TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+29.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ

09:41 26.09.2023

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ: Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:

̰
Տարբեր աստիճանի այրվածքներով 290 հիվանդ, տասնյակ մահվան դեպքեր, բազմաթիվ անհայտ կորածներ. Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկություններ է հաղորդել պայթյունից տուժածների մասին

09:35 26.09.2023

ԱՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» ԲՄ, Իվանյանի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։ «Նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։ Ցավոք սրտի, հնարավոր չէր փրկել և նրանք […]

̰
Ես կոչ եմ անում Բայդենի վարչակազմին օգնել ԼՂ-ում պայթյունից տուժածներին բժշկական օդանավերով տեղափոխման հարցում. Ադամ Շիֆ

09:22 26.09.2023

Իմ գրասենյակն ուշադիր հետևում է Արցախում զարգացող իրավիճակին. այս մասին  X-ի իր հարթակում գրել է  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը։   «Պայթյունի հետևանքով հարյուրավոր վիրավորների մասին հաղորդագրությունները խիստ տագնապալի են։ Ես կոչ եմ անում Բայդենի վարչակազմին անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել և օգնել տուժածներին բժշկական օդանավերով տեղափոխման հարցում: Նախագահ Ալիևը պետք է թույլ տա օգնության […]

̰
ՄԱԿ-ը պատրաստակամություն է հայտնել աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին

09:13 26.09.2023

ՄԱԿ-ը կօժանդակի Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանվածներին, եթե կազմակերպությունը հասանելիություն ունենա նրանց: Այդ մասին ճեպազրույցում ասել է Կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեփան Դյուժարիկը։ «Մենք ուշադիր և մեծ մտահոգությամբ հետևում ենք դեպի Հայաստան մարդկանց զանգվածային տեղաշարժին: Եթե ՄԱԿ-ին թույլ տրվի մուտք գործել, մենք պատրաստ ենք մարդասիրական կարիքների գնահատում և օգնություն ցուցաբերել տուժածներին: Մեր ներկայացուցիչները ներկա են և՛ […]

̰
Ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունից տուժածներին. ՌԴ ՊՆ

09:02 26.09.2023

Ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղում վառելիքի պայթյունից տուժածներին, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Ռուսական հատուկ նշանակության բժշկական ջոկատի զինվորական բժիշկները շտապ որակյալ և մասնագիտացված բուժօգնություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին, ովքեր օգնություն են խնդրել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում վառելիքի պայթյունից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ԼՂՀ ՊՆ բժշկական ջոկատի պետ Պավել Սուսլովի […]

̰
Ադրբեջանը պետք է թույլատրի մարդասիրական օգնության անհապաղ մուտքը Լեռնային Ղարաբաղ. Կատրին Կոլոննա

08:51 26.09.2023

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան X-ի իր հարթակում անդրադարձել է Արցախում պայթյունից տուժածներին օգնություն տրամադրելու համար շտապ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությանը: Այս մասին նա գրել է. «Լեռնային Ղարաբաղ. իմ բոլոր մտքերը վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են։ Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել. Ադրբեջանը պետք է թույլատրի մարդասիրական օգնության անհապաղ մուտքը»: #Haut-Karabagh | Toutes mes pensées […]

̰
ԱՍՀ նախարարությունը գործարկել է կամավորների հայտագրման հարթակ

08:38 26.09.2023

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացում այս պահին կամավորների ներգրավման անհրաժեշտություն չկա։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՍՀՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: «Այնուամենայնիվ, եթե ցանկանում եք հայտագրվել՝ ըստ անհրաժեշտության կամավոր աշխատանքներին մասնակցելու նպատակով, ապա կարող եք անցնել հետևյալ հղումով` https://kamavor.mlsa.am/ և անհրաժեշտ պատուհաններում մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը», հայտնում են նախարարությունից:  

̰
Արտարժույթի փոխարժեքները սեպտեմբերի 26-ի դրությամբ

08:31 26.09.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.   ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 390 դրամ։   Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 416 դրամ։   Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,01դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.05 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
Այգեզարդ գյուղում այրվել է ավտոմեքենա

08:04 26.09.2023

Սեպտեմբերի 26-ին, ժամը 00։10-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ գյուղի Պռոշյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեզարդ գյուղի, Պռոշյան փողոցի տներից մեկի դիմաց կայանած «Ford» մակնիշի ավտոմեքենայում․ տուժածներ չկան։ […]

̰
Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքով Ստեփանակերտից խաղաղ բնակիչներով երեք շարասյուն են ուղեկցել Հայաստան. ՌԴ ՊՆ

20:51 25.09.2023

Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել: Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ սեպտեմբերի 25-ի տեղեկագրում: Նշվում է, որ ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ղարաբաղի զինված կազմավորումները շարունակել են ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։ Սեպտեմբերի 25-ի դրությամբ հանձնվել է ութ միավոր զրահատեխնիկա, […]

̰
Վահան Քերոբյանը ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին ներկայացրել է տնտեսության ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները

20:43 25.09.2023

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը։ Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտի վերջին տարիների ձեռքբերումներն ու պետության կողմից իրականացվող աջակցության գործիքակազմը։ Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել պետական կազմակերպությունների […]

̰
Վարչապետն ընդունել է ՌԴ Ներքին գործերի նախարարին

20:35 25.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին: Վարչապետը կարևորել է երկու երկրների ՆԳՆ-ների միջև սերտ համագործակցությունն ու հետևողական աշխատանքները հանցավորության դեմ պայքարում և այլ ուղղություններով: Պարոն Կոլոկոլցևն անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքներին և համատեղ ծրագրերին:

̰
ԱՄՆ-ը հանձնառու է աշխատել ձեր կառավարության հետ` հասցեագրելու վերջին բռնություններից բխող մարդասիրական կարիքներ. Ջո Բայդենի նամակը վարչապետ Փաշինյանին

20:28 25.09.2023

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը: Նամակում ասվում է. «Նորին Գերազանցություն Նիկոլ Փաշինյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Երևան Հարգելի պարոն վարչապետ, Ձեզ և Հայաստանի ժողովրդին հղում եմ իմ լավագույն մաղթանքներն Անկախության տոնի առթիվ։ Այս տարի, երբ նշում ենք այս վեհ առիթը, մենք նաև սգում եք […]

̰
Ստեփանակերտի հարակից տարածքում` բենզինի պահեստում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

20:22 25.09.2023

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։ Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։ Դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակվի ավելի ուշ։

̰
Երևանում կայացել է ՌԴ և ՀՀ ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիայի նիստը

20:17 25.09.2023

Սեպտեմբերի 25-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՌԴ ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորությամբ։ «Զվարթնոց» օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Նույն օրը Երևանում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիայի նիստը, որին մասնակցում էին ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի և ՀՀ […]

̰
Ստեփանակերտից քիչ հեռու բենզինի պահեստ է պայթել. կան բազմաթիվ տուժածներ

20:02 25.09.2023

Մի շարք հայաստանյան լրատվամիջոցներ ու ֆեյսբուքյան օգտարերեր հայտնում են Ստեփանակերտում բենզալցակայանի պայթյունի մասին: Հաղորդվում է բազմաթիվ տուժածների մասին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասել է. «Պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտից դուրս, բայց մոտ քաղաքին: Բենզինի պահեստ է պայթել: Այդտեղից բենզին էին տալիս այն մարդկանց, որոնք ցանկանում էին իրենց մեքենաներով տեղափոխվել Արցախից: […]

̰
SHANTNEWS

20:00 25.09.2023

̰
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը

19:55 25.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը: Վարչապետը ողջունել է տիկին Փաուերի այցը մեր երկիր այս դժվար ժամանակաշրջանում: «Կարծում եմ, տեղյակ եք ընդհանուր իրավիճակից, քանի որ հնարավորություն ենք ունեցել քննարկել այս իրավիճակն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամների հետ, երկու […]

̰
Ի՞նչ հարցեր են քննարկել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները Իվանյանում հանդիպման ժամանակ

19:20 25.09.2023

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ սեպտեմբերի 25 -ին Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Իվանյանում` ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրում։ Քննարկվել են մի շարք հումանիտար հարցեր, այդ թվում` ռազմական գործողություններից հետո զոհվածների և անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը, կարևորել բնական գազի մատակարարման վերականգնման, էներգահամակարգի և ջրամատակարարման ոլորտի անխափան աշխատանքի անհրաժեշտությունը։ Արցախի […]

̰
Քննարկվել է 2024թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

18:36 25.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2024թ. պետական բյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ: Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, պետբյուջեի նախագիծը քննարկվել է բոլոր գերատեսչությունների հետ: Նշվել է, որ բյուջեի նախագծի մշակման աշխատանքներն իրականացվում են՝ հաշվի առնելով Հայաստանի և աշխարհի տնտեսական զարգացումներն ու կանխատեսումները: Պետբյուջեի ներկայացված նախագծի առնչությամբ ծավալվել […]

̰
Ես այստեղ եմ՝ վերահաստատելու ԱՄՆ-ի ամուր աջակցությունն ու գործընկերությունը Հայաստանի հետ. Սամանթա Փաուեր

18:29 25.09.2023

ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան կատարած այցի մասին: «Երկրի և տարածաշրջանի համար այս կարևոր պահին ես այստեղ եմ՝ վերահաստատելու ԱՄՆ-ի ամուր աջակցությունն ու գործընկերությունը Հայաստանի հետ և ուղղակիորեն խոսելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամից տուժածների հետ»,-գրել է նա: Wheels down in Yerevan, Armenia. At this important moment for the […]

̰
Վաղը սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

18:23 25.09.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Մազմանյան փ. 14, 16 շենքեր, Շիրակի փ․ 2, 4, 6, 6/1, 6ա, 6/2, 8, 10 շենքեր, Եղբայրության փ․ 16/2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 137 մանկապարտեզ, Օդեսայի, Մադոյան, Պատկանյան, Հրազդան, […]

̰
SHANTNEWS

12:00 25.09.2023

̰
Այն արցախցիները, որոնք Կոռնիձոր հասնելուց հետո ցանկություն են հայտնում ճանապարհը չշարունակել, տեղավորում են Գորիսում. քաղաքապետ

11:56 25.09.2023

Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող բոլոր նրանք, ովքեր Կոռնիձոր հասնելուց հետո ցանկություն են հայտնում ճանապարհը չշարունակել, տեղի իշխանություններն ընդունում և տեղավորում են Գորիսում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը: «Այստեղ գնահատվում են նրանց կարիքները: Նրանք, ովքեր բժշկական օգնության կամ որևէ այլ ծառայության կարիք են ունենում՝ տեղում դա կազմակերպվում է, մինչև […]

̰
Ֆրանսիան աչալուրջ է Հայաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերում և կանգնած է հայ ժողովրդի կողքին. Մակրոն

11:52 25.09.2023

Ֆրանսիան շատ աչալուրջ է Հայաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերում և կանգնած է հայ ժողովրդի կողքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը BFM հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Մակրոնն անդրադարձել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի լայնածավալ հարձակմանը Լեռնային Ղարաբաղի վրա։ «Վերջին օրերին մենք ականատես եղանք Ղարաբաղում կատարվող անընդունելի հանցանքների և պատերազմական գործողությունների», – ասել է […]

̰
Էթնիկ զտում` գազի դիմաց. Վալերի Բուայե

11:34 25.09.2023

Ֆրանսիայի ազգային ժողովի անդամ Վալերի Բուայեն X-ի իր հարթակում անդրադարձել է Հայաստանի համար Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերին, որոնք արդյունք չեն տվել։ Նա գրում է. «Մակրոնի PR-ը չկարողացավ համոզել ոչ Չարլզ թագավորին, ոչ էլ Հռոմի պապին և առավել եւս մյուս երկրներին. նա ոչ ուժ ունի, ոչ կամք միայնակ միջամտելու, նույնիսկ դիվանագիտական ​​մակարդակով… էթնիկ զտում` գազի […]

̰
Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ծանրաբեռնված վիճակի ու խցանումների պատճառով հնարավոր չէ կազմակերպել ծանր ու ծայրահեղ ծանր վիրավորների տեղափոխում

11:10 25.09.2023

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Արցախից ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները կունենան այդ հնարավորությունը:   «Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տեղափոխվելու համար սահմանված ժամկետներ չկան, և ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ առաջնահերթորեն ՀՀ են տեղափոխվում ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և ցանր կացության մեջ հայտնված ու ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիները: Արցախի իշխանությունները շարունակելու են […]

̰
Ժամը 10։00-ի դրությամբ ոստիկանություն է բերվել ավելի քան 142 քաղաքացի. ՆԳՆ ոստիկանություն

10:55 25.09.2023

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը Երևանում ավելի քան 140 քաղաքացու է բերման ենթարկել։ Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։ «Ժամը 10։00-ի դրությամբ ոստիկանություն է բերվել 142 քաղաքացի»,– հայտնել են ոստիկանությունից։

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին

10:35 25.09.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 390 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 417 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.05 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
Տուժել է 106, զոհվել՝ 1 մարդ. փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

10:28 25.09.2023

Սեպտեմբերի 18-ից 24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 424 դեպք, որից 171-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 97, փլուզման, քարաթափման, մետրոպոլիտենի հաղորդակցման ուղիներին պատահարի, ուժեղ քամու, դիակի հայտնաբերման, թունավորման, կեղծ ահազանգի՝ 1-ական, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, որոնողափրկարարական՝ 3, վայրի կենդանիների հարձակման, ինքնասպանության փորձի՝ 7-ական, օձի նկատման՝ 28, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 53, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ […]

̰
BACK_TO_TOP