22:06 07.10.2023
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) մեծացրել են իրենց ներկայությունը Իսրայելի հետ սահմանային գոտում պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում սրման ֆոնին, «ՌԻԱ Նովոստիին» ասել է UNIFIL-ի խոսնակ Անդրեա Տենենտին: Նրա խոսքով, ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը ուշադիր հետևում են Իսրայելում ծավալվող իրադարձություններին: «Խաղաղապահները ներկա են Կապույտ գծի երկայնքով՝ կայունությունը պահպանելու և էսկալացիան կանխելու համար: Մենք նաև հարմարեցրել և ընդլայնել ենք […]
21:55 07.10.2023
Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի առաջնախաղին ընդառաջ: Մամուլի ասուլիսի բանախոսներն են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Օպերային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, նախագծի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլին, բալետմայստերի օգնական Տատյանա Ռաստորգուևան, թատրոնի գլխավոր բալետմայստերի պ/կ Ռուբեն Մուրադյանը։ Ավելի քան 35 տարի […]
21:47 07.10.2023
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «X» սոցիալական հարթակլում կիսվել է օգտատեր Սիրանուշ Սարգսյանի հրապարակած տեսանյութով, որը պատմում է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ԼՂ-ի վրա հարձակման և հայերի բռնի տեղահանման մասին: Տեսանյութին կից կառույցը նշել է. «Ադրբեջանը և միջազգային հանրությունը պետք է գործեն՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքները»: Azerbaijan and the international community must act […]
21:38 07.10.2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 632 քաղաքացիներից 77 հազար 776-ը գտնվում են ՀՀ տարբեր մարզերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հումանիտար կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը` հավելելով, որ տեղաբաշխումը շարունակվում է ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում։ «Ըստ բաշխվածության՝ պատկերը հետևյալն է. Արագածոտնում՝ 4119, Արարատում՝ 19 հազար 54, […]
21:17 07.10.2023
Երկուշաբթի՝ հոկտեմբերի 9֊ին, ժամը 16:00֊ին, Էկոնոմիկայի նախարարությունում (Մհեր Մկրտչյան 5) կկայանա հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ, որի ընթացքում նրանց կներկայացվեն տնտեսության ոլորտում գործող ծրագրերը, և կքննարկվեն այդ ծրագրերից օգտվելու իրենց համար մշակված շահավետ պայմանները: Հանդիպմանը մասնակցել ցանկացողներին նախարարությունից խնդրում են ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
21:11 07.10.2023
Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 20-ամյա Նորիկ Բեգունցը, որը հոկտեմբերի 4-ին դուրս է եկել Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի շենքերից մեկի բնակարանից և չի վերադարձել։ Նորիկ Բեգունցն ունի հաղորդակցվեու հետ խնդիրներ։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա կամ Կոտայքի բաժին։ Զանգահարել 1-02 հեռախոսահամարով։
21:07 07.10.2023
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը «X»-ի իր միկրոբլոգում ներկայացրել է Բորդոյում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի հետ հանդիպման արդյունքները: «Մենք կրկնապատկում ենք մեր մարդասիրական ջանքերը՝ օգնելու Հայաստանին ընդունելու տեղահանվածներին։ Հայաստանին աջակցելու հանդիպում կկազմակերպենք ԱՄՆ-ի հետ: ԵՄ-ն Հայաստանի կողքին է»,- գրել է նա: A Bordeaux, rencontre avec le groupe d’amitié 🇫🇷🇦🇲 de l’@AssembleeNat Nous redoublons d’efforts humanitaires pour […]
20:53 07.10.2023
Իսրայելի Օֆակիմ քաղաքի բնակիչը պատմել է, թե ինչպես պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինյալները պատանդ են վերցրել երեխաներին ու ծերերին ու տարել երկրից դուրս։ «Երեխաները գնացել էին դիսկոտեկ։ Ահաբեկիչները ներխուժել են Իսրայել և սկսել կրակել. շատերին առևանգել են։ Գազայի հատվածում ավելի քան 160 մարդ պատանդ է պահվում. առեւանգվել են նաեւ 6-7 տարեկան երկու աղջիկներ։ Բացի դրանից, առևանգվում […]
20:35 07.10.2023
Իսրայելական բանակը հայտարարել է, որ իր օդուժը շաբաթ օրը հարվածներ է հասցրել Գազայի կենտրոնում գտնվող երկու բարձրահարկ շենքերի, որոնք օգտագործվում էին ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից: Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի 17 ռազմական օբյեկտներին և 4 հրամանատարական կենտրոններին։ «Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են […]
09:00 07.10.2023
Կանադայի Չիլիվակ քաղաքում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է CBC հեռուստատեսությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է օդանավակայանի և հյուրանոցի մոտ, ինչի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ։ Վթարի պատճառներն առայժմ անհայտ են։
08:40 07.10.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 410 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 432 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,02 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.10 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
08:34 07.10.2023
Երեկ երեկոյան կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում Շենգավիթ բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ […]
08:27 07.10.2023
Շաբաթ առավոտյան մոսկովյան «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» երեք օդանավակայաններում հետաձգվել է առնվազն 17 չվերթ, ևս հինգը չեղարկվել է՝ համաձայն Yandex-ի ժամանակացույցի տվյալների: «Վնուկովո»-ում ութ չվերթ է հետաձգվել, երկուսը չեղարկվել են, իսկ «Դոմոդեդովո»-ում չորս չվերթ հետաձգվել են, երկուսը չեղարկվել են։ Հինգ չվերթ դեպի «Շերեմետևո» հետաձգվել է, ևս մեկը՝ չեղարկվել։
08:20 07.10.2023
Հոկտեմբերի 2-8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Իջևան քաղաքում և Գուսանագյուղ գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 2 լորտու տեսակի սողուն, 3 սահնօձ, 3 շահմար, 1 Երևանյան տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
08:05 07.10.2023
Հոկտեմբերի 6-ին, ժամը 22։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան 5/1 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազալցակայանին․ ծուխ է նկատվում, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ […]
21:48 06.10.2023
Հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչին: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևած արգելափակման, սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Ընդգծելով, որ տեղի ունեցածը ԼՂ փաստացի էթնիկ զտում էր, որի վտանգի մասին ՀՀ ահազանգում […]
21:30 06.10.2023
2022 թվականին Հայաստանն ու Վրաստանը երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվում են ամենաարագ աճող տնտեսություններ ունեցող երկրները եվրոպական և կենտրոնական ասիական երկրների շարքում: Այս մասին է վկայում Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսական զեկույցը, փոխանցում է «Ալիք մեդիան»: Զեկույցում ներկայացնում է տարածաշրջանի և դրանում ընդգրկված երկրների տնտեսական աճի կանխատեսումները, այդ թվում՝ Վրաստանը։ Զեկույցի համաձայն, 2023 […]
21:26 06.10.2023
Մեքսիկայի հարավում միգրանտներ տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 17 մարդ, որոնց մեծ մասը Վենեսուելայի քաղաքացիներ են, հայտնել է Օախակա նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։ «Օախակա-Կուակնոպալան ավտոճանապարհի 88-րդ կիլոմետրում շրջվել է ավտոբուսը, որում եղել են 55 միգրանտներ, որոնց մեծ մասը Վենեսուելայի քաղաքացիներ են եղել։ Նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով զոհվել է 17 մարդ, բազմաթիվ տուժածներ հոսպիտալացվել են»,- […]
11:57 06.10.2023
Մոսկվայի երեք օդանավակայաններում ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 6-ին, չեղարկվել և հետաձգվել է 22 չվերթ։ Այս մասին են վկայում Yandex-ի տվյալները։ «Դոմոդեդովոյում» տասը ինքնաթիռների թռիչքներ հետաձգվել են, երկուսը չեղարկվել են։ Դեպի «Վնուկովո» չորս չվերթ հետաձգվել է, մեկը՝ չեղարկվել։ Հայտնի է դարձել նաեւ, որ երեք չվերթ դեպի «Շերեմետեւո» հետաձգվել է, երկուսը՝ չեղարկվել։ Ժուկովսկու ժամանակացույցի խափանումների մասին տեղեկություններ չկան։ […]
11:52 06.10.2023
Ապրանքի վաճառքի առցանց հայտարարություն տված տասնյակ անձանցից հանցավոր կազմակերպության անդամները համակարգչային ներգործությամբ հափշտակել են ավելի քան 19 մլն. ՀՀ դրամ, փողերի լվացում իրականացրել: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված լայնածավալ քննչական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործության կատարման սխեման։ […]
11:45 06.10.2023
Հոկտեմբերի 4-5-ը Ժնևում ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի 74-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել համանուն դաշնագրի շրջանակում ներկայացված Հայաստանի Հանրապետության 4-րդ պարբերական զեկույցի քննարկումը: ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ ԱԳՆ, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի, արդարադատության, ԿԳՄՍ, ներքին գործերի նախարարության և գլխավոր դատախազության ներկայացուցիչները: Պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը: […]
11:37 06.10.2023
Հոկտեմբերի 4-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 9.55-ին, Արցախի Հանրապետությունում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկված 71-ամյա Ալբերտ Էմիրյանը, հոկտեմբերի 4-ին, ժամը 22.40-ին, հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […]
11:25 06.10.2023
Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք անվտանգ վերադարձին, բացի այդ՝ 102 հազար եվրո է տրամադրել Հայկական կարմիր խաչին՝ Ադրբեջանի վերջին լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, այդ թվում՝ վառելիքի պահեստի պայթյունից տուժածներին աջակցելու նպատակով: «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան այս մասին հայտնում է Հայաստանում Հունգարիայի դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) […]
11:17 06.10.2023
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան անդրադարձել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու թեմային՝ նշելով, որ այդ հարցով Հայաստանի հետ երկխոսություն կսկսվի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կատրին Կոլոննան այս մասին ասել է France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Հայաստանի հետ երկխոսություն կսկսվի տեսնելու համար, թե ինչ կարիքներ ունի»,- Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու թեմայի վերաբերյալ ասել […]
11:11 06.10.2023
Մարտունու ոստիկանները բացահայտել են նոր ու հին գողություններ․ 56-ամյա տղամարդը ձերբակալվել է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: