TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+17.09 oC
Տիգրան Հովակիմյան

Տիգրան Հովակիմյան

Զինծառայողները կօգտվեն մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման ծրագրից

11:54 28.07.2022

Կառավարության 2019թ․-ի օգոստոսի 22-ի որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելով, նախատեսվում է ՊՆ-ն համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով 2022թ․-ի շրջանակներում դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին հնարավորություն ընձեռել մատչելի և արտոնյալ պայմաններով օգտվելու հիփոթեքային վարկավորման ծրագրից։ Որոշումն ընդունվել է Կառավարության հերթական նիստում, […]

̰
Հուլիսի 31-ից ուժի մեջ են մտնելու ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման վերաբերյալ կարգավորումները

21:58 27.07.2022

Ցանկացած ապրանքի համար նախատեսված ակցիաներ, զեղչեր բառերը հուլիսի 1-ից պետք է ընկալել միայն ուղիղ իմաստով, դրանք պետք է լինեն իրական, այլ ոչ թե ստեղծեն իմիտացիա։ Հանդիպած կլինեք, երբ տնտեսվարողը ներկայացրել է ապարանքատեսականու որոշակի զեղչ, սակայն պարզվել է, որ չակերտավոր զեղչված վիճակում, այդ ապրանքների գներն ավելի բարձր են, քան մինչ այդ եղած իրական գները կամ հայտարարվել […]

̰
Ներկայացվել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության գործունեության տարեկան հաշվետվությունը

16:54 26.07.2022

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և պատվիրակության մյուս անդամների մամուլի ասուլիսում ներկայացվել է հայաստանյան պատվիրակության գործունեության տարեկան հաշվետվությունը: Էդուարդ Աղաջանյանը մանրամասն ներկայացրել է աշնանային, ձմեռային, ամառային նստաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները, խոսել եվրոպական երկրներում իր և պատվիրակության մյուս անդամների հանդիպումների և ելույթների մասին։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային ամփոփիչ նստաշրջանում, որի շրջանակում հաստատվում է […]

̰
«Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությունն ընդունելի չէ, ՀՀ-ն հրաժարվում է նման հարց քննարկել. Աղաջանյան

14:23 26.07.2022

Հայաստանն ի սկզբանե հրաժարվել է և հրաժարվում է «Զանգեզուրի միջանցքի» հարց քննարկել, նման տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ: Այս մասին խորհրդարանում ասուլիսի ընթացքում վերահաստատեց ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: «Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ Հայաստանի համար»,- ասաց Աղաջանյանը: Նա հիշեցրեց, որ, երբ […]

̰
Փաշինյանի և Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ կան. Էդուարդ Աղաջանյան

13:52 26.07.2022

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ կան, սակայն հստակ ժամկետներ դեռևս չեն նշվում: Այս մասին ԱԺ ասուլիսում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք առաջիկայում սպասվում է արտգործնախարարների, երկրների ղեկավարների հանդիպում: «Վերջին շրջանում առավել ևս բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում, […]

̰
Դատապարտելի է, որ Ուկրաինայից բացի, ԵԱՀԿ տարածաշրջանում ներկայումս այլ կոնֆլիկտ հետաքրքիր չէ․ Էդուարդ Աղաջանյան

12:44 26.07.2022

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և պատվիրակության մյուս անդամների մամուլի ասուլիսում ներկայացվել է հայաստանյան պատվիրակության գործունեության տարեկան հաշվետվությունը: Էդուարդ Աղաջանյանը մանրամասներ է ներկայացրել աշնանային, ձմեռային, ամառային նստաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունների, եվրոպական երկրներում իր և պատվիրակության անդամների հանդիպումների և ելույթների վերաբերյալ։ Աղաջանյանը անընդունելի ու դատապարտելի է համարել այն, որ Ուկրաինայից բացի, ԵԱՀԿ տարածաշրջանում […]

̰
Դիլիջանում կանցկացվի «Ներուժ 3․0 » սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը

23:30 25.07.2022

2 տարվա դադարից հետո սեպտեմբերի 26-30-ը Դիլիջանում անկացվելու է «Ներուժ 3․0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է աշխարհի տարբեր անկյուններից Հայաստանում հյուրընկալել շուրջ 30 ստարտափների 60 ներկայացուցիչների։ «Ներուժի» առաքելությունն է Հայաստան բերել Սփյուռքի ստարտափները և մեր հայրենակիցներին՝ նոր գաղափարներով, ակտիվ ծրագրերով ու ներուժով նպաստել մեր երկրի տնտեսական առաջընթացին ու ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։ Ծրագրին […]

̰
Որո՞նք են լողափնյա սեզոնի թաքնված վտանգները

21:15 25.07.2022

Սևանա լճի տարածքում, այդ թվում` հանրային 3 լողափերում, հուլիսի 9-ից հատուկ ջրափրկակարական ջոկատն անցել է ուժեղացված ծառայության։ Որո՞նք են լողափնյա սեզոնի թաքնված վտանգները. անվտանգության միջոցառումների, իրազեկման աշխատանքների թեմայով մամուլի ասուլիս են տվել ոլորտի ներկայացուցիչները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
 Հանրապետությունում հրդեհների դեպքերը նվազել են, հրդեհների հետևանքով զոհվածների թիվը՝ շատացել

20:15 09.07.2022

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում այս տարի արձանագրվել է 2113 հրդեհի դեպք, նախորդ տարվա առաջին կիսամյակում հրդեհի դեպքերը 3016-ն էին։ Սա նաև այն դեպքում, երբ չոր եղանակով պայմանավորված` փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսներին հրդեհների աճ գրանցվեց, սակայն ընդհանուր վիճակագրությամբ այս տարի հրդեհները 903 դեպքով պակաս են՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ։ Իսկ ահա հրդեհի […]

̰
Էլեկտրաէներգիայի թանկացման պատճառովԱՄՆ-ում գործարանները սկսել են կրճատել աշխատատեղերը

11:42 09.07.2022

Էներգիայի գների աճը սկսում է հարվածել ԱՄՆ արդյունաբերական համալիրին, ինչի արդյունքում բիզնեսները սկսում են կրճատել էլեկտրաէներգիայի ծախսերը։ Այս մասին հուլիսի 7-ին հայտնել է Bloomberg-ը։ Հրատարակության տվյալներով, ալյումինի՝ երկրի երկրորդ ամենամեծ գործարանը ստիպված է եղել կրճատել 600 աշխատատեղ։ Ընկերությունը նման քայլի է գնացել՝ նվազեցնելու էլեկտրաէներգիայի վարձը, որը վերջին շրջանում եռապատկվել է։ Բացի դրանից, ըստ Bloomberg-ի, պողպատի […]

̰
Նոր մանրամասներ Աշտարակի բանկերից մեկում տեղի ունեցած հրդեհից տուժածների առողջական վիճակի մասին

18:46 08.07.2022

Shantnews-ի նկարահանող խումբն այսօր եղել է Այրվածքաբանության ազգային կենտրոնում և նոր մանրամասներ իմացել հուլիսի 6-ին Աշտարակի բանկերից մեկում տեղի ունեցած հրդեհից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ հրդեհի հետևանքով բանկի աշխատակիցներից մեկը նույն օրը մահացել էր, 6 տուժածներից 4-ը՝ տարբեր աստիճանի այրվածքներով, տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, 2 տուժածները Աշտարակի հիվանդանոցում բուժօգնություն ստանալով՝ դուրս […]

̰
Աբեի կրտսեր եղբայրն ասում է, որ քաղաքական գործչին արյուն են փոխներարկում

12:58 08.07.2022

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահափորձից հետո արյան փոխներարկում է ստանում, հայտնել է նրա կրտսեր եղբայրը և պաշտպանության նախարար Նոբուո Կիշին։ «Ես աղոթում եմ նրա շուտափույթ ապաքինման համար: Ներկայումս Նարայի հիվանդանոցում հնարավոր ամեն ինչ արվում է նրա կյանքը փրկելու համար, ներառյալ արյան փոխներարկումը», – ասաց նա: Այնուամենայնիվ, նա հրաժարվել է մեկնաբանել ԶԼՄ-ների այն լուրերը, թե Աբեն […]

̰
Լարսը բաց է, և մեկ ամսվա ընթացքում Լարսում հերթերն ամբողջությամբ կվերանան․ Վահան Քերոբյան

15:58 07.07.2022

Լարսը բաց է, և այժմ բեռնատար մեքենաներն անցնում են Լարսի անցակետով: Այս մասին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որի կարծիքով մեկ ամսվա ընթացքում Լարսում հերթերն ամբողջությամբ կվերանան։ «Մեր արած աշխատանքի արդյունքում վերջին 1․5 ամսվա ընթացքում կարողացել ենք հասնել նրան, որ Լարսի թողունակությունն էապես մեծացել է, և եթե 2 ամիս առաջ Լարսի […]

̰
Հայաստանում նկատվում է կորոնավիրուսի դեպքերի որոշակի աճ, աղիքային վարակիչ հիվանդությունների ու թունավորման դեպքերի ավելացում․ Ռոմելլա Աբովյան

16:59 06.07.2022

Կորոնավիրուսի տարածման առումով ի՞նչ իրավիճակ է աշխարհում ու մեր երկրում, արդյո՞ք վիրուսը նոր մուտացիայի է ենթարկվում և սպասե՞լ բռնկման։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը ասուլիսի ընթացքում այս թեմայից զատ անդրադարձել է նաև ամռանը բնորոշ աղիքային վարակիչ հիվանդություններին ու թունավորման դեպքերին։ Վերջին 7 օրվա ընթացքում […]

̰
Ջոնսոնը կառավարությանը կոչ է արել ճգնաժամի ժամանակ հրաժարական չտալ

16:56 06.07.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կառավարությունը չպետք է հրաժարական տա ճգնաժամի և երկրում ստեղծված բարդ իրավիճակի ֆոնին։ «Հատկապես հիմա դժվար ժամանակներ են, երբ երկիրը բախվում է տնտեսական ճնշման, բյուջետային ճնշումների, երբ Եվրոպան գտնվում է վերջին 80 տարվա ամենամեծ պատերազմի մեջ, երբ ակնկալում ես, որ կառավարությունը կշարունակի առաջ գնալ, ոչ թե հեռանա,  այլ […]

̰
Լավրովը սուտ է որակել Կիևի այն խոսքերը, թե ռուսական բանակը հարվածներ է հասցնում սեփական քաղաքներին

14:11 06.07.2022

Կիևի պնդումները, թե իբր ռուսական բանակը հարվածներ է հասցնում սեփական քաղաքներին, սուտ են, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Կարճ ասած, (նրանք) ստում են: Եվ փաստերը հայտնի են, դրանք ամեն օր ներկայացնում է մեր ՊՆ-ն»,- ասաց նա` չորեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի համապատասխան հարցին: Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ […]

̰
Բուդդիստները նշում են Դալայ Լամայի 87-ամյակը

12:53 06.07.2022

Այսօր 14-րդ Դալայ Լամա Տենզին Գյացոն դառնում է 87 տարեկան. երկուսուկես տարվա կորոնավիրուսային պանդեմիայից հետո նա դուրս է եկել կարանտինից և մոտ օրերս կլինի Հնդկաստանի հյուսիսում գտնվող Դհարամսալա քաղաքում, որտեղ նրա հիմնական նստավայրն է։ Տաճար կայցելեն ուխտավորներ՝ աշխարհի տարբեր ծայրերից, այդ թվում՝ Ռուսաստանից։ Մոսկվայում նրա ծննդյան օրը հանդիսավոր կերպով կնշվի Կինոյի տանը։ Դալայ Լաման, որպես […]

̰
Բայդենին խորհուրդ են տվել Սպիտակ տան պրակտիկանտին ուղարկել տնտեսագիտության հիմունքներ սովորելու

17:52 04.07.2022

ԱՄՆ Նավթի և գազի ասոցիացիան, ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ բենզալցակայանների սեփականատերերին ուղղված գազի գների իջեցման պահանջին, առաջարկել է նախագահի թվիթերյան հաղորդագրությունների համար պատասխանատու Սպիտակ տան ստաժորին ուղարկել տնտեսագիտության հիմունքներ ուսումնասիրելու: Ավելի վաղ Բայդենը Twitter-ում բենզալցակայանների սեփականատերերից պահանջել էր իջեցնել բենզինի գները։ Ինչպես ասել էր Միացյալ Նահանգների նախագահը, այսպես պետք է վարվեն գազալցակայանների շահագործողները, […]

̰
Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացումն ու զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է․ Արարատ Միրզոյան

17:50 04.07.2022

Հայաստան է ժամանել Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման՝ մասնակցելու առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին: ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Սանջայ Վերմայի առանձնազրույցը, որից հետո մեկնարկել է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը: Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև ստորագրվել է […]

̰
Հայ-գերմանական տնտեսական համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի․ կայացել է Վահան Քերոբյանի ու Սվենյա Շուլցեի մամուլի ասուլիսը

22:42 01.07.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել երկօրյա այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեի հետ։ Գործընկերները հայ և գերմանացի լրագրողների համար հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ ամփոփելով հայ-գերմանական տնտեսական նոր համագործակցության շուրջ ունեցած քննարկումները։ «Այսօրվա մեր հանդիպման ընթացքում ես շեշտել եմ, որ մեր համագործակցությունը պետք է ընդլայնել հիմնականում […]

̰
Ճապոնիան 7 տարվա ընթացքում առաջին անգամ սահմանել է էլեկտրաէներգիայի խնայողության ռեժիմ

13:08 01.07.2022

7 տարվա ընթացքում առաջին անգամ Ճապոնիայի կառավարությունն էներգախնայողության ռեժիմ է մտցրել՝ կոչ անելով տնային տնտեսություններին և ձեռնարկություններին խելամտորեն նվազեցնել սպառումն ամառվա ընթացքում: Դա պայմանավորված է այն հաշվարկներով, որ ուժեղ ջերմային ալիքի դեպքում երկրի գրեթե բոլոր շրջաններում, բացառությամբ հարավային Օկինավայի և հյուսիսում գտնվող Հոկայդո կղզու, էներգիայի պահուստի գործակիցը կարող է լինել ընդամենը 3,7%, մինչդեռ կրիտիկական մակարդակը […]

̰
Բացառվում է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ․ Արմեն Գրիգորյան

19:10 30.06.2022

«Բացառվում է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ», լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հայկական կողմը կիրականացնի սահմանային վերահսկողություն։ «Միանշանակ սահմանային վերահսկողություն լինելու է։ Մենք բազմիցս ասել ենք, որ բացառվում է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ։ Եվ մեր քաղաքականությունը շարունակում է սա մնալ։ Երբ մենք հայտարարում […]

̰
Չինաստանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ն անվանել է համակարգային մարտահրավեր ամբողջ աշխարհի կայունության համար

13:45 30.06.2022

ՆԱՏՕ-ն համակարգային մարտահրավեր է համաշխարհային խաղաղության ու կայունության համար, հինգշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիջյանը։ «ՆԱՏՕ-ն ինքնին համակարգային մարտահրավեր է ողջ աշխարհի խաղաղությանն ու կայունությանը»,- ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը։ Ըստ Չժաո Լիջյանի՝ ՆԱՏՕ-ն հավակնում է լինել պաշտպանական կազմակերպություն, սակայն իրականում շարունակում է իր ազդեցությունը տարածել նոր […]

̰
ԱՄՆ-ում վարորդին մահապատիժ է սպառնում. նրա մեքենայում 53 միգրանտ է շնչահեղձ եղել

12:36 30.06.2022

53 միգրանտների շնչահեղձության պատճառ դարձած բեռնատարի վարորդ Հոմերո Զամորանոյին և նրա հանցակից Քրիստիան Մարտինեսին սպառնում է մահապատիժ, գործում ներգրավված է ևս երկու մարդ, նրանց սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում, ասվում է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի մամուլի հաղորդագրության մեջ։ Տեխասի ճանապարհներից մեկի վրա օրեր առաջ դիերով լի բեռնատար էր հայտնաբերվել։ Սան Անտոնիոյի հրշեջ ծառայության տվյալներով՝ բեռնատարում […]

̰
Պուտինն Աշխաբադում հանդիպել է Ալիևի հետ, քննարկել ԼՂ հարցը

12:27 30.06.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աշխաբադում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Կասպյան գագաթնաժողովի շրջանակներում: Ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հարցի կարգավորմանը: Ավելի վաղ Պուտինը մասնակցել է գագաթնաժողովին մասնակցող պետությունների ղեկավարների նեղ և ընդլայնված կազմով հանդիպումներին։ Չորեքշաբթի պետության ղեկավարը հանդիպել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։

̰
Կենտրոնական հավաքակայանում անցկացվել է ամառային զորակոչի հերթական փուլը

20:42 28.06.2022

Գնդապետ Սահակյանը Կենտրոնական հավաքակայանի վիճակահանության սենյակում հերթով ներկայացնում է այն թմբուկները, որոնցում եղած յուրաքանչյուր կտրոնի դուրս բերմամբ նորակոչիկն ինքն է որոշում, թե որ զորամասում է ծառայության երկու տարին անցկացնելու։ Կան նաև բացառություններ, եթե նորակոչիկը ցանկություն է հայտնել ծառայությունն անցկացնելու զինվոր եղբոր զորամասում կամ ունի առողջական խնդիր և պետք է ծառայությունն անցկացնի հեշտացված օրակարգով։ Սակայն բոլորի […]

̰
Ժամկետային զինծառայողներն աստիճանաբար կազատվեն մարտական հերթափոխերում ընդգրկվելուց․ Սահակ Սահակյան

13:57 28.06.2022

2022-ի ամառային զորակոչը մեկնարկել է հունիսի 13-ից։ Ժամկետային զինծառայողներն աստիճանաբար ազատվելու են մարտական հերթափոխերում ընդգրկվելուց։ Նրանց փոխարինելու են պայմանագրայինները: Այս մասին լրագրողներին հայտնեց ԶՈՒ գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը։ «ՀՀ պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ նպատակներից մեկը դա է, որ ժամկետային զինծառայողներին որքան հնարավոր է առաջնագծից հանենք։ Ժամկետային զինծառայողները զբաղվելու […]

̰
Գնել Սանոսյանը ծանոթացել է Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի և Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի հիմնանորոգման աշխատանքներին

16:00 27.06.2022

Հունիսի 24-ին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ Մարտունի համայնքում ծանոթացել է Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի և Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի հիմնանորոգման աշխատանքներին։ Մարտունի-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել է 2021 թվականին։ Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 743,5 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվել […]

̰
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 578 դեպք, որից 197-ը՝ արտակարգ

14:24 27.06.2022

Հունիսի 20-26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 578 դեպք, որից 197-ը արտակարգ, այդ թվում՝ 78 հրդեհի, 4 փլուզման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 81 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 165 կենցաղային կանչ. տուժել է 137 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ: Արձանագրվել է թունավորման 8 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով […]

̰
Հունվար-մայիսին 10.2% տնտեսական ակտիվության աճ է գրանցվել․ Բաբկեն Թունյան

14:18 27.06.2022

ՀՀ ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան գրառում է արել և տեղեկացրել տնտեսական ակտիվության նոր ցուցանիշի մասին։  «Այս տարվա մայիսին Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպն արագացել է: Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022 թվականի հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՏԱՑ-ը (տնտեսական ակտիվության ցուցանիշ) աճել է 10.2%-ով: Ամսական կտրվածքով (մայիսը անցած տարվա մայիսի […]

̰
BACK_TO_TOP