20:29 16.09.2023
Թատրոնի և կինոյի հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Վորոշիլովսկի հրաձիգ»-ի աստղ Միխայիլ Ուլյանովի դստեր մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի կենտրոնում՝ Բոլշայա Բրոննայա փողոցի բնակարաններից մեկում, այս մասին հայտնել է Telegram-ի «MK: Urgent News»» ալիքը: Կինը 64 տարեկան էր։ Հայտնի է դարձել, որ Ելենա Ուլյանովային հայտնաբերել է դռնապանը, ով դուռը բացել է հանգուցյալի ծանոթի խնդրանքով։ Տղամարդը դռնապանին […]
20:19 16.09.2023
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանումը շաբաթ օրը ձերբակալել է մի տղամարդու, ով ծրագրել է մի շարք դիվերսիաներ իրականացնել Իրանի մայրաքաղաքում, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով դատախազին։ Իրանցի երիտասարդ կնոջ՝ Մահսա Ամինիի մահվան տարելիցի կապակցությամբ իրանական լրատվամիջոցները երկրորդ օրն անընդմեջ հաղորդում են ահաբեկիչների և դիվերսանտների զանգվածային ձերբակալությունների, ինչպես նաև բողոքի և անկարգությունների […]
09:00 16.09.2023
Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 385 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 387 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 407 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 414,50 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 3.98 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.03 դրամը:
08:54 16.09.2023
ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սամմամիշ լճում վթարի է ենթարկվել հիդրոինքնաթիռը, որում երկու ուղևոր է եղել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, մյուսը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է նահանգի հրշեջ ծառայությունը։ «Բազմաթիվ զանգեր են եղել 911 Սամմամիշ լճում վթարի ենթարկված հիդրոինքնաթիռի մասին: Պարզվել է, որ ինքնաթիռում երկու մարդ է եղել:. Ցավոք, մեկը չի փրկվել, իսկ […]
08:49 16.09.2023
Արգենտինացի վիրաբույժները կատարել են բարդ վիրահատություն՝ մեկ դոնորից օրգաններ փոխպատվաստելով միաժամանակ երեք երեխայի, ասվում է Գարաջանի հիվանդանոցի սրտանոթային վիրաբուժության և փոխպատվաստման բաժանմունքի ղեկավար Պաբլո Գարսիա Դելուսիսի հայտարարության մեջ։ «Եռակի վիրահատությունը հնարավորություն տվեց մեկ դոնորից կատարել երեք փոխպատվաստում, այսինքն՝ մեկ դոնոր փրկեց երեք մարդու կյանք»,- ասել է նա։ Ավելի քան 100 մասնագետներից բաղկացած թիմը սիրտը փոխպատվաստել […]
08:34 16.09.2023
Սեպտեմբերի 14-16-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան, Նոյեմբերյան, Եղվարդ քաղաքներում և Ախուրյան, Վերին Պտղնի, Փարպի, Զովունի, Գետափ գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 2 լորտու տեսակի սողուն, 3 շահմար, 3 սահնօձ, 1 գյուրզա, 1 անհայտ տեսակի […]
08:30 16.09.2023
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 00:20-00:40-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ջիլի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
08:14 16.09.2023
Ս․թ․ սեպտեմբերի 15-ին որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի փաստաթուղթ հրապարակվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նամակը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող ճգնաժամային իրավիճակի և էթնիկ զտման սպառնալիքի վերաբերյալ։ Նամակում անդրադարձ է կատարվում Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշումների չիրականացմանը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ առաջացնելու նպատակադրված […]
08:07 16.09.2023
Սեպտեմբերի 15-ին, ժամը 20:45-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 204 շենքի մուտքերից մեկի բետոնե ծածկը պոկվել և ընկել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ շենքի 3-րդ մուտքի բետոնե […]
21:38 15.09.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել երկու երկրների միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում երկկողմ համագործակցության շարունակական զարգացումն ու համագործակցության […]
21:23 15.09.2023
Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թվի աճը շաբաթվա ընթացքում կազմել է 44%, ասվում է երկրի առողջապահության նախարարության հատուկ տեղեկագրում։ Սեպտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է վարակման գրեթե 31 հազար դեպք: Նույն կերպ աճել է վարակվածության մակարդակը ընդհանուր բնակչության շրջանում. անցած շաբաթվա ընթացքում այն հասել է 52 դեպքի՝ 100 հազար բնակչի հաշվով։ «Հաշվի առնելով եվրոպական մակարդակով շրջանակներին […]
21:12 15.09.2023
Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը շարունակում է հայրենադարձների համար իրականացնել հայերեն լեզվի և ինտեգրման անվճար դասընթացներ, ոլորտային սեմինարներ և տեղեկատվական հանդիպումներ։ Տարեսկզբից երեք փուլով հայերեն լեզվի անվճար դասընթացներին մասնակցել է 180 հայրենադարձ 23 երկրից, իսկ ինտեգրման դասընթացներին՝ 67 հայրենադարձ 7 երկրից։ Հետևեք մեր նորություններին՝ դասընթացների նոր փուլի մեկնարկի մասին տեղեկանալու նպատակով։ Դիտեք տեսանյութը դասընթացների մասին ավելին […]
11:57 15.09.2023
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը շարունակում է անզիջում պայքարն Իրանի Իսլամական Հանրապետությունից ծխախոտների անօրինական ներմուծման դեմ։ Օրերս բացահայտվել է հերթական խոշոր դեպքը։ Մասնավորապես, Մեղրիի մաքսակետ ժամանած բեռնատարի վարորդի խցիկի զննման արդյունքում հայտնաբերվել է 880 տուփ չհայտարարագրած ծխախոտ: Մաքսավորների մոտ կասկածներ է առաջացրել, որ ցեմենտով բարձված բեռնատարում հնարավոր է առկա լինի մաքսային հսկողությունից թաքցված մեծ քանակությամբ […]
11:52 15.09.2023
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է ԱՄՆ նախագահի գործադիր գրասենյակի կառավարման և բյուջեի վարչության կառավարման գծով փոխտնօրեն Դասթին Բրաունին։ Ողջունելով ներկաներին՝ Արփինե Սարգյանը բարձր է գնահատել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը տարբեր ուղղություններում։ Փոխնախարարը նշել է, որ Ներքին գործերի նախարարությունում իրականացվող […]
11:49 15.09.2023
Անցնող շաբաթ «Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ պատգամավորները խորհրդարանում հյուրընկալել են Երեւանի եւ մարզերի հիմնական ու հանրակրթական դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների, Աբովյանի Բազմագործառութային պետական քոլեջի ուսանողներին եւ դասախոսներին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Երեւանի թիվ 45 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ։ Պատգամավոր Հասմիկ Հակոբյանն էլ հյուրընկալել է «Ուսում» հանրակրթական դպրոցի աշակերտներին […]
11:44 15.09.2023
Պայթյուն է տեղի ունեցել Մախաչկալայի Դաղստանի Սեմենդեր գյուղում սեպտեմբերի 14-ի երեկոյան։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Այն տեղի է ունեցել հինգ հարկանի շենբքի չորրորդ հարկում: Տունը, որտեղ ամեն ինչ եղել է, ապօրինի է կառուցվել ու շահագործման չի հանձնվել։ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները փրկել են 10 մարդու և տարհանել ևս 70-ին։ REN TV-ն, վկայակոչելով շտապօգնության բժշկին, […]
11:39 15.09.2023
Երևանյան հանրային տրանսպորտում մեկնարկել է միասնական տոմսային համակարգի ներդրման հիմնական ծրագիրը: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ առաջիկա մեկ ամսում ամբողջապես կավարտվի «MAN» ավտոբուսների կահավորումը, այնուհետև՝ տոմսային միասնական համակարգ կներդրվի տրոլեյբուսներում ու մետրոպոլիտենում: Մինչև տարեվերջ էլ՝ գործընթացը կավարտվի ներկրված մյուս բոլոր ավտոբուսներում: Կլինեն թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, մշտական օգտագործման ավտոբուսային քարտեր, բանկային քարտեր ու […]
11:35 15.09.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 15֊ին` ժամը 09:30-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործոսությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
11:27 15.09.2023
Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան` սեպտեմբերի 16-ին ընդառաջ Շրջակա միջավայրի նախարարության Օզոնային շերտի պահպանության ծրագրի կողմից կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում, որի շրջանակում առաջին անգամ Հայաստանում էր Օզոնի քարտուղարության գործադիր քարտուղար Սեկի Նակամուրան: Բնապահպանական տոնի առթիվ կազմակերպված միջոցառումների շրջանակում նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի, տնօրենի տեղակալներ Գագիկ Սուրենյանի և […]
11:23 15.09.2023
Սեպտեմբերի 4-ին, ժամը 22.45-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում իրար էին բախվել «ՎԱԶ», «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ և ավտոբուս. «ՎԱԶ»-ի և «Հունդաիի» վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սեպտեմբերի 14-ին, ժամը 02.30-ին, «ՎԱԶ»-ի 62-ամյա վարորդ Ենոք Հայրապետյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […]
11:19 15.09.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոստա Ռիկայի Հանրապետության նախագահ Ռոդրիգո Չավես Ռոբլեսին Կոստա Ռիկայի ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կխորացնենք և կամրապնդենք Հայաստանի և Կոստա Ռիկայի միջև հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Կոստա Ռիկայի ժողովրդին` խաղաղություն և […]
11:15 15.09.2023
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Երևանում ողջունում է 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնին և ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսին։ Այս մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունում: Նշվում է, որ գեներալ-մայոր Անդերսոնը և բրիգադային գեներալ Էլիսը դեսպան Քվինի հետ միասին «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել […]
11:11 15.09.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գվատեմալայի Հանրապետության նախագահ Ալեխանդրո Էդուարդո Ջիամատեյին Գվատեմալայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Գվատեմալայի միջև հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Գվատեմալայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։
11:05 15.09.2023
Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ, որի արդյունքում ունեցանք ավելի քան 200 զոհ և բազմաթիվ վիրավորներ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կիլոմետրը օկուպացված է, և չնայած միջազգային հանրության պահանջներին՝ ադրբեջանական զինուժը դուրս չի […]
10:59 15.09.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկարագուայի Հանրապետության նախագահ Դանիել Օրտեգային Նիկարագուայի ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Լիահույս եմ, որ Հայաստանի և Նիկարագուայի միջև հարաբերությունները կզարգանան և կամրապնդվեն` ի շահ մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Նիկարագուայի ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»։
10:54 15.09.2023
ՀայՓոստը դեպի Եվրոպա փոստփոխանակման ուղղություններում կտրուկ իջեցնում է ծանրոցների սակագները: Գնիջեցումը հաջողվել է իրականացնել լոգիստիկ նոր երթուղիների կիրառման, փոստփոխանակման գործընթացների օպտիմալացման, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ բանակցությունների արդյունքում: Օրինակ, եթե մեկ շաբաթ առաջ դեպի Ֆրանսիա կամ Գերմանիա հասցեագրված 20կգ ծանրոցի առաքման ընդհանուր արժեքը կազմում էր 128,900 ՀՀ դրամ, ապա այժմ նույն քաշով ծանրոցը կարելի է […]
10:48 15.09.2023
Կոնգրեսական Ադամ Շիֆը դարձյալ կոչ է անում Կոնգրեսին դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին: Այս մասին X-ի իր հարթակում գրել է նա: «Քանի որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դիտարկում է Պաշտպանության հատկացումների մասին օրինագիծը, Կոնգրեսին կոչ եմ անում դադարեցնել օգնությունն Ադրբեջանին: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը դադարեցրել է անհրաժեշտ օգնությունը ավելի քան 120 հազար մարդու։ Ժամանակն էական է: […]
10:42 15.09.2023
Սեպտեմբերի 15-ին, ժամը 07:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանիի հենակետից Տաթև տանող ավտոճանապարհի 1-ին կմ-ին բեռնատար ավտոմեքենան խափանվել և խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտ 1 կմ քարշակել են […]