11:03 27.09.2023
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը, ով պաշտոնական այցով գտնվում է տարածաշրջանում, երեկ եղել է Լաչինի միջանցքի մուտքի մոտ: Այս մասին նա գրել է X-ի իր հարթակում՝ կիսվելով տպավորություններով. «Այսօր ես Երևանից մեքենայով գնացի Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որն այժմ ողողված է Լեռնային Ղարաբաղը լքող մարդկանցով։ Վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստան է փախել 28 […]
10:53 27.09.2023
Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ա.Ե.-ն, այլ քաղաքացիների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով հափշտակել և օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով գույքեր: Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ քաղաքացի Ա.Ե.-ն տևական ժամանակ՝ 2008 թվականից մինչև 2011 թվականը` ներառյալ, ճանաչել և տարբեր հարցերով շփումներ է ունեցել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության […]
10:48 27.09.2023
Բեզոարյան այծի որս կատարած տղամարդիկ ձերբակալվել են: 32 և 56-ամյա տղամարդիկ եղել են Եղեգնաձորի բնակիչներ: Նրանց ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է ապօրինի որսած բեզոարյան այծի մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:38 27.09.2023
Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 27-ին. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 387 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 391 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 408 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 415 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4,02 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.11 դրամը:
21:03 26.09.2023
ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժած անձանցից 67-ը բուժում են ստանում Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր։ Ունենք նաև փոքրաթիվ միջին ծանրության դեպքեր։ Այրվածքաբաններին միացել են նաև այլ նեղ մասնագետներ, և միասնական աշխատանք է […]
21:00 26.09.2023
Սեպտեմբերի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունում ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության և ճգնաժամային արձագանքման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը՝ անդրադառնալով փախստականների հիմնախնդրին: Մտքեր են փոխանակել տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակի մասին: Զրուցակիցները կարևորել են ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության […]
20:55 26.09.2023
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. այս մասին նշվում է ՌԴ ՊՆ այսօրվա տեղեկագրում: Ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատը բուժօգնություն է ցուցաբերում վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով տուժած 22 բնակչի: Տեղեկագրում նշվում է, որ ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ղարաբաղի զինված կազմավորումները շարունակել են ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող զենքի և […]
20:44 26.09.2023
ԼՂ-ից տեղահանված 20 270 անձ ստացել է հաշվառում․ Սյունիքի մարզում 1298 անձի կեցության հարց է լուծվել, Վայոց ձորում՝ 532, Գեղարքունիքում՝ 752, Տավուշում՝ 268. այս մասին «Հումանիտար կենտրոնում» կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
20:39 26.09.2023
Թբիլիսահայության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ, «Հայարտուն» կենտրոնում կազմակերպվում է արցախահայության օգնության կենտրոն, հայտնում է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը (ՀԿ): ՀԿ-ն գրում է՝ թբիլիսահայությունը սրտի ցավով է ընդունում վերջին օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունները և իր օգնության ձեռքն է մեկնում բռնի տեղահանված Արցախի մեր քույրերին ու եղբայրներին: «Կոչ ենք անում բոլորին՝ օգնությանն իրենց […]
20:27 26.09.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինիի հետ։ Այս մասին հայտնում են ԱՍՀՆ-ից: Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված աշխատանքներին՝ նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող քայլերը։ Նախարարը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերը՝ դժվարին իրավիճակներում […]
20:23 26.09.2023
Սույն թվականի սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների չճանաչված դիերի նույնականացման, սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց հայտնաբերելու նպատակով ԱՀ քննչական կոմիտեից խնդրում են հարազատներին ներկայանալ կոմիտե (Ստեփանակերտ, Մամիկոնյան 68) նույնականացման հատկանիշներ ներկայացնելու, ՀՀ-ում ԴՆԹ փորձաքննության իրականացում ապահովելու համար։ Հարցերի համար գործում է կարճ 8393 համարը։
20:18 26.09.2023
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Շնորհավորելով հյուրին ԵՄ առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Գլխավոր հանձնակատարը համոզմունք է հայտնել, որ կողմերին կհաջողվի շարունակել ՀՀ-ԵՄ արդյունավետ համագործակցությունը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ ադրբեջանական լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: […]
20:05 26.09.2023
«Թաթոյան» հիմնադրամը հրապարակել է Արցախում փաստահավաք գործունեության արդյունքները: Ըստ այնմ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի դեմ ադրբեջանական զինված հարձակումների արդյունքում ադրբեջանական զինուժը սպանել է 18 խաղաղ բնակիչների, այդ թվում՝ 6 երեխաների, ինչպես նաև կանանց և ծերերի։
11:51 26.09.2023
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն ընդունել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական Կոմիտեի պատվիրակության ղեկավար, Կոմիտեի երկրորդ փոխնախագահ Թերեսե Մարիա Րիտտերի գլխավորած պատվիրակությանը: Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) այցելություններ է կատարում ազատազրկման վայրեր՝ գնահատելու ազատությունից զրկված անձանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը: Հանդիպումների […]
11:44 26.09.2023
2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ հովիվներից մեկը զանգահարել է իրեն և հայտնել, որ «Ամբերդ» ամրոցի մոտ սպանել է մեկ այլ հովվի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում իրականացված […]
11:40 26.09.2023
Օգոստոսի 31-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին՝ Նոր Հաճնի կամուրջ չհասած, իրար էին բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Ման» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով «Ֆորդ Տրանզիտի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սեպտեմբերի 25-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ֆորդ Տրանզիտի» ուղևորը՝ 1964 թ. ծնված Ռաֆայել Հարությունյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ […]
11:34 26.09.2023
Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է։ Մարդիկ օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքում նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով ԱՀ ՆԳՆ-ին: «Ավելորդ խնդիրներից, դեպքերից ու պատահարներից խուսափելու համար` խնդրում ենք չշտապել։ Խցանումների պատճառով հնարավոր չէ այս պահին իրականացնել տեղափոխումը` անգամ շրջաններից։ Ստեփանակերտի բնակչության տեղափոխման հարցով դիմել քաղաքապետարան, շրջաններում` […]
11:29 26.09.2023
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում, հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից: Նշվում է, որ մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ: Միաժամանակ, Նորածնային և մանկական արտագնա անհետաձգելի ծառայությունների միջոցով երեկ Երևանի մասնագիտացված բուժհաստատություններ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա: Բոլորի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն […]
11:18 26.09.2023
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից մարզեր տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը տրամադրում է իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները: Ավտոբուսները սեպտեմբերի 25-ին՝ ժ. 21:00-ին մեկնել են Կոռնիձոր:
11:08 26.09.2023
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերին և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և […]
10:53 26.09.2023
26-ամյա երիտասարդը 2019 թվականից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով: Նա հայտնաբերվել է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:46 26.09.2023
ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժօգնության տրամադրման գործընթացում այս պահին լրացուցիչ մասնագիտական ներուժի ներգրավման, ինչպես նաև դեղերի և բժշկական այլ պարագաների հավաքագրման, սեփական նախաձեռնություններով հանդես գալու անհրաժեշտություն չկա: Միաժամանակ, հաշվի առնելով բուժաշխատողների կողմից մեծ դիմելությունն ու պատրաստակամությունը` ամբուլատոր բժշկական օգնություն իրականացնող թերապևտները, մանկաբույժները, ընտանեկան բժիշկները, հոգեբանները, այլ նեղ մասնագետներն […]
10:38 26.09.2023
Մենք կարծում էինք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հասնելը հասանելի էր, եթե երկու կողմերն էլ պատրաստ լինեին գնալ բարդ փոխզիջումների: Ակնհայտ է, որ նման բան չենք տեսել վերջին մի քանի ամիսների ընթացքում. այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը: «Նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը հայտարարել են, որ […]
10:20 26.09.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը գիշերվա ընթացքում Գորիս համայնքում շարունակել է հանդիպումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Այս պահին ևս Պաշտպանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ գտնվում է Սյունիքի մարզում: Տեղում իրականացնվում են փաստահավաք աշխատանքներ, հավաքագրվում են մանրամասն տեղեկություններ: Նախօրեին Պաշտպանն այցելել է Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում […]
10:02 26.09.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2023թ. օգոստոսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները. 2023թ. հունվար– օգոստոսին 2022թ. հունվար– օգոստոսի համեմատությամբ Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.4 % Արդյունաբերության թողարկման ծավալը կրճատվել է -0.1%–ով Ծառայությունների ծավալն աճել է 14.8%–ով Առևտրի շրջանառությունն աճել է 23.1%–ով Շինարարության ծավալն աճել է 17.3%–ով Արտահանման ծավալն աճել է 51.8%–ով Ներմուծման ծավալն աճել է 53.8%–ով։ […]
09:56 26.09.2023
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ` օգնության հասնելու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Նշվում է, որ Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։
09:52 26.09.2023
Մենք մտահոգված ենք իրավիճակով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: Նա իրավիճակի վերաբերյալ հարցին պատասխանել է. «Այն առումով, թե ինչն ենք կարևոր համարում, թիվ մեկն այն է, որ պահպանվի հրադադարը, որն այժմ գոյություն ունի, որ հետագա ռազմական գործողություններ չկան, թիվ երկու, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքները […]