21:25 03.06.2024
Իսրայելում կառավարական ճգնաժամ է: Վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը հավանական է համարվում: Երուսաղեմյան մամուլը գրում է, որ նոր կառավարությունը կարող է ձևավորել նախկին պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, որը հայտնի է իր ադրբեջանամետ հայացքներով: Որքանո՞վ է հավանական, որ Լիբերմանը վարչապետ դառնա: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ մասին առայժմ փորձագետներն են խոսում, բայց բավական լուրջ. […]
21:09 03.06.2024
Օդի փոշով աղտոտվածության ցուցանիշների տեղեկատվական հարթակը Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հասանելի կլինի բոլորին, կբարելավվեն Կենդանաբանական այգու միայնակ փղի՝ Բունկայի պայմանները: Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
23:02 31.05.2024
Իրանում սկսվել է արտահերթ նախագահական ընտություններին մասնակցելու հայտերի ընդունումը: Արդեն գրանցված թեկնածուներ կան: Ե՞րբ հայտնի կլինի թեկնածուների վերջնական ցանկը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Գրանցումը երեկ է սկսվել: Օրենքի համաձայն 5 օր է տրամադրվում թեկնածուներին՝ հայտեր հանձնելու համար: Դրանից հետո 12 հոգուց բաղկացած «Սահմանադրության պահապանների խորհուրդը» պետք է որոշի՝ հայտ տվածներից ովքե՞ր են […]
21:24 31.05.2024
Մայրաքաղաքում մանկապարտեզները հիմնանորոգվում ու էներգարդյունավետ են դառնում: Հունիսի 1-ին ընդառաջ Արաբկիրի թիվ 22 մսուր-մանկապարտեզն իր դռները վերաբացեց փոքրիկների առաջ: Արաբկիրի այս մանկապարտեզն ունեցել է վատ պայմաններ, վերանորոգումից հետո մանուկներն ու մեծերն այլևս վառ գույների միջավայրում կլինեն: Մայրաքաղաքի մանկապարտեզներին նոր շունչ ու գույն են տալիս Երևանի քաղաքապետարանը՝ Եվրամիության գործընկերների, միջազգային այլ կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ: Երևանի էներգարդյունավետության […]
22:07 30.05.2024
Հայաստանն ու Միացյալ Նահանգները պատրաստվում են մաքասային ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր կնքել: Հարցը քննարկվել է Հայաստանի կառավարության այսօրվա նիստում: Ի՞նչ է ենթադրելու համաձայնագիրը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հայաստանի ու ԱՄՆ-ի համապատասխան կառույցները մշակել են համաձայնագրի նախագիծ, որը պետք է կանոնակարգի մաքսային ոլորտի ատյանների միջև համագործակցությունը: Եվ ահա այդ համաձայնագրի նախագծին հավանություն տվեց […]
22:49 29.05.2024
Նոր Կալեդոնիայում անկարգություններ հրահրելուց հետո Բաքուն այժմ էլ փորձում է Փարիզի համար խնդիրներ ստեղծել Պոլինեզիայում: Ֆրանսիային պատկանող այդ նահանգում Ադրբեջանը աջակցում է անջատողական շարժումներին: Ալիևի վարչակազմի գաղափարախոսների հրավերով այսօր Բաքու են ժամանել Պոլինեզիայի անջատողականների առաջնորդները: Կանչել են ցուցումներ տալո՞ւ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ ի պատասխան Ֆրանսիայի կողմից Հայաստանին աջակցության, 2023թ.-ի հոկտեմբերին […]
22:16 28.05.2024
Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է մոտ ժամանակներում գլխավոր հյուպատոսություն բացել Արցախում: Բաքվի իշխանությունները դրա համաձայնությունը դեռևս չեն տվել: Կարո՞ղ ենք տեղեկությունը պաշտոնական համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ տեղեկության մասին իմացանք այն բանից հետո, երբ Մոսկվայում կայացավ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինի հանդիպումը […]
19:12 28.05.2024
Հանրապետության տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանը բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հուշահամալիր: Մինչ այս՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական պարգևներ են հանձնել տարբեր ոլորտներ ներկայացնող մի խումբ անձանց: Մանրամասները՝ ռեպորտաժում:
22:33 27.05.2024
Թուրքիայի նախագահը հաստատել է երկրի սահմանադրությունը փոխելու իր մտադրությունը: Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ շուտով խորհրդարանին կներկայացնի հիմնական օրենքի նախագիծը: Էրողանի թիմը ունի՞ բավական ռեսուրս սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Սահմանադրական բարեփոխման մասին Էրդողանը հայտարարել է այսօր՝ Անկարայում գումարված մի գիտական սիմպոզիումին, որը նվիրված է եղել 1980թ.-ի […]
14:54 25.05.2024
Բնագետները վաղուց են ապացուցել՝ եթե չլիներ մեղուն, 100 հազարավոր տեսակի բույսեր ուղղակի կվերանային երկրի երեսից։ Մայիսի 20-ը մեղվաբույծների միջազգային օրն է: Արդեն 2-րդ տարին է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մայիսի 20-ին հաջորդող հանգստյան օրերին «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է մեղվաբուծության ֆորումը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
22:39 24.05.2024
Ի պատասխան Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունմանը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հայտարարել է, որ Վաշինգտոնը վերանայում է իր քաղաքականությունը Թբիլիսիի նկատմամբ ու որոշակի պատժամիջոցներ է կիրառելու: Ի՞նչ պատժամիջոցների մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ինչպես ասել է Բլինքենը, իր առաջարկած պատժամիջոցները պետք է տարածվեն այն անձանց վրա, ովքեր, մեջբերեմ, […]
22:29 23.05.2024
Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնական պուրակներից մեկն անվանակոչվել է մեծանուն երաժիշտ Շառլ Ազնավուրի անունով: Երեկ Փարիզում պատվավոր հյուրերի մասնակցությամբ կայացել է հանդիսավոր արարողությունը: Կոնկրետ որտե՞ղ է պուրակը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Պուրակը բացվել է Շառլ Ազնավուրի 100-ամյակի կապակցությամբ: Այն Փարիզի 8-րդ շրջանում է, քաղաքի ամենասրտում, զբոսաշրջային կենտրոնում՝ Ելիսեյան պալատից և Կոնկորդ հրապարակից ոչ հեռու: […]
18:18 23.05.2024
Հանրակրթական դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների փոփոխության արդյունքում ավելի քան 6,6 միլիարդ դրամով աճել է այդ նպատակով հատկացվող բյուջեն։ Երեխաների թվով ֆինանսավորումից անցում է կատարվել դասարանների թվով ֆինանսավորմանը։ Այս մասին ասել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը՝ ամփոփելով ուսումնական տարվա ավարտի նախապատրաստական աշխատանքները։ «Եթե 2023 թ.-ին հատկացվել էր շուրջ 115 միլիարդ դրամ դպրոցների ֆինանսավորումն ապահովելու համար, ապա 2024 […]
23:04 22.05.2024
Ստեփանակերտում ադրբեջանցիները հողին են հավասարեցրել մի ամբողջ բնակելի թաղամաս: Համացանցում տեսանյութ է տարածված, որում երևում է, թե ինչպես են քանդում հայերին պատկանող բնակելի տները: Բաքվում այդ տեսանյութը ինչ-որ կերպ մեկնաբանո՞ւմ են: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ տեսանյութից պարզ է դառնում, որ քանդել են Ստեփանակերտի ավտոկայանը և մի քանի բազմաբնակարան շենք Ազատամարտիկների և […]
22:16 21.05.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում միջուկային անվտանգությանը նվիրված կոնֆերանսի շրջանակներում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հանդիպումից հետո Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ կարևոր հայտարարությամբ է հանդես եկել: Այդ հարցում ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի մոտեցման մեջ ինչ-որ բա՞ն է փոխվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Արտգործնախարարության […]
17:45 21.05.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ամբողջ աշխարհը և տարբեր երկրներ ողջունել են այս գործընթացը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ հատվածի սահմանազատման գործընթացն ավարտին ենք հասցրել, և մենք ստեղծել ենք հենման […]
20:22 20.05.2024
Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ: Այն կլինի թվայնացված փաստաթուղթ՝ ապահովելու մայրաքաղաքի համաչափ ու հարաճուն զարգացումը: Երևանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ նյութերը հավաքելու և նախագծային լուծումները մշակելու գործընթացներն ընթանում են բնականոն հունով: Երևանի մետրոպոլիտենում տեղադրվել են նոր անցարգելներ: Հասարակական տրանսպորտի տոմսային համակարգի ամբողջական ներդրման շնորհիվ մետրոն ևս ժետոնների փոխարեն կանցնի QR կոդով […]
18:56 20.05.2024
Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ՝ թվայնացված փաստաթղթի տեսքով. այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է, որ վերահսկողության վարչությունն ավարտել է ուսումնասիրությունը Նոր Արեշում հորդառատ անձրևից հետո ի հայտ եկած խնդրի վերաբերյալ: Պարզվել է, որ հասարակական նշանակության շինության կառուցապատման աշխատանքներն ընթացել են մի շարք խախտումներով, ինչի հետևանքով վնասվել է Ողջաբերդ […]
22:42 16.05.2024
Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը, Ադրբեջանը հերթական բացահայտ սադրանքն է իրեն թույլ տվել Ֆրանսիայի դեմ: Ֆրանսիայի հատուկ ծառայությունները պարզել են, որ Ադրբեջանը ուղիղ առնչություն ունի ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում շարունակվող զանգվածային անկարգությունների կազմակերպմանը: Դրանց հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: Ի՞նչ առիթով են Նոր Կալեդոնիայում սկսվել անկարգությունները, ի՞նչ դեր է խաղացել Բաքուն: Թեմային «Հորիզոնի» […]
14:55 16.05.2024
ՀՀ կենտրոնական բանկը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia կիբեռանվտանգության նախաձեռնությունը և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը կազմակերպում են Կիբեռանվտանգության շաբաթ, որն այս տարի տեղի կունենա մայիսի 18-26-ը։ Նպատակն է երիտասարդ մասնագետների շրջանում խթանել գիտելիքի, հմտությունների և փորձի փոխանակումը, խրախուսել կիբեռանվտանգության ոլորտում նոր կապերի ձևավորումը։ Կիբեռանվտանգության շաբաթը կմեկնարկի «BSides Yerevan 2024» կիբեռանվտանգության ոչ ֆորմալ […]
19:37 15.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին և բարձր է գնահատել բանկի հետ գործընկերությունը։ Վարչապետն ասել է, որ ՀՀ տնտեսությունը վերջին տարիներին մեծ վերելք է ապրում։ Ըստ նրա՝ 2018թ.-ի հեղափոխությունից հետո Հայաստանում բոլոր տնտեսվարողները ազատ, առանց սահմանափակումների ծավալում են տնտեսական գործունեություն, և դրա […]
18:28 15.05.2024
Առաջին անգամ Երևանում իր աշխատանքն է սկսել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 33-րդ տարեկան ժողովը և բիզնես ֆորումը: Աշխարհի տարբեր երկրներից Երևան է ժամանել ավելի քան 2000 մասնակից: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ հանդիպմանը գոհունակությամբ արձանագրել է, որ նման նշանակալի միջոցառման անցկացումը Հայաստանում վկայում է ՎԶԵԲ-ի և […]
15:11 15.05.2024
ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի շրջանակներում տեղի ունեցող «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, որը նորարարություն է գեներացնում» խորագրով քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կայուն ենթակառուցվածքների խմբի գործադիր տնօրեն Նանդիդա Փարշադին 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր ստորագրեցին Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հարավային 24,2 կմ հատվածը կառուցելու համար։ […]
14:29 15.05.2024
Հայաստանը և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը ստորագրել են 236 միլիոն եվրոյի համաձայնագիր՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար: ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի շրջանակներում տեղի ունեցող «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, որը նորարարություն է գեներացնում» խորագրով քննարկման ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության շրջանակը համարել է ընդարձակ և նշել, որ […]
21:48 14.05.2024
Ադրբեջանական լրատվամիոցները տեղեկացնում են, որ Բաքվի դատարանն այսօր երկարացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Վերջին անգամ Ադրբեջանում Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը երկարացրել էին հունվարի 25-ին: Այսինքն՝ մոտենում է արդեն ժամկետի ավարտը, ուստի դատախազը դիմել է դատարանին՝ միջնորդելով Արցախի նախկին նախագահ […]
19:34 14.05.2024
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 236 մլն եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանին՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի Քաջարան-Սիսիան հատվածի կառուցման համար: Այդ մասին հայտնի է դարձել այսօր՝ Երևանում առաջին անգամ ընթացող բանկի՝ 33-րդ տարեկան ժողովի և բիզնես ֆորումի ընթացքում։ Դրան մասնակցում է ավելի քան 2000 միջազգային ներկայացուցիչ։ Բիզնես ֆորումում կքննարկվեն տարածաշրջանային կապի և արժեշղթաների կարևորությանը, արհեստական բանականությանն ու կիբերանվտանգությանը, […]
23:03 13.05.2024
Համաշխարհային մամուլը շարունակում է մեկնաբանել Ալմաթիում կայացած՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Ինչպե՞ս են գնահատել հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բաքվի մամուլը գրում է, որ Ադրբեջանում պետք է գոհ լինեն այդ հանդիպումից: Համենային դեպս հանդիպման ձևաչափը շահեկան էր Ադրբեջանի համար, քանի որ դրա շնորհիվ հաջողվեց ստիպել Հայաստանին հաշտվել, որ այսուհետ […]
18:05 13.05.2024
Մայրաքաղաքում շարունակվում է արտաքին լուսավորության համակարգի արդիականացումը: Ապրիլի ընթացքում տեղադրվել է ավելի քան 880 էներգախնայող ԼԵԴ լուսատու և մոնտաժվել է 8600մ մալուխ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրել է՝ նախկինում հանձնարարել էր, որ բակային տարածքներում տեղադրվեն ավելի ցածր կելվինով լուսատուներ: Զեկուցվել է, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա: […]
15:50 11.05.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ-ում այսօր էլ ընդունել է «Ռամկավար ազատական», «Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան» կուսակցությունների անդամներին, հանդիպել իրանահայերի և իրաքահայերի միությունների ներկայացուցիչների հետ: «Ռամկավար ազատական» կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետի և վարչության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում և Սփյուռքում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Ավանդական կուսակցության ղեկավարությունը շեշտել […]
22:53 10.05.2024
Ալմաթիում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները: Առաջիկա երկու օրերին հայ-ադրբեջանական պատվիրակությունները բանակցություններ կանցկացնեն: Ալմաթիի ընտրությունը որպես հանդիպման վայր ունե՞ր հատուկ խորհուրդ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հետաքրքրական է, որ ադրբեջանական որոշ լրատվականներ պնդում են, թե ի սկզբանե Ղազախստանի նախագահն առաջարկել էր հանդիպումն անցկացնել ոչ թե Ալմաթիում, այլ Աստանայում՝ մայրաքաղաքում, և, ամենայն […]