18:06 14.08.2023
Սեպտեմբերի 1-ից Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի շինհրապարակներում կիրականացնի վարչարարություն, որպեսզի հետայսու պահպանվեն մի շարք շինարարական չափորոշիչներ և օդը չաղտոտվի: Երևանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական նիստին, ի թիվս այլ հարցերի, քննարկվել ու կարևորվել է նաև այն, որ երևանյան երթուղիներում այլևս չեն լինի գազելներ. հասարակական տրանսպորտի փոփոխությունն ընդգրկելու է ոլորտային մի շարք ուղղություններ, որոնց հիմքում անհատական մեքենաներից անցումն է […]
15:31 12.08.2023
«Կապիտալ շինարարությունն այսօր մեր տնտեսության ամենատեսանելի և առաջ մղող ուժն է»։ Այս մասին երեկ՝ շինարարի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը մասնագիտական տոնի առթիվ շինարարության բնագավառում նշանակալի գործունեություն ծավալած մի խումբ շինարարների հանձնել է պետական պարգևներ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
21:23 11.08.2023
Մոսկովյան «Կոմերսանտ» թերթը հոդված է տպագրել, որում մինչ այդ երբեք չհրապարակված տեղեկություններ են ներկայացվում Արցախի շրջափակումը վերացնելու վերաբերյալ ռուսաստանյան նախագծի մանրամասների մասին: Ըստ հոդվածի՝ այդ նախագծի հեղինակը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է եղել: Ի՞նչ էր ենթադրում Լավրովի հերթական պլանը, և որքանո՞վ է իրատեսական շրջափակման խնդիրը լուծելու ահա այսպիսի տարբերակը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]
13:20 11.08.2023
«Եթե Ադրբեջանն Արցախում ցեղասպանություն է իրականացնում, ստացվում է, որ Ռուսաստանը դառնում է մասնակից»,- այս կարծիքն է հայտնել միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: Նա ասուլիսի ընթացքում անդրադարձել է նրան, որ Հայաստանը պատրաստվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկման առարկա դարձնել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը: Համաձայն միջազգային իրավունքի՝ ի՞նչ նշանակություն կունենա հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Մանրամասները՝ տեսանյութում:
22:37 10.08.2023
Ռուսաստանը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ պատրաստվում է հյուպատոսություն հիմնել Հյորսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության մայրաքաղաքում: Դա ընկալվում է որպես այդ ինքնահռչակ խամաճիկային պետության պաշտոնական ճանաչման գործնթացի սկիզբ: Ինչպե՞ս են մեկնաբանում իրենց քայլը ռուս դիվանագետները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կիպրոսում Ռուսաստանի դեսպանը պարզաբանել է, որ այս քայլը պայմանավորված է ընդամենը հումանիտար բնույթի […]
22:40 09.08.2023
Ստամբուլի Բողազիչի համալսարանի Սեյսմոլոգիայի գիտական կենտրոնը անցկացված խորը ուսամնասիրության արդյունքում եկել է եզրակացության, որ Բոսֆորից ոչ հեռու շուտով շատ ուժգին երկրաշարժ է տեղի ունենալու: Մինչ այդ նման կանխատեսումներ են արել նաև ուրիշ գիտական խմբեր: Թուրքիայի կառավարությունը մշակել է արտակարգ միջողառումների ծրագիր, որը մտադիր են իրականացնել մոտ ամիսների ընթացքում՝ սպասվող աղետի հետևանքները մեղմելու նպատակով Որտե՞ղ է […]
19:05 09.08.2023
Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպման համար ձևավորվել է 475 տեղամաս, որի համար, հիշեցնենք, Երևանում գործում է 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հերթական նիստն է գումարել: Ըստ այդմ, մայրաքաղաքի 475 տեղամասերում կիրականացվի բաշխում և հանձնաժողովի նախագահի, քարտուղարի տեղերը կբաշխվեն ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև: Մանրամասները՝ տեսանյութում:
21:23 08.08.2023
Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Ադրբեջանի նամակը՝ Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ և պատասխանել դրան։ Հայաստանը պատասխան նամակում հերքել է Ադրբեջանի մեղադրանքները, թե գործարանը կառուցվում է բնապահպանական նորմերի խախտումներով և իր հերթին պահանջել, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Ադրբեջանցի նախարարի նամակը հայ գործնկերոջը, կարծես, աննախադեպ երևույթ էր: Ի՞նչ բովանդակություն ուներ […]
21:00 08.08.2023
Օգոստոսի 1-3-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Երևանում առաջին անգամ անցկացրեց Ազգային երիտասարդական համաժողովը: Համաժողովի արդյունքներն այսօր ամփոփել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Համաժողովին մասնակցում էին ավելի քան 50 երկրներից 18-35 տարեկան 600 Սփյուռքահայ երիտասարդներ. համայնքային, գիտական, կրթական, մշակութային և այլ շրջանակներից ունեինք 20 մասնակիցներ Արցախից, որոնք ցավոք միացան առցանց, և 50 […]
22:35 07.08.2023
Ցանկացած կենսական նշանակության որոշում Արցախի ժողովրդի համար պետք է լինի կոնսեսուսային, Արցախի հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը, խոսել աղետի գոտու վերածված Արցախից, միջազգային հանրության արձագանքներից և նշել, որ շարունակելու են պայքարել: «Այսօրվա իմ հարցազրույցի նպատակներից է մեր՝ Արցախի ժողովրդին հայտարարելու, երաշխավորելու, հավաստիացնելու, որ ցանկացած որոշում, որը վերաբերում է Արցախի ապագային, կենսական […]
21:47 07.08.2023
Ռուսաստանի Սոչիի շրջանում լարվածություն է՝ նախօրեին տեղի ունեցած սպանության պատճառով: Ուկրաինական պատերազմի երկու ռուս վետերանների սպանության համար մի խումբ հայերի են մեղադրել: Այդ կապակցությամբ որոշ ուժեր փորձում են հակահայկական տրամադրություններ հրահրել: Ի՞նչ մանրամասներ են հայտնի, նկատելի՞ է արդյոք, թե ովքեր են փորձում օգտագործել միջադեպը՝ հակահայկական տրամադրություններ առաջացնելու համար: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. […]
21:10 05.08.2023
Աբովյանի ֆուտբոլի մարզադաշտը դեռ նախորդ տարվանից է կրում 44-օրյա պատերազմին մասնակցած ու անձնվիրաբար զոհված, պատմաբան, հետախույզ, «Մարտական խաչի» ասպետ Վահագն Թումասյանի անունը: Այսօր էլ, իր ծննդյան տարեդարձի օրը, նույն մարզադաշտի առաջ մեծ հանդիսավորությամբ բացվեց անմահ հերոսի կիսանդրի-հուշաքարը: Ռազմական գործի լավագույն գիտակ, ազգային հերոսի կերպար… այսպես են ճանաչողները նկարագրում արդեն 42-ամյա լեգենդար հետախույզին, ով իր ողջ գիտակցական […]
21:21 04.08.2023
Ռուսաստանի արտգործնախարարության 4-րդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը, որում անրադարձել է Հայաստանին ու Արցախին վերաբերող մի շարք խնդիրների: Ի՞նչն է ուշագրավ Գոնչարի մեկնաբանություններում. Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դե պետք է գիտակցենք, որ երբ նման բարձրաստիճան դիվանագետ հարցազրույց է տալիս պետական գործակալությանը, նշանակում է, որ դիվանագիտական գերատեսչությունը ինչ-որ […]
21:57 03.08.2023
Թուրքիայի ղեկավարությունը փորձում է ճնշում գործադրել ամերիկյան Walt Disney ընկերության վրա: Պատճառն այն է, որ Walt Disney-ը որոշել է չեղարկել ընկերությանը պատկանող հեռուստաալիքով Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին պատմող բազմասերիանոց պատմական դրամայի ցուցադրումը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի ֆիլմի մասին, և ընկերության ղեկավարությունն ինչո՞վ է բացատրում ֆիլմի ցուցադրման չեղարկումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Աթաթուրքին փառաբանող այս […]
19:15 03.08.2023
Հայաստանի քաղաքացիների համար կհստակեցվի և մատչելի կդառնա ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը, կարգելվի բոլոր տեսակի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, կուժեղացվի վերահսկողությունը հանրային սննդի կետերում և կանգառասրահներում ծխելու արգելքի նկատմամբ. այս և այլ որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
12:37 03.08.2023
«Նախորդ շաբաթ ՀՀ կողմից ԼՂ ուղարկված 361 տոննա հումանիտար օգնությունը շարունակում է գտնվել ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի հատվածում, Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որովհետև Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, ապօրինաբար արգելափակում է այդ հումանիտար բեռների մուտքը ԼՂ»,-կառավարության այսօրվա նիստին արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչդեռ Ադրբեջանի նախագահը Եվրոնյուզին տված հարցազրույցում […]
21:06 02.08.2023
Ի՞նչ նպատակով է առևանգվել արցախցի Վագիֆ Խաչատրյանը, սրանով ի՞նչ ուղերձ է հղում Ադրբեջանը, և արդյո՞ք Կարմիր խաչը կարող էր կոշտ արձագանքի դեպքում տեղում միջադեպը կանխել: ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը լրագրողների հետ հանդիպմանը չի բացառել, որ Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումը մարդու իրավունքների տեսանկյունից արտակարգ հանձնում է, որը խախտում է անձնական ազատության իրավունքը, […]
18:45 01.08.2023
Հումանիտար ծանրագույն իրավիճակ, ուշագնացություններ. Արցախում անվտանգային ու հումանիտար իրավիճակն օրեցօր ծանրանում է, ֆեյսբուքյան գրառմամբ փաստել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և հավելել, որ միաժամանակ Ադրբեջանը խստացնում է վտանգներն ու սահմանափակումները Արցախի ժողովրդի նկատմամբ, որի վերջին դրսևորումը եղավ միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության տակ գտնվող Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ապօրինի անցակետից: Մյուս կողմից, ըստ նախագահի, որոշակի ակտիվացում է նկատվում […]
20:17 31.07.2023
Մայրաքաղաքի մանկապարտեզներում կներդրվի երկարօրյա ծառայություն՝ որպես օժանդակություն աշխատող ծնողների: Քաղաքապետարանում անցկացվող գործակարգավարական նիստի ընթացքում թեմայի շուրջ տեղի է ունեցել քննարկում: Ի թիվս այլ հարցերի, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցել են նաև մետրոպոլիպենում վերջերս իրականացրած բարեփոխումների մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
17:34 31.07.2023
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից բուժման նպատակով Հայաստան տեղափոխելու ճանապարհին Ադրբեջանի կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի հարազատները նրա հետ կապ չեն կարողացել հաստատել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, ով Երևանում այցելել է ՄԱԿ-ի և ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակներ՝ հորն ադրբեջանական գերությունից հետ բերելու խնդրանքով: «Ասում են, որ […]
21:30 09.07.2023
Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմ Թրենտ համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ նախաբիոտիկների ամենօրյա օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ պրոֆեսիոնալ մարզիկների իմունային համակարգի վրա: Այս մասին թհայտնել է MedicalXpress ամսագիրը։ Հետազոտության ընթացքում մասնագետները ողջ մրցաշրջանի ընթացքում ռեգբիստների մեկ ենթախմբին տվել են պրեբիոտիկ գալակտոլիգոսաքարիդ: Մարզիկների մյուս մասը պլացեբո է ընդունել։ Արդյունքում գիտնականները պարզել են, որ այն […]
18:48 09.07.2023
Պետք չէ սպանել օձերին, այդ թվում՝ իժերին, քանի որ սողունների շատ տեսակներ գրանցված են Մոսկվայի մարզի Կարմիր գրքում: Այս մասին խոսել է օձագետ Արթուր Հայրապետյանը։ «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ Կարմիր գրքում տեղ գտած օձերի տեսակների սպանդի համար սպառնում է 3000-ից 30000 ռուբլի տուգանք։ Օձերի կարելի է հանդիպել անտառում արահետներով: Օձերից պաշտպանվելու […]
18:27 09.07.2023
Ամռանը մաշկի վրա արևի երկարատև ազդեցությունը կարող է հանգեցնել պիգմենտացիայի, ֆոտոծերացման նշանների և բորբոքման: LES Art Resort հյուրանոցի դիմահարդար Ռիմա Գանգալյուկը պատմել է, թե ինչպես պաշտպանել և վերականգնել մաշկը։ Նա նշել, որ ֆոտոծերացումը, որն արտահայտվում է մաշկի երանգի նվազմամբ, չորությամբ և վաղ կնճիռներով, ամռանը գլխավոր վտանգներից է։ Դրա ախտանիշները հայտնաբերվում են նույնիսկ երիտասարդ աղջիկների մոտ՝ […]
16:57 09.07.2023
Մարսողական ֆերմենտների և խիտոզանի համալիրը կօգնի հաղթահարել շատակերության ախտանիշները և խուսափել ամառային խնջույքներից և խորովածի հավաքներից հետո թունավորումներից: Այս մասին Газета.Ru-ին ասել է կլինիկական սննդաբան, iTAB մասնագիտացված վիտամինային շուկայի բժշկական հանձնաժողովի ղեկավար Աննա Գոսուդարևան։ Ըստ բժշկի՝ յուղոտ, տապակած ու կծու մթերքները ոչ միայն մեծ բեռ են ստեղծում աղեստամոքսային տրակտի վրա, այլև իսկական թեստ են դառնում […]
11:57 09.07.2023
Դերասան, «Օսկար»-ի կրկնակի դափնեկիր Բրեդ Փիթը հիացրել է իր երիտասարդացած արտաքինով։ Համապատասխան լուսանկարները հրապարակում է Daily Mail-ը։ 59-ամյա Բրեդ Փիթին բռնել են պապարացիները՝ ֆրանսիական Ռիվիերայի խաղողի այգիներում իտալական De’Longhi կենցաղային տեխնիկայի ապրանքանիշի գովազդը նկարահանելիս: Դերասանը սպիտակ վերնաշապիկ էր հագել՝ վերևի մի քանի կոճակներն արձակած, թեթև տաբատով և մոկասիններով։ Նա իր տեսքն ամբողջացրել է արևային ակնոցներով։ […]
15:17 08.07.2023
Երևանի քաղաքապետարանը շարունակում է թարմացնել մայրաքաղաքի տրանսպորտային պարկը: Այսօր երթուղի է դուրս եկել 15 նոր տրոլեյբուս, որոնք ձեռք են բերվել քաղաքապետարանի միջոցներով: Եվս 15 տրոլեյբուս էլ մինչև տարեվերջ ձեռք կբերվի ՀՀ կառավարության աջակցությամբ։ Հին տրոլեյբուսներից 31-ը կշարունակի սպասարկել 3 երթուղիներում, իսկ 15 նորերը՝ բացառապես 2 երթուղիներում, մինչև նոր խմբաքանակի մատակարարումը: Նոր տրոյլեբուսի առաջին ուղևորների թվում […]
23:35 07.07.2023
Արդբեջանական դատարանը հրապարակել է առևանգված հայ զինծառայողների գործով իր դատավճիռը: Ի՞նչ պատիժ է նշանակվել ու ինչի՞ համար: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ մայիսի 26-ին խզվել էր երկու հայ կապը զինվորականների հետ, ովքեր պետք է սննդամթերք հասցնեին սահմանից ոչ հեռու գտնվող մեր հենակետերից մեկը: Հետաքննությունը պարզեց, որ Հարություն Հովակիմյանը և Կարեն Ղազարյանը […]
22:12 06.07.2023
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման թեմային: Մարիա Զախարովան հերթական անգամ կոչ է արել Բաքվի իշխանություններին անհապաղ բացել Լաչինի միջանցքը: Ինչ-որ նոր բան ասե՞լ է Զախարովան, թե՞ սա ընդամենը նրա հերթական կոչն է եղել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այստեղ արժե նկատել, թե ինչ ֆոնի վրա է […]
17:24 06.07.2023
Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանին առաջիկա շաբաթվա ընթացքում կներկայացնի լրացուցիչ ապացույցներ` Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ և բետոնե պատնեշներ տեղադրելու և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Այս մասին Հայաստան-Արցախ հեռուստակամուրջի ընթացքում հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
21:24 05.07.2023
Իլհամ Ալիևվը կրկին բողոքում է Էմանուել Մակրոնից: Ֆրանսիայի իշխանություններին Ադրբեջանի նախագահը մեղադրել է ոչ միայն «հայկական անջատողականությանը սատարելու», այլև` «Ալժիրի արաբ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն գործելու» մեջ: Ի՞նչն է ցեղասպանություն համարում Ալիևը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ֆրանսիայի հասցեին այս անհեթեթ մեղադրանքները հնչեցնելու համար Իլհամ Ալիևը հերթական միջազգային ամբիոնն է օգտագործում, հերթական առիթը՝ Բաքվում […]