TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+27.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Հրդեհ երևանյան ակումբում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ

11:54 14.09.2023

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 13 հասցեում գործող ակումբում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր են մեկնել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, տեղում հայտարարվել է հրդեհի […]

̰
Մոսկվայի օդանավակայաններում գրանցվել են չվերթերի զանգվածային չեղարկումներ և ուշացումներ

11:45 14.09.2023

Սեպտեմբերի 14-ին Մոսկվայի երեք օդանավակայաններում չեղարկվել և հետաձգվել է 28 չվերթ։ Այս մասին են վկայում Yandex.Schedule ծառայության տվյալները։ Ինչպես հայտնի է դարձել, դեպի Դոմոդեդովո 12 չվերթ հետաձգվել է, երկուսը՝ չեղարկվել, դեպի Վնուկովո վեց չվերթ հետաձվել է, երեքը՝ չեղարկվել։ Շերեմետևոյում հինգ չվերթ է հետաձգվել։ Ժուկովսկու ժամանակացույցի խափանումների մասին տեղեկություններ չկան։ Մայրաքաղաքի օդային նավահանգիստներում օդանավերի մեկնման ժամերի […]

̰
Ռուսական քաղաքի երկնքում հազվագյուտ վարդագույն օպտիկական երևույթ է նկատվել

11:31 14.09.2023

Նորիլսկի երկնքում հազվագյուտ օպտիկական երևույթ է նկատվել՝ վարդագույն հյուսիսային լույսեր։ Այս մասին հայտնում է Taimyr Telegraph պորտալը։ Լուսանկարիչ Միխայիլ Պոդոլյակին հաջողվել է ֆիքսել հյուսիսափայլը։ Նրա խոսքով՝ ինքը գրեթե պատահաբար լուսանկարել է այդ երեւույթը. անձրևոտ եղանակի պատճառով չի պատրաստվել դուրս գալ տնից և գրեթե քնել է, երբ իմացել է, որ իր գործընկեր լուսանկարիչները նկատել են փայլը։ […]

̰
«Community Services for Older Persons to promote Optimal Aging» դասընթացին մասնակցելու հնարավորություն

11:25 14.09.2023

2023 թ. դեկտեմբերի 5-19-ը Իսրայելի «Մաշավ» զարգացման միջազգային համագործակցության գործակալության կողմից կազմակերպվում է «Community Services for Older Persons to promote Optimal Aging» խորագրով դասընթացը: Ծրագիրը միտված է բարելավելու տարեց բնակչության համար իրականացվող ծառայությունների որակը՝ կարևորելով համայնքի դերը առողջ, անվտանգ և արժանապատիվ ծերություն ապահովելու գործում, նպաստելով տարեց քաղաքացիների ակտիվ մասնակցությունը սոցիալական, հասարակական բոլոր գործընթացներին: Նպատակն է […]

̰
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է

11:20 14.09.2023

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Մոսկվայի հյուսիսում գտնվող այգում առանց գլխի ռուս տղամարդու են գտել

11:16 14.09.2023

Մոսկվայի հյուսիսում՝ Ֆեստալնայա փողոցի մոտ գտնվող զբոսայգում, հայտնաբերվել է գլուխը կտրված տղամարդու դի։ Այս մասին Lenta.ru-ին հայտնել է մայրաքաղաքի դատախազության ներկայացուցիչ Լյուդմիլա Նեֆեդովան։ Մոսկվայի դատախազությունը վերահսկում է բոլոր հանգամանքների քննությունը, ընդգծել է Նեֆեդովան։ Տղամարդու իրանի, պարանոցի և գլխի հատվածում դանակահարված վնասվածքներ են հայտնաբերվել։ Դեպքի առթիվ քննիչները քրեական գործ են հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով […]

̰
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխաններն Ազգային ժողովի պատգամավորների հարցերին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ

11:10 14.09.2023

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխաններն Ազգային ժողովի պատգամավորների հարցերին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ. Հարց. Կառավարության հարգելի անդամներ, հարցս ուղղում եմ արտաքին գործերի նախարար պարոն Միրզոյանին։ Պարո՛ն Միրզոյան, խորհրդարանը նոր է վերադառնում երկամսյա արձակուրդից և մենք առիթ չենք ունեցել այս ամբիոնից Ձեզ հետ խոսելու խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի շուրջ տարված աշխատանքների մասին։ Խնդրում […]

̰
Կամչատկայում գտել են օգոստոսից անհետացած 72-ամյա զբոսաշրջիկներին

11:05 14.09.2023

Կամչատկայում փրկել են օգոստոսի վերջին Կլյուչևսկու այգում անհետացած երկու տարեց զբոսաշրջիկներին, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը Telegram ալիքում։ «Զբոսաշրջիկներին գտել են հյուծված, ուղղաթիռով տարհանել ՌԴ ԱԻՆ-ից և հանձնել բժիշկներին: Որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են»,- ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ կորածներին օդից հայտնաբերել է ԱԻՆ Մի-8 ուղղաթիռը։ Ալեքսանդր Բլագուլյակը և Գենադի Կոչկինը երկուսն էլ ծնվել […]

̰ ̰
Մահացել է Մոլդովայի առաջին նախագահ Միրչա Սնեգուրը

10:52 14.09.2023

Մահացել է Մոլդովայի առաջին նախագահ Միրչա Սնեգուրը, հայտարարել է հանրապետության նախկին փոխվարչապետ Կոնստանտին Տամպիզան։ «Տխուր է, եղբայրներ, տխուր է… Սեպտեմբերի 13-ին, ժամը 23.30-ին, անբուժելի հիվանդությունից մահացել է Մոլդովայի Հանրապետության նախագահ Միրչա Սնեգուրը»,- գրել է Տամպիզան Facebook-ի իր էջում: Սնեգուրը Մոլդովայի առաջին նախագահը դարձավ 1990 թվականին, պաշտոնը զբաղեցրեց մինչև 1996 թվականի դեկտեմբերը։ 1980-ական թվականներին եղել է […]

̰
Հակոբ Սիմիդյանն Իրանում նախագահի տեղակալի հետ քննարկել է Արաքս գետի ջրի որակի հսկման ու պահպանման խնդիրները

10:38 14.09.2023

Սեպտեմբերի 11-ին Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Իրանի Բնապահպանության կազմակերպության նախագահ Ալի Սալաջեղեի հետ։ Այս մասին հայտնում է ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանությունը: Հանդիպումը, որը թվով երկրորդն էր, կայացել է ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով ԻԻՀ կատարած այցի շրջանակներում: Հանդիպման մեկնարկին նախարար Հակոբ […]

̰
Մեր ներկայությամբ մենք նպաստել ենք ավելի ապահով և անվտանգ միջավայրին. Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկություն է կատարել Երասխի տարածքում

10:24 14.09.2023

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կանոնավոր պարեկություն է կատարել Երասխի տարածքում, ներառյալ պողպատի գործարանը՝ հետևելու անվտանգության և ռազմական ցանկացած զարգացուման: Այս մասին X-ի պաշտոնական հարթակում հայտնել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունը: «Մեր ներկայությամբ մենք նպաստել ենք ավելի ապահով և անվտանգ միջավայրին»,-նշված է հաղորդագրությունում: #EUMA has been regularly patrolling in the Yeraskh area, including the steel plant, to […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հերթական հանցավոր խմբի գործունեությունը

10:15 14.09.2023

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային և քննչական գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Մասնավորապես, նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն և Ա.Հ-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, մեկ միասնական դիտավորությամբ շահադիտական նպատակով միմյանց գործողությունները փոխլրացնելով Ա.Պ.-ի […]

̰
Ուռուցքաբանության ոլորտում պետական բժշկական կենտրոնները պետք է մնան պետական. Անահիտ Ավանեսյան

10:13 14.09.2023

Ուռուցքաբանության ոլորտում պետական բժշկական կենտրոնները պետք է մնան պետական, վերակառուցվեն և դառնան պացիենտների համար հնարավոր բոլոր ծառայությունները մատուցող նորագույն բժշկական կենտրոններ: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԱՀ նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նաև նշել է, որ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը» կառավարության որոշմամբ հանձնվել է առողջապահության նախարարության ենթակայությանը: Ընթացիկ վերափոխումներից հետո կենտրոնն այսօր անխափան գործում է: […]

̰
Այսօրվանից Արցախում կմեկնարկի հացի կտրոնների տրամադրման երկրորդ փուլը

10:05 14.09.2023

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ ս․թ․ սեպտեմբերի 14-ից Ստեփանակերտ քաղաքում կմեկնարկի հացի կտրոնների տրամադրման 2-րդ փուլը, որը կտևի երկու օր։ Կտրոն ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով և հանրային ծառայությունների համարանիշով ներկայանալ կտրոնների տրամադրման այն կետը, որտեղից առաջին փուլի ընթացքում տվյալ ընտանիքը ստացել է հացի կտրոնները: Յուրաքանչյուր ընտանիքից կարող […]

̰
Այսօր ԱՄՆ Սենատում տեղի կունենան Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերաբերյալ լսումներ

10:01 14.09.2023

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին տեղի կունենան ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումները Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերաբերյալ: Այն նախագահում է սենատոր Բոբ Մենենդեսը: «Գնահատական Լեռնային Ղարաբաղում ճգնաժամին». նշված է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ծանուցման մեջ:

̰
Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները Մարտակերտի շրջանում կիրառել են հրաձգային զենք. ՊԲ

09:40 14.09.2023

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները Մարտակերտի շրջանում խախտել են հրադադարը’ կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

̰
Արտարժույթի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին

09:34 14.09.2023

Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ի դրությամբ. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3,98 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4,07 դրամ:

̰
Պայթյուններ են տեղի ունեցել Սիրիայի Տարտուս նահանգում

21:00 13.09.2023

Տարտուս նահանգում մի քանի պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։ Աղբյուրը չի նշում միջադեպի մանրամասները։ Al Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ՝ որոշ ժամանակ առաջ կրակի տակ են հայտնվել լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կուսակցությանը պատկանող նահանգում գտնվող պահեստները։ Նշվում է, որ միջադեպի հետևանքով երեք մարդ է մահացել։ Դամասկոսը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։

̰
Լոռու մարզում Opel-ը բախվել է բետոնե արգելապատնեշին. ամուսինը տեղում մահացել է, կինը տեղափոխվել է հիվանդանոց

20:53 13.09.2023

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 11:30-ի սահմաններում M6 միջպետական ավտոճանապարհի 39 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 63-ամյա Արտաշես Մ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին: Այս մասին հայտնում է shamshyan,com-ը: Վթարի հետևանքով Արտաշես Մ.-ն տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 63-ամյա Սալվի Ա.-ն […]

̰
Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ արձանագրված պարտավորությունները կապի մեջ չեն որևէ ուրիշ պայմանավորվածության հետ. Փաշինյան

20:40 13.09.2023

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունները կապի մեջ չեն ստորագրված կամ հայտարարված որևէ ուրիշ պայմանավորվածության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին: Անդրադառնալով հարցին, որ ՌԴ դիրքորոշմամբ ԼՂ-ի կարգավիճակը պետք է անորոշ ժամանակով հետաձգվեր՝ Փաշինյանն ասաց, որ այդ առաջարկությունը 2022թ հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին տարածաշրջան էր բերել […]

̰
Երևանի բնակիչներն այժմ իրական ժամանակում կարող են տեսնել, թե ինչպես է տեղաշարժվում հասարակական տրանսպորտը

20:33 13.09.2023

Երևանի բնակիչներն այժմ «Յանդեքս» քարտեզի միջոցով իրական ժամանակում կարող են տեսնել, թե ինչպես է տեղաշարժվում հասարակական տրանսպորտը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Հետևյալ յոթ երթուղիներն արդեն իսկ կահավորվել են անհրաժեշտ սարքավորումներով՝ 🚌 N2 🚌 N25 🚌 N32 🚌 N34 🚌 N37 🚌 N61 🚌 N77 Անհրաժեշտ է բջջային հավելվածով բացել «Յանդեքս» քարտեզը, որպեսզի տեսնեք, […]

̰
Գուտերեշը Լավրովի, Էրդողանի և Զելենսկու հետ կքննարկի հացահատիկի գործարքը

20:28 13.09.2023

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ ծրագրում է քննարկել հացահատիկի գործարքի ապագան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկու հետ հաջորդ շաբաթ՝ բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ։   «Հաջորդ շաբաթ ես կընդունեմ նախագահ Զելենսկիին, նախագահ Էրդողանին, նախարար Լավրովին, և այս հարցը (հացահատիկի գործարքների մասին» – խմբ.) […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա․ Միրզոյան

20:19 13.09.2023

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Այս պահին կարող եմ ասել, որ որևէ կոնկրետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ Կան նախնական համաձայնություններ և քննարկումներ»,- ասաց Միրզոյանը:

̰
Եվրախորհրդարականները քննադատում են Վրաստանի նախագահի պաշտոնանկությունը

20:15 13.09.2023

Եվրախորհրդարանի պատգամավորները քննադատում են Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ սկսած պաշտոնանկության գործընթացը: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալիուրանդը Հանրային հեռարձակողի եթերում Վրաստանի իշխանություններին խորհուրդ է տվել՝ հաղթահարել բևեռացումը և սկսել աշխատել ԵՄ-ի կողմից սահմանված 12 առաջնահերթությունների իրականացման վրա, քանի որ հնարավորությունների պատուհանը դեռ բաց է, […]

̰
Երևանյան լճի վրա բացվել է տարածաշրջանում առաջին և միակ լողացող արևային ֆոտովոլտային կայանը

20:04 13.09.2023

Երևանյան լճի վրա բացվել է տարածաշրջանում առաջին և միակ լողացող արևային ֆոտովոլտային կայանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Պիլոտային այս ծրագիրը կնպաստի վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը և Հայաստանի էներգետիկ ոլորտի անկախությանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
SHANTNEWS

19:59 13.09.2023

̰
Վաստակավոր օդաչուն դաշտում վայրէջք կատարած Airbus-ի անձնակազմին «ապուշ» է անվանել

19:56 13.09.2023

Ռուսաստանի վաստակավոր օդաչու Յուրի Սիտնիկը Life.ru-ի հետ զրույցում քննադատել է դաշտում հարկադիր վայրէջք կատարած Airbus A320 ինքնաթիռի անձնակազմին և օդաչուներին «ապուշ» է անվանել։ Փորձագետի խոսքով՝ Ural Airlines ավիաընկերության ինքնաթիռի օդաչուների բախտը բերել է, որ գտել են ցորենի դաշտ։ Հակառակ դեպքում Օմսկի օդային նավահանգստում վայրէջք չկատարելու որոշումը կարող էր ողբերգական հետեւանքներ ունենալ։ «Սրանք երկու ապուշ են, […]

̰
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում տեղի կունենան հոսանքանջատումներ

19:51 13.09.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբ․ 4, 6, 6/1 շենքեր, Թումանյան փ. 2, 2ա շենքեր, Իսահակյան փ. 34, 36, 38, 41 շենքեր, Մաշտոցի պող. 39, 41, 43, 45, 45ա շենքեր և […]

̰
Աղդամ-Ասկերան երթուղու բացումը պետք է նպաստի Լաչինի միջանցքի վերաբացմանը. ԵՄ

19:39 13.09.2023

Եվրոպական խորհուրդն այսօր հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ԵՄ-ն ակնկալում է, որ սեպտեմբերի 12-ին Աղդամ-Ասկերան երթուղիով ռուսական մարդասիրական առաքումների անցումը «թափ կստեղծի տեղի բնակչությանը կանոնավոր մարդասիրական առաքումների վերսկսման համար», հայտնում է euneighbourseast.eu կայքը: ԵՄ-ն ասում է, որ «արձանագրել է» ռուսական մարդասիրական առաքման ընդունումը և «հասկանում է այս զարգացման հետ կապված բոլոր զգայունությունները»: Միևնույն […]

̰
BACK_TO_TOP