TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC
Տիգրան Հովակիմյան

Տիգրան Հովակիմյան

ԵՄ-ն, Իսրայելը և Եգիպտոսը համաձայնագիր են ստորագրել իսրայելական գազի՝ Եվրոպա մատակարարման վերաբերյալ․ ԶԼՄ-ներ

16:48 15.06.2022

Եվրամիությունը, Իսրայելը և Եգիպտոսը չորեքշաբթի օրը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ հրեական պետությունից Արաբական Հանրապետության տարածքով դեպի Եվրոպա գազի արտահանման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Փաստաթղթի համաձայն՝ պայմանագիրը նախատեսված է երեք տարով՝ ևս երկու տարով ավտոմատ երկարաձգմամբ։ Ինչպես Կահիրեում ստորագրման արարողության ժամանակ ասել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, «համաձայնագրի նպատակն […]

̰
Գեղարքունիքի մարզից նորակոչիկների հերթական խումբը ճանապարհվել է Հայոց բանակ

16:40 15.06.2022

Գեղարքունիքի մարզում անցկացվել է 2022 թվականի ամառային զորակոչի հերթական փուլը։ Նորակոչիկները հայոց բանակ են ճանապարհվել ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքից: Ինչպես հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից՝ զորակոչի արարողությանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքի […]

̰
Զելենսկին հրավիրվել է Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

15:50 15.06.2022

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրավիրվել է հունիսի վերջին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, նա կարող է անձամբ ժամանել կամ դիմել դաշինքի առաջնորդներին տեսաուղերձով։ Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսում։ «Նախագահ Զելենսկին կհրավիրվի Մադրիդի գագաթնաժողովին, իհարկե, մենք ուրախ կլինենք անձամբ տեսնել նրան, […]

̰
Կլինեմ Ճապոնիայի առաջին վարչապետը, ով կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին․ Կիսիդա

15:38 15.06.2022

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան չորեքշաբթի օրը հայտարարել է, որ ինքը կլինի Ճապոնիայի կառավարության առաջին ղեկավարը, որը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Հանդիպումը կկայանա հունիսի վերջին Իսպանիայում։ «Որպես Ճապոնիայի վարչապետ՝ ես առաջինն եմ, որ մասնակցելու եմ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին»,- ասել է նա Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում։

̰
Լավրովը կայցելի Ադրբեջան

15:20 15.06.2022

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ը կայցելի Ադրբեջան, նախատեսված են հանդիպումներ նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հունիսի 23-24-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջանի Հանրապետություն: Նախատեսվում են բանակցություններ ԱԳ նախարարի հետ, սպասվում է հանդիպում նախագահի հետ: Դա նշանակում է քննարկել […]

̰
ԱՀԿ-ն գիտնականների խնդրանքով կվերանվանի «Կապիկի ծաղիկ» վիրուսը

14:11 15.06.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտադիր է շուտով վերանվանել «Կապիկի ծաղիկ» վիրուսը, հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ «ԱՀԿ-ն նաև աշխատում է գործընկերների և փորձագետների հետ ամբողջ աշխարհից՝ փոխելու «Կապիկի ծաղիկ» վիրուսի անվանումը: Մենք շուտով կհայտարարենք նոր անուններ»,- ճեպազրույցում ասել է Գեբրեյեսուսը: Ավելի վաղ տարբեր երկրներից ավելի քան 30 գիտնականներ նամակ էին գրել՝ կոչ […]

̰
Արտեմ Փաթափությանն իր Նոբելյան մրցանակի կրկնօրինակը նվիրեց Հայաստանի պատմության թանգարանին

22:24 14.06.2022

Նոբելյան մրցանակակիր, մոլեկուլային կենսաբան Արտեմ Փաթափությանի համար անցնող օրը նույնպես նվիրված է եղել գիտությանն ու մշակույթին․ կեսօրին դասախոսություն է կարդացել Երևանի պետական բժշկական համալսանարում, ապա Նոբելյան մրցանակի կրկնօրինակը նվիրել է Հայաստանի պատմության թանգարանին, երեկոյան էլ Ազգային պատկերասրահում մասնակցել է իրեն նվիրված նամականիշի մարմանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում։  

̰
Իլոն Մասկը հունիսի 16-ին առաջին անգամ ելույթ կունենա Twitter-ի աշխատակիցների առջև

12:51 14.06.2022

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հինգշաբթի օրը ընդհանուր վիրտուալ ժողովի ժամանակ առաջին անգամ դիմելու է Twitter-ի աշխատակիցներին։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Business Insider-ը: Մասկը կպատասխանի նախապես ուղարկված հարցերին։ Ենթադրվում է, որ կշոշափվեն զանգվածային կրճատումների և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Twitter սոցիալական ցանց վերադառնալու թեմաները։ Ապրիլի 25-ին Twitter-ի ղեկավարները հայտարարեցին, որ Մասկը ձեռք կբերի […]

̰
Արհեստական ինտելեկտով ռոբոտ-ոստիկաններն աշխատանքի են անցել ճապոնական օդանավակայանում

11:59 14.06.2022

Ճապոնիայի Նարիտա օդանավակայանում հերթապահում են արհեստական ինտելեկտով զինված ռոբոտ-ոստիկանները: Այս մասին հունիսի 13-ին հայտնել է Kyodo գործակալությունը։ Նման ռոբոտներ առաջին անգամ են հայտնվել Նարիտա օդանավակայանում։ Ռոբոտի հասակը 1,2 մ է, այն փոքր փոխադրամիջոց է հիշեցնում։ Ռոբոտում ներկառուցված արհեստական ​​ինտելեկտը կարող է ակնթարթորեն վերլուծել տեղադրված տեսախցիկների ֆիքսած պատկերը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նրանք նաև համալրված են բարձրախոսներով […]

̰
ՇՀԿ քարտուղարությունները և Արաբական պետությունների լիգան կստորագրեն համագործակցության հուշագիր

11:50 14.06.2022

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) քարտուղարությունները մտադիր են համագործակցության հուշագիր ստորագրել։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ուզբեկստանից ՇՀԿ-ի ազգային ներկայացուցիչ Իսմատուլլա Նուրիմբեթովը։ «Ինչպես գիտեք, մենք աշխատում ենք Արաբական լիգայի գլխավոր քարտուղարին կազմակերպության առաջիկա գագաթնաժողովին հրավիրելու վրա՝ ՇՀԿ-ի և Արաբական պետությունների լիգայի քարտուղարությունների միջև հուշագիր ստորագրելու համար»,- ասել է Նուրիմբեթովը՝ Տաշքենդում ՇՀԿ-ի […]

̰
Բելառուսը Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու հայտ է պատրաստել

11:16 14.06.2022

Բելառուսը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) անդամակցության հայտ է պատրաստել։ Այս առաջարկն արդեն հավանության է արժանացել երկրի Նախարարների խորհրդի կողմից, երեքշաբթի ասել է ՇՀԿ-ի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բախտիյոր Խակիմովը։ Երեքշաբթի Տաշքենդում տեղի է ունենում ՇՀԿ-ի ազգային համակարգողների խորհրդի նիստը։ «Բելառուսական կողմը խնդրեց, որ հայտն անհապաղ ընդունվի, և նրանք հասկացրին, որ Բելառուսի նախագահի կողմից առաջարկ […]

̰
Թուրքիան ավելի քան 10 մլրդ դոլար կծախսի ծովից գազի «առաքման» համար

18:12 13.06.2022

Թուրքիան առաջին խողովակն է բաց թողնում դեպի ծով, որով Սև ծովի Սաքարյա հանքավայրից բնական գազը կհասնի ցամաք, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։ Թուրքիան գրեթե 10 միլիարդ դոլար կներդնի Սև ծովում 540 միլիարդ խորանարդ մետր գազ արդյունահանելու և փոխադրելու նախագծում, ավելի վաղ գրել էր Sabah թերթը։ Գազատարի ծովային հատվածի ընդհանուր երկարությունը […]

̰
Սերբիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բելգրադը Մոսկվային դեմ չի գնա

17:26 13.06.2022

Սերբիայի արտաքին գործերի նախարար Նիկոլա Սելակովիչը Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի այցի ժամանակ հայտարարել է, որ պաշտոնական Բելգրադը քայլեր չի ձեռնարկի Մոսկվայի դեմ։ Շալենբերգը երկուշաբթի օրը աշխատանքային այցով ժամանել է Բելգրադ՝ արտգործնախարար, վարչապետ Անա Բռնաբիչի և նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ հանդիպման համար։ «Ուկրաինական ճգնաժամի առաջին իսկ օրվանից Սերբիան որդեգրեց հստակ դիրքորոշում՝ դատապարտեց Ռուսաստանի Դաշնության գործողությունները Ուկրաինայի […]

̰
Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ճապոնացիներին զրկել է հիմնական արտադրանքից․ ԶԼՄ-ներ

16:38 13.06.2022

Ճապոնացի ֆերմերները նախատեսում են կրճատել բրնձի արտադրությունը և անցնել ցորենի ու սոյայի աճեցմանը, հայտնում է Japan Today-ը՝ վկայակոչելով կառավարությանը։ «Ֆերմերներն անցնում են ցորենի և սոյայի արտադրությանը, քանի որ համաշխարհային գները բարձրանում են»,- ասել է նախարարության ներկայացուցիչը՝ նշելով Ճապոնիայում այս մշակաբույսերի մեծ պահանջարկը: Հրատարակության տվյալներով՝ երկրի 47 պրեֆեկտուրայից 37-ում կկրճատեն բրնձի ցանքատարածությունները։ Նշվում է, որ այժմ […]

̰
Չուվաշիայում մոտորանավակի և բեռնատար նավի բախման հետևանքով չորս մարդ է մահացել

13:50 13.06.2022

Երկուշաբթի օրը՝ հունիսի 13-ի գիշերը, մոտորանավակի և բեռնատար նավի բախման հետևանքով չորս տղամարդ է զոհվել։ «Известия»-ի փոխանցմամբ՝ ջրային տրանսպորտի վթարը տեղի է ունեցել Չուվաշիայի Հանրապետության Մորգաուշսկի շրջանում՝ Վոլգա գետի 1147-րդ կմ-ին։ «Վոյաջեր 670» մոտորանավակն ամբողջ արագությամբ մխրճվել է «Կոլոմենսկի» բեռնատար նավի մեջ, որը Տենեևոյից Կոլոմենսկոյե էր մեկնում։ Նշվում է, որ մոտորանավակի ուղևորները զոհվել են, բեռնատար […]

̰
Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է 30-րդ ավարտական հանդիսությունը

18:59 11.06.2022

Հայաստանի ամերիկյան համալսարանի շուրջ 500 ուսանողներ համալրել են նախկին տարիների շուրջ 5000 շրջանավարտների շարքերը: 2 փուլով անցկացվող հանդիսություններին ներկա են եղել բարձրաստիճան հյուրեր, պետական այրեր,  հյուրեր սփյուռքից, ինչպես նաև աշխարհահռչակ բանախոսներ: Մինչ բուն միջոցառման մեկնարկը, ուսանողները, որոնք ժամեր անց համարվելու էին շրջանավարտներ, համալսարանի դիմաց, միջանցքներում, ետնաբեմում ընդունում էին շնորհավորանքներ, հուզվում, ժպտում, լուսանկարվում ընկերների ու հարազատների […]

̰
«Fly Arna»-ն ստացել է առաջին օդանավը և հայտնել իր գործունեության մեկնարկի ու ծրագրերի մասին

22:28 10.06.2022

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Fly Arna-ի առաջին Airbus A320 օդանավին և «Էյր Արաբիա» խմբի պատվիրակությանը դիմավորում են ծափողջույններով ու հատուկ արարողությամբ։ Օդանավն անցնում է ջրային կամարով։ Fly Arna ավիաընկերության գործունեության մեկնարկը տրված է։ Fly Arna-ի առաջին օդանավը Հայաստան ժամանեց Շարժայի միջազգային օդանավակայանից: Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ն Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և «Էյր Արաբիա» խմբի համատեղ […]

̰
Եվրաեռյակը վերահաստատել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարք կնքելու պատրաստակամությունը

13:15 10.06.2022

Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան դեռևս մտադիր են համաձայնագիր կնքել Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ և կոչ անել նրան զերծ մնալ այդ գործընթացը խաթարող քայլերից։ Համապատասխան հայտարարությունը հինգշաբթի տարածել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։ «2022-ի մարտից սեղանին դրված է կենսունակ գործարք, որը Իրանին կվերադարձնի JCPOA-ով նախատեսված իր պարտավորությունների կատարմանը (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր – խմբ․), […]

̰
Կանադան սառեցրել է 123 մլն դոլարի ռուսական ակտիվները

12:53 10.06.2022

Կանադայի ոստիկանությունը 2022 թ.-ի փետրվարի 24-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում սառեցրել է 123,031 միլիոն դոլար ընդհանուր գումարով ռուսական ակտիվները: Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Կանադայի ոստիկանությունը: «Փետրվարի 24-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում սառեցվել են 123 միլիոն դոլար ընդհանուր գումարի ռուսական ակտիվներ, արգելափակվել են նաև 289 միլիոն դոլարի գործարքները»,- ասվում է փաստաթղթում։ Օտտավան փետրվարի վերջից […]

̰
Բայդենն ասել է, որ իրեն չի անհանգստացնում մի խումբ առաջնորդների կողմից Ամերիկաների գագաթնաժողովի բոյկոտը

12:50 10.06.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի ասել է, որ անհանգստանալու պատճառ չի տեսնում, որ մի շարք երկրների ղեկավարներ որոշել են չմասնակցել Լոս Անջելեսում ընթացող Ամերիկաների գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի շրջանակում Կարիբյան ավազանի երկրների ղեկավարների հետ Բայդենի հանդիպման ժամանակ լրագրողներից մեկը հարցրել է՝ արդյո՞ք նախագահը մտահոգված է գագաթնաժողովի «բոյկոտով»։ «Ոչ»,- պատասխանել է Սպիտակ տան ղեկավարը։ Դիմելով հանդիպման մասնակիցներին՝ Բայդենը […]

̰
Նիդեռլանդները և Դանիան դեմ են Ուկրաինային ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն. Bloomberg

11:48 10.06.2022

Նիդեռլանդները և Դանիան դեմ են Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն, փոխանցում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները և դիվանագիտական ​​փաստաթղթերը։ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 28-ին ստորագրել էր Ուկրաինայի՝ Եվրամիությանը միանալու դիմումը։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ապրիլին Կիև կատարած այցի ժամանակ Զելենսկիին հարցաշար է տվել՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու համար։ ԵՀ-ն ներկայումս գնահատում է […]

̰
Սահմանամերձ համայնքներում պետության աջակցությամբ կկառուցվեն տներ․ Կառավարության նիստը՝ ռեպորտաժում

20:33 09.06.2022

ԶՈՒ  ԳՇ պետը կհամարվի ՊՆ-ի առաջին տեղակալը, սահմանամերձ համայնքներում պետության աջակցությամբ կկառուցվեն տներ։ Այս և օրակարգային այլ հարցերին է վերաբերել Կառավարության այսօրվա նիստը։ Օրենսդրական նախաձեռնությամբ հստակեցվելու են Պաշտպանության նախարարության, ԶՈՒ Գլխավոր շտաբի և Պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի լիազորությունները։ Սահմանամերձ, գյուղական բնակավայրերում էլ ընտանիքները պետության աջակցությամբ կկառուցեն տներ։ Գործընկեր բանկերը շահառուներին կտրամադրեն հիփոթեկային վարկեր, […]

̰
Միչիգանի ոստիկանությունը բենզինի բացակայության պատճառով աշխատանքի է անցել հեռախոսով

15:50 09.06.2022

ԱՄՆ Միչիգան ​​նահանգի ոստիկանական ստորաբաժանումը հայտնել է, որ թանկ գնի պատճառով բենզին գնելու համար նախատեսված բյուջեն մի քանի ամիս շուտ սպառվել է, և այժմ կփորձի զանգերին արձագանքել՝ առանց այնտեղ գնալու։ ԱՄՆ-ում ավտոմեքենաների վառելիքի գները շարունակում են ռեկորդներ գերազանցել՝ չորեքշաբթի օրը ազգային միջին արժեքով հասնելով մեկ գալոնի համար 4,955 դոլարի (3,785 լիտր) ևս մեկ պատմության առավելագույնին: […]

̰
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվելու է որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոն

12:52 09.06.2022

Պաշտպանության մասին ՀՀ օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով Կառավարության այսօրվա նիստին ներկայացված նախագծով հստակեցվել են Պաշտպանության նախարարության, ԶՈՒ Գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի լիազորությունները։ Մասնավորապես՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոն: Պաշտոնյան, սակայն, չի հանդիսանալու պաշտպանության նախարարին փոխարինող պաշտոնատար անձ։ Այս […]

̰
Թուրքիան պայման է դրել Շվեդիայի և Ֆինլանդիայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում․ ԶԼՄ-ներ

21:55 08.06.2022

Թուրքիան 10 պայման է դրել Շվեդիայի և Ֆինլանդիայի առաջ՝ ի պատասխան ՆԱՏՕ-ին անդամակցելու վետոյի վերացման, գրում է Yeni Şafak թերթը։ Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին ուկրաինական իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին միանալու հայտը։ Թուրքիան արգելափակել է այս դիմումների վերանայման գործընթացի մեկնարկը։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող այո […]

̰
Իտալիայում առգրավվել է 4 տոննա կոկաին

15:29 07.06.2022

Իտալիայի էկոնոմիկայի նախարարության ֆինանսական գվարդիան Տրիեստ քաղաքում առգրավել է 4,3 տոննա կոկաին։ Այս մասին հայտնում է Corriere della Sera թերթը։ Իրավապահների տվյալներով՝ թմրանյութերի բեռնափոխադրումը պատկանել է կոլումբիական թմրակարտելի մասնաճյուղին։ Դրա արժեքը գնահատվում է 96 մլն եվրո։ Բացի արգելված նյութերից, պահակային ծառայության աշխատակիցները ձերբակալել են հանցավոր խմբի 38 անդամների (որոնք, պարզվեց, Իտալիայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Բուլղարիայի, Հոլանդիայի […]

̰
Ռուսաստանը և Եգիպտոսը միջուկային բժշկության համար համատեղ կստեղծեն դեղամիջոցներ

12:55 07.06.2022

Rusatom Healthcare ԲԲԸ-ն (Ռոսատոմ պետական ​​կորպորացիայի առողջապահական ստորաբաժանումը) և եգիպտական ​​առաջատար դեղագործական Pharco Pharmaceuticals-ը ստորագրել են համագործակցության հուշագիր, որը նախատեսում է ռադիոդեղամիջոցների համատեղ մշակում, արտադրություն և շուկայահանում, հայտնում է ռուսական ընկերությունը։ Փաստաթուղթը ստորագրվել է որպես Health ExCon ​​2022 առաջին համաաֆրիկյան ցուցահանդեսի և համաժողովի մի մաս, որը նվիրված է առողջապահության շուկային և դեղագիտությանը: «Հուշագրում ամրագրված են […]

̰
Լավրովը ասել է, թե ինչպես է Ռուսաստանն արձագանքելու Արևմուտքի թշնամական գործողություններին

20:52 06.06.2022

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով այն երկրներին, որոնք, փաստորեն, խափանել են նրա այցը Սերբիա, պատասխան տալու հնարավորությունը, ասել է, որ Մոսկվան ոչինչ չի անի, որը կարող է խաթարել ժողովուրդների միջև կապերը։ «Ինչ վերաբերում է պատասխաններին, գիտեք, մենք երբեք չենք անի մի բան, որն ավելի կբարդացնի ժողովուրդների հարաբերությունները։ Դա անում են մեր արևմտյան գործընկերները»,–  մամուլի […]

̰
Իրանը մոտ է ատոմային ռումբի նյութերի տիրապետմանը. ՄԱԳԱՏԷ

17:59 06.06.2022

«ՄԱԳԱՏԷ»-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին երկուշաբթի օրը հայտարարել է, որ Իրանը մոտ է ատոմային ռումբ ստեղծելու համար զգալի քանակությամբ նյութ ունենալուն։ «Իրանը շատ մոտ է զգալի քանակությամբ նյութերի տիրապետմանը: Բայց զգալի քանակություն ունենալը չի ​​նշանակում ունենալ ռումբ, դա շատ կարևոր է»,- Վիեննայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Գրոսսին՝ մատնանշելով «ՄԱԳԱՏԷ»-ի՝ Իրանի միջուկային օբյեկտներին առավելագույն […]

̰
Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկի ևս 77 դեպք է գրանցվել

17:57 06.06.2022

Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկի ևս 77 դեպք է գրանցվել, երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 302-ի, հայտնում է Sky News-ը՝ վկայակոչելով բժիշկներին։ Նոր դեպքերից 73-ը Անգլիայում են, երկուսը՝ Շոտլանդիայում, երկուսը՝ Ուելսում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ բրիտանական առողջապահական գործակալությունը նշում է, որ բնակչության համար վտանգը դեռ չնչին է։ Կապիկի ծաղիկը հազվադեպ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է նաև […]

̰
BACK_TO_TOP