TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC
Տիգրան Հովակիմյան

Տիգրան Հովակիմյան

Կորոնավիրուսի բռնկմանը զուգահեռ աճել է նաև Քամյուի «Ժանտախտը» վեպի վաճառքը

19:57 03.03.2020

Ֆրանսիայում զգալիորեն աճել է Ալբերտ Քամյուի «Ժանտախտը» վեպի վաճառքը, հայտնում է BFM հեռուստաընկերությունը ՝ վկայակոչելով «Էդիստաց» գործակալության տվյալներին: Վեպը սկսեց ավելի հաճախ վաճառվել 2020 թվականի չորրորդ շաբաթից, երբ նոր կորոնավիրուսը սկսեց ակտիվորեն տարածվել Չինաստանում և աշխարհում: Փետրվարի վերջին շաբաթվա ընթացքում «Folio» հրատարակչությունը վաճառեց վեպի մոտ 1.7 հազար օրինակ, իսկ 2019-ի նույն ժամանակահատվածում վաճառքը կազմում էր […]

̰
Կողք կողքի ապրել ենք հազարամյակներով. Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում հանդիպում է հայ համայնքի անդամների հետ

17:17 03.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերից: Լեփ-լեցուն դահլիճը Նիկոլ Փաշինյանին դիմավորեց ծափողջյուններով: Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ իր համար մեծ պատիվ է հանդիպել Վրաստանի հայ համայնքի հետ: Նա ներկայացրեց Հայաստանից ժամանած պատվիրակության անդամներին և հայտնեց, որ կպատասխանի նաև վրացահայերի […]

̰
ՀԿԵ ներդրումային ծրագրով 2020թ. նախատեսվում է ծախսել ավելի քան 4,4 մլրդ դրամ

15:30 03.03.2020

2020թ. «Հարավկովկասյան երկաթուղու» ներդրումային ծրագրով նախատեսվում է ծախսել ավելի քան 4,4 մլրդ դրամ, որից 1,8 միլիարդն ուղղվելու է երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացմանը, իսկ 2,5 միլիարդը՝ շարժակազմի նորացմանը: Փետրվարին երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները կազմել են 219,4 հազար տոննա, ինչը 0,5% գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, ուղևորների թիվը գերազանցել է 26,4 հազարը` աճելով 8,4%-ով: Ընդ որում՝ միջազգային ուղևորափոխադրումներն ավելացել […]

̰
Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 5000-ը

15:06 03.03.2020

Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 16 ժամում աճել է 374-ով և հասել 5186-ի, հայտնում է Renhap-ը: Մինչ օրս Հարավային Կորեայում կորոնավիրուսից մահացել է 28 մարդ, որոնք հիմնականում հիվանդ են եղել նաև այլ քրոնիկ հիվանդություններով: 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Covid-2019 կորոնավիրուսով վարակվածների թիվը 90 752-ն է: 3 117 […]

̰
Ուկրաինայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել

14:16 03.03.2020

Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը: Այսօր կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է առողջապահության փոխնախարար Վիկտոր Լյաշկոն, հայտնում է «Strana.ua»-ն: Վիրուսը հայտնաբերվել է Չեռնիվցի քաղաքում մի տղամարդու մոտ, որն իր կնոջ հետ Եվրամիությունից վերադարձել էր մեքենայով: Ախտանիշների առաջացումից հետո նրանք երկուսն էլ մեկուսացվել են և հետազոտվել: Մարտի 2-ին հաղորդվեց, որ Ուկրաինայում չորս մարդու […]

̰
Ryanair-ը պլանավորում է 25%-ով կրճատել իտալական կարճ հեռավորությամբ չվերթները

13:36 03.03.2020

Ryanair ավիաընկերությունը պլանավորում է 25%-ով կրճատել իտալական կարճ հեռավորությամբ չվերթները մարտի 17-ից  ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում: Այդ մասին ասվում է ավիաընկերության ֆեյսբուքյան էջում: Ըստ այդ գրառման՝ բոլոր այն ուղևորները, որոնց թռիչքները կչեղարկվեն, արդեն տեղեկացված են էլեկտրոնային փոստով: Իսկ Երևանից դեպի Հռոմ և Միլան թռիչքները կշարունակվեն պլանավորված ռեժիմով: Քաղավիացիայի կոմիտեից տեղեկությունն առայժմ չեն մեկնաբանում: https://www.facebook.com/ryanairarmenia/posts/180981519989273?__xts__[0]=68.ARAu2hxYZmc9vfMu-9dmIZaC-UkoXqx_mwuTyEytjM_2KdXOc7Vwc5KT4BuiIdKpLt8kQes0xMUkjVwLZ5qXfgMLGvoBdq1Q2jgOSD6Ovlxk0dJ3hoxoSPePSzQAyvPD5CDyOfeoHgY30g5Tbtxco1fbrL68N7xihQofHBMBWa2U0Q_6d0u_5yQhJxkQ6vqcJysbH1x6gdMzNM9XXTVRF3nYCogcXn-130Fpy3drxnjv803F-gK14tMcjW1rwtbUG8Fv-R54OO0kBVQ6nelMiLLFcd0wGqEWhIwf-rxOMPmm2HWmHV23U4Jt9zaGJRIpDvO95RxWS4UziGHIss2od3g&__tn__=-R

̰
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին նվիրաբերվել է պաշտպանիչ դիմակների նոր խմբաքանակ

13:26 03.03.2020

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում «Կարապետյան և որդի ՍՊԸ»-ն տեսչական մարմնին նվիրել է բարձր պաշտպանություն ապահովող, բազմակի օգտագործման համար նախատեսված 300 դիմակ, որով համալրվել է ԱԱՏՄ պաշտպանիչ միջոցների կազմը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ֆեյսբուքյան էջից: Դիմակները տրամադրվելու են ՀՀ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատակիցներին, որոնք 24-ժամյա ռեժիմով ՀՀ օդային, […]

̰
Տեսանյութ է հրապարակվել՝ ինչպես է կոկորդիլոսը հարձակվում գետում լողացող կովի վրա

23:49 29.02.2020

Ավստրալիայի Կահենս քաղաքից մի տղամարդ նկարահանել է հսկայական կոկորդիլոսի, որը հարձակվել է լողացող կովի վրա: Այդ կադրերը գրավել են Daily Mail-ի ուշադրությունը: Քիմ Անդերսենը ԱՄՆ-ի Ալյասկա նահանգից երկու զբոսաշրջիկ է վերցրել՝  Ավստրալիայի գետերից մեկում ձկնորսություն անելու: Նրանք նկատել են գետի վրա լողացող մի կովի: Անդերսենը հանել է իր հեռախոսը և սկսել նկարահանել: Տեսանյութում զբոսաշրջիկներից մեկը […]

̰
Տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը

20:58 29.02.2020

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ «Էրեբունի» սգո սրահում: Հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցեցին գիտնականներ, արվեստագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ: «Կարծում եմ, որ ապագայում դեռ մենք շատ փաստեր կիմանանք, ինչի մասին դեռ չգիտենք և նա դրանով զբաղվել է, այդ աշխատանքը […]

̰
Լրագրող Բենջամին Քեմփերը ճանաչողական այց կկատարի Արցախ

18:46 29.02.2020

Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ հնգօրյա այցով Հայաստան է ժամանել լրագրող Բենջամին Քեմփերը, որը գրում է այնպիսի հայտնի պարբերականների համար, ինչպիսիք են CNN Travel, Time, The Guardian, Bloomberg, Conde Naste Travel, Lonely Planet, National Geographic, Daily Beast և այլն։ Հայտնի լրագրողն արդեն հասցրել է այցելել Սևան, Գավառ, Դիլիջան և Գորիս։ Արցախի զբոսաշրջության վարչության հետ համատեղ կազմակերպված ճանաչողական […]

̰
Եթե պիտի լուսանկարչական ժապավեն գնեմ կամ ուտելիք, ժապավեն եմ գնում. Սամվել Կարապետյան

18:30 29.02.2020

Սամվել Կարապետյանի նվիրումը սահմաններ չէր ճանաչում, հիացնում էր նաև օտարներին, որոնք հետաքրքրված էին հայոց պատմությամբ ու մշակույթով: Ստորև ներկայացնենք ամերիկացի գրող և լրագրող, քաղաքագետ և վերլուծաբան Թոմաս դե Վաալի «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմի և խաղաղության միջով» (Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War ) գրքից մի հատված. «Ուռեկավանք: Անկանխատեսելի անցյալը. Սամվել […]

̰
2020թ. հունվարին 20 տոկոսով ավելացել է Իտալիայից Հայաստան եկողների թիվը

18:00 29.02.2020

Կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկացնում ենք, որ 2020-ի հունվարին Իտալիայից Հայաստան եկողների թիվը աճել է շուրջ 20%-ով։ Ակնկալվում է, որ բյուջետային նոր ավիաուղղությունները շղթայաբար կազդեն այլ ոլորտների զարգացման վրա։ Մանրամասները՝ տեսանյութում: https://www.facebook.com/armgovernment/videos/622986985223008/

̰
Զոհրաբ Մնացականյանի գրառումը Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ

16:32 29.02.2020

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում ցավակցական ուղերձ է հղել Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ: «Խորապես վշտացած եմ Սամվել Կարապետյանի՝ ականավոր պատմաբանի և միջնադարյան ճարտարապետության ու հայկական պատմական հուշարձանների հետազոտողի կորստով: Նրա Հայկական ճարտարապետության հետազոտությունների հասարակական կազմակերպությունը նշանակալի ներդրում ունի մեր ազգային ժառանգության ընկալման և արժևորման գործում»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը: Deeply saddened […]

̰
Արցախում քաղաքացին ավտոմեքենայով հարվածել է ՃՈ ավտոմեքենաներին և դիմել փախուստի

16:15 29.02.2020

Արցախի հանրապետության ոստիկանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ փետրվարի 29-ին, ժամը 00:25-ի սահմաններում «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Մ. Գ.-ն, չենթարկվելով ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողի՝ ավտոմեքենան կանգնեցնելու մասին օրինական պահանջին, Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 35 շենքի դիմաց դիտավորությամբ հարվածել է ԱՀ ոստիկանության ՃՈ-ի «Հունդայի» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև հարվածել «Տոյոտա Կորոլլա» մակնիշի […]

̰
Երևանում կտեղադրվի 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան. մանրամասներ

15:55 29.02.2020

Երևանում կտեղադրվի 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Կառավարության նախաձեռնությամբ հայտարարված հուշարձանի նախագծի բաց մրցույթում ամիսներ առաջ հաղթել էր քանդակագործ Ալբերտ Վարդանյանի՝ «Ազդեցություն-Հակազդեցություն» ստեղծագործությունը: https://www.facebook.com/YerevanCityHall/videos/527152284846785/ Վաղը լրանում է 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 12-րդ տարելիցը:

̰
«Նաիրիտ»-ի հարևանությամբ հայտնաբերված բեռնատարի իրանցի վարորդը հսկողության տակ է վերցվել. պարզաբանում

13:34 29.02.2020

Համացանցում տարածվել է երեկ նկարահանված տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Երևանում՝ «Նաիրիտ» գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում վարորդին: Դրանից հետո նրան դիմակ են հագցնում և տեղափոխում: SHANTNEWS.am-ին փաստի առիթով մեկնաբանություն  ներկայացրեց ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Մանրամասները` ձայնագրության մեջ:      

̰
ԱՄՆ-ն կորոնավիրուսի պատճառով մեղմացնում է հակաիրանական պատժամիջոցները

13:29 29.02.2020

Իրանում կորոնավիրուսի բռնկման հետ կապված ՝ Միացյալ Նահանգները մի շարք բացառություններ է մտցրել Թեհրանի դեմ պատժամիջոցներում: Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մայքլ Պոմպեոն: Նա Իրանին կոչ է արել լիարժեք և թափանցիկ համագործակցել միջազգային առողջապահական կազմակերպությունների հետ: «Միացյալ Նահանգները զգալի բացառություններ է սահմանում Իրանի դեմ պատժամիջոցներում` կապված սննդի, դեղամիջոցների, բժշկական սարքավորումների և գյուղմթերքների առևտրային արտահանման առումով»,- […]

̰
Չինացի բժիշկները հերթափոխի ավարտին վալս են պարել. Tert.am

11:57 29.02.2020

Չինաստանում տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների հիվանդանոցում աշխատող բուժքույրը և ոստիկանության աշխատակիցն իրենց հերթափոխի ավարտին լիցքաթափվում վալս պարելով, գրում է Tert.am-ը: Բազմաթիվ օգտատերեր իրենց հիացմունքն են արտահայտել: Օրերս համացանցում ևս մի տեսանյութ էր տարածվել, որում երկու չինացի բժիշկներ, տոնելով իրենց հիվանդների ապաքինումը, պարում էին Չայկովսկու «Կարապի լիճը» բալետից հայտնի պարը: […]

̰
Պակիստանում գնացքը բախվել է ավտոբուսին. կա առնվազն 30 զոհ

11:46 29.02.2020

Պակիստանում գնացքը բախվել է ավտոբուսին, զոհվել է առնվազն 30 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է The News-ը: Դեպքը տեղի է ունեցել Պակիստանի Ռոհր քաղաքի մերձակայքում գտնվող խաչմերուկում: Մի քանի տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել: Պատահարի մանրամասները և դրա պատճառները պարզվում են:    

̰
Բրատսկում մի կին նորածնին թողել է հիվանդանոցի զուգարանում և հեռացել

22:25 28.02.2020

Փետրվարի 28-ին Բրատսկում գտնվող ծննդատան զուգարանի մեջ հայտնաբերվել է սպորտային պայուսակ, որում եղել է նորածին: Տեսախցիկների ձայնագրությունները դիտելուց հետո պարզվել է, որ փոքրիկին այնտեղ է թողել միջին տարիքի մի կին, որ նախադպրոցական տարիքի երեխայի հետ այցելել է բժշկական հաստատություն: Մինչ այդ երեխայի ենթադրյալ մայրը երևացել է տեսանյութում, փորձել է թաքնվել և գնացել անհայտ ուղղությամբ: ԶԼՄ-ների […]

̰
Կանադացիները հրաժարվել են հոգալ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի ծախսերը

21:47 28.02.2020

Կանադան հայտարարեց, որ մարտի 31-ից հետո Կանադայի Թագավորական լեռնադահուկային ոստիկանությունը կդադարի հոգալ արքայազն Հարրիի, Մեգան Մարքլի և նրանց 9 ամսական որդու ծախսերը՝ պետական ​​բյուջեից գումար օգտագործելով: Այսպիսով, ծախսերը կրկին հոգալու են բրիտանացի հարկատուները, ոչ թե կանադացիները, նշում է թերթը: Ներկայումս արքայազն Հարրին ընտանիքով բնակվում է Կանադայում ՝ Mille Fleurs վիլլայում, որն արժե մոտ 14 միլիոն […]

̰
Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու նոր դեպք

15:15 28.02.2020

Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ փետրվարի 27-ին Իտալիայից վերադարձած իսրայելացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: «Մեկ այլ հիվանդի մոտ, որ սերտ շփում է ունեցել Իտալիայից վերադարձած հիվանդի հետ, ախտորոշվել է կորոնավիրուս»,- ասված է Իսրայելի առողջապահության նախարարությունում: Նշվում է, որ հիվանդը տեղափոխվել է մեկուսարան: Փետրվարի 26-ին Իսրայելի առողջապահության նախարարությունը հորդորեց քաղաքացիներին հրաժարվել դեպի Իտալիա թռիչքներից, ինչպես նաև կշռադատել կորոնավիրուսի պատճառով […]

̰
Դրամական մրցանակի արժանացան «Այո՛» քարոզչության լոգոյի իրական հեղինակները

13:45 28.02.2020

«Այո՛» քարոզչության լոգոյի համար նախատեսված դրամական մրցանակն այսօր հանձնվել է  իրական հեղինակներին: Մրցանակային 3 միլիոն դրամը հավասարապես բաշխվել է  «Երեկոյան Երևան» օրաթերթի 1991-ի խմբագիր Նորայր Ենգիբարյանի, գծանկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղանդիլյանի և Ստեփան Նարոյանի իրավահաջորդի միջև: Մրցանակները հանձնել է «Այո» շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը: «Շատ կարևոր էին մեր քայլերը՝ ուղղված գտնելու հեղինակներին և նաև «Երեկոյան Երևան» […]

̰
Ստամբուլում ընթացող համերգի «երաժշտասեր» կատուն

23:17 27.02.2020

Ստամբուլի սիմֆոնիկ նվագախմբիթատրոնի բեմում հանկարծ հայտնվեց թափառական կատու: Այդ տեսանյութը հայտնվեց Euronews YouTube հեռուստաալիքում: Կատուն ոչ միայն շրջեց բեմի շուրջը, այլև մոտեցավ երաժիշտներին ՝ ցանկանալով, որ նրանք դիպչեն իրեն: Ինչ-որ պահի նրանք փորձեցին հեռացնել կենդանուն, բայց կատուն «չհամաձայնեց»: Այնուհետև կատուն ցատկեց դիրիժորի տեղը: Հանդիսատեսը ծիծաղով և ծափահարություններով ողջունում էր կենդանու յուրաքանչյուր գործողություն:

̰
Զբոսանավի շարժիչի անսարքության պատճառով զբոսաշրջիկը 3 օր բաց ծովում է անցկացրել

23:05 27.02.2020

Թաիլանդի Փուքեթ կղզում Մեծ Բրիտանիայից ժամանած զբոսաշրջիկը երեք օր անցկացրեց բաց ծովի վրա ՝ իր զբոսանավի խափանումից հետո: Նավի շարժիչի հետ խնդիրներ են առաջացել,- գրում է Daily Mail- ը: Զբոսանավը հայտնաբերվել է ծովային մատակարարման նավի անձնակազմի կողմից, որի կապիտանը տեղեկատվություն է փոխանցել ափ: Նշվում է, որ շարժիչը խափանվել է ուժեղ քամու հետևանքով։ Զբոսանավի վրա էր […]

̰
Տեսանյութ է հրապարակվել՝ ինչպես են հալչում Անտարկտիդայի սառույցները

22:35 27.02.2020

Hello-ն տեսանյութ է հրապարակել՝ թե ինչպե՞ս են հալչում Անտարկտիդայի սառույցները: Տեսանյութից երևում է՝ թե ինչպես են սառցե հսկա բեկորները պոկվում ու ցած ընկնում։ https://www.facebook.com/104489281153348/videos/509338093326938/UzpfSTEwMDAwMjA3NTcxOTk0NTpWSzoyNjc2OTc3MzI5MjM2NTQw/?comment_id=2676984182569188&reply_comment_id=2676984972569109&notif_id=1582800881772927&notif_t=group_comment

̰
ԱՄՆ-ն երբեք չի ճանաչի Ղրիմը որպես ռուսական տարածք. Պոմպեո

19:59 27.02.2020

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ ԱՄՆ-ն Ղրիմը համարում է Ուկրաինայի մաս և երբեք չի ճանաչի այն որպես ռուսական տարածք: Նա նման հայտարարություն է արել փետրվարի 26-ին ։  «Միացյալ Նահանգները հաստատում է. Ղրիմը Ուկրաինա է: Ինչպես 2018-ի հուլիսին ընդգծվում է Ղրիմի հռչակագրում, Միացյալ Նահանգները երբեք չի ճանաչի Ռուսաստանի պահանջները թերակղզու նկատմամբ ինքնիշխանության մասին: Մենք […]

̰
Ի՞նչ հարցեր է քննարկել Դավիթ Տոնոյանը Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

18:17 27.02.2020

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Նախարարները քննարկել են Հայաստանի և Վրաստանի հարաբերություններին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, այնուհետ հանդես են եկել հայտարարությամբ: «Հարկ եմ համարում նշել, որ հպարտանալով մեր ժողովուրդների միջև հազարամյա բարեկամական հարաբերություններով` Հայաստանն ու Վրաստանը անվտանգության, քաղաքական, […]

̰
Պողոս Պողոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

14:32 27.02.2020

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր քննեց 2001-ին սպանված Պողոս Պողոսյանի գործով գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը: Նիստը կարճ տևեց: Գործով դատապարտյալ Աղամալ Հարությունյանի պաշտպանը դատարանից խնդրեց ողջամիտ ժամանակ, որպեսզի հնարավորություն ունենա ծանոթանալու գործի նյութերին: Դատարանը հաջորդ նիստը նշանակեց մարտի 27-ին: Տուժողի եղբորորդի Սամվել Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց ցանկությունն է՝ պատժեն բոլոր մեղավորներին: «Մեր ցանկացածը […]

̰
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. 23-ամյա պայմանագրային զինծառայողը հոսպիտալացվել է

13:25 27.02.2020

Երեկ՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Արման Պ-ն իր վարած Mercedes մակնիշի AG 019 համարանիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 80 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, այն տապալել գետնին և հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով վարորդ Արման Պ-ն մարմնական […]

̰
BACK_TO_TOP