18:06 29.09.2023
Ավելի քան 9 ամիս շրջափակված Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին նախքան Գորիսի կամ Վայքի հաշվառման կետ հասնելը նախ սնունդ են տրամադրում: Հաշվառման կետերում արդեն 5 օր է՝ 24-ժամյա ծառայությամբ տարբեր աշխատակիցներ, կամավորներ են աշխատում: Անորոշ ներկայով մարդկանց Մայր Հայաստան բերող ավտոշարասյան վերջը չի երևում: Արցախում են մնացել հիմնավոր պատճառներ ունեցողները կամ սեփական տրանսպորտային միջոցը չունեցողները, […]
22:29 28.09.2023
Ի՞նչ տեղեկություն կա Դավիթ Բաբայանի մասին. Ադրբեջանի կողմից Արցախի նախկին պաշտոնյաների կամայական ձերբակալության թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Դավիթ Բաբայանի կայացրած որոշումը հասկանալի է: Բանն այն է, որ ադրբեջանական մամուլից տեղեկություններ կան այն մասին, որ այսօր առավոտվանից ադրբեջանական ոստիկանությունն արդեն Ստեփանակերտում է և որոշակի միջոցառումներ է ձեռնարկում: Ցանկացած ժամ կարող են […]
16:58 28.09.2023
Արցախից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանված անձանց հոսքի ինտենսիվությունը չի նվազում: Արցախցիների կարիքները գնահատելու և դրանք լուծելու համար Հայաստանի կառավարությունը շարունակաբար միջոցներ կձեռնարկի: Մարդկանց ներուժն օգտագործելու համար գործարկվել է հարթակ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսքով՝ արդեն ավելի քան 800 անձ է կամավորագրվել: Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցելու ցանկություն հայտնող կազմակերպությունների կողմից ֆինանսական նվիրատվություն կատարելու համար […]
11:00 28.09.2023
Սեպտեմբերի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 65 հազար 500 անձ: ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տեղափոխվելու հոսքի ինտենսիվությունը չի նվազում: «Այս անձանց մեծ մասը Հայաստան է տեղահանվել հատկապես երեկ և անցյալ օրը: Այս գիշեր այդ թիվը նույնպես շարունակել […]
21:02 27.09.2023
Այսօր առավոտյան Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հակարիի ապօրինի անցակետում ադրբեջանցի զինվորականները գերեվարել են Արցախի նախկին պետնախարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին։ Բաքուն ի՞նչ տեղեկություն է տարածում այս կապակցությամբ, ի՞նչ մեղադրանք են ներկայացնում Ռուբեն Վարդանյանին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Առաջինը Ռուբեն Վարդանյանի գերեվարման մասին լուրը տարածել էր նրա տիկինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, այնուհետև […]
18:23 27.09.2023
Սեպտեմբերի 27. ուղիղ երեք տարի ու մեկ օր առաջ Արցախում կյանքը 180 աստիճանով այլ էր: Իսկ այսօր բռնի տեղահանվող արցախցիների ավտոշարասյան հոսքը շարունակվում է: Արցախցիների մտքում ադրբեջանական ցեղասպան վայրագություններն են՝ «Չենք կարող ապրել թշնամու իշխանության ներքո», միաբերան պնդում են մարդիկ, որոնց աչքերում աննկարագրելի ահասարսուռ տեսարաններն են: Գորիսի կոորդինացիոն կենտրոնն աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ: Հայաստանի կառավարությունը, […]
21:13 26.09.2023
Իլհամ Ալիևի հետ հանդիպելուց հետո՝ Նախիջևանից Անկարա վերադառնալու ճանապարհին, Թուրքիայի նախագահ Էրդողանը ինքնաթիռում զրուցել է լրագրողների հետ: Նա անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հեռանկարների թեմային ու անսպասելի հայտարարութուններ արել: Ի՞նչ է հայտարարել Էրդողանը, արդյո՞ք Բաքուն կհամաձայնի հրաժարվել Սյունիքի տարածքով միջանցք բացելու մտադրությունից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Նախ Էրդողանը հերթական անգամ ասել […]
18:37 26.09.2023
Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհն ամեն ժամ ավելի ու ավելի է ծանրաբեռվում նոր մեքենաներով՝ օրերով խցանումների մեջ պահելով Արցախից Հայաստան ճանապարհը բռնած, մղձավա՞նջ, թե՝ իրականություն հարցը մտքում, վիրավոր սրտով ու աշխարհից նեղացած մարդկանց, որոնք հեռվում թողել են ընդամենը մի քանի օր առաջ անհետ կորած, զոհված հարզատներ, շիրիմներ. այս պայմաններում մարդիկ օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքում՝ նրանց հետ […]
21:11 25.09.2023
Ադրբեջանի մեջլիսում այսօր կայացել են խորհրդարանական լսումներ, որոնք նվիրված են եղել Հայաստանի հարավային մարզերի նկատմամբ տարածքային պահանջների համար «իրավական հիմնավորումների» ստեղծման թեմային: Կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի խորհրդարանում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այժմ Բաքվում հետաքննում են ոչ միայն 1988-89թթ․ իրադարձությունները, այլ նաև 1905, 1918 և 1948 թթ․ իրադարձությունները: Ադրբեջանի գլխավոր դատախազի […]
20:59 25.09.2023
ԱՄՆ սենատորն ու Ֆրանսիայի նախագահը, դատապարտելով Ադրբեջանին, հայտնել են, որ հայ ժողովրդի կողքին են լինելու, նշել, որ վերահաստատում են իրենց աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը: «Ո՞ւմ է հետաքրքրում, որ 4000-ամյա քաղաքակրթությունն ընդմիշտ վերանում է». դատապարտող հայտարությամբ է հանդես եկել Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը: Երեկ ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը դեսպան Քվինի հետ այցելեց Վայոց Ձոր և Սյունիքի […]
11:43 25.09.2023
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում հետևյալ գրառումն է արել. «Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հայերը հազարներով տարհանվում են Հայաստան։ Ինչո՞ւ են այս մարդիկ տարհանվում։ Որովհետև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ, որի հետևանքով ոչ միայն հարյուրավոր զոհեր և վիրավորներ են գրանցվել, այլև հազարավոր խաղաղ բնակիչներ կորցրել […]
10:48 25.09.2023
Ֆրանսիայի Սենատի (խորհրդարանի վերին պալատի) ընտրություններից հետո «Աջ Հանրապետական» կուսակցությունը պահպանեց ամենամեծ խմբակցության տիտղոսը , իսկ նախագահամետ «Վերածնունդը» կորցրեց որոշ տեղեր, Ազգային հանրահավաքի խորհրդարանականները վերականգնեցին տեղերը նիստերի դահլիճում: Այս տվյալները ներկայացնում է խորհրդարանական Public Senat հեռուստաալիքը։ «Քվեարկության արդյունքները հաստատում են Սենատի աջ և կենտրոնական մեծամասնությունը: Քաղաքական համատեքստում, որը բնութագրվում է Ազգային ժողովում մեծամասնության բացակայությամբ (խորհրդարանի […]
18:09 22.09.2023
ՀՀ քաղաքացիները օտարերկրյա պետություններ մեկնելիս անձնագրում կլոր կնիք ունենալու կարիք չեն ունենա, այն առարկայազրկվում է. որոշումը, որը հավանության է արժանացել գործադիրի կողմից, ուժի մեջ կմտնի 2024 թ.-ի հունվարի 1-ից: Կառավարության այսօրվա նիստում նախագիծը ներկայացնելիս՝ ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ սահմանվել է եռամսյա իրազեկման ժամկետ, որ ԱԳՆ-ն օտարերկրյա պետություններին իրազեկի, և ՀՀ քաղաքացիները […]
15:34 21.09.2023
Երևանում սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 21-22-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վրկ, 23-25-ին՝ 13-16մ/վրկ արագությամբ։ Սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-25-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի […]
14:53 21.09.2023
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկած «հակաահաբեկչական միջոցառումներից» հետո։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք:
13:50 21.09.2023
Եվրախորհրդարանի ավելի քան 60 անդամներ նամակ են գրել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին՝ հետաքրքրվելով, թե ինչ պատժամիջոցներ է պատրաստվում ԵՄ-ն կիրառել Ադրբեջանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում իր ռազմական գործողությունների համար։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լուազոն։ «Ավելի քան 60 եվրոպացի պատգամավորներ պաշտպանեցին իմ խնդրանքը՝ ուղղված […]
16:41 20.09.2023
Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Արցախյան կողմն ունի կորուստներ և վիրավորներ, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների: Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանը լայնածավալ հաձակում է իրականացնում, որը թեև երեկ՝ օրվա ընթացքում մի փոքր նվազեց, սակայն […]
12:31 20.09.2023
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և խաղաղ լուծումներ փնտրել՝ ի շահ ժողովրդի։ «Երեկ անհանգստացնող լուրերի մասին իմացա Լեռնային Ղարաբաղից, որտեղ զինված բախումների պատճառով սրվել է առանց այն էլ կրիտիկական հումանիտար իրավիճակը: Ես կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին և միջազգային հանրությանը լռեցնել զենքերը և գործադրել բոլոր ջանքերը խնդրի խաղաղ […]
12:26 20.09.2023
Իրավիճակն աշխարհում այնպիսին է, որ Իրանը և Ռուսաստանի Դաշնությունն ունեն բոլոր նախադրյալները ամուր դաշինք ստեղծելու համար, հայտարարել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին՝ Թեհրանում իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ։ «Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կհանգեցնի խաղաղության և կայունության միջազգային ասպարեզում», – ասել է Աշտիանին։ Նրա կարծիքով, վերջին […]
16:09 18.09.2023
Երևանի ավագանու ընտրությունները դիտարկել և այսօր կայացած ասուլիսների միջոցով իրենց եզրահանգումն են ներկայացրել «Ականատես» դիտորդական առաքելության և «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչները: «Խախտումներ եղել են քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, բայց եղել են դրանք դրվագային, մեր գնահատմամբ՝ կարծես չհամակարգված և ազդեցություն չեն ունեցել արդյունքների վրա»,- նշել է «Ականատես» դիտորդական առաքելության համակարգող Մարիամ Հովեյանը: «Անկախ դիտորդ» դաշինքի […]
19:26 16.09.2023
«Սևազգեստ կանայք» ֆիլմի իրադարձությունները կատարվում են հոգեհանգստի ժամանակ, որին, բացի ընտանիքի անդամներից ու հարազատներից, ներկայանում են նաև հանգուցյալի սիրուհիներն ու խաթարում հոգեհանգստի արարողությունը: Ընտանիքի անդամները, բնականաբար, անակնկալի են գալիս՝ իմանալով նրա սիրուհիների գոյության մասին, իսկ կանանցից յուրաքանչյուրը բացահայտում է, որ ինքը միակը չի եղել։ «Սևազգեստ կանայք» ֆիլմի սյուժեի առանցքային կետերից է նաև հանգուցյալի կտակը, որն […]
14:30 16.09.2023
Նոր Ալեպպո. մայրաքաղաքի սրտում՝ Մարտիրոս Սարյան փողոցի 19/21 հասցեի գողտրիկ անկյունում, կգտնեք նորաբաց այս ռեստորանը: Նոր շունչ, նոր ու բազմազան ուտեստներ: «Նոր Ալեպպոյում» ամեն ինչն է նորի տրամաբանությամբ՝ QR-ով մենյու, մատուցման նոր ոճ, նորաոճ ինտերյեր: Արևելյան խոհանոցին բնորոշ սուր համեմունքներ այստեղ չեք գտնի: Շանթ Քահվեջյանը Հայաստանում ռեստորանային բիզնեսը հիմնել է 2018-ին, այս տարիների ընթացքում ուսումնասիրել […]
15:57 15.09.2023
Իրավիճակն Ուկրաինայում ԱՄՆ ներկայիս վարչակազմի օրոք չի փոխվի, միայն ամերիկացի նոր առաջնորդը կկարողանա հիմք ստեղծել բանակցությունների և հակամարտության կարգավորման համար։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է հոլանդացի իրավապաշտպան, «Հաագայի խաղաղության նախագծեր» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Յակոբ դե Յոնգը: Ավելի վաղ Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել էր, որ ԱՄՆ-ը ներկայումս չի տեսնում Ուկրաինայում հակամարտությունը […]
23:59 14.09.2023
Բաթումիում անցկացվող Ad Black Sea 2023 միջազգային գովազդային փառատոնի կազմակերպիչները որոշել են թույլ չտալ ռուսներին և բելառուսներին մասնակցել, РИА Новости-ին հայտնել են փառատոնի ղեկավարությունից։ «Փառատոնի ղեկավարության քաղաքականության համաձայն՝ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին արգելվում է մասնակցել միջոցառմանը, դա վերաբերում է և՛ ընկերություններին, և՛ անհատներին»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Պարզաբանել են, որ փառատոնի կայքում տոմսեր գնելիս Ռուսաստանն […]
21:36 14.09.2023
Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են իրենց մարտունակությունը և կոչնչացվեն։ Այս մասին սեպտեմբերի 13-ին հայտարարել է իրաքյան զանգվածային ոչնչացման զենքի վերացման մոնիթորինգի գծով ՄԱԿ-ի նախկին տեսուչ Սքոթ Ռիթերը, ով նախկինում ծառայել է ԱՄՆ ծովային հետևակային կորպուսի հետախուզությունում։ «Նրանց ուժերը սպառվել են։ Ոչ զինվոր ունեն, ոչ տանկ, ոչ հետևակի մարտական մեքենաներ, ոչ մի բան չմնաց։ Նրանք պարզապես […]
21:22 14.09.2023
Ուկրաինայի գյուղատնտեսությունը վտանգ է ներկայացնում ամբողջ Եվրամիության գյուղատնտեսության համար, PAP գործակալությանը տված հարցազրույցում ասել է Լեհաստանի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար Քշիշտոֆ Թելուսը։ «Մենք պետք է ավելի ուշադիր լինենք այն փաստի նկատմամբ, որ ուկրաինական գյուղատնտեսությունը վտանգ է ներկայացնում հարևան երկրների, ինչպես նաև ամբողջ Եվրոպայի գյուղատնտեսության համար», – ասել է Թելուսը: Նա հիշեցրել է, որ ԵՄ-ին […]
14:40 14.09.2023
Կառավարության որոշմամբ, 2024 թ.-ի ձմեռային զորակոչին արդեն կանայք էլ կմասնակցեն: Մեր երկրում իգական սեռի ցանկացած քաղաքացի կարող է կամավոր կերպով ժամկետային 6-ամսյա ծառայության անցնել: Զորակոչվելուց հետո այդ ծառայությունը համարվելու է պարտադիր: Վարչապետը հանձնարարեց ամենայն լրջությամբ մոտենալ խնդրին և հիշել` բանակում չկա կին կամ տղամարդ, բանակում կա զինվոր, և պետք է այս տրամաբանությամբ մոտենալ հարցին։ Անգամներով […]
11:39 14.09.2023
Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով. կառավարության նիստի սկզբում փաստել է վարչապետ Փաշինյանը: Նրա գնահատմամբ՝ հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրահեղ ծանր է, իսկ նախորդ օրը Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ: Վարչապետը տեղեկացրել է նաև, որ […]
22:39 12.09.2023
Կիրակի օրվան՝ Երևանի ավագանու ընտրություններին, հաշված օրեր են մնացել: 14 քաղաքական ուժերը ներկայացնող ավագանու թեկնածուները շարունակում են տարբեր հարթակների, հանդիպումների ու հարցազրույցների միջոցով ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը: Քարոզարշավը կընթանա մինչև այս ուրբաթ. այժմ ամփոփենք քարոզարշավի 21-րդ օրը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, չնայած անձրևոտ եղանակին, այսօր ևս Երևանում շարունակել են իրենց քարոզարշավը: «Հաղթանակ» կուսակցությունն առաջարկում է մայրաքաղաքի […]