TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC
Տիգրան Հովակիմյան

Տիգրան Հովակիմյան

Զելենսկին Ջոնսոնի հետ քննարկել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքները

15:54 06.06.2022

Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ քննարկել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների, նավահանգիստների ապաշրջափակմանն ուղղված աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև ստացել է «պաշտպանության ընդլայնված աջակցության նոր փաթեթի» հաստատում։ «Ես զրույց եմ ունեցել Բորիս Ջոնսոնի հետ։ Ես տեղեկացրել եմ ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին։ Ստացել եմ պաշտպանության ուժեղացված աջակցության նոր փաթեթի հաստատում։ Մենք անդրադարձել […]

̰
Ղրիմից կասկածելի ծանրոց է ուղարկվել Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատուն

15:51 06.06.2022

Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատուն Ղրիմից հասել է տարօրինակ ծանրոց, որում եղել են ոսկորներ և նամակ։ Ծանրոցը փոխանցվել է հանգուցյալ պրոդյուսեր Պիետրո Նոտարիանիի անունից, երկուշաբթի «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է իրավապահ մարմինների աղբյուրը։ Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցն ուրբաթ օրը ոստիկանություն է հայտնել արտասովոր ծանրոցի մասին (նախկինում դա հայտնի չէր)։ «Բացելով ծանրոցը՝ կինը գտել է ոսկորներ և ֆրանսերեն նամակ, որի […]

̰
Ռուսաստանն ու Թուրքիան կքննարկեն ուկրաինական հացահատիկի ապաշրջափակման հարցը

15:35 06.06.2022

Ռուս մասնագետները երկուշաբթի օրը կմեկնեն Թուրքիա, որտեղ նախատեսված են ուկրաինական հացահատիկի շուրջ բանակցություններ, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հույս հայտնելով, որ այնտեղ կողմերը կկարողանան մանրամասն մշակել Ուկրաինայից հացահատիկի արտահանման ապաշրջափակման մեխանիզմները։ «Այսօր արդեն մասնագետները մեկնում են Թուրքիա, վաղը իմ պատվիրակությունը մեկնում է այնտեղ, հուսով եմ, որ մենք կկարողանանք ոչ միայն վերջ տալ դրան, դա […]

̰
ՄԱԿ-ը կոչ է արել շտապ լուծել ուկրաինական հացահատիկի հետ կապված հարցը

15:16 06.06.2022

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) կոչ է անում հրատապ լուծում տալ ուկրաինական հացահատիկի խնդրին, քանի որ հարյուր միլիոնավոր մարդիկ կախված են այդ մատակարարումներից, նշում է կազմակերպությունը: ՊՀԾ-ի ղեկավար Դեյվիդ Բիսլիի խոսքերով՝ այժմ ուկրաինական ամբարները լիքն են, մինչդեռ 44 միլիոն մարդ «աշխարհում սովամահ է լինում»։ «Աշխարհը պահանջում է դա, քանի որ հարյուր միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում […]

̰
Լավրովն անդրադարձել է իր ինքնաթիռը Սերբիա չթողնելու ՆԱՏՕ-ի մի շարք երկրների որոշմանը

14:37 06.06.2022

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աննախադեպ է անվանել Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք երկրների որոշումը՝ չթողնել իր ինքնաթիռը Սերբիա այցելելու համար։ «Անցած գիշեր և այսօր առավոտյան լրատվամիջոցներից շատ հարցեր կային մեր արձագանքի վերաբերյալ Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ անդամների կողմից ընդունված աննախադեպ որոշումներին և այն որոշումներին, որոնք խոչընդոտեցին Ռուսաստանի արտգործնախարարի այցը Սերբիայի Հանրապետություն։ Իհարկե, տեղի ունեցավ աներևակայելին, ես […]

̰
Զախարովայի հետ հարցազրույցից հետո իտալացի հաղորդավարի ինքնազգացողությունը վատացել է

12:42 06.06.2022

Իտալական La7 հեռուստաալիքի հեռուստածրագրի հաղորդավար Մասիմո Ջիլետտին իրեն վատ է զգացել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հետ հարցազրույցից հետո: Լրագրողը, ով Մոսկվայից կապի մեջ էր Հռոմի ստուդիայի հետ, ավարտել է հարցազրույցը Սկայպով և սկսել քննարկել դա Non è l’Arena ծրագրի հյուրերի հետ: Հանկարծ նրա ինքնազգացողությունը վատացել է: Գովազդային ընդմիջումից հետո հայտարարել են, որ Ջիլետտին […]

̰
Իտալացի ֆերմերները հայտնել են հացահատիկի համաշխարհային գների անկման մասին

17:00 04.06.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո հացահատիկի համաշխարհային գներն ընկել են` հասնելով ապրիլին նկատված մակարդակին։ Մասնավորապես, հայտարարությամբ ասվում էր, որ ՌԴ-ն պատրաստ է ապահովել ուկրաինական հացահատիկի անխոչընդոտ արտահանումն իր կողմից վերահսկվող նավահանգիստներով։ Նման հայտարարությամբ շաբաթ օրը հանդես է եկել գյուղատնտեսական մթերք արտադրողների Coldiretti ասոցիացիան։ Խոսքը մոտ 10 տոկոս նվազման մասին է։ Բացի դրանից, նշում է […]

̰
Գնաճը և գնային շոկը կարող են լինել Ռուսաստանի դեմ ԵՄ նավթային էմբարգոյի հետևանքները․ Spiegel

15:10 04.06.2022

ԵՄ երկրները կարող են բախվել գնային շոկի և գնաճի՝ կապված ԵՄ-ի կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ նավթային էմբարգոյի հետ։ Այս մասին հինգշաբթի օրը Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում ասել է եվրոպական վերլուծական կենտրոնի ղեկավար Բրեյգել Գունտրամ Վոլֆը։ Փորձագետի կանխատեսումների համաձայն՝ նավթի բարձր գներից կտուժեն եվրոպական ընկերություններն ու սպառողները։ Միաժամանակ նա նշել է, որ «գնաճային ճնշումները կշարունակվեն», […]

̰
Անտոնովը կանխատեսել է տնտեսության ապակայունացում՝ ՌԴ-ն դեմ պատժամիջոցների արդյունքում

12:26 03.06.2022

Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների ներդրումը կհանգեցնի տնտեսության, մատակարարման շղթաների և պարենային անվտանգության հետ կապված գլոբալ խնդիրների սրման։ Այս մասին հինգշաբթի օրը՝ հունիսի 2-ին, հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։ Նրա խոսքով՝ նման գործողությունները հաստատում են «Վաշինգտոնի ռուսաֆոբ հիստերիան»։ «(ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականությունը) կհանգեցնի մատակարարման շղթայում նոր խափանումների, կազդի պարենային անվտանգության վրա։ Տնտեսական «տատանումները» կարող են […]

̰
Tesla-ն մինչև սեպտեմբերի 30-ը կներկայացնի մարդանման ռոբոտի նախատիպ

12:21 03.06.2022

Էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության հիմնադիր Իլոն Մասկը Twitter-ի իր էջում գրել է, որ ընկերությունը մինչև սեպտեմբերի 30-ը կներկայացնի մարդանման Optimus ռոբոտը։ «Tesla-ի «արհեստական բանականության օրը» տեղափոխվել է սեպտեմբերի 30, մինչ այդ մենք կարող ենք ունենալ Optimus-ի նախատիպը»,- գրել է Մասկը Twitter-ում: Մինչ այդ հաղորդվել էր, որ «արհեստական բանականության օր» միջոցառումը ծրագրված է օգոստոսի 19-ին: Optimus-ը […]

̰
Միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում․ ԱԽ քարտուղար

16:44 02.06.2022

«Ադրբեջանը բանակցությունների բովանդակությանը չհամապատասխանող հայտարարություններ է անում»,- լրագրողների հետ ունեցած ճապազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք համապատասխանո՞ւմ է իրականությանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե, իբր, Բրյուսելում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու շուրջ։ «Այն, ինչ հայկական կողմը հրապարակային հայտարարում է, ամբողջովին համապատասխանում է […]

̰
Եգիպտոսը զբոսաշրջիկների համար պարզեցրել է երկիր մուտք գործելու կանոնները

12:36 02.06.2022

Եգիպտոսը պարզեցրել է օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքի կանոնները, հաղորդում է EgyptAir-ը: Այլևս կարիք չկա օդանավակայաններում հարցաթերթիկ լրացնել, որոնցում նշվում են կորոնավիրուսին վերաբերող տվյալներ: Փոխարենը բավական է նախապես գրանցվել հատուկ կայքում և այնտեղ վերբեռնել պատվաստման վկայականը կամ կորոնավիրուսի թեստի արդյունքները։ Այն զբոսաշրջիկներին, որոնք մոռացել են գրանցվել, թույլ կտան ներս մտնել. վկայականները պետք է ցուցադրվեն տեղում:  

̰
ԱՄՆ-ը դաշինքներ է ստեղծում՝ նախապատրաստվելով ապագա հակամարտություններին. ՌԴ ԱԳՆ

12:33 02.06.2022

ԱՄՆ-ն ստեղծում է նոր տարածաշրջանային դաշինքներ՝ նախապատրաստվելով ապագա հակամարտություններին, և Ռուսաստանն ամեն կերպ կհակազդի դրան։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ նշանակության դեսպան Գրիգորի Մաշկովը։ Նա մասնակցում է ՄԱԿ-ի միջուկային, քիմիական և կենսաբանական զենքերի չտարածման հարցերով կոմիտեի աշխատանքներին։ «Այժմ տարբեր տարածաշրջանային մակարդակներում Միացյալ Նահանգները դաշինքներ է ստեղծում: Դրանք տարածաշրջանային սխեմաներ են՝ իրենց […]

̰
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կոչ են արել Շվեդիային և Ֆինլանդիային ընդունել Թուրքիայի պահանջները

12:26 02.06.2022

Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան կուլիսային բանակցություններ են վարում՝ պնդելով, որ Շվեդիան և Ֆինլանդիան բավարարեն Անկարայի մտահոգությունները՝ ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության վերաբերյալ, հինգշաբթի գրել է Hurriyet թերթը։ Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին, ուկրաինական իրադարձությունների ֆոնին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին միանալու հայտ։ Թուրքիան արգելափակել է այս դիմումների ուսումնասիրման գործընթացի մեկնարկը։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել […]

̰
Չինաստանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել

18:28 01.06.2022

Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգում չորեքշաբթի 6,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 14-ը, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։ Ժամը 19։40-ի (Մոսկվայի ժամանակով 14։40) դրությամբ հայտնի է դարձել չորս զոհի և տասնչորս վիրավորի մասին: Ավելի վաղ Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր, որ չորեքշաբթի տեղական ժամանակով ժամը 17։00-ին (Մոսկվայի ժամանակով 12։00-ին) 6,1 մագնիտուդով երկրաշարժ է […]

̰
Իրանի ԱԳՆ-ն հերքում է հունական լցանավը կալանելու ֆրանսիական և գերմանական պնդումները

17:47 01.06.2022

Իրանական կողմից հունական լցանավը կալանելու վերաբերյալ Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունների հայտարարությունները միակողմանի են և անհիմն։ Չորեքշաբթի նման հայտարարություն է արել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։ «Մենք կտրականապես մերժում ենք նման միակողմանի և անհիմն հայտարարությունները,- ասել է նա: «Ցավոք, այդ երկրները բողոքում են Իրանի օրինական գործողությունների դեմ, սակայն լռում են Հունաստանի իշխանությունների կողմից […]

̰
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը պատրաստվում են մասնակցել Եղիսաբեթ II-ի գահակալության պլատինե տարեդարձին

17:24 01.06.2022

Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, պատրաստվում են մասնակցել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի գահակալության 70-ամյակի տոնակատարությանը: Նրանց ժամանումը Մեծ Բրիտանիա սպասվում է հունիսի 1-ին։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է բրիտանական The Times թերթը։ Ըստ հրապարակման՝ զույգը «հնարավոր է՝ այսօր ժամանել է Լոնդոն»։ Ակնկալվում է, որ նրանք հինգշաբթի օրը առանձին կմասնակցեն պաստառների կրման […]

̰
Երևանի քաղաքապետարանը հունիսի 1-ի կապակցությամբ կազմակերպել է հատուկ նիստ՝ դպրոցական ավագանիների մասնակցությամբ

16:56 01.06.2022

Արդեն երկրորդ տարին է, ինչ Երևանի քաղաքապետարանը երեխաների օրվա կապակցությամբ կազմակերպում է հատուկ նիստ՝ մայրաքաղաքի դպրոցների 9-րդ դասարանցիների մասնակցությամբ: Այս տարվա նիստին մասնակցել են 64 ավագանի դպրոցականներ: Նիստը նախագահել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Դպրոցական ավագանիների նիստն ընթացել է բոլոր ընթացակարգերի պահպանմամբ։ Հիմնական զեկուցողները ներկայացրել են իրենց առաջարկները, հետո դրանք քննարկվել են, հնչել են հարցեր, […]

̰
Հարավային Օսիայի ԿԸՀ-ն դադարեցրել է Ռուսաստանին միանալու հանրաքվեի աշխատանքները

16:54 01.06.2022

Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) կասեցրել է Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ հանրաքվեի նախապատրաստումը նախագահ Ալան Գագլոևի՝ ավելի վաղ հրամանագրի հետ կապված։ Այս մասին չորեքշաբթի, ՏԱՍՍ-ին հայտնել է ԿԸՀ նախագահ Էմիլիա Գագիևը։ Մայիսի 30-ին Գագլոևը կասեցրել է հանրապետության նախկին ղեկավար Անատոլի Բիբիլովի՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու մասին հանրաքվեի հրամանագիրը՝ մինչև Մոսկվայի հետ խորհրդակցությունների ավարտը։ […]

̰
Հաստատվեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքային պլանը

19:52 31.05.2022

Անցկացվել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ 2-րդ նիստը։ Քննարկվել, ապա հաստատվել է աշխատանքային պլանը, որը հնարավորություն է տալու թեմատիկ ուղղություններով սկսել հանձնաժողովի՝ նախորդ նիստին հաստատված ամբողջական աշխատանքները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Իսպանիայում կապիկի ծաղիկով արդեն 132 մարդ է վարակվել

17:43 31.05.2022

Իսպանիայի իշխանությունները հաստատել են թագավորությունում կապիկի ծաղիկի առնվազն 132 դեպք։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել են երկրի առողջապահության նախարարությունում։ «Կառլոս III Առողջապահության ինստիտուտը հաստատել է օրթոպոքսվիրուսի 132 դրական դեպք, հետևաբար դրանք ճանաչվել են կապիկի ծաղիկի հաստատված դեպքեր»,- նշել է գործակալությունը։ Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին 120 դեպքի մասին։ Երեքշաբթի օրը Público թերթի տվյալներով, Պորտուգալիայում գրանցվել […]

̰
Սպասվում է, որ Լավրովը Թուրքիա կայցելի հունիսի 8-ին

15:04 31.05.2022

Սպասվում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին կայցելի Թուրքիա, երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ «ԱԳ նախարար Լավրովը ռազմական պատվիրակությամբ Թուրքիա կժամանի հունիսի 8-ին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը՝ պատասխանելով «Անադոլու» գործակալության լրագրողների հարցերին։ Չավուշօղլուն նաև ասել է, որ Թուրքիան մտադիր չէ մասնակցել Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներին։ «Մենք հստակ դիրքորոշում […]

̰
Վուչիչը երդում է տվել՝ որպես Սերբիայի նախագահ

14:30 31.05.2022

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երեքշաբթի օրը երկրի վեհաժողովում (խորհրդարան) երդում է տվել՝ երկրորդ անգամ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելով։ Սերբիայում ապրիլի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով Վուչիչը հավաքել է ձայների 58,59%-ը և համոզիչ տարբերությամբ հաղթել առաջին փուլում։ Նույն օրը տեղի են ունեցել Վեհաժողովի պատգամավորների ընտրություններ, որոնցում գլխավորում է նրա Սերբական առաջադիմական կուսակցությունը՝ ստանալով միապալատ օրենսդիր մարմնում […]

̰
Թուրքիան հայտարարել է, որ Հունաստանը խախտել է Էգեյան ծովի կղզիների ապառազմականացման կարգավիճակը

13:38 31.05.2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի օրը Հունաստանին մեղադրել է Էգեյան ծովում կղզիների ապառազմականացման կարգավիճակը խախտելու մեջ։ «Հունաստանը խախտել է կղզիների կարգավիճակը, դրանք պետք է ապառազմականացվեն, հակառակ դեպքում, օրակարգում կլինի կղզիների սեփականության հարցը»,- ասել է նախարարը՝ պատասխանելով «Անադոլու» գործակալության լրագրողների հարցերին։ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Հունաստանը ռազմականացնում է Էգեյան ծովում գտնվող կղզիները 1960-ականներից։ «Մենք բազմիցս […]

̰
Շոլցը Գերմանիային խոստացել է «Եվրոպայի ամենամեծ բանակը» ՆԱՏՕ-ի երկրների շարքում

12:50 31.05.2022

Գերմանիան շուտով կունենա «Եվրոպայի ամենամեծ ազգային բանակը» ՆԱՏՕ-ի երկրների շարքում, ասել է կանցլեր Օլաֆ Շոլցը Neue Berliner Redaktionsgemeinschaft մեդիա խմբին, ինչպես նաև Stuttgarter Zeitung և Stuttgarter Nachrichten թերթերին տված հարցազրույցում։ «Շուտով Գերմանիան կունենա ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում ամենախոշոր ազգային բանակը»,- ​​ասել է Շոլցը։ Նա հավելել է, որ այդ կերպ Գերմանիայի և նրա դաշնակիցների անվտանգությունը «զգալիորեն կամրապնդվի»։

̰
«Գազպրոմն» ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը հոլանդական GasTerra ընկերությանը

12:43 31.05.2022

«Գազպրոմը» ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը հոլանդական GasTerra-ին՝ նոր սխեմայով՝ ռուբլով վճարելուց հրաժարվելու պատճառով, հայտնել են ռուսական ընկերությունից։ Մայիսի 30-ի աշխատանքային օրվա ավարտի դրությամբ «Գազպրոմ Էքսպորտ»-ը «GasTerra B.V»-ից ապրիլին գազի մատակարարումների դիմաց վճար չի ստացել: «Մատակարարումը դադարեցվել է Ռուսաստանի նախագահի 2022 թ․-ի մարտի 31-ի թիվ 172 հրամանագրի համաձայն»,- ասվում է գրությունում։ Նախօրեին հոլանդական էներգետիկ ընկերությունը […]

̰
Brent տեսակի նավթի գինը բարձրացել է բարելի դիմաց 124 դոլարից

12:41 31.05.2022

Նավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան աճել են գրեթե 2%-ով, իսկ Brent-ի ֆյուչերսները (հուլիսյան մատակարարումների համար) մարտի 9-ից ի վեր առաջին անգամ բարձրացել են բարելի դիմաց 124 դոլարից: Այս մասին են վկայում բորսային տվյալները: WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները միաժամանակ թանկացել են 1,55%-ով՝ հասնելով 119 դոլարի:

̰
Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին․ Չավուշօղլու

12:34 31.05.2022

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ «Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ազդել են նաև Թուրքիայի վրա: Մեր դիրքորոշումը հասկանալի է և պետք է հասկանալ՝ ելնելով այն միջնորդական դերից, որը մենք զբաղեցնում ենք: Մեր դիրքորոշումը պարզ է, մենք չենք խառնվում և թույլ չենք տա, որ դա արվի մեր միջոցով»,- […]

̰
ԱԺ աշխատակազմը բարձր է գնահատում Նիդեռլանդների աջակցությունն օրենսդիր մարմնին. Վահան Նարիբեկյան

15:56 30.05.2022

ԱԺ աշխատակազմը բարձր է գնահատում Նիդեռլանդների աջակցությունն օրենսդիր մարմնին։ «Բարձր եմ գնահատում Նիդեռլանդների կողմից Ազգային ժողովին տրամադրվող աջակցությունը: Ուրախ եմ, որ խորհրդարանն ունի Ձեր նման գործընկեր»,- ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը մայիսի 30-ին Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ հանդիպման ընթացքում: Հայաստանի Ազգային ժողովում Նիդեռլանդների դեսպանատան ֆինանսավորմամբ […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները

15:51 30.05.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆեյբուքյան պաշտոնական էջով հրապարակվել է 2022թ․ ապրիլի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներ՝ 2022թ․ հունվար-ապրիլը 2021թ․ հունվար-ապրիլի համեմատությամբ։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.4%, Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 2.6%-ով, Ծառայությունների ծավալն աճել է 23.5%-ով, Առևտրի շրջանառությունն աճել է 7.8%-ով, Շինարարության ծավալն աճել է 9.0%-ով, Արտահանման ծավալն աճել է 25.2%-ով, Ներմուծման ծավալն աճել է 39.1%-ով։ […]

̰
BACK_TO_TOP