10:16 25.09.2023
Լեմկինի անվան ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտն X-ի հարթակում գրում է. «Լեմկինի ինստիտուտը երբեք թույլ չի տա, որ այսօրվա համաշխարհային առաջնորդները մոռանան իրենց մեղսակցությունը Արցախում 4000-ամյա ժողովրդին ու քաղաքակրթությանը ոչնչացնելու գործում։ Չկա «ցեղասպանության կանխարգելում» ԵՄ-ում, ՆԱՏՕ-ում, ԱՄՆ-ում կամ ՄԱԿ-ում, չնայած բոլոր դասընթացներին, սիմպոզիումներին, գրքերին և ելույթներին: Մենք հույս ունեինք, որ այս մեկ օրինակում կլինի այդ մեկ խիզախ […]
23:58 23.09.2023
Այսօր ԿԽՄԿ-ի ավտոշարասյունով մոտ 70 տոննա մարդասիրական օգնություն հատել է Լաչինի ճանապարհը: Այս մասին հայտնում է ԿԽՄԿ-ն X-ի իր միկրոբլոգում։ Նշվում է, որ ուժած համայնքների համար նախատեսված մարդասիրական օգնությունը ներառում է. – 66 տոննա ցորենի ալյուր – 2700 կգ աղ – 450 կգ չոր խմորիչ – 375 լիտր արեւածաղկի ձեթ Today, nearly 70 metric tons […]
23:49 23.09.2023
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ ԵԽԽՎ-ում հրատապ նիստ հրավիրելու թեման։ – Լրատվական դաշտում տեղեկություն է տարածվում, որ ԵԽԽՎ-ում նախապատրաստվում է հրատապ նիստ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ ադրբեջանական վայրագությունների հարցով և որ այդ նիստի շրջանակներում շրջանառելու համար տեսանյութեր են հարկավոր: […]
23:39 23.09.2023
Ուկրաինական զորքերը 15 րոպեում 155 մմ տրամաչափի ութ արկ են արձակել Դոնեցկի տարբեր շրջանների ուղղությամբ, Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի պատերազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում (JCCC) ԴԺՀ ներկայացուցչությունը։ «Ուկրաինայի զինված ուժերից հրետակոծություն է գրանցվել. 19.15-ին Դոնեցկի (Կույբիշևսկու և Կիևի շրջաններ) ուղղությամբ արձակվել է 155 մմ տրամաչափի 3 արկ: 19.20-ին` […]
23:24 23.09.2023
Ֆրանսիայում ոստիկանական բռնության դեմ ցույցերի մասնակիցների թիվը կազմել է 31 հազար, այս մասին հաղորդում է France Bleu ռադիոկայանը՝ վկայակոչելով ՆԳՆ տվյալներին։ Ինչպես նշել է վարչությունը, փողոց է դուրս եկել 9 հազար մարդ։ Միաժամանակ կազմակերպիչները հաշվել են ակցիայի 15 հազար մասնակից։ Ցուցարարների թվում են եղել ինչպես արհմիությունների, այնպես էլ ուսանողական շարժումների, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, […]
23:12 23.09.2023
ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը, ով այսօր այցելել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կենտրոնակայան, X-ի իր միկրոբլոգում գրել է. «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծանր է. Ալիևի ռեժիմը պետք է թույլ տա միջազգային դիտորդներին ներս մտնել, որպեսզի աշխարհը հստակ տեսնի, թե ինչ է կատարվում: Ես մարզպետ Ղուկասյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ դիտել եմ Լաչինի միջանցքի դաժան […]
22:47 23.09.2023
Բոսնիա և Հերցեգովինայում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Աղբյուրի հաղորդմամբ` ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մոստար քաղաքից 47 կմ հարավ, որտեղ ապրում է 104 հազար մարդ։ Օջախն ընկել է 6 կմ խորության վրա։
22:23 23.09.2023
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն արծաթե մեդալ է նվաճել Բելգրադում ընթացող վարկանիշային ԱԱ-ում՝ 97 կգ քաշայինների եզրափակչում հավասար պայմաններում վերջին վայրկյաններին զիջելով Կուբան ներկայացնող Գաբրիել Կինդելանին (3:3)։ Ալեքսանյանը դեռ երեկ ապահովել էր Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիրը՝ 4 տպավորիչ հաղթանակներից հետո դուրս գալով եզրափակիչ։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, […]
22:15 23.09.2023
Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում: Ժամը 12:15-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների 14 բուժբրիգադի խումբը կանչով մեկնել է Վրացական փողոց 21 հասցեի հարևանությամբ գտնվող շինհրապարակ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Այս մասին հայտնում է […]
21:52 23.09.2023
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարը խոսել է Հարավային կովկասում զարգացումների մասին, փոխանցում է «Լուրերը»։ Սերգեյ Լավրովը հերթական անգամ հայտարարել է, որ Բրյուսելը, նրա խոսքով, միջնորդական ծառայություններն է պարտադրում Ադրբեջանին և Հայաստանին և Վաշինգտոնի հետ ապակայունացնում Հարավային Կովկասում իրավիճակը։ «Այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները լուծել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ […]
21:31 23.09.2023
Մարտակերտի շրջանում հրադադարի խախտման մեկ դեպք է գրանցվել. այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ խաղաղապահ առաքելությունից սեպտեմբերի 23-ի տեղեկագրում: Փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական զինուժի մեկ զինծառայող վիրավորվել է։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ այս փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում։ Նշվում է, որ ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված […]
21:08 23.09.2023
Վերջին օրերին սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են ՀՀ զինված ուժերի կարիքների համար անվադողերի հավաքագրման տասնյակից ավել դեպքեր: ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է մտահոգ և զինված ուժերին աջակցել ցանկացող քաղաքացիների պատրաստակամությունը, սակայն այս փուլում զինված ուժերի համար անվադողերի հավաքագրման անհրաժեշտություն չկա: Ուստի կոչ ենք անում զերծ մնալ բանակի կարիքների համար անվադողերի հավաքագրման նախաձեռնություններից։ Այս մասին […]
20:45 23.09.2023
ԱՄՆ սենատոր Գաի Փեթերսը Սենատում խոսել է ԼՂ-ի ժողովրդի իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին: Այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում: «Ալիևի ռեժիմը հումանիտար աղետ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում. Սենատի հարթակում ես քաջալերեցի իմ գործընկերներին և վարչակազմին միանալ ինձ՝ կանգնելու հայ ժողովրդի կողքին»,-գրել է նա: The Aliyev regime is perpetrating a humanitarian disaster in […]
20:31 23.09.2023
Տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության պաշտպանության օրակարգի հետ կապված հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան- Ադրբեջան խաղաղության գործընթացի հեռանկարներին, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաեւ Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերի:
20:25 23.09.2023
Այսօր՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Թբիլիսյան 2-րդ շենք, որտեղ բակում հայտնաբերել են կնոջ դի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական […]
20:08 23.09.2023
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ ժամը 18:00-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։ Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն և նրանց միջև միջակայքը՝ 8 րոպե է։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։
09:00 23.09.2023
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ելույթը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը. Մենք շնորհակալություն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական նիստն անցկացնելու համար, որը կարևոր հնարավորություն է գնահատելու ընդհանուր պատմական և մշակութային ժառանգության խթանման ուղղությամբ մեր համագործակցության առաջընթացը և բացահայտելու այս համատեքստում առկա բացերը: Հայաստանն արժևորում […]
08:50 23.09.2023
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանը շեշտել է 9-ամսյա շրջափակման, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ հարձակման հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերների հասցեագրման հրամայականը: […]
08:36 23.09.2023
Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդական տիկին Ալիս Վաիրիմու Նդերիտուն իր տագնապն է հայտնել Ադրբեջանի կողմից էսկալացիայի վերաբերյալ, նշել սեպտեմբերի 20-ին հայտարարված հրադադարի մասին և ընդգծել է հետագա բռնությունների կանխարգելման և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման կարևորությունը, որը պաշտպանում է բոլոր մարդկանց իրավունքները։ «Ռազմական գործողությունները կարող են միայն նպաստել առանց այն էլ լարված իրավիճակի էսկալացիային և […]
08:23 23.09.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Վերին Լարսի […]
08:12 23.09.2023
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմի հետ: Ի շարունակություն ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի սեպտեմբերի 19-ին կայացած հանդիպման և սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի […]
08:04 23.09.2023
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ: Ներկայացնելով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ Վահե Գևորգյանը նշել է, որ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ ուղեկցվող ադրբեջանական հարձակումը, […]
21:24 22.09.2023
Այս պահին աշխատանք է տարվում ծանր վիրավորում ունեցող 30-ից ավել արցախցու Հայաստան տեղափոխելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ԼՂ առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը: «Աշխատանք ենք տանում ՀՀ առողջապահության նախարարության հետ և ուրախ եմ, որ ԿԽՄԿ-ն համաձայնություն է տվել ուղեկցելու: Մեքենաները Հայաստանից կգան Ստեփանակերտ և կտեղափոխեն: Լինում են դեպքեր, որ […]
11:54 22.09.2023
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերն այսօր վաղ առավոտյան մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում: Բերման ենթարկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, Ոստիկանության բաժիններում նրանց իրավունքների ապահովման վիճակը: Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ ոստիկանության ծառայողների կողմից […]
11:51 22.09.2023
Արտաշատի գիշերային ակումբներից մեկում ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:37 22.09.2023
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար և ռազմաքաղաքական իրավիճակին: Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մինչ Կառավարության նիստի օրակարգին անդրադառնալը, ուզում եմ խոսել Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար և ռազմաքաղաքական իրավիճակի մասին: Իհարկե պետք է արձանագրել, որ իրադրությունը […]
11:28 22.09.2023
Կառավարության որոշումով՝ 2023 թվականի բյուջեից Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարանների աշխատակազմերին հատկացվեց 1,800,091,3 հազար ՀՀ դրամ` իրականացված սուբվենցիոն ծրագրերի վճարման համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿԵ նախարարությունը: Հարցը ՀՀ կառավարության նիստում զեկուցեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։