23:53 07.10.2023
Իրանի մի քանի քաղաքների բնակիչներ շաբաթ օրը փողոց են դուրս եկել՝ նշելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության մեկնարկը Իսրայելի դեմ, հաղորդում են իրանական լրատվամիջոցները:
ՀԱՄԱՍ-ի գործողության մեկնարկի կապակցությամբ իրանցիների կազմակերպած տոնակատարությունների լուսանկարներն ու տեսանյութերը հայտնվել են Իսլամական Հանրապետության այնպիսի լրատվական գործակալությունների Telegram ալիքներում, ինչպիսիք են Mehr, IRIB, Nour News, Young Journalists Club, IRNA: Դատելով այս նյութերից՝ «Ալ-Աքսա Ջրհեղեղ» գործողության աջակցության ցույցեր են տեղի ունեցել Թեհրանում, Սպահանում (քաղաք Իրանի կենտրոնում), Թավրիզում (երկրի հյուսիս-արևմուտքում), Բոջնուրդում (հյուսիս-արևելքում) և մի շարք այլ քաղաքներում։ Ավտոմեքենաների և մոտոցիկլետների մասնակցությամբ ինքնաբուխ շքերթ է տեղի ունեցել Քերմանում՝ համանուն նահանգի վարչական կենտրոնում, որտեղ ծնվել է 2020 թվականի հունվարին Բաղդադի օդանավակայանի մոտ ԱՄՆ զինված ուժերի հարձակման հետևանքով սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Իրանի մայրաքաղաքի Ազադի աշտարակը լուսավորված է պաղեստինյան դրոշի գույներով և գործողության հետ կապված գրություններով։
Գազայի հատվածից շաբաթ առավոտյան Իսրայելը ենթարկվել է զանգվածային հրթիռային հարձակման։ Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի ուժերն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել, տասնյակ զինված պաղեստինցիներ մտել են երկրի հարավի սահմանային շրջաններ։ ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւը հայտարարեց «Ալ-Աքսա ջրհեղեղ» օպերացիան՝ պնդելով ավելի քան 35 իսրայելցի զինվորների և վերաբնակների գերեվարման մասին: Ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսեց «Երկաթե սուր» գործողությունը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...