TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+28.09 oC
Տիգրան Հովակիմյան

Տիգրան Հովակիմյան

Պատմության ուսուցումը կիրականացվի նոր անվան ներքո. գործադիրի որոշումները

19:24 11.07.2024

Պատմության ուսուցումը կիրականացվի նոր անվան ներքո՝ Հայոց պատմության փոխարեն՝ Հայաստանի պատմություն, ընտանեկան նպաստների փոխարեն էլ կներդրվի անապահովության նպաստ: Գործադիրի այսօրվա որոշումները՝ ռեպորտաժում:

̰
Սուբվենցիոն ծրագրեր անելուն զուգահեռ պետք է նաև դրանց սպասարկման հարցը լուծել. վարչապետ

13:00 11.07.2024

Պետությունը 2 մլդ 228 մլն դրամ կհատկացնի 8 մարզի 20 համայնքի՝ թվով 26 սուբվենցիոն ծրագիր ֆինանսավորելու համար: Նախագիծը կառավարության այսօրվա նիստին ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքների նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Իրանի արտգործնախարար կնշանակվի արցախյան խնդրով գլխավոր բանագնացը

21:18 10.07.2024

Մամուլ է թափանցել տեղեկություն այն մասին, թե ով է զբաղեցնելու Իրանի կառավարությունում արտգործնախարարի պաշտոնը: Ըստ այդ լուրերի՝ գերատեսչության ղեկավարությունը կստանձնի ներկայիս փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին: Սա սպասվա՞ծ նշանակում էր: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Պետք է նկատի ունենաք, որ Իրանում ցանկացած նախարարի՝ առաջին հերթին արտգործնախարարի նշանակումը, իհարկե, համաձայնեցվում է հոգևոր առաջնորդի հետ, ով իրավունք […]

̰
Ակադեմիական քաղաքը մի միջավայր է լինելու, որտեղ բոլորս կձգտենք օր առաջ տեղափոխվել. նախարար Անդրեասյան

22:15 09.07.2024

Ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երևանի 17-րդ թաղամասին հարող՝ մոտ 680 հա տարածքում: Նախնական հաշվարկներով, այնտեղ առաջին փուլով աշխատելու և բնակվելու է մոտ 44 000 մարդ:  Մատենադարանում այսօր ներկայացվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ադրբեջանցի Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում հաստատելով՝ հոգևոր առաջնորդը հիմք է նախապատրաստում Բաքվի դեմ նոր գաղափարական էքսպանսիայի համար

21:42 09.07.2024

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է  Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև  դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մոհամմադ Նաջաֆին: Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը առնչվող հարցեր: Դեսպանի հերթական հանդիպման մասին «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել  Արտյոմ Երկանյանը։ «Հանդիպումը կարևոր է նրանով, որ սա Իրանի դեսպանի առաջին պաշտոնական հանդպումն է՝ […]

̰
Կրեմլը հնարավորինս ուշադիր հետևելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին․ Պեսկով

15:34 09.07.2024

Կրեմլն ուշադիր հետևելու է հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հայտարարություններին և որոշումներին, քանի որ դաշինքը Ռուսաստանը դիտարկում է որպես թշնամի և ներգրավված է ուկրաինական հակամարտության մեջ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք հնարավորինս ուշադիր կհետևենք։ Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանի Դաշնությունը համարում է թշնամի, դա մի դաշինք է, որը բազմիցս հայտարարել […]

̰
Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չպետք է դառնա Ուկրաինայի հակամարտության կողմ

13:25 09.07.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու ընթացքում մտադիր է բարձրացնել հակաահաբեկչական, Գազայի, Ուկրաինայի հարցերը, և հատկապես այն, որ դաշինքը չպետք է դառնա այս հակամարտության կողմ։ «Այս գագաթնաժողովից մենք ակնկալում ենք արդյունքներ, որոնք հարգում են մեր ազգային անվտանգության շահերը և կամրապնդեն համերաշխությունը դաշինքի ներսում: Վաշինգտոնում շփումների ընթացքում մենք ուշադրություն կդարձնենք […]

̰
Վրաստանի նախագահը իշխանություններին մեղադրել է հապճեպ ու թշնամական քաղաքականության մեջ

13:00 09.07.2024

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ վրաց-ամերիկյան «Արժանի գործընկեր-2024» զորավարժությունների անորոշ ժամկետով հետաձգումը, այնուհետև ԵՄ-ի որոշումը՝ սառեցնել պաշտպանության նախարարությանը 30 միլիոն եվրոյի հատկացումը, հապճեպ հետևանք է և հանրապետության իշխանությունների կողմից թշնամական քաղաքականություն՝ իրենց գործընկերների նկատմամբ։ «ԱՄՆ զորավարժությունների չեղարկմանը հաջորդեց պաշտպանության ուժերի համար 30 միլիոն եվրոյի սառեցումը: Սա պատասխան է իշխող կուսակցության՝ իրենց նկատմամբ վարած […]

̰
ՆԱՏՕ-ն ներգրավված է ուկրաինական հակամարտության մեջ. Պեսկով

12:41 09.07.2024

ՆԱՏՕ-ն ուկրաինական հակամարտությանը մասնակցում է Կիևի կողմից, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա դաշինք է (ՆԱՏՕ-խմբ.), որն անմիջականորեն ներգրավված է ուկրաինական հակամարտության մեջ՝ Ուկրաինայի կողմից, հետևաբար, մենք, իհարկե, շատ ուշադիր հետևելու ենք այն հռետորաբանությանը, որը տեղի կունենա բանակցությունների ընթացքում, որոշումներին, որոնք կպատրաստվեն և կգրվեն թղթի վրա»,- ասել է Պեսկովը։ […]

̰
Անահիտ Մանասյանը կարևորում է աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությունը կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներին

12:25 09.07.2024

Հուլիսի 1-2-ը Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպվել է «Անդրադառնալով ատելության խոսքին և ատելության հիմքով կատարված հանցագործությանը. իրավահավասարության մարմինների դերը բռնության և խտրականության շրջափուլին դիմակայելու հարցում» խորագրով երկօրյա դասընթաց, որին մասնակցել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Անժելիկա Մովսեսովան։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից: Երկօրյա դասընթացի շրջանակում դասընթացավարները ներկայացրել են ատելության […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

11:51 09.07.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Խերարդո Միլեյին՝ Անկախության տոնի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Ուղերձում մասնավորապես ասված է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր երկրների միջև առկա փոխգործակցությունը՝ հիմնված դարավոր բարեկամության ավանդույթների և ընդհանուր […]

̰
Ով կլինի Ֆրանսիայի վարչապետ, որքանով է նա ընդունելի ֆրանսահայերի համար

22:05 08.07.2024

«Նոր ժողովրդական ճակատ» ձախ կուսակցությունների կոալիցիան հաղթել է Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում և Ազգային ժողովում ստացել 182 մանդատ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան՝ ստանալով 168 մանդատ, երրորդ տեղում է Մարին Լը Պենի և Ջորդան Բարդելայի կողմից առաջնորդվող ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունը, որը ստացել է 143 մանդատ։ Ընտրություններին […]

̰
Ավինյանը մտահոգիչ է համարել վարորդների պահվածքի հետ կապված ահազանգերի քանակը

15:33 08.07.2024

Երևանի քաղաքապետարանում այսօր անցկացվել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Երևանի քաղաքապետարանի գնած 8 աղբատար մեքենաներից 4-ն արդեն Հայաստանում են: Դրանք անցնում են տեխզննում և փաստաթղթավորում: Մյուս 4-ը Հայաստանում կլինեն մեկ շաբաթից: Ավինյանի խոսքով՝ տասնամյակներ շարունակ, առանց համապատասխան թույլտվությունների և օրենսդրական պահանջների, կառուցվել են ինքնակամ շինություններ, որոնք մինչ օրս մեծ խնդիր են և՛ դրանք տիրապետողների, և՛ Երևանի […]

̰
Ինչո՞ւ է Էրդողանը մերժել Իլհամ Ալիևի հրավերը ու հրաժարվել է մեկնել Շուշի

22:21 05.07.2024

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հայտնի է Ադրբեջանի հետ իր բավական սերտ հարաբերություններով, մեկնում է Շուշի:  Ադրբեջանի իշխանությունները հենց այնտեղ են որոշել անցկացնել Թյուրքական պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովը՝ հրավիրելով տարբեր երկրների ղեկավարներին: Հունգարիան այս կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ: Օրբանի մասնակցությունը գագաթնաժողովին սպասվա՞ծ էր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հետաքրքիր է, որ ի սկզբանե […]

̰
Լը Պենը գնահատել է կուսակցության հնարավորությունները՝ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալու համար

17:18 05.07.2024

Ֆրանսիայի աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը հայտարարել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատ) բացարձակ մեծամասնություն ստանալու կուսակցության լուրջ հնարավորությունների մասին։ Ավելի վաղ Harris Interactive-ի հարցումը BFMTV հեռուստաալիքի համար ցույց էր տվել, որ կուսակցությունը կարող է ստանալ  խորհրդարանի 577 մանդատներից մինչև 220-ը՝ ավելի քան 60 տեղով պակաս լինելով […]

̰
Սունակը ներողություն է խնդրել բրիտանացիներից՝  ընտրություններում պահպանողականների պարտությունից հետո

17:11 05.07.2024

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը խորհրդարանական ընտրություններում Պահպանողական կուսակցության պարտությունից հետո հայտարարեց իր հրաժարականի մասին և ներողություն խնդրեց բրիտանացիներից։ «Առաջինը և ամենակարևորը, որ կցանկանայի ասել երկրին, սա է՝ կներեք, ես ամբողջ ուժերս տվել եմ այս գործին, բայց դուք հասկացրել եք, որ Միացյալ Թագավորությունը պետք է այլ կառավարություն ունենա», – ասել է Սունակը՝ ելույթ ունենալով Դաունինգ […]

̰
Էրդողանը կարծում է, որ ԱՄՆ-ի օգնությամբ հնարավոր է Գազայում հրադադարի հասնել

16:22 05.07.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում հնարավոր է հրադադարի հասնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև։ Այս մասին նա լրագրողներին ասել է ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ղազախստան կատարած այցից վերադառնալիս։ «Արևմտյան երկրներն այս փուլում պետք է ճնշում գործադրեն Իսրայելի վրա, ես կարծում եմ, որ այդ ճնշման արդյունքում կապահովվի վերջնական հրադադար, […]

̰
Փարիզն ու Լոնդոնը կշարունակեն համագործակցությունը ընտրություններից հետո․ Մակրոն

16:05 05.07.2024

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կշարունակեն համագործակցությունը խորհրդարանական ընտրություններում Լեյբորիստական ​​կուսակցության հաղթանակից հետո, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում։ «Իմ շնորհավորանքները, Քիր Սթարմեր, ես գոհ եմ մեր առաջին զրույցից, մենք կշարունակենք աշխատանքը, որը սկսել ենք Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ համագործակցության, Եվրոպայում խաղաղության և անվտանգության, կլիմայի և արհեստական ​​ինտելեկտի վերաբերյալ»,- գրել է Մակրոնը: Հուլիսի […]

̰
Մայր օրենքն արդեն 29 տարեկան է. պաշտոնյաների շնորհավորական ուղերձները

15:50 05.07.2024

Հայաստանում այսօր նշվում է Սահմանադրության օրը: Մայր օրենքն արդեն 29 տարեկան է: 1995 թ.-ի հուլիսի 5-ին երկրի Հիմնական օրենքի նախագիծը ներկայացվեց համաժողովրդական հանրաքվեի: Դա անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր, որն ամրագրում էր ազատ, անկախ և ժողովրդավար երկրի հիմնադրույթները: 2005-ին, կրկին հանրաքվեով, Մայր օրենքը փոփոխվեց ու լրացվեց, ընդլայնվեցին խորհրդարանի լիազորությունները: Իսկ 2015-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով մեր […]

̰
Պուտինը Օրբանին հրավիրել է քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

15:37 05.07.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը նրան հրավիրել է քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ «Մենք, հուսով եմ, հնարավորություն կունենանք կարծիքներ փոխանակել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ այս դժվարին իրավիճակում և, իհարկե, խոսելու ամենամեծ եվրոպական ճգնաժամի զարգացման հեռանկարների մասին, նկատի ունեմ ուկրաինական ուղղությունը»,- ասել է ՌԴ նախագահը։ ԵՄ Խորհրդում առաջիկա վեց ամիսների ընթացքում նախագահում է […]

̰
ԵՄ-ն բացառում է ՌԴ նախագահի հետ պաշտոնական շփումների հնարավորությունը. Բորել

15:23 05.07.2024

Եվրամիությունը բացառում է պաշտոնական շփումները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հետևաբար ԵՄ խորհուրդը նախագահող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իրավունք չունի ներկայացնելու ԵՄ-ն Մոսկվա այցի ժամանակ։ «Այս այցը տեղի է ունենում բացառապես երկկողմ հարաբերությունների շրջանակներում։ Վարչապետ Օրբանը ոչ մի մանդատ չի ստացել ԵՄ խորհրդի կողմից Մոսկվա այցելելու համար», – ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի […]

̰
Ֆինլանդիա-ԱՄՆ պաշտպանական համաձայնագիրը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից

14:58 05.07.2024

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հաստատել է Ֆինլանդիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Պաշտպանական համագործակցության համաձայնագիրը, որն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։ Այս մասին հայտնում է Ֆինլանդիայի ԱԳՆ-ն։ Ստուբը հավանություն է տվել համաձայնագրի ընդունման և ուժի մեջ մտնելու ակտին, ինչպես նաև որոշ ազգային օրենքներում համապատասխան փոփոխություններին, պարզաբանվում է հաղորդագրության մեջ։ Հելսինկին և Վաշինգտոնը համաձայնագիրը ստորագրել են […]

̰
Օրբանը ժամանել է Մոսկվա

14:35 05.07.2024

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Մոսկվա, որտեղ ծրագրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղիները։ Այս մասին հայտարարել է կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Բերտալան Հավաշին։ «Վարչապետ Վիկտոր Օրբանն իր խաղաղարար առաքելության շրջանակներում ժամանել է Մոսկվա, կառավարության ղեկավարը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», –  Հավաշիի խոսքերը մեջբերել է MTI լրատվական […]

̰
«Գորշ գայլերի» խորհրդանշանը դարձել է Թուրքիայի ու Գերմանիայի միջև դիվանագիտական սկանդալի պատճառ

22:33 04.07.2024

Թուրքիայի ու Գերմանիայի արտգործնախարարությունները դիվանագիտական դեմարշներով են փոխանակվել: Պատճառը Ավստրիայի հետ ֆուտբոլային խաղի ընթացքում՝ Թուրքիայի ազզգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի ձեռքով ցուցադրած  նշանն է, որը խորհրդանշում է «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպությունը: Սպասելի՞ էր, որ այդ միջադեպը այդպիսի հնչեղ քաղաքական հետևանքներ կունենա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կարելի էր ակնկալել, որ նման զարգացում կլինի, […]

̰
Երևանը պատրաստ է ընդունել Վաշինգտոնի առաջարկը․ հավանական է, որ նոր ատոմակայան Հայաստանում կկառուցեն ոչ թե ռուսները, այլ ամերիկացիները

22:49 03.07.2024

«Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված մենք մտել ենք շատ առարկայական փուլ: ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը». այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այսինքն, պետք է հասկանալ, որ Հայաստանը մերժում է ռուսների առաջարկը ու ամերիկացինե՞րն են Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե […]

̰
Պեսկովը՝ Ռուսաստանի և Չինաստանի միջև բոլոր ոլորտներում համագործակցության մասին

20:35 03.07.2024

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանն ու Չինաստանն ունեն մեծ ծավալի երկկողմ առևտրաշրջանառություն և համագործակցում են բոլոր ոլորտներում: «Մենք զարգացրել ենք առևտրատնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ, ունենք Չինաստանի հետ ապրանքաշրջանառության շատ մեծ ծավալ, որը կազմել է 200 միլիարդ դոլար»,- նշել է Կրեմլի խոսնակը։ «Կան որոշակի խնդիրներ, բայց նման լայն շրջանակը չի […]

̰
Հայ-վրացական հարաբերությունները շարունակում են ապրել սրընթաց զարգացում. Արարատ Միրզոյան

18:48 03.07.2024

Հայաստանի ու Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումից հետո առաջին պաշտոնական այցով Վրաստան է այցելել Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և հանդիպել հարևան երկրի իր գործընկերոջ՝ Իլյա Դարչիաշվիլիի հետ: Երկուստեք ընդգծվել է, որ հայ-վրացական հարաբերությունները շարունակում են ապրել սրընթաց զարգացում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Եգիպտոսի նախագահը պաշտպանության նոր նախարար է նշանակել

18:34 03.07.2024

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին նոր կառավարության երդմնակալությունից առաջ փոխել է երկրի պաշտպանության նախարարին։ Այսպիսի հայտարարություն է արել «Al-Youm as-Sabia» տեղեկատվական պորտալը։ Պորտալի փոխանցմամբ, պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Սուեզ նահանգի նախկին նահանգապետ Աբդել Մագիդ Սաքրը, ով նախկինում ալ Սիսիի հրամանագրով ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։ Հունիսի 29-ին Եգիպտոսի կառավարական կառույցների աղբյուրները հայտնել են, որ […]

̰
Պեսկովը հայտարարել է Պուտինի և Էրդողանի միջև Ուկրաինայի վերաբերյալ հավանական քննարկման մասին

16:37 03.07.2024

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր կայանալիք բանակցություններում կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երկկողմ հանդիպումը կտևի առնվազն մեկ ժամ և, իհարկե, կքննարկվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Նախագահները հազիվ թե շրջանցեն  սիրիական և ուկրաինական թեմաները»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

̰
Շոլցն ամեն օր տեքստային հաղորդագրություններ է ուղարկում Մակրոնին՝ աջակցության խոսքերով

16:30 03.07.2024

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ ամեն օր հաղորդագրություններ է գրում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ երկրում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում «Միասին հանուն Հանրապետության» նախագահական կոալիցիայի պարտությունից հետո, հայտնելով իր աջակցությունը։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։ «Մենք քննարկում ենք մի իրավիճակ, որն իսկապես ճնշող է», – Շոլցի խոսքերը մեջբերում է գործակալությունը։ Նրա խոսքով՝ նամակագրությունը […]

̰
BACK_TO_TOP