TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+17.09 oC
Տիգրան Հովակիմյան

Տիգրան Հովակիմյան

Հայերի հանդեպ ցեղասպանական գործողություններ իրականացած ոճրագործները մնում են անպատիժ

11:55 27.02.2020

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Սումգայիթի հայ բնակչության դեմ 1988թ.-ի փետրվարի 27-29 կազմակերպված ջարդերին ու բռնություններին. «Ղարաբաղի հայ բնակչության ժողովրդավարական կամքի դրսևորման հանդեպ Ադրբեջանի պատասխանը եղավ սկզբում Սումգայիթում, իսկ հետագայում նաև հանրապետության այլ բնակավայրերում կազմակերպված հանցագործությունները, սպանությունները, բռնությունները, որոնք հաճախ գնահատվում են ոչ այլ կերպ քան որպես ցեղասպանական ակտեր: Սումգայիթում տեղի ունեցած զանգվածային սպանությունների […]

̰
Հարստացե՛ք, հարստացրե՛ք. Հայաստանում բիզնես ծավալվելու է միմիայն օրինական ճանապարհով. Նիկոլ Փաշինյան

15:03 26.02.2020

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ և որակ պետք է ստանա. այս մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը կառավարությունում հրավիրված խորհրդակցությանը: Վարչապետը ներկայացրել է 2018-2019թթ. կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված արդյունքները, որոնց ծավալները, ըստ նրա, աննախադեպ են: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ արդյունքները, այնուամենայնիվ, իրեն ու հանրությանը չեն բավարարում, հետևաբար, այսօրվա քննարկումը ուղղված է այդ ոլորտում արվող […]

̰
Գյուղոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի իրազեկում Գեղարքունիքում

13:14 26.02.2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Գեղարքունիքի  մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվել է հանդիպում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական  օժանդակության ծրագրերի իրազեկման նպատակով: Բանախոսներն էին էկոնոմիկայի նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման կոոպերատիվի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը: «Պետական օժանդակության ծրագրերը  նպատակաուղղված են տոհմային «խելացի» անասնապահության, ինտենսիվ այգեգործության, նորագույն […]

̰
Հնդկաստանում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

11:57 26.02.2020

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում քաղաքացիության մասին նոր օրենքով պայմանավորված՝ զանգվածային ցույցերի ընթացքում սպանվածների և վիրավորների թիվը գրեթե եռապատկվել է: Այս մասին հաղորդում է AFP- ն: Վերջին տվյալներով ՝ Նյու Դելիում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 189-ը՝ վիրավորվել: Քաղաքային իշխանությունները քննարկում են պարետային ժամ ներմուծելու հնարավորությունը, ինչպես նաև ներգրավվում բանակը՝ անհանգիստ […]

̰
Դիահերձարանում մերկապարուհու մասնակցությամբ կորպորատիվից հետո տնօրենին հեռացրել են աշխատանքից

23:17 25.02.2020

Սանկտ Պետերբուրգում դիակների դատաբժշկական փորձաքննության բաժնի պետի լիազորությունները դադարեցվել են՝ Հայրենիքի պաշտպանի օրվա տոնակատարության կորպորատիվին մերկապարուհի հրավիրելու համար: Եվս երկու լաբորանտներ էլ իրենց կամքով են ազատման դիմում գրել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով քաղաքային առողջապահության հանձնաժողովի ներկայացուցչին (Կոմզդրավ): Գործակալության զրուցակցի խոսքերով ՝ կառավարչի լիազորությունները դադարեցվել են ստուգման պահին: Դիահերձարանում մերկապարուհու տեսանյութի հրապարակումից հետո «Դատաբժշկական […]

̰
«Այո»-ի նախընտրական շտաբը դրամահավաք անցկացրեց

20:48 25.02.2020

«Այո»-ի նախընտրական շտաբն այսօր կազմակերպել է դրամահավաք՝ Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ծախսերը հոգալու նպատակով: Դրամահավաքին մասնակցել են ՔՊ կուսակցության անդամներ, գործարարներ: Ըստ Ալեն Սիմոնյանի՝ հանգանակվելու է 100 միլիոն դրամ: «Ամեն մի պատգամավոր, ամեն մի թիմի անդամ, որը մասնակցում է շտաբի աշխատանքներին և «Այո»-ի քարոզին, հրավերի քարոզ է ապահովել և մարդկանց հրավիրել է: Օրինակ՝ 3-4 հոգու ես […]

̰
Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի բացում Ստեփանակերտում

15:31 25.02.2020

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 25-ին մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի բացմանը: Իր ելույթում Բակո Սահակյանը նշել է, որ Հայ դատն այն համահայկական կառույցն է, որը տասնամյակներ շարունակ համառ պայքար է մղում մեր համազգային խնդիրների լուծման ուղղությամբ՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով Արցախը: «Անհնարին է պատկերացնել միջազգային հարթակներում Արցախի շահերի […]

̰
ԵԿՄ-ն ժառանգն է զորավար Անդրանիկ Օզանյանի. Սասուն Միքայելյանը և այլք հարգանքի տուրք են մատուցել Եռաբլուրում

14:02 25.02.2020

Այսօր զորավար, Հայաստանի ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է: Զորավորի ծննդյան 155-րդ տարեդարձի կապակցությամբ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելեցին ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, բարձրաստիճան մի շարք զինվորականներ, այլ պաշտոնյաներ: «Զորավար Անդրանիկը դարասկզբին մեծ դերակատարում ունեցավ՝ շատ ու շատ մարդկանց փրկելով արհավիրքից: Եվ դուք գիտեք՝ զորավար Անդրանիկը որտեղ գնում էր, երեխաներին հավաքում, բերում էր Հայաստան, […]

̰
Կպարզեմ՝ եթե չծխեք, ամռանը գալու եմ դպրոցի նոր դաշտում ֆուտբոլ խաղանք. Գնել Սանոսյան

09:28 25.02.2020

Գեղարքունիքի մարզպետարանի որոշմամբ փետրվարին մարզի շատ համայնքներում անցկացվում է «Գեղարքունյաց ձմեռ-2020» մարզամշակութային միջոցառումը: Այն բոլոր համայնքներում կրում է «Ո՛չ ծխախոտին» խորագիրը: Փետրվարի 21-ին այն անցկացվեց նաև Ակունք գյուղում: Մարզիկները միմյանց հետ մրցեցին կոխ, բռնցքամարտ, քիքբոքսինգ, կշռաքարի բարձրաձում, պարանի ձգում, շախմատ, հրաձգություն, բազկամարտ, դահուկավազք և այլ մարզաձևերում: Խաղերն ուղեկցվեցին ազգային երգ ու պարով: Ողջունելով «Գեղարքունյաց ձմեռ-2020»-ի […]

̰
Հարավային Կորեայում կորոնավիրուսի բռնկման պատճառով մեկուսացվել է 7,9 հազար զինծառայող

13:20 24.02.2020

Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը կարանտինի մեջ է պահում 7,9 հազար զինծառայողի` կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու համար: Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել 11 զինծառայողների` նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու մասին: Իշխանությունները մեկուսացրել են բոլորին, որոնք շփվել են վարակվածների հետ, նաև նրանց, որոնք այցելել են Տեգու քաղաք, որում գրանցվել է հիվանդության […]

̰
Հայտնի է Հայաստանի համահայկական հիմնադրամի շահառուների թիվը

12:23 24.02.2020

Հայաստանի համահայկական հիմնադրամի ֆեյսբուքյան էջով տեղեկացնում են, որ 2019 թվականին իրականացված ծրագրերի արդյունքում շահառու է դարձել 11 702 մարդ: Ծրագրերն իրականացվել են Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում։

̰
Վագրը հարձակվել է զբոսաշրջիկների ավտոբուսի վրա

23:03 23.02.2020

Հնդկական Չատիսգար նահանգի ջունգլիներում վագրը հետապնդել է զբոսաշրջիկների ավտոբուսին: Գիշատիչի ուշադրությունը գրավել է մեքենայից դուրս ընկած վարագույրը, գրում է Daily Mail-ը: Վագրը վազել է քարշ եկող վարագույրի հետևից, որոշ ժամանակ անց նրան հաջողվել է պոկել այն: Ավտոբուսի սրահի ուղևորների արձագանքը տարբեր է եղել: Լսվել է, որ ինչ-որ մեկը ծիծաղում է, ինչ-որ մեկը վախից գոռում է, […]

̰
Ավստրալիայում դպրոցականները նվաստացրել են թզուկությունից տառապող փոքրիկին

23:43 22.02.2020

Ավստրալիայում դպրոցականները հետապնդում էին 9-ամյա Քուիդին՝ արտաքին տեսքի համար: Տղան տառապում է թզուկությունից: Այդպիսի մարդիկ ունեն խիստ անհամաչափ մարմին: Դպրոցականններն աղքատ երեխային այն վիճակի են հասցրել, որ նա ցանկանա ինքնասպան լինել: Նրա մայրը տեսանյութ է հրապարակել լացող Կուդրենի հետ, որ խնդրում է դանակ տալ: https://twitter.com/ntvru/status/1230909774587408390

̰
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը Մալիբուում առանձնատուն են հավանել

21:58 22.02.2020

Մեգան Մարքլը և արքայազն Հարրին քննարկում են իրենց որդու հետ Կալիֆոռնիա տեղափոխվելու հարցը: Ըստ բրիտանական «The Sun» թերթի ՝ զույգը փնտրել է Մալիբու քաղաքում (ԱՄՆ, Կալիֆոռնիա) առանձնատուն, որն արժեր յոթ միլիոն դոլար (մոտ 450 միլիոն ռուբլի): Թագավորական զույգի, ենթադրաբար, նոր տունը գտնվում է քաղաքի մեկուսացված տարածքում : Ընդարձակ, լուսավոր շինությունն ունի երեք հարկ և  հինգ […]

̰
Երուսաղեմում չեզոքացրել են ոստիկանի վրա հարձակված պաղեստինցուն

16:00 22.02.2020

Երուսաղեմում պաղեստինցին հարձակվել է իսրայելցի ոստիկանի վրա: Նրան չեզոքացրել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Ահաբեկիչը եկել է Երուսաղեմի Հին քաղաքի Առյուծի դարպասի մոտ և դանակով հարձակվել ոստիկանների վրա, որոնք այնտեղ էին գտնվում: Նա չեզոքացվել է»,- գործակալությանն ասել է Իսրայելի ոստիկանության խոսնակ Միխայիլ Զինգերմանը: Ոստիկանների հրաձգությունից տուժել է նաև 42-ամյա մի կին: Նա վիրավորում է ստացել ոտքի […]

̰
Ճապոնիան կորոնավիրուսի պատճառով կարգելի իր նավահանգիստներ 200 զբոսանավի մուտքը

15:14 22.02.2020

Նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման պատճառով ճապոնական նավահանգիստներ օտարերկրյա ավելի քան 200 զբոսանավերի մուտքը չեղարկվել է, հայտնում է TASS-ը: Նշենք, որ ոչ բոլոր ընկերություններն են ձեռնարկել նման կտրուկ միջոցներ, ոմանք պարզապես ճշգրտել են ժամանակացույցը և նավարկությունը կվերսկսեն ավելի ուշ, օրինակ ՝ ապրիլին: Յուրաքանչյուր ուղևորատար նավը նավահանգստին բերում է մոտավորապես 300 հազար դոլարի եկամուտ: Հենց այդքան են […]

̰
Ավելի վտանգավոր, քան կորոնավիրուսը. Պորոշենկոն` Պուտինի մասին

15:00 22.02.2020

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն թվիթերյան իր էջում գրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսը: «Պուտինը շատ ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսը»,- գրել է Պորոշենկոն: Նա Ռուսաստանի նախագահին անվանել է «Ուկրաինայի շատ վտանգավոր թշնամի», որը ցանկանում է խլել ոչ միայն ուկրաինական հողը, այլև ուկրաինական հոգին: Ըստ Պորոշենկոյի` Պուտինը կարծում է, […]

̰
Եղբայրները կհանդիպեն նորեն, իսկ կորուստն իսկապես մեծ է. Մարտին Վարդազարյանը` Երվանդ Մանարյանի մասին

13:00 22.02.2020

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքում  տեղի է ունենում ՀՀ ժողովրդական արտիստ, Երվանդ Մանարյանի վերջին հրաժեշտի արարողությունը: Վարպետին հրաժեշտ տալու են եկել նրա ընկերները, հարազատները, արվեստագետները, պետական ու քաղաքական գործիչներ: «Նա մինչև վերջ ճանաչված չեղավ, որովհետև այնքան բազմակողմանի տաղանդներով օժտված անձնավորություն էր և, ամենակարևորը, մեծագույն համեստության տեր: Նրա մասին եթե ինչ-որ բան ասել, […]

̰
Հայուհին ճանաչվեց Ռուսաստանի ամենաուժեղ կինը` սկսելով մարզվել 27 տարեկանում

12:52 22.02.2020

Լեյլա Ամիրբեկյանը ծնվել է Թբիլիսիում, հայկական ընտանիքում, որտեղից տեղափոխվել է նախ` Ռուսաստանի Կրասնոդարի երկրամաս, այնուհետ` Օմսկ: Ուժային էքստրիմով զբաղվող աղջիկը համարվում է Ռուսաստանի ուժեղագույն կանանցից մեկն այդ մարզաձևում: Նա որոշեց սպորտով զբաղվել 27 տարեկանում` ձիգ կազմվածք ունենալու նպատակով: Մարզասրահում զբաղվելիս աղջիկը հանդիպել է աշխարհի ուժեղագույն մարդկանցից մեկին՝ Միխայիլ Շիվլյակովին, որը սկսեց մարզել նրան: Լեյլային հաջողվեց […]

̰
Լոնդոնում հարբած ուղևորները սպառնացել են բորտուղեկցորդուհուն

23:11 21.02.2020

Լոնդոնի չվերթի ժամանակ hարբած ուղևորները վիճաբանություն են սարքել: Այդ ամենը ֆիքսել են ականատեսների տեսախցիկները: Տեսանյութը հայտնվել է Twitter-ում: Ծեծկռտուքը տեղի է ունեցել Ryanair ավիաընկերության ինքնաթիռում ՝ Լոնդոնից Մալագա երթուղով: Կադրերում երևում է, թե ինչպես են մի քանի տղամարդիկ հավաքվել օդանավի միջնամասում և բարձրաձայն խոսում, մի տղամարդ սպառնում 1 հարվածել բորտուղեկցորդուհուն: Հաղորդվում է, որ վիճաբանության պատճառը […]

̰
Տարվա 10 լավագույն մարզիկներից յուրաքանչյուրը պարգևատրվել է 5 մլն դրամով

14:33 21.02.2020

ՀՀ կառավարությունը որոշել է 2019 թվականի դեկտեմբերի 25-ին կայացած «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված 10 մարզիկներից յուրաքանչյուրին պարգևատրել 5 մլն դրամով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով ներկաներին, խոսեց Հայաստանի զարգացման ռազմավարության տեսլականում սպորտի առանձնահատկությունից։ «Մենք հիմա մշակում ենք Հայաստանի մինչև 2050-ի զարգացման ռազմավարությունը և այդ զարգացման տեսլականի մեջ առանձնահատուկ տեղ ենք տալիս սպորտին՝ […]

̰
ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանը կրկին փորձելու է ընտրություններին օգնել Թրամփին

14:06 21.02.2020

Ամերիկյան հատուկ ծառայությունները կարծում են, որ Ռուսաստանը փորձում է օգնել նախագահ Թրամփին վերընտրվել այս տարվա նոյեմբերին, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ների աղբյուրները, որոնք տեղյակ են Կոնգրեսի անդամների գաղտնի ճեպազրույցի բովանդակությանը: New York Times- ը, որին հաջորդում են CNN-ը, Washington Post-ը և Reuters-ը՝ վկայակոչելով մի քանի անանուն աղբյուրների, ասում են, որ փետրվարի 13-ին հետախուզական համայնքը Պալատի հետախուզական […]

̰
Մարզիչներն ամփոփել են հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտերի արդյունքները

18:00 20.02.2020

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը, մարզիչներ Գևորգ Ալեքսանյանը և Սամվել Գևորգյանը ասուլիսով ամփոփեցին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում փետրվարի 10-12-ը տեղի ունեցած Եվրոպայի առաջնության արդյունքները: «Ունենք 2 ոսկե, 2 բրոնզե մեդալ: Ունեցանք նաև բացթողումներ: Մեդալների հույսեր էլի կային, տղաները, որոնք 3-րդ տեղում էին, կարող էին հայտնվել եզրափակչում: Պայքարը թեժ էր, ընդհանուր առմամբ մենք […]

̰
Ստեպանենկոն նոր շոուի համար կստանա 1 միլիոն ռուբլի

23:00 19.02.2020

Դերասանուհի Ելենա Ստեպանենկոն կդառնա «России-1» -ում նոր երգիծական հեռուստաշոուի հաղորդավարը, հայտնում է «Стархит»-ը: Ենթադրվում է, որ Ստեպանենկոյի հոնորարը կկազմի մոտ 1 միլիոն ռուբլի: «Ելենա Ստեպանենկոն մեծ պահանջարկ է վայելում: Տարբեր հեռուստաալիքներ փորձում են իրենց կողմը քաշել նրան: Սկզբում Ելենա Գրիգորևնան հրաժարվում էր բոլոր առաջարկներից, բայց այժմ նա համաձայնել է: Պրեմիերան նախատեսված է մոտ ապագայում», – […]

̰
311 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից, բայց ոչ բալային համակարգով. Նիկոլ Փաշինյան

16:16 19.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում կարևորելով բալային համակարգի ներդրումը, նշել է, որ երթևեկության կարգավորման բալային համակարգի շուրջ մտահոգությունները դեռ շատ են: «311 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից, բայց ոչ ոք բալային համակարգով չի զրկվել»,- ասել է վարչապետը: Վարորդների մի մասը շարունակում է պնդել, որ մեկ տարվա համար տրված 9 միավորը բավական չէ և […]

̰
Խնկո Ապոր անվան ազգային գրադարանի լավագույն ընթերցողները շնորհավորել են Արայիկ Հարությունյանին Գրքի տոնի առիթով

15:20 19.02.2020

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին այսօր շնորհավորել են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 3-12 դասարանցի լավագույն ընթերցողները: Շնորհավորելով Ամենայն հայոց բանաստեղծ Հ. Թումանյանի 151-ամյակի և Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ՝ նախարար Ա. Հարությունյանը նշել է, որ պետք է անել հնարավորը՝ երեխաների շրջանում խրախուսելու ընթերցանությունը: «Գիրք կարդալն արժեքային համակարգ է փոխում և […]

̰
Ավելի քան 9 միլիոն ՀԴՄ կտրոն ավելի է տպվել. Դավիթ Անանյան

15:04 19.02.2020

Նախորդ տարվա հունվարի համեմատությամբ այս հունվարին ավելի քան 9 միլիոն ՀԴՄ կտրոն ավելի է տպվել. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Ըստ նրա` տնտեսվարողների կողմից ՀԴՄ կտրոնների տրամադրման գործընթացը շարունակում է անշեղորեն աճել: «Ոչ մի բան չպետք է մեզ գոհացնի: Եթե մենք լավ ենք աշխատում, արդյունքներ ունենք, այդ […]

̰
Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքը հիմնանորոգվում և վերազինվում է

14:20 19.02.2020

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ  Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի հիմնանորոգման և վերազինման գործընթացը մեկնարկել է:  «Քիչ առաջ Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում էի, որտեղ աշխատանքային հանդիպում և շրջայց ունեցա՝ տնօրենի պաշտոնակատարի ուղեկցությամբ: Տեղեկացնում եմ, որ մարտի սկզբից ծննդօգնության բաժանմունքում կսկսվեն շինարարական աշխատանքներ, այժմ ընթանում է նախագծահաշվային փաստաթղթերի կազմման գործընթաց: […]

̰
Սոցցանցերն ինձ համար կարևոր են. Թրամփ

14:00 19.02.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է, որ իր թվիթները բարդացնում են ԱՄՆ արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի աշխատանքը:  «Այո´, ես ավելի եմ բարդացնում նրա աշխատանքը: Համաձայն եմ դրա հետ, կարծում եմ, որ դա ճիշտ է: Ես օգտվում եմ սոցիալական ցանցերից, ես հավատում եմ, որ դրանք լավ են օգտագործում, քանի որ այժմ ես այստեղ եմ […]

̰
Աքորիի խոզի կերի նմուշներում հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ և բորբոսասնկեր

13:46 19.02.2020

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ Լոռու մարզի Աքորի համայնքի երեք տնտեսություններում արձանագրված խոզերի անկման պատճառը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին,  եղել են անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչները, որոնք լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերվել էին վերցված նմուշներում: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի մասնագետները փորձանմուշներ էին վերցրել նաև խոզերի կերերից: Համաձայն փորձաքննության արդյունքների՝ դրանցում հայտնաբերվել են աղիքային […]

̰
BACK_TO_TOP