10:33 28.09.2023
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից մարզեր տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները: Թվով 25 ավտոբուսներ երեկ ուշ երեկոյան ուղևորվել են և այժմ գտնվում են Խնձորեսկում: Մեր հայրենակիցներին տեղափոխելու դժվարություններով պայմանավորված՝ ավտոբուսները մեկնելու են ԼՂ՝ վերջիններիս մուտքը ՀՀ կազմակերպելու համար: Ավտոբուսների առաջին խմբաքանակը Կոռնիձոր էր մեկնել սեպտեմբերի 25-ին և արդեն […]
10:26 28.09.2023
Արցախի Հանրապետության Նախագահ Սամվել Շահրամանյանն ստորագրել է հրամանագիր 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։ Համաձայն հրամանագրի՝ ստեղծված ծանր ու բարդ ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված, ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից, հաշվի առնելով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ ապահովվում […]
10:14 28.09.2023
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները՝ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը և պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը գտնվում են տարածաշրջանում. Հայաստան այցից հետո մեկնել են Ադրբեջան։ Որո՞նք են այս այցից ակնկալիքները: Այս մասին հարցին ճեպազրույցի ժամանակ պատասխանել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը: «Նրանք Ադրբեջանում շեշտել են այն նույն բաները, որոնք ընդգծել է քարտուղարը երեկ նախագահ Ալիևի […]
10:04 28.09.2023
Ադրբեջանը պահանջել է նաև ԱՀ նախկին ԱԳ նախարար, նախագահի խորհրդական, Դավիթ Բաբայանին. այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Մասնավորապես գրել է. «Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ, Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս որոշումը, բնականաբար, […]
09:35 28.09.2023
Գիշերը Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժօգնություն ստացող 25 պացիենտ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: Նրանք բուժումը կշարունակեն առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող համապատասխան բժշկական կազմակերպություններում:
21:48 27.09.2023
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Լաչինի միջանցքի` ավելի քան 9-ամսյա արգելափակմանը հաջորդած՝ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում […]
21:33 27.09.2023
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակը, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շուրջ ստեղծված դրությունը։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգի հարցերին:
21:29 27.09.2023
Ինն ամիս տևած շրջափակումից հետո, որը նպատակ էր հետապնդում հյուծման միջոցով ցեղասպանության ենթարկելու արցախահայությանը, 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն անցավ ֆիզիկական բնաջնջման փուլին: Այս մասին հայտարարում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Լայնածավալ ռազմական հարձակման արդյունքում, որն ուղեկցվում էր հայատյացության ակնհայտ դրսևորումներով, դաժանություններով և բռնություններով, սպանվեցին հարյուրավոր արցախցիներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Ստեղծված իրավիճակում ֆիզիկական բնաջնջման […]
21:12 27.09.2023
ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ սեպտեմբերի 27-ի տեղեկագրում: Ռուսական խաղաղապահ զորախմբի ուղղաթիռները Ստեփանակերտում վառելիքի բաքի պայթյունի հետևանքով վիրավորված տեղի 142 բնակիչների տեղափոխել են Սիսիան՝ հետագայում հայկական ավիացիայի կողմից Երևան տեղափոխելու համար։ Նշվում է, որ ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ղարաբաղի […]
21:04 27.09.2023
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է այցերը երևանյան բժշկական հաստատություններ` տեսակցելու բուժում ստացող վիրավոր մեր հայրենակիցներին։ Նախարարին են ներկայացվել մանրամասներ նրանց առողջական վիճակից, ծանոթացել է վիրավորների բուժման ընթացքի կազմակերպմանը:
20:46 27.09.2023
Ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որը մեղադրվում էր գործարարներին և Եգիպտոսի իշխանություններին կաշառք ստանալու համար օգնելու մեջ, գրավի դիմաց ազատ է արձակվել դատարանի դահլիճից՝ կնոջ և երկու այլ մեղադրյալների հետ, հայտնում է РИА Новости-ն։ Մենենդեսին պարտավորեցրել են 100.000 դոլարի չափով գրավ, իսկ կնոջը՝ 250.000 դոլարի չափով գրավ: Նրանք ենթարկվել են ճանապարհորդության սահմանափակումների։ Մասնավորապես, սենատորին թույլատրվում է […]
20:17 27.09.2023
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ոստիկանությունը և փրկարար ծառայությունը Սյունիքի մարզում իրականացնում են շուրջօրյա ծառայություն։ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հաշվառման գործընթաց՝ բաղկացած երկու մասից. անձնական տվյալների հավաքագրում, մշակում և նույնականացում և առաջնային կարիքի գնահատում: Տվյալների շտեմարանին ըստ գործառութային անհրաժեշտության հասանելիություն ունեն ոլորտային լիազոր մարմինները: Տվյալների հավաքագրման գործընթացը կազմակերպվել […]
20:12 27.09.2023
Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին X-ի միկրոբլոգում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: «Ես զրուցել եմ իմ հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր իրավիճակը։ Պետք է հարգել ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը. ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, և մարդասիրական հասանելիությունը պետք է տրամադրվի։ Կանադան պատրաստ է […]
19:41 27.09.2023
Սեպտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային զարգացումները և օրակարգային թեմաներ:
19:15 27.09.2023
Այսօր` ժամը 19:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Մինչ օրս ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 349 վիրավոր: Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի բժշկական կենտրոններից արդեն իսկ Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից […]
19:10 27.09.2023
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ձևավորված օպերատիվ շտաբը այսօր քննարկեց մի շարք աջակցության ծրագրեր՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով: Մասնավորապես, Ընկերությունը պատրաստ է ՀՀ մարզերում կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում տրամադրել տեղահանված 300 ընտանիքի՝ համաձայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հաշվառված տվյալների: Նախատեսվում է նաև հնարավորինս կարճ ժամկետներում կազմակերպել Ընկերության հաշվեկշռում գտնվող […]
18:48 27.09.2023
Սեպտեմբերի 27-ին, ժամը 15:54-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտավան գյուղի «Չրախլու» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ տրակտորը գլորվել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «UMZ» մակնիշի տրակտորը […]
18:43 27.09.2023
Հայաստան են ժամանել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023-2024 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցները։ Այս պատասխանատու ժամանակահատվածում՝ սփյուռքահայ երիտասարդները, 2 շաբաթ գտնվելով Հայաստանում և ուսումնասիրելով հայրենիքի կարիքներն ու հնարավորությունները, կվերադառնան համայնքներ՝ շարունակելու իրենց առաքելությունն, այդ թվում` ներկայացնելով աշխարհին Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։ Ծրագիրն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ ունենալով […]
11:57 27.09.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ սեպտեմբերի 26-ի 1186-Ա հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի /հավաստագրման/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Համաձայն հրամանի՝ հավակնորդների քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 3-18-ը ներառյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Հավակնորդների հավաստագրման գործընթացն իրականացվում է համաձայն նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար […]
11:53 27.09.2023
Սեպտեմբերի 26-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սարուխան բնակավայրի Վազգեն Սարգսյան փողոցում «ՎԱԶ-211440» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին. 51-ամյա վարորդ Հայկ Թորոսյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` […]
11:49 27.09.2023
Ավարտվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ բնակավայրի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վստահված գույքը հափշտակելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքերի լվացում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ Ներքին Խնձորեսկ բնակավայրի ղեկավարը, 2005թ. ստանձնելով […]
11:43 27.09.2023
Վաղարշապատի ոստիկանները Փարաքարում հայտնաբերել են մեթամֆետամին: Այն այլ տեսակի թմրանյութերի հետ միասին հայտնաբերվել է 43 և 40-ամյա տղամարդկանց մոտ: Նրանք խոստովանել են, որ ձեռք են բերել տելեգրամից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:34 27.09.2023
ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարունակում են Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան: Մինչ օրս` 11:00-ի դրությամբ, ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ, որից` 142-ը` ուղղաթիռով, 95-ը` շտապօգնության մեքենաներով: Ներկայումս տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ և ստանում […]
11:29 27.09.2023
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը («UNHCR») խորապես անհանգստացած է վերջին օրերին Հայաստան տեղափոխվող փախստականների թվի աճով։ Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը: «UNHCR»-ը կոչ է արել պաշտպանել քաղաքացիական անձանց և հարգել միջազգային մարդասիրական և փախստականների իրավունքը: «Այսօր՝ կեսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 23-ից Հայաստան է մուտք գործել մոտ 19 հազար մարդ, ինչը […]
11:22 27.09.2023
Սեպտեմբերի 25-ին ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ամբերդ ամրոցի մոտ սպանություն է տեղի ունեցել: Մեկնել է օպերատիվ-քննչական խումբ: Ոստիկանության Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով անհետաձգելի միջոցառումներ, ժամը 20.40-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Օրգով համայնքի վարչական տարածքի սարում հայտնաբերել, սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Աշտարակի բաժին են […]
11:19 27.09.2023
Ավելի քան 450 մարդ զոհվել կամ վիրավորվել է Հյուսիսային Իրաքում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի հետևանքով, հայտնում է տեղի Կարմիր մահիկի կազմակերպությունը X սոցիալական ցանցում։ «Մոսուլի արևելքում գտնվող Համդանիա թաղամասում հարսանյաց սրահում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի և վիրավորների թիվը գերազանցել է 450-ը»,- ասվում է հրատարակության մեջ։ Ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը հայտնել էր 120 զոհի և […]
11:10 27.09.2023
Հռոմի Կաթոլիկ և Հայ եկեղեցիների համատեղ միջոցառումները, նվիրված «Առաքեալ երկնաւոր շնորհացն» Սբ. Ներսես Շնորհալու մահվան հոբելյանին տեղի կունենան Հռոմում՝ այս տարվա նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը: 2023 թվականին լրանում է համաշխարհային քրիստոնեության պատմության մեջ քիչ հայտնի, սակայն, ահռելի ազդեցիկ գործչի, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ՝ Ներսես Շնորհալու […]