TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+30.09 oC
Տիգրան Հովակիմյան

Տիգրան Հովակիմյան

Պուտինը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները

16:10 03.07.2024

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական համագործակցության ոլորտում հարաբերությունները դրական են զարգանում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ «Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ առանցքային՝ առևտրատնտեսական փոխգործակցության հարցում մեր հարաբերությունները դրական են զարգանում»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

̰
Բելգորոդում մի քանի պայթյուն է որոտացել

13:57 03.07.2024

Բելգորոդի մարզում հրթիռային սպառնալիք է հայտարարվել Մոսկվայի ժամանակով 11:52-ին՝  նույն օրվա մեջ երրորդը, հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, ազդանշանի արձակումից անմիջապես հետո մի քանի ուժգին պայթյուններ են լսվել, երկնքում լսվել են հակաօդային պաշտպանության աշխատանքի ձայներ»,- գրել է Գլադկովը Telegram-ի իր ալիքում։

̰
Ադրբեջանի իշխանությունները սկսել են գիտակցել, որ ի վիճակի չեն պատշաճ ձևով կազմակերպել կլիմային նվիրված ՄԱԿ-ի կոնֆերանսը

23:10 02.07.2024

Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տվել օտարերկրյա լրագրողներին լուսաբանել Բաքվում կայացած միջազգային ֆորումի աշխատանքը: Այն նվիրված էր էներգետիկ խնդիրներին ու անց էր կացվում Բաքվում նոյեմբերին գումարվելիք ՄԱԿ-ի կլիմայի կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում: Այդ կապակցությամբ բրիտանական Guardian-ը իր էջերում կրկին հարց է բարձրացրել՝ արդյո՞ք Ադրբեջանը այն երկիրն էր, ուր կարելի էր միջազգային այդպիսի մեծ միջոցառում անցկացնել: Ի՞նչ […]

̰
Քանի՞ հայ է հայտնվել Ֆրանսիայի խորհրդարանում, և կլինի՞ արդյոք ազգությամբ հայ նախարար

21:13 01.07.2024

Երեկ Ֆրանսիայում կայացել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը։ Արդյունքների համաձայն՝ առաջատար է Մարին Լը Պենի և Ջորդան Բարդելայի ծայրահեղական աջ «Ազգային միավորում» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 34%-ը։ Երկրորդ տեղում ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն է՝ 28,1 տոկոս, նախագահ Մակրոնի կենտրոնամետները հավաքել են ձայների 20,3 տոկոսը։ Հուլիսի 7-ին նշանակված է ընտրությունների երկրորդ փուլը։ Տեղի՞ն է խոսել Մակրոնի […]

̰
Որքան է ծախսում Ադրբեջանը Խաղաղության Նոբելյան մրցանակին Ռուբեն Վարդանյանի առաջադրումը կանխելու համար

21:02 28.06.2024

Ամերիկյան Politico պարբերականը պարզել է, թե արգելված ի՞նչ հնարքներ է բանեցնում ադրբեջանական քարոզչությունն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Նոբելյան խաղաղության մրցանակի ներկայացմանը խանգարելու համար: Բաքվի լոբբիստների գլխավոր զենքը՝ կրկին բացահայտ կեղծիքն է:  Politico-ին կոնկրետ ի՞նչ է հաջողվել պարզել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Անցած շաբաթ Politico պարբերականը Եվրոպական փիառ ընկերության կողմից ստացել էր […]

̰
Ադրբեջանցի «պանթյուրքիստը» կարող է դառնալ Իրանի նախագահ

22:22 27.06.2024

Վաղն Իրանում կկայանան արտահերթ նախագահական ընտրությունները: Այսօր հարևան երկրում լռության օր է: Ամենավերջին պահին իրենց թեկնածությունները հանելու մասին հայտարարեցին վեց թեկնածուներից երկուսը: Ովքե՞ր են ու ինչո՞ւ են հանել իրենց թեկնածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:  «Ի սկզբանե, 80 թեկնածու է գրանցվելու հայտ ներկայացրել, սակայն «Սահմանադրության պահապանների խորհուրդը» թույլ տվեց գրանցվելու նրանցից ընդամենը 6-ին, […]

̰
Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումից հետո Բաքվում վստահ են, որ Իսրայելն իրենց նոր զինատեսակներ կմատակարարի

20:06 26.06.2024

Իսրայելը պատրաստվում է Ադրբեջանին նոր զինտեխնիկա վաճառել: Տեղեկացնելով այդ մասին, Բաքվի լրատվամիջոցները հիշեցնում են, որ Հայաստանը ճանաչել է Պաղեստինի անկախությունը: Այսինքն, կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանին նոր զենք մատակարարելու պլանները Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչման հետևա՞նք են: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանական լրատվամիջոցները փորձում են այդ զուգահեռն անցկացնել և ակնարկել, որ այժմ  այն […]

̰
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն Իսրայելի կառավարության որոշումը «քրիստոնյաների դեմ համակարգված գրոհ» է որակել

21:50 25.06.2024

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը բողոքում է Իսրայելի կառավարության որոշման դեմ, որը պարտավորեցնում է եկեղեցապատկան անշարժ գույքի համար հարկ վճարել: Այդ որոշումը, ըստ պատրիարքության, հակասում է հարյուրամյակներ շարունակ գործող ստատուս-քվոյին: Արդյո՞ք այն հայկական եկեղեցու դեմ է ուղղված միայն. թեմային՝ «Հորիզոնի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ո՛չ, միայն հայկական եկեղեցու դեմ չէ, այլ քրիստոնեական մյուս եկեղեցիները նույնպես տուժելու […]

̰
Ադրբեջանում կրկին երկարացնում են COVID-19-ի կարանտինային ռեժիմը՝ արտահերթ ընտրությունների շրջանում սահմանափակումների համար

00:14 25.06.2024

Ադրբեջանում կրկին երկարաձգվել է հատուկ կարանտինային ռեժիմը, որը մտցվել էր Քովիդ-19-ի համավարակի պատճատռով: Սա այն դեպքում, երբ համավարակը վաղուց մարած է:  Ի՞նչ սահմանափակումներ է ենթադրում ռեժիմը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Այդ կարանտինային ռեժիմը երկարացնելու մասին որոշումն այսօր ստորագրել է վարչապետ Ալի Ասադովը: Այն երկարացվելու է մինչև հոկտեմբերի 1-ը: Մինչ այդ մինչև հուլիսի […]

̰
Ինչի՞ համար է Իլհամ Ալիևը կրկին արտահերթ ընտրություններ նշանակում

21:35 21.06.2024

Ադրբեջանի խորհրդարանը որոշում է ընդունել, որով խնդրել է նախագահ Իլհամ Ալիևին լուծարել Մեջլիսը ու նշանակել նոր ընտրություններ: Ո՞րն է պատճառը: Թեմային  «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանում խորհրդարանական հերթական ընտրությունները պետք է կայանային նոյեմբերին, բայց մոտ 1.5 ամիս առաջ ԿԸՀ-ի նախագահ Մազահիր Պանախովն իր պարտքը համարեց հիշեցնել, որ նոյեմբերին Ադրբեջանում՝ մայրաքաղաք Բաքվում, անցկացվելու է […]

̰
Մեր հայրենակցուհին ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ. ի՞նչ է հայտնի Ռայա Նազարյանի մասին

22:07 20.06.2024

Մեր հայրենակցուհին ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ՝ դառնալով Եվրամիության անդամ այդ պետության երկրորդ դեմքը: Ո՞վ է նա և ի՞նչ է հայտնի նրա մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բուլղարիայի երկրորդ դեմքը մեր հայրենակցուհի Ռայա Նազարյանն է: Նա երեք ազդեցիկ մրցակիցներ ուներ  խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրությունների ժամանակ: Բավական դժվար ընտրություններ են եղել՝ երկու օր […]

̰
Արդյո՞ք Հայաստանում իսկապես կարող է տեղաբաշխվել ֆրանսիական զինված կոնտինգենտը

21:25 19.06.2024

Ֆրանսիական Le Point պարբերականը հրապարակել է մի շարք ֆրանսիացի հայտնի գործիչների բաց նամակը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որում նրանք նախագահին հորդորել են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան։ Նամակում գրված է զինատեսակներ մատակարարելու մասին, բայց նաև նշված է, որ այդ ջանքերը կարող են բավարար չլինել՝ Ալիևի ռեժիմին ստիպելու՝ հրաժարվել իր զավթողական ​​և հանցավոր նախագծերից։ Արդյո՞ք այս նախաձեռնությունը […]

̰
Եվրամիության բոլոր կառույցներում նոր ղեկավարներ են լինելու․ ինչ է հայտնի նրանց մասին

22:34 17.06.2024

Արևմտյան մամուլը գրում է, որ այսօր Եվրամիության անդամ պետությունների ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ կորոշվի, թե ով է լինելու միավորված Եվրոպայի գործադիր իշխանության ղեկավարը: Ամենայն հավանականությամբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կվերընտրվի այդ պաշտոնում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ինչպես հեղինակավոր  The Guardian և Financial Times պարբերականներն են գրում, Ուրսուլա ֆոն դեր Լայենի […]

̰
«Հասարակական տրանսպորտով երթևեկողների համար կյանքն էականորեն հեշտանում է, պետք է սկսենք մտածել ավտոմեքենաներից հրաժարվելու մասին». Ավինյան

16:23 17.06.2024

Երևանի քաղաքապետարանում այսօր անցկացված գործակարգավարական նիստի գերակշիռ մասը վերաբերել է մայրաքաղաքի խցանումներին, հասարակական տրանսպորտի առանձնացված գծերի և միասնական տոմսային համակարգի ներդրմանն ու անվտանգ երթևեկությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Անցկացվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը

21:35 15.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր մասնակցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստին: Հանրապետության նախագահն ասել է, որ հիմնադրամը ձեռնամուխ է եղել աջակցել ՀՀ կայացմանը՝ մասնակցելով բազմաբնույթ, հսկայական կարևորություն ունեցող ծրագրերի իրականացմանը։

̰
Մեկ շաբաթում՝ ԱՄՆ փոխպետքարտուղարների երկու այց․ ինչով է պայմանավորված ամերիկյան կողմի ակտիվացումը

22:02 14.06.2024

Երկուշաբթի Երևան կժամանի ամերիկացի պաշտոնյաների պատվիրակությունը, որը, թերևս, ամենաներկայացուցչականն է Նենսի Փելոսիի այցից հետո: Այն ղեկավարելու է ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջիկա 10 օրերի ընթացքում Երևան կայցելեն ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարի 2 տեղակալներ. ընդամնեը 3 օր առաջ Երևանում էր պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի […]

̰
Գևորգ Պապոյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

20:51 14.06.2024

Այս տարի Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվի նվազման միտում է նկատվում, ինչն՝ ի թիվս այլ հանգամանքների, պայմանավորված է նաև Ռուսաստանից տուրիստական հոսքի կրճատմամբ:Պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրած ասուլիսին այս մասին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Պապոյանի խոսքով, ցավոք, մեր երկրում զբոսաշրջության իրական վիճակը բնութագրող ցուցանիշում չի հստակեցվում, թե ում ենք համարում զբոսաշրջիկ, ապա հավելեց՝ չնայած զբոսաշրջիկների […]

̰
Ստեփանակերտի հայերի բնակարանները վերանորոգում են ադրբեջանցի ուսանողներին տրամադրելու համար

21:57 13.06.2024

Ստեփանակերտում վերանորոգում են հայերին պատկանող բնակարանները՝ այնտեղ ադրբեջանցիներին բնակեցնելու նպատակով: Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որն ապացուցում է դա: Դրանք ի՞նչ շենքեր են ու ո՞ւմ են պատրաստվում այնտեղ բնակեցնել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հաջողվել է պարզել, որ դա բազմաբնակարան շենք է, որը գտնվում է Արցախի պետական համալսարանից ոչ հեռու և պարզվել է, […]

̰
Վերանորոգումից հետո հանդիսատեսի առաջ իր դռներն է բացել «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը

13:57 13.06.2024

1986թ.-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ջանքերով հիմնադրված արտիստական թատրոնը վերանորոգվել ու արդիականացվել է: Մայրաքաղաքի սրտում գտնվող երկհարկանի այս շենքում խնդիրները շատ են եղել՝ տանիքից միչև հատակ: Երկարատև դադարից հետո այսօր արդեն կարմիր գորգով անցնողները՝ հատկապես դերասանները, տոնելու առիթ ունեն՝ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնն արդեն նոր տեսք ստացած իր դռները կբացի հանդիսատեսի առաջ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ռուս վերջին խաղաղապահները հեռացան․ Ստեփանակերտում ՌԴ հյուպատոսություն բացելու հեռանկարը դառնում է էլ ավելի անիրատեսական

21:49 12.06.2024

Այսօր ավարտվել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը: Ադրբեջանի պաշտապանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի տարածքը լքել է վերջին ռուս զինվորականը: Դեռ մեկ ամիս առաջ էին անցկացնում խաղաղապահներին ճանապարհելու հանդիսավոր արարողությունը: Պարզվում է իրականում ո՞չ բոլորն էին դուրսբերվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այո այսօր պաշտոնական աղբյուրները տեղեկացնում են, որ ավարտվել է անձնակազմի, […]

̰
Կտուժե՞ն հայ-ֆրանսիական հարաբերությունները, եթե հաստատվեն լուրերը Մակրոնի սպասվող հրաժարականի մասին

00:04 12.06.2024

Ելիսեյան պալատը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է հրաժարական տալ: Հիշեցնեմ, կիրակի օրը Էմանուէլ Մակրոնը լուծարել էր Ազգային ժողովն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ էր նշանակել: Ասում են, առանց կրակի ծուխ չի լինում: Իրականում ի՞նչ է թաքնվում Մակրոնի հրաժարականի մասին լուրերի հետևում, ու որքանով է մեր համար վտանգավոր Մակրոնի հեռանալը կամ նրա […]

̰
Հունիսը լի է մշակութային միջոցառումներով. Տիգրան Ավինյան

16:36 10.06.2024

Հունիսի 6-ից Երևանի համայնքային հիմնարկի տեխնիկան ուղարկվել է Ալավերդի համայնք՝ աջակցելու հեղեղումների հետևանքների վերացմանը: Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ներկայացվել են կատարված աշխատանքի վերաբերյալ մանրամասներ: Հունիսի 7-9 մայրաքաղաքում կայացավ «Երևանի գինու օրեր» փառատոնը, որն այս տարի անցկացվեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:  Մշակույթի և տուրիզմի վարչության պետը քաղաքապետ Տիգրան Ավինյանի առաջարկով հանգամանալից ներկայացրեց Երևանում հունիսին անցկացված և անցկացվելիք մշակութային […]

̰
Ի՞նչի մասին են խոսում Խորհրդային միության Գեներալ շտաբի քարտեզները

21:10 08.06.2024

Ի՞նչի մասին են խոսում Խորհրդային միության Գեներալ շտաբի քարտեզները, ինչու՞ սահմանազատման համար որպես հիմք ընտրվեց 1976թ. քարտեզը, որքա՞ն ճշգրիտ է համակարգչային քարտեզագրումը և արդյո՞ք Ադրբեջանը փաստաթղթեր ունի անկլավների մասով: Քարտեզագետ Ռուբեն Գալչյանի բերած փաստարկների մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Թուրքիան հայտարարել է, որ չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչև Գազայում զինադադարը

12:18 08.06.2024

Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու Թուրքիայի որոշումը ուժի մեջ կմնա մինչև Գազայի հատվածում մշտական ​​հրադադարի հաստատումը։ Այս մասին հայտարարել է հանրապետության առևտրի նախարարության ղեկավար Օմեր Բոլատը։ «Երբ մենք որոշեցինք ամբողջությամբ դադարեցնել առևտուրը Իսրայելի հետ մայիսի 2-ից, մենք ընդգծեցինք, որ մեր նպատակն է, որ Իսրայելը հնարավորինս շուտ համաձայնի մշտական ​​և անհապաղ զինադադարի։ Քանի դեռ մենք դա չենք […]

̰
Ե՞րբ ակտուալ դարձավ սահմանազատման հարցը

11:41 08.06.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցը կրկին ակտուալ դարձավ 44-օրյա պատերազմից հետո: Ինչո՞ւ որպես հիմք ընդունվեց 1976թ.-ի քարտեզը: Դիտե՛ք «Հեռանկար բանավեճի» շրջանակում պատրաստված հատուկ ռեպորտաժում:

̰
Իլհամ Ալիևը խաղաղ համաձայնության կնքումը տապալելու համար նոր պատրվակ է հորինում

21:06 07.06.2024

Հայաստանը կոպիտ միջամտություն է համարել Բաքվի հայտարարությունը Սահմանադրության փոփոխությունների մասին: Այդ մասին գրված է Հայաստանի ԱԳ նախարարության պաշտոնական հայտարարության մեջ: Դրանում նաև նշված է, որ նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի տակ դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը: Ալիևը մինչ այդ էլ է դժգոհել Հայաստանի Սահմանադրությունից: Ինչո՞ւ է ՀՀ ԱԳՆ-ն հենց այս անգամ […]

̰
Ո՞ւմ ամերիկահայերը կցանկանան տեսնել Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուի դերում, եթե Բայդենը դուրս գա արշավից

23:27 06.06.2024

Ամերիկյան մամուլում կրկին ակտիվ քննարկվում է հարցն այն մասին, թե արդյոք նախագահ Ջո Բայդենը գալիք նախագահական ընտրություններում կկարողանա ներկայացնել Դեմոկրատական կուսացկությունը: Նրա առողջության վատթարացման ֆոնին նոր թեկնածուների անուններ են քննարկվում: Իսկապես կա՞ն նախադրյալներ խոսելու այն մասին, որ կուսակցությունը կարող է ուրիշ թեկնածուի առաջադրել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Օրերս  «The wall street journal» […]

̰
Երևանում անցկացվում է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը

16:10 06.06.2024

«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնը, «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» ծրագրի շրջանակում, հունիսի 6-ին և 7-ին Երևանում անցկացնում է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային գիտաժողովը, որի նպատակն է աջակցել մեր երկրի համապարփակ անվտանգության համակարգի կիրարկմանը՝ դրա խթանման, ֆիննական, էստոնական և շվեդական փորձառության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման միջոցով: Երկօրյա գիտաժողովին կլինեն թեմատիկ պանելային քննարկումներ: Այս […]

̰
Հունգարիայի ԱԳ նախարարը խոստովանել է, որ Բուդապեշտն արգելափակում է ԵՄ օգնության տրամադրումը ՀՀ-ին

21:44 05.06.2024

Հունգարիայի արտգործնախարարն այսօր խոստովանել է, որ պաշտոնական Բուդապեշտը իսկապես արգելափակում է Եվրամիության օգնության տրամադրումը Հայաստանին: Մինչ վերջերս Հունգարիայի իշանությունները դա թաքցնում էին: Ի՞նչ է նա պատճառաբանել: Թեմնային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ապրիլին հայտնի դարձավ, որ Բրյուսելում ձեռք է բերվել նախնական համաձայնություն՝ Հայաստանին 10մլն եվրոյի չափով օգնություն տրամադրելու մասին: Օգնությունը ենթադրվում է՝ պետք է […]

̰
Հայերն ու քրդերը Ֆրանսիայում համատեղ են հակազդում «Գորշ գայլերին»

23:52 04.06.2024

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները պահանջում են իրավապահներին կանխել թուրքական արմատական «Գորշ գայլեր» խմբավորման աճող ակտիվացումը: Անցած շաբաթ խմբավորման գրոհայինները կրկին հարձակում են նախաձեռնել: Այս անգամ ո՞ւմ դեմ է եղել հարձակումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս անգամ նրանք գրոհել են Էլզաս նահանգում քրդական համայնքի ներկայացուցիչներին: Այդ կապակցությամբ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խորհրդարանական խմբի համանախագահ Ան Լորանս […]

̰
BACK_TO_TOP