TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+21.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Ժամը 11:00-ի դրությամբ մայրաքաղաքում փակ փողոցներ չկան. ոստիկանություն

11:20 22.09.2023

Մայրաքաղաքում առավոտից կազմակերպված միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին որոշ փողոցներ, որոնք ՆԳՆ ոստիկանության գործողությունների արդյունքում արագ բացվել են: Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան:

̰
Երևանում անցկացված հավաքի մասնակիցների կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու և ավտոմեքենաներին, ուղևորին հարվածներ հասցնելու վերաբերյալ վարույթներով  ձերբակալվել է 2 անձ

11:16 22.09.2023

ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքում իրականացված զանգվածային ակցիաների ընթացքում դրանց մասնակից մի խումբ քաղաքացիներ Ալեք Մանուկյան-Վարդանանց խաչմերուկում, խաթարելով տրանսպորտի եթևեկությունը և քաղաքացիների տեղաշարժը, շրջափակել էին ճանապարհի այդ հատվածով երթևեկող «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան, հարվածներ հասցրել ավտոմեքենայի ուղևորին։ Նշված դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ, […]

̰
Սամվել Մարտիրոսյանը զգուշացրել է պետական կառույցների ու օդանավակայանի վրա հաքերային հարձակման մասին

11:13 22.09.2023

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է պետական կառույցների ու օդանավակայանի վրա հաքերային հարձակման մասին: X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում նա գրել է. «Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների և օդանավակայանի դեմ, որն իրականացվել է սեպտեմբերին։ Կլինի հետագայում ավելի մանրամասն հետազոտություն։ Բայց այս պահին կարեւոր էր զգուշացնել»: Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների […]

̰
Երևանի ԸԸՀ-ներն ամփոփել են վերահաշվարկի ադյունքները. ԿԸՀ

11:05 22.09.2023

Երևանի ԸԸՀ-ներն ամփոփել են վերահաշվարկի ադյունքները: Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը: Երևանի 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են 78 տեղամասերում իրականացված վերահաշվարկի արդյունքները։ Պատկերն այսպիսին է․ «Հանրային ձայն» կուսակցություն – ավելացել է 16 քվեաթերթիկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- ավելացել է 31 քվեաթերթիկ «Արդար Հայաստան» կուսակցություն-ավելացել է 5 քվեաթերթիկ «Հաղթանակ» կուսակցություն- ավելացել է 1 քվեաթերթիկ […]

̰
Աշակերտների փոխարեն դպրոց են եկել տեղահանվածները. Ստեփանակերտն՝ այսօր առավոտյան

10:59 22.09.2023

Արցախցի լրագրող Մարութ Վանյանն X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել առավոտյան Ստեփանակերտից: Լուսանկաներից մեկին կից նա գրել է. «Աշակերտների փոխարեն դպրոց են եկել տեղահանվածները։ Այս տատիկը գիշերը քնել է այս աթոռներից պատրաստված անկողնում։ Բարի լույս Ստեփանակերտից»:              

̰
Բռնություն գործադրելու միջոցով ոստիկանության ծառայողի գործունեությանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակչուհի. ՔԿ

10:34 22.09.2023

Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի սեպտեմբերի 21-ին մայրաքաղաքում անցկացվող զանգվածային ակցիաների ընթացքում դրա մի խումբ մասնակիցներ ժամը 20:50-ի սահմաններում փակել են Երևան քաղաքի Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկը։ Փողոցը բացելու և հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակցի օրինական պահանջը ակցիայի մասնակիցների կողմից անտեսելու պայմաներում դրա մասնակիցներից մի կին մոտեցել է ոստիկանության […]

̰
Սա համաձայնեցված դիրքորոշում է Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ, որ մեր պլան Ա-ն ԼՂ-ն հայաթափելը չէ. Փաշինյան

10:29 22.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին պարզաբանել է ԼՂ հայրենակիցների՝ Հայաստան հնարավոր տեղափոխման հետ կապված կառավարության դիրքորոշումը: Նա հայտնել է. «Մենք գնահատում են, որ սա տեղի կունենա այն պայմաններում, երբ արձանագրվի ԼՂ-ում մնալու անհնարինությունը, այսինքն՝ այս իրավիճակը չշարունակվի: Այո՛, մենք գնահատում ենք, որ այս պահին այդ անհնարինությունը առկա է: Եթե այդ իրավիճակը չբարելավվի, այդ խնդիրը […]

̰
Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն ԼՂ. Փաշինյանը հայտարարեց դրական տեղաշարժի մասին

10:13 22.09.2023

ՀՀ կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դրական տեղաշարժի հույսերի մասին՝ նշելով, որ այն հարաբերական է, քանի որ ամեն րոպե կարող է տեղի ունենալ իրավիճակի փոփոխություն: «Իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված: Հումանիտար ճգնաժամը շարունակվում է: Մենք մշտական կապի մեջ ենք ԼՂ գործընկերների հետ: Այսօր առավոտյան ունեցած քննարկումների արդյունքում կարող ենք արձանագրել, այնուամենայնիվ, որ […]

̰
Մարդասիրական դերակատարները պետք է կարողանան գործել. ԵՄ-ն Արցախին կտրամադրի 500.000 եվրո մարդասիրական օգնություն. Բորել

10:05 22.09.2023

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում գրել է. «Տեղի բնակչությունը շտապ հումանիտար օգնության կարիք ունի և նրանց իրավունքները և անվտանգությունը հարգելու երաշխիքներ կան Մենք Ադրբեջանին խնդրում ենք ապահովել մարդասիրական օգնության անարգել մուտքը։ Մարդասիրական դերակատարները պետք է կարողանան գործել. ԵՄ-ն կտրամադրի 500.000 եվրո մարդասիրական […]

̰
̰
ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունը հորդորում է զերծ մնալ խուճապային տեղեկությունների տարածումից

09:48 22.09.2023

Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված, ինչպես նաև կապի և համացանցի խափանումների պատճառով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ։ ՀՀ-ում Արցախի ներկայացչությունը խնդրում և հորդորում է զերծ մնալ խուճապային տեղեկությունների տարածումից և հարցերի դեպքում դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն՝ 044 249977 044 249988 Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ 047 979047:

̰
Ադրբեջանի հետ առևտուր սկսելու հարցը քննարկելու մասին տեղեկատվությունը սուտ է. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

09:44 22.09.2023

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, ի պատասխան ԶԼՄ-ներում շրջանառվող ապատեղեկատվության, թե իբր Էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելու հարցը, պաշտոնապես հայտնում է, որ տեղեկատվությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին նշվում է նախարարության ֆեյսբուքյան էջում:

̰
Դժվար է հավատալ, որ այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում. Արարատ Միրզոյան

09:37 22.09.2023

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում գրել է. «Լեռնային Ղարաբաղից ստացված պատկերներն իսկապես ցնցող են. կանայք, երեխաներ, ծերեր, որոնք մնացել են առանց կացարանի և սննդի, մայրեր, որոնք հուսահատ փորձում են գտնել իրենց կորած երեխաներին, կանայք լաց են լինում վախից, որ Ադրբեջանը կարող է բանտարկել իրենց ամուսիններին: Դժվար է հավատալ, որ այս […]

̰
Հայկական դրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին

09:24 22.09.2023

Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 386 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 389 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 410 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 417 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.08 դրամը:  

̰
Անհատների և մասնավոր նախաձեռնությունների կողմից սննդի, հագուստի և առաջնային անհրաժեշտության պարագաների հավաքագրման անհրաժեշտություն չկա. ՏԿԵՆ

09:08 22.09.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ որոշ անհատների և մասնավոր նախաձեռնությունների կողմից կազմակերպվում է սննդի, հագուստի և առաջնային անհրաժեշտության պարագաների հավաքագրում, ինչի անհրաժեշտությունն առկա չէ։ «Հորդորում ենք չնախաձեռնել նման գործընթացներ՝ ռեսուրսների ոչ նպատակային բաշխումներից խուսափելու համար․ ԼՂ-ից տեղահանված անձանց տեղափոխության ու կեցության կարիքները հոգալու համար ստեղծված աշխատանքային […]

̰
Վերին Լարսի անցակետը գործում է սահմանափակ ռեժիմով

08:53 22.09.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Վերին Լարսի […]

̰
ՀՀ և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ընդգծվել է Լեռնային Ղարաբաղում ոճրագործության կանխման հրամայականը

08:48 22.09.2023

Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ: Հանդիպման առանցքում է եղել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Արարատ Միրզոյանը նշել է, որ 9-ամսյա շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան բացահայտ կերպով ի ցույց է դնում […]

̰
Գերմանիան դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը ԼՂ-ի վրա․ Անալենա Բերբոք

08:40 22.09.2023

Գերմանիան դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա և կոչ է անում Բաքվին մշտապես և վերջանականապես դադարեցնել իր ռազմական գործողությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս մասին հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ՝ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման թեմայով հրատապ նիստի ժամանակ։ Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է, որ […]

̰
Բախվել են «Opel»-ը, «Ford Transit» մակնիշի ավտոքարշակը և մեկ այլ «Ford Transit» մակնիշի բեռնատարը. բռնկվել է հրդեհ

08:34 22.09.2023

Սեպտեմբերի 22-ին, ժամը 03։06-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ Տառերի պուրակի մոտակայքում, այրվում է ավտոքարշակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ա.), «Ford Transit» մակնիշի ավտոքարշակը (վարորդ՝ Մ. Ղ.) […]

̰
ԱՄՆ-ը ձեռքերը ծալած չի մնա սովի և ռազմական գործողությունների դաժան արշավների դեմ. Բոբ Մենենդեսը օրինագիծ է ներկայացրել Սենատ

08:30 22.09.2023

Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն օրինագիծ է ներկայացրել, որը վերացնում է Ազատության աջակցության ակտի 907-րդ կետից հրաժարումն ու Իլհամ Ալիևի և Ադրբեջանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկումը: Սրա վերաբերյալ Մենենդեսն X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում գրել է. «Ալիևը ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու Լեռնային Ղարաբաղից հայերին արմատախիլ անելու համար: Ես […]

̰
ԼՂ բնակչությանը հրատապ անհրաժեշտ են մարդասիրական օգնություն և անվտանգության երաշխիքներ. Բորել

08:14 22.09.2023

Ադրբեջանը պատասխանատու է ապահովել լիարժեք հարգանք` Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության նկատմամբ: ՄԱԿ-ի Անվտնագության խորհրդում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ նիստին այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը` հիշեցնելով` Եվրամիությունը բազմիցս հստակորեն ընդգծել է, որ վեճերը լուծելու նպատակով ուժի գործադրումն ընդունելի չէ: ԵՄ-ն դատապարտել է […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին

08:07 22.09.2023

ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին. Պարո՛ն նախագահ, Հարգարժա՛ն գործընկերներ, Շնորհակալություն են հայտնում Անվտանգության խորհրդին այս հրատապ հանդիպումը հրավիրելու համար՝ Ադրբեջանի՝ չհրահրված և նախապես ծրագրավորված զինված հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված անվտանգային և հումանիտար իրավիճակը քննարկելու նպատակով: Մինչ ընթանում է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստը և միջազգային հանրության բոլոր անդամները հավաքվել են այստեղ […]

̰
Շատ վիրավորներ կարող էին ողջ մնալ, եթե ադրբեջանցիները տային այդ հնարավորությունը. Արտակ Բեգլարյան

21:00 21.09.2023

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում գրել է. «Զինադադարից 32 ժամ հետո Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին իր վերահսկողության տակ վերցնել մեր բազմաթիվ զինվորների և խաղաղ բնակիչների դիեր։ Իհարկե, շատ վիրավորներ կարող էին ողջ մնալ, եթե ադրբեջանցիները տային այդ հնարավորությունը։ Նրանց «մարդասիրական» մոտեցման օրինակ»:

̰
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը Բաքվից տեղափոխվել է Չեռնոգորիա

20:56 21.09.2023

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը Բաքվից տեղափոխվել է Չեռնոգորիա: Այս մասին հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: «Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պահանջով Բաքվում կայանալիք մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը տեղափոխվել է Չեռնոգորիա: Հաշվի առնելով Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիան ու պատերազմը՝ խնդրել եմ Բռնցքամարտի եվրոպական միջազգային ֆեդերացիային (EUBC), որպեսզի հաշվի առնելով ստեղծված իրավիճակը ու այդ […]

̰
Մեկ անձ ձերբակալվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ԱԺ պատգամավորի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով

20:46 21.09.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պատգամավորի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ներգործություն նկատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում քաղաքացիների և ԱԺ պատգամավորներ Հակոբ Ասլանյանի և Հովիկ Աղազարյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ […]

̰
Ռուս խաղաղապահների տեղակայման վայրում շարունակում է գտնվել 704 մարդ, որից 440-ը՝ երեխա

20:42 21.09.2023

ՌԴ խաղաղապահ զորակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ խաղաղապահների տեղակայման վայրում շարունակում է գտնվել 704 մարդ, որից 440-ը՝ երեխա: Ռազմական ակտիվ գործողությունների մեկնարկից ի վեր խաղաղապահներն իրականացրել են Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների խաղաղ բնակչության տարհանում: Խաղաղապահ զորախումբ է հասցվել մոտ 5000 մարդ։ նրանցից 704-ը շարունակում է գտնվել ռուս խաղաղապահների տեղակայման վայրում:

̰
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման հինգ դեպք է գրանցվել. ՌԴ ՊՆ

20:29 21.09.2023

Լեռնային Ղարաբաղում մարտական գոևծողությունների դադարեցման մասին հայտարարելու պահից արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 5 դեպք. այս մասին ՌԻԱ նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Հրադադարի խախտման դեպքերի վերաբերյալ ռուսական խաղաղապահ առաքելությունը բանակցում է ադրբեջանական կողմի հետ, փոխանցում է աղբյուրը:

̰
ԵՄ-ն խոստացել է Բաքվի դեմ միջոցներ ձեռնարկել Ղարաբաղում էսկալացիայի դեպքում

20:13 21.09.2023

Եվրամիությունը Ադրբեջանի վրա պարտավորություն է դրել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը հարգելու համար և ասել, որ հակառակ դեպքում կդիմի Ադրբեջանի դեմ քայլերի, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Ադրբեջանը պատասխանատու է Ղարաբաղի հայերի իրավունքների հարգման և անվտանգության ապահովման համար, ներառյալ սեփական տներում ապրելու իրավունքը՝ առանց սպառնալիքների կամ խտրականության: Քաղաքացիների հարկադիր տեղահանումը ռազմական կամ […]

̰
SHANTNEWS

20:00 21.09.2023

̰
ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում Արարատ Միրզոյանը հանդես կգա դիտողություններով. ԱԳՆ խոսնակ

19:52 21.09.2023

Այսօր ժամը 15:00-ին (Նյու Յորքի ժամանակով) կգումարվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։ Այս մասին X սոցիալական ցանցում հիշեցնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Նա հայտնում է. «Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես կգա դիտողություններով»: .@UN Security Council emergency meeting regarding aggression unleashed by Azerbaijan against […]

̰
BACK_TO_TOP