16:30 06.04.2020
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկացնում են․ «Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված լարված համաճարակային իրավիճակի հետ կապված, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների աշխատում են գերծանրաբեռնված գրաֆիկով՝ ինչպես աշխատանքային օրերին, այնպես էլ ոչ աշխատանքային օրերին սահմանված հերթապահությունների ժամանակ: Այս ամենի հետ մեկտեղ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում շարունակվում են 0-2 տարեկան երեխաների […]
16:10 06.04.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է Պետական օժանդակության 6-րդ ծրագիրը: «Այս միջոցառման շահառուներն այն ֆիզիկական անձինք են, ովքեր 2020թ. հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում մասնավոր հատվածում գրանցված աշխատող են եղել և աշխատանքից ազատվել են 2020թ. մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում: Աջակցությունը տրամադրվելու է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի՝ 68․000 դրամի […]
16:09 06.04.2020
Տավուշի մարզում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք։ Ըստ մարզպետ Հայկ Չոբանյանի՝ որևէ նոր աղբյուր չկա. բոլոր դեպքերը փոխկապակցված են նախկինում հայտնաբերված դեպքերի հետ: «Ես համոզված եմ, որ մենք հաղթահարելու ենք այս հերթական դժվարությունը, և եթե ամեն ինչ ճիշտ անենք, հաղթած ենք դուրս գալու»,- ասել է Հայկ Չոբանյանը: https://www.facebook.com/331129741013343/videos/519457458753173/?__xts__[0]=68.ARDv2cJvDi2BsAQjaFIeCSjqJvsLVpfFXTN3qhojZuQNvqlsvgl3n8J0C2ixmPoKwWfPBPOmR4XAj7Q47hQzYcjXUmqIYHme_-6f79iNGrzjINP5b4qm5OPrHlob7XHgvtd1NklRxT7-j0BYQiOAkhvl56tMaoDrJ7rflPHR-x34GhBH1JUOmyKKHtzck6x3UVGbyzeSIB82ykDVDhokDtV7YUDIFG86tLpcOFZWV1Ck30R7u5bvzos_uUK4nh9QpJOxZLDWgdAxhg0bgscdcJcgCLJ_p03n5azcNwp-LZQV6DNWZ1B4oH4FXHmFx_HKgcH5GNuIzScuKPWlkN56Nfj9pI5uxNVg_Lw&__tn__=-R
16:00 06.04.2020
Ռումինիայում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ Ռումինիայում COVID-19 վարակի հետագա տարածման դեմ պայքարի միջոցառումներում 04.04.2020թ. դրությամբ ավելացել են նոր կարգավորումներ։ «Ռումինիայի հարավ-արևելքում՝ Բուխարեստից ոչ հեռու գտնվող Ցընդըրեյ (Țăndărei) քաղաքում, մտցվել է ամբողջական կարանտին: 2020թ. ապրիլի 5-ից 14 օրով դադարեցվել են կոմերցիոն բոլոր չվերթները դեպի Ավստրիա, Բելգիա, Շվեյցարիա, ԱՄՆ, Թուրքիա և այդ երկրներից: Ֆրանսիական և գերմանական […]
15:24 06.04.2020
Արևմտյան Սիբիրից ներթափանցվող արկտիկական ցուրտ օդային հոսանքների պատճառով առաջիկա օրերին հանրապետությունում դիտվելու են եղանակային պայմանների կտրուկ փոփոխություններ։ Ըստ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի՝ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում կա ցրտահարության վտանգ: «Ապրիլի 7-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2-ից -3, հողի մակերևույթին՝ -4-ից -5 […]
22:44 04.04.2020
Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի` բրիտանացի Ռոբերտ Ուայթոնը ճանաչվել է աշխարհի ամենատարեց տղամարդը: Մարտի 29-ին Ուեյթոնը տոնեց իր ծննդյան 112-ամյակը: Երեխա ժամանակ նա, ինչպես և բոլորը, հիվանդացել է խոզուկով, կարմրուկով, եղել է հյուծված։ Նա հաղթահարել է «իսպանական գրիպը» և երկու համաշխարհային պատերազմներ: Մեծ Բրիտանիա տեղափոխվելուց առաջ Ուեյթոնը բնակվում էր Կանադայում և Թայվանում: Նա մալարիայով է հիվանդացել […]
22:13 01.04.2020
Չինաստանում իշխանությունները պնդում են, որ կորոնավիրուսով վարակվածները, որոնց մոտ ախտանշաններ չկան, վտանգավոր են ուրիշների համար և կլինեն հոսպիտալացման մեջ,-հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Այսպիսով, ՉԺՀ պետական խորհրդի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեն ամեն օր կհրապարակի հայտնաբերված դեպքերի վերաբերյալ տվյալները: Նախատեսվում է, որ հայտնաբերված ասիմպտոմատիկ վարակ ունեցող բոլոր անձինք կհոսպիտալացվեն և 14 օրվա ընթացքում կմեկուսացվեն […]
18:20 01.04.2020
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ի իր ուղիղ եթերում ասել է, որ հանրապետությունը ապրիլի 5-ից դադարեցնում է ցամաքային և օդային հաղորդակցությունը կորոնավիրուսի պատճառով: Կադիրովը հավելել է, որ սահմանափակումները չեն տարածվում սննդի և բժշկական ապրանքների վրա: Նա նաև շեշտել է, որ հանրապետությունում կսկսվեն սանիտարական աշխատանքներ: «Խոսքը իմ ժողովրդի, հանրապետության անվտանգության մասին է, և ես պետք է վճռական […]
17:52 01.04.2020
Նյու Յորքը, որն աշխարհում հայտնի է «քաղաք, որը երբեք չի քնում» անվանումով, այսօր նիրհում է իր դատարկ փողոցներով, երբ ԱՄՆ-ի բոլոր հիսուն նահանգներում հայտնաբերված կորոնավիրուսի ավելի քան 142 հազար դեպքերից ավելի քան կեսը գտնվում են հենց այս քաղաքում, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: Ըստ սկզբնաղբյուր՝ նյույորքցիները մարտի 22-ից պարտադիր պիտի մնան տանը, բացառությամբ էական նշանակություն ունեցող […]
17:40 01.04.2020
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը նախազգուշական միջոցներ է ձեռնարկում` կապված կորոնավիրուսի համաճարակի հետ, հաղորդում է Gazeta.Ru-ի թղթակիցը: «Մենք ձեռնարկում ենք բոլոր նախազգուշական միջոցները … Նախագահը չի ձեռնարկում ցուցադրական միջոցառումներ, նա ձեռնարկում է արդյունավետ միջոցառումներ»,- ասել է Պեսկովը: Նրա խոսքերով՝ ՌԴ նախագահն այժմ հեռավար կարգով է աշխատում: «Դուք ինքներդ […]
17:22 01.04.2020
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակը ԱՀ համապետական ընտրությունների օրը՝ մարտի 31-ին, իրականացրել է կարճաժամկետ դիտորդական առաքելություն՝ ԱՀ-ում ձևավորված 281 տեղամասերում և Երևանում տեղակայված տեղամասում։ «Մենք դիտարկել ենք ընդհանուր առմամբ 49 տեղամաս, որից մեկը հենց Երևանում տեղակայված տեղամասն է եղել։ Ունեցել ենք 98 տեղամասային և 8 տարածքային դիտորդներ։ Արցախի Հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել ենք […]
16:51 01.04.2020
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել: «Մնա տանը` Էմիլ Գազազի հետ շախմատ խաղալու»,- գրել է Տիգրան Վիրաբյանը։ https://www.facebook.com/tiko.virabyan/posts/2856721191048397?__cft__[0]=AZW-mNDID1djs-brbBoljX5IEIo-9Ck_ArTRS3hYD0vMamqtezA180xNDe97QwhARuyb0TGAsZIIWuDL837BOdpORHRUOC02b0tBTSbkRocNosJTLWEMYYccwVqkl7usQqI&__tn__=%2CO%2CP-R
16:44 01.04.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և տեղեկացրել, որ պարետի նոր ցուցումով՝ ապրիլի 1-ի ժամը 14:00-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: «Այսօր՝ ժամը 14:00-ից մարզ մտնող բոլոր ճանապարհների՝ Վարդենյանց լեռնանցքում, Սոթք- Քարվաճառ, Սևան-Երևան ճանապարհահատվածներում, դեպի Տավուշի մարզ, ինչպես նաև սահմանված բնակավայրերում […]
16:06 01.04.2020
Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված`ՀՀ պարետի նոր որոշմամբ սահմանափակվում է մարզերի և Երևանի միջև քաղաքացիների ազատ տեղաշարժը: Այս շրջանակում ապրիլի 1-ի ժամը 14:00-ից Հրազդանի մուտքի մոտ տեղակայված է ոստիկանական հսկիչ պահակակետ քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժը վերահսկելու նպատակով: Քաղաքացիները […]
15:30 01.04.2020
«Ականատես» դիտորդական առաքելության նախնական գնահատմամբ` 2020թ․ մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ընթացել է մասամբ լարված մթնոլորտում։ Գրանցվել է ընտրողների մասնակցության բավականին բարձր ցուցանիշ։ Բազմաթիվ տարերային խախտումների հետ միաժամանակ, տեղ են գտել մի շարք կրկնվող երևույթներ, որոնք հիմք են տալիս ենթադրել, որ դրանք եղել են միտումնավոր և կազմակերպված։ Ակնհայտորեն որոշ ընտրողների […]
15:26 01.04.2020
Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «ԿԸՀ նախնական տվյալներով Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ստացել է 4269 քվե՝ անցնելով Ազգային ժողով։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ընտրողներին և վստահեցնում, որ մենք հետամուտ ենք լինելու քարոզարշավի ընթացքում ներկայացրած ծրագրի իրականացմանը»: https://www.facebook.com/DemocraticPartyOfArtsakh/photos/a.920041784715808/2678688905517745/?type=3&theater
14:59 01.04.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել են մարզում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների ընթացքը, ձեռնարկված քայլերն ու ծրագրերը, մոտակա աշխատանքների պլանավորման ձևաչափը։ Մարզպետի առաջարկով, 2020 թվականի պետական բյուջեով Շիրակի մարզպետարանի կառավարման ապարատին հատկացված մարտ ամսվա պարգևատրման ամբողջ գումարը՝ 8 մլն դրամ, ուղղվելու է մարզի մի շարք հաստատությունների […]
13:30 01.04.2020
Մարտի 29-ին սոցկայքերում հրապարակվել է թռչնի ապօրինի որսի մասին: Հրապարակման հիման վրա ոստիկանության Վաղարշապատի բաժնում պարզվել է օգտատիրոջ ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 31-ին՝ ժամը 20։45-ին, նրա ամուսինը ներկայացել է Վաղարշապատի բաժին և տվել բացատրություն: Քննությունը շարունակվում է: https://www.facebook.com/www.police.am/posts/3030480023638907?__xts__[0]=68.ARDlWCb1ZDy8RDCzQ22JyJ1xClXVbThh7qTmEPCIbYCtJlFRstX8ZTPYawMH_aHb0ASYRgo3KZ7FtElRJFPqMQnur9c4JGQb7Sv3TdujRabdypigdAK_udc6DTC47fgcWUuZvzVmy0Lu9zGdkD5rgMu3hD-g7Ub1ChhTc0dUOtYXwt83ugTEVhLHZi8OXaXXFPXDJhzhJZ-CgBfAiVs_zlC-TmIkvfddzaUmkZjs120p8WyHVDBXivYTY5-888WVvME0qitJ0bn39wMumGqlpDTSd-lpVX9sQv1pOrf3Kh0xDgsBYgh_YyYnDOTcuLKNkl3A-uLlxuXQonveVj3RZw&__tn__=-R
13:30 01.04.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մարզում կորոնավիրուսի վարակակիրների և դրա հետ կապված միջոցառումների մասին․ «Հարգելի՛ լոռեցիներ, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են: Իրավիճակը մեր մարզում վերահսկվում է ՀՀ առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման ու […]
13:16 01.04.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ՀՀ ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ ընդունել է նոր որոշում ։ Նոր որոշմամբ` աշխատանքի նպատակով ինքնամեկուսացման ռեժիմ խախտող անձինք իրենց մոտ պետք է ունենան գործատուի կողմից տրվող տեղեկանք, որը ներառում է աշխատողի անուն-ազգանունը, ընկերության անվանումը, աշխատողի անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատողի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքի սկզբի […]
12:44 01.04.2020
Կորոնավիրուսի պատճառով Ֆրանսիայի տարածքում երկու շաբաթում սահմանափակումները խախտելու համար իրավապահները տուգանել են շուրջ 360 հազար քաղաքացու. այս մասին ասել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները LCI հեռուստաալիքի եթերում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Նախարարի խոսքով՝ մարտի 17-ից Ֆրանսիայում տեղաշարժի սահմանափակման միջոցառումներին չենթարկվողների համար 359 հազար տուգանք է գրվել: Ընդհանուր առմամբ, ոստիկանությունն ու ժանդարմերը […]
15:24 31.03.2020
Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ Արցախի համապետական ընտրություններին մասնակցել է 50534 ընտրող, որը կազմում է ընտրողների 48,3 տոկոսը։ Ընտրողների տվյալները կթարմացվեն 3 ժամը մեկ՝ ժամը 18։00-ին և 21։00-ին։ Հիշեցնենք, որ այսօր Արցախում անցկացվում են հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները: Քվեարկությանը մասնակցելու […]
13:49 31.03.2020
Արցախի համապետական ընտրությունների կարևորությունից է խոսել պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ Ըստ նրա՝ սա մի կարևոր քայլ է, որը վկայում է արցախցիների կամքը՝ կառուցելու զարգացող և ժողովրդական երկիր-պետություն։ «Համապետական ընտրությունները կարևորագույն քաղաքական իրադարձություն են մեր երկրի կյանքում և կարևորագույն քայլ մեր երկրի ժողովրդավարական և զարգացած ապագայի ուղղությամբ։ Ավելի քան վստահ եմ, որ յուրաքանչյուրս գիտակցում ենք և զգում […]
13:16 31.03.2020
Վաղ առավոտից Արցախի բոլոր ընտրատեղամասերում ընտրողների ակտիվություն է նկատվում։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Արցախում ժամը 11։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 26037 ընտրող։ «Միանշանակ, սպասում ենք առաջընթացի, Արցախի զարգացմանը, կայունացմանը, արդարության վերականգնմանը, ինչ-որ չափով և բարեկեցիկ ապագայի»,- նշեց ընտրողներից մեկը։ Արցախի բոլոր ընտրատեղամասերում ընտրողներին ապահովում են բժշկական դիմակով, ձեռնոցով, գրիչով՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հավանականությունը։ […]
12:21 31.03.2020
Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 11.00-ի դրությամբ Արցախի համապետական ընտրություններին մասնակցել է 26 037 ընտրող, որը կազմում է ընտրողների 24,9 տոկոսը: Ընտրողների տվյալները կթարմացվեն 3 ժամը մեկ՝ ժ. 15։00-ին, ժ. 18։00-ին և ժ. 21։00-ին։
23:00 30.03.2020
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով կարանտինը ամբողջովին փոխեց աշխարհի քաղաքները ՝ դրանք վերածելով «ուրվականների»: Maxar Technologies– ը հրապարակել է արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ է կատարվում աշխարհի քաղաքներում ՝ կորոնավիրուսային համավարակի ժամանակ,- գրում է korrespondent.net կայքը: Լուսանկարում ներկայացված են համավարակի հետևանքները: Սրանք տրանսպորտային խոշոր խաչմերուկներ են, որոնց երթևեկությունը շատ ավելի քիչ է դարձել, և […]
22:44 30.03.2020
Reddit սոցիալական ցանցի և Initialized Capital- ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Instagram- ում ցույց տվեց, թե ինչպես է նա ժամանակ ծախսում կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված կարանտինի վրա: Հայտնի ձեռնարկատերը տանը ժամանակ է անցկացնում իր կնոջ ՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի և դստեր՝ Օլիմպիայի հետ։ Օհանյանը նաև ցույց տվեց, թե իր ընտանիքն ինչ տեսակի սնունդ է նախընտրում կարանտինային […]
21:44 30.03.2020
Ֆրանսիայում Միշլենի աստղ խոհարար, ճապոնացի Տաշաշի Կինոշիտան, ռեստորանի փակվելուց հետո սկսել է կերակուրներ պատրաստել Դիժոնի հիվանդանոցներից մեկում շուրջօրյա ռեժիմով աշխատող բժիշկների համար, հայտնում է The Guardian-ը: «Նա Ֆրանսիայի արևելյան Դիժոն քաղաքի մոտակա հիվանդանոցում այժմ կերակուր է պատրաստում շուրջօրյա աշխատող բժիշկների, բուժքույրերի և անձնակազմի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Երբ համաճարակի պատճառով Բուրգունդայի խաղողի այգիների կենտրոնում […]
17:48 30.03.2020
Հայաստանում և ամբողջ աշխարհում զբոսաշրջային այցելությունները և դրանց քանակը ձգտում են զրոյի, հետևաբար կորոնավիրուսի հետևանքով տուժած և առավել խոցելի ոլորտներից մեկն էլ զբոսաշրջությունն է։ Կառավարությունը ոլորտին աջակցելու է երեք ուղղությամբ։ Ասուլիսի ընթացքում դրանք ներկայացրել է էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը: «Առաջին միջոցառմամբ սահմանվում է համավարկավորում կամ վերավարկավորում, երբ մասնավոր հատվածի ներկայացուցիչները կարող են […]