 22-ից: Համաձայն ընդունված որոշման՝ Ղրղզստանի կառավարությունը սկսում է իրականացնել ծրագիր, որում մասնավորապես արտացոլված են «մայրաքաղաքում և շրջաններում հսկիչ անցակետերի տեղաբաշխման հարցը, սահմանված են առաջին […]
17:13 21.03.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու նիստին անդրադարձել է նաև այն չգրված կանոններին, որ պետք է պահպանել. «Ինչո՞ւ հանրային վայրերում (տրանսպորտ, խանութ և այլն) բոլորը պետք է կրեն դիմակներ։ Դրանով մենք պաշտպանում ենք վարակվելուց ոչ թե մեզ, այլ մեր դիմացինին։ Հաճախ հիվանդությունն անցնում է առանց նախանշանների, և մենք կարող ենք չիմանալ, որ վարակակիր ենք։ Կրելով դիմակ՝ […]
16:51 21.03.2020
Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկացնում են, որ ներմարզային և համայնքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում ախտահանիչ միջոցառումներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով https://www.facebook.com/SHIRAKREGIONALADMINISTRATIONRA/posts/2545461269046409?__xts__[0]=68.ARBA1vmAG0ABpuGWyMhXBuo5Q76sDS3YAJoQOPSwut-j9F0Mxk_fAaUgUU6JS9yi_7m3B6aJR9dnz3f3fqB2mlzlSC1OM8mEMK5fAdfj7VLeLUFtsDaFbmBjaBDMdKgfP5IOfGkxQqMuadZCK2WnkhlxytgVx1qpJtzSy_4z9HH1gNHRVKa7pmO7j9nRB6c4jlvoWjrugJL6wrgOBTqWg2K_RVzvCT08uL6tlBj648-nXJXaTCjYFvdGl8a8w5qIzaywDyHlDpvg82wE-ntMMu86f5n4r6YFhqq-MxMlDkPEGCupSYGKlOtzltpB_iuLRmopIKhnbkPN3wvtAAyCb18giO45&__tn__=-R
16:30 21.03.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան գրառմաբ հայտնել է, որում ասվում է՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի տարածքում գործող կիրակնօրյա բացօթյա շուկան վաղը փակ է լինելու։ Նշենք, որ այս շուկայի մեկ այլ հատվածում է գործում հանրապետության ամենամեծ անասնաշուկան, որտեղ անասուններ վաճառելու են գալիս Հայաստանի տարբեր վայրերից ու Արցախից։ https://www.facebook.com/sanosyangnel/photos/a.1930574070578169/2258888074413432/?type=3&theater