10:36 15.09.2023
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և կոմիտեի ղեկավար անձնակազմը հրաժեշտի հանդիպում են ունեցել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանի հետ՝ Պետական եկամուտների կոմիտեում գործունեությունն ավարտելու կապացությամբ: Հանդիպմանը ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Ծովինար Սողոմոնյանին հանձնել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալ՝ մաքսային մարմնի խնդիրների իրականացման և մաքսային մարմնի գործունեությանն աջակցություն ցուցաբերելու գործում ներդված զգալի ավանդի […]
10:30 15.09.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Տիգրան Ավինյանին և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Երեւանի թիմին՝ երեկվա բանավեճում ունեցած տպավորիչ ելույթի առիթով: «Այս թիմին աներկբա կարելի է վստահել Երեւան մայրաքաղաքի կառավարումը»,- գրել է նա:
10:26 15.09.2023
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը շնորհակալություն է հայտնել սենատոր Բոբ Մենենդեսին, իր ձևակերպմամբ, «Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ այս չափազանց կարևոր լսումներն անցկացնելու համար»։ Այս մասին նա գրել է X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում։ «Սա օգնեց լույս սփռել Ալիևի էթնիկ զտումների կանխամտածված արշավի վրա, որը շարունակվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմամբ»,- գրել է կոնգրեսականը: […]
10:09 15.09.2023
Սեպտեմբերի 15-ը լիմֆոմայի դեմ պայքարի համաշխարհային օրն է, հայտնում է Յոլյանի անվան արյունաբանական կենտըրոնը: Օրվա շրջանակում անցկացվող միջոցառումների նպատակն է բարձրացնել լիմֆոմայի վերաբերլյալ իրազեկվածությունը, տեղեկացնել հանրությանը ավշային համակարգի չարորակ հիվանդությունների, ախտանիշների և վաղ ախտորոշման մեթոդների մասին: Լիմֆոման ավշային համակարգի հիվանդությունների մի ամբողջ խումբ է, որը բաժանվում է հոջկինյան և ոչ հոջկինյան տեսակների: Լիմֆոմայի առաջին նշաններից […]
09:59 15.09.2023
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նոր համերգաշրջանի մեկնարկը նշանավորվում է բացառիկ նախագծով։ Առաջին անգամ Հայաստանում համերգով և վարպետության դասերով հանդես կգա աշխարհահռչակ «Դիոտիմա» քառյակը։ Խումբը հիմնադրվել է 1996 թ․ Փարիզի ազգային կոնսերվատորիայի շրջանավարտների կողմից՝ կարճ ժամանակ անց դառնալով մեր ժամանակների ամենաառաջադեմ և հաջողակ երաժշտական անսամբլներից մեկը։ Քառյակի երկացանկում հիմնականում 20-րդ դարի և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ են։ Երաժշտական […]
09:51 15.09.2023
Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 385 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 387 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 411 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 415 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 3.97 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.05 դրամը:
09:42 15.09.2023
Կրասնոյարսկի երկրամասում քրեական գործ է հարուցվել տղամարդու կողմից վեցամյա աղջկա սպանության դեպքի առթիվ, հայտնում է Քննչական կոմիտեի մարզային շտաբը։ Քննիչների տվյալներով՝ հինգշաբթի երեկոյան Կրասնոյարսկի երկրամասի Կեժեմսկի շրջանի Տագարա գյուղում հարեւանուհին իր վեցամյա դստեր հետ եկել է տղամարդու տուն։ Հարբած տղամարդը կնոջն ասել է, որ աղջիկը խանգարում է իրեն, որից հետո նա դուրս է եկել տան […]
09:33 15.09.2023
Ճապոնիայի Նագասակի պրեֆեկտուրայում ավելի քան 22,5 հազար մարդու խորհուրդ են տվել տարհանել հորդառատ անձրեւների պատճառով, հաղորդում է NHK հեռուստաալիքը։ Սասեբո քաղաքի մի քանի շրջաններում հայտարարվել է վտանգի մակարդակ՝ հինգից չորս: Վտանգի հինգերորդ՝ ամենաբարձր մակարդակը նշանակում է մարդու կյանքը փրկելու համար արտակարգ և անհետաձգելի միջոցների անհրաժեշտություն, ներառյալ այն դեպքերում, երբ փողոցով տարհանման կետ տեղափոխվելն այլևս հնարավոր […]
09:13 15.09.2023
Կովկասում ԱՄՆ-ի բանակցային հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ով սեպտեմբերի 14-ին Երևանում էր, շարունակում է զբաղվել և՛ կարճաժամկետ առաջնահերթությամբ, որը Լաչինի միջանցքի վերաբացումն է, և՛ երկարաժամկետ առաջնահերթությամբ: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: Նա ընդգծել է, որ երկարաժամկետ առաջնահերթությունը վերաբերում է խաղաղ կարգավորմանը, որին ձգտում են հնարավորինս շուտ հասնել: Նա չի […]
09:04 15.09.2023
Սեպտեմբերի 15-ին, ժամը 05։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Զովունի գյուղի փայտի արտադրամասում։ Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և երկու ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
09:00 15.09.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 14-ին՝ Ժամը 21:30-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնությունից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Տպագրիչների 6-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի: Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են երիտասարդ կնոջ դի։ Դեպքի փաստով քննչական բաժնում […]
08:27 15.09.2023
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Վանաձոր-Տաշիր միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի նորոգման համար կատարվող ուսումնասիրության աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ից 15-ը, ժամը 09։00-13։00-ն և 14։00-18։00-ն, Պուշկինի թունելով երթևեկությունը կդադարեցվի։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային […]
08:05 15.09.2023
Սեպտեմբերի 14-ին, ժամը 23։24-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գագարին-Գեղամավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
07:46 15.09.2023
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
20:55 14.09.2023
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը բացել Լաչինի միջանցքը՝ մարդասիրական փոխադրումների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Յուրի Քիմն այս մասին ընդգծեց Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով լսումներում: Յուրի Քիմը նշեց, որ վերջին մի քանի ամիսներին ինտենսիվորեն աշխատել են՝ հասցեագրելու ԼՂ-ում հումանիտար իրավիճակը: «Մենք խորապես […]
20:51 14.09.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 14֊ին` ժամը 19:05֊ից ժամը 19։25֊ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
20:46 14.09.2023
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 14-ին` ժամը 19։35-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
20:34 14.09.2023
Լիբիայի հյուսիս-արևելյան շրջաններում տեղացած անձրևների և ջրհեղեղների զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը, նման տվյալներ է ներկայացրել Լիբիայի Կարմիր մահիկի ընկերությունը։ «Լիբիայի հյուսիս-արևելքում տարերային աղետի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը, մոտ 20 հազար մարդ դեռևս անհետ կորած է համարվում»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, որը մեջբերում է Al Arabiya հեռուստաալիքը։ Ավելի վաղ հաղորդվում […]
20:21 14.09.2023
ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության համար Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հարց քննարկելու անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մենենդեսը նման դիրքորոշում հայտնեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով լսումներին: Նա նշեց, որ Ադրբեջանն ընդամենը մեկ բեռնատարի մուտք է թույլատրել Լեռնային Ղարաբաղ Աղդամով՝ 120 հազար հայերի համար, մինչդեռ […]
20:09 14.09.2023
2023 թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11:30-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի կունենա «Համակենտրոնացման ճամբարները Հայոց ցեղասպանության տարիներին. ճանապարհ դեպի մահ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովի բացման արարողությունը: Գիտաժողովին իրենց մասնակցությունը կբերեն ավելի քան քսան գիտնականներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից, Սիրիայից: Նույն օրը՝ ժամը 12:15-ին, տեղի կունենա «Ճանապարհ դեպի մահ․ Հայոց ցեղասպանության թեման կերպարվեստում» […]
20:02 14.09.2023
Բրազիլիայի Ռիո Դե Ժանեյրոյում սեպտեմբերի 12-19-ն ընթանում է հրաձգության Աշխարհի գավաթը: Հայաստանը ներկայացնում են ատրճանակ ձևի մարզիկներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը: Առաջին իսկ մեկնարկին Էլմիրա Կարապետյանն ատրճանակ ձևի 10մ, 60 կրակոց կանանց պայքարում 579 միավորով, 3-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Եզրափակչում խոցելով 236.6 միավոր բարելավվել է դիրքերը և դարձել չեմպիոն: Շնորհավորում ենք Էլմիրային, […]
19:58 14.09.2023
Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին, որին ուղեկցել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական […]
19:40 14.09.2023
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18։00-ին, կանցկացվի մայրաքաղաքի երթ, որի ավարտին տեղի կունենա ամփոփիչ հանրահավաք։ Այս մասին հայտնում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ֆեյսբուքյան իր էջում հայտնում է այս մասին՝ գրելով. «Վաղը ժամը 18.00-ին Էրեբունի թանգարանի մերձակա հրապարակից քայլում ենք մայրաքաղաքի երթով, ինքնիշխանության երթով, պետականության երթով: Ինձ համար պատիվ է ձեզնից մեկը լինել»:
19:30 14.09.2023
ԱՄՆ Սենատում մեկնարկել են Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ լսումներ: «Գնահատական Լեռնային Ղարաբաղում ճգնաժամին» խորագրով են անցկացվում լսումները: Հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հիշեցրեց, որ արդեն ամիսներ շարունակ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցք մուտքը` արգելելով Հայաստանից մարդասիրական օգնություն հասցնել ԼՂ հայերին, որոնք սովամահ են լինում:
19:14 14.09.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իտալիայի նախկին վարչապետ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիին: Վարչապետը ողջունել է հեղինակավոր գործչի այցը Հայաստան և շնորհավորել նրան ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալու առթիվ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է պարոն Պրոդիի նման փորձառու գործիչների հետ ԵՊՀ-ի համագործակցության անհրաժեշտությունը և հավելել, որ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր […]
19:05 14.09.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Միջուկային հետազոտությունների Եվրոպական կազմակերպության («CERN») ավագ խորհրդական Քրիստոֆ Շաֆերին: Ողջունելով հյուրին նախագահը կարևորել է հայաստանյան գիտական շրջանակների ու բարձր վարկանիշ ունեցող միջազգային կազմակերպությունների սերտ համագործակցությունը: «Հայաստանի ղեկավարությունը որդեգրել է գիտության զարգացման և գիտատեխնիկական առաջընթացի խթանման քաղաքականություն՝ մասնավորապես ֆիզիկայի և բնական գիտությունների բնագավառում և այս տեսանկյունից բարձր գնահատանքի է արժանի […]
18:50 14.09.2023
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ այս ընթացքում իրականացվել են ալյուրի մատակարարման և ընթացիկ մի շարք այլ աշխատանքներ, և այսօր կեսգիշերից (ժամը 24:00-ից հետո) Ստեփանակերտ քաղաքի հացի արտադրամասերում կիրականացվի հացի վաճառք: Հացը կվաճառվի համար 9 կտրոնով:
18:46 14.09.2023
Սեպտեմբերի 23-ին Թումո Երևանում տեղի կունենա «Արհեստական բանականություն և կրթություն» սիմպոզիումը, որը կմիավորի միջազգային փորձագետների՝ քննարկելու արհեստական բանականության ազդեցությունը կրթության, տեխնոլոգիաների, աշխատաշուկայի և կյանքի այլ ոլորտների վրա: Տեխնոլոգիական և կրթական ոլորտի առաջատար մասնագետների, այդ թվում Google DeepMind, OpenAI, Microsoft, Harvard, MIT, Meta, Figma, Khan Academy և այլ համաշխարհային գիգանտների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենան պանելային քննարկումներ, […]
18:40 14.09.2023
Եվրամիությունը ցանկանում է, որ Վրաստանը լինի կայուն և հզոր երկիր, իսկ իմփիչմենթի գործնթացը չի նպաստում այդ նպատակին, այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում Եմ դեսպան Պավել Հերչինկսին, հայտնում է «Ալիք Մեդիան»: «Որպես օտարերկրյա դիվանագետ՝ ես շատ զգույշ պիտի լինեմ նախագահի իմփիչմենթի հարցում, որպեսզի չմիջամտեմ Վրաստանի ներքին գործերին։ Սակայն, մենք ցանկանում ենք Վրաստանը տեսնել հզոր և […]