23:33 09.09.2023
Սուրեյի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են զայրույթի, արհամարհանքի և զզվանքի ազդեցությունը բարեկամության և ռոմանտիկ հարաբերությունների վրա: Նրանք եզրակացրել են, որ որոշ դեպքերում թշնամական զգացմունքներն օգնում են մարդկանց հաղթահարել հակասությունները: Հետազոտությունը հրապարակվել է Personality and Individual Differences գիտական ամսագրում։ Հոդվածի հեղինակները գնահատել են, թե մարդկանց վրա որքան ուժեղ է ազդում տարբեր բացասական զգացմունքների դրսևորումը և ինչպես […]
23:20 09.09.2023
Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում վարույթ է նախաձեռնվել սեպտեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այդ օրը ժամը 21:40-ի սահմաններում Սարալանջից դեպի Ավետ Ավետիսյան փողոց ընթանալիս բախվել են Ford և Peugeot մակնիշի ավտոմեքենաները: Peugeot-ն հայտնվել է բաժանարար գոտու կանաչ հատվածում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]
23:13 09.09.2023
Թուրքիայի Ստամբուլ նահանգի իշխանությունները քաղաքացիներին զգուշացրել են կիրակի օրը սպասվող փոթորկի մասին։ «Օդերևութաբանները կանխատեսում են, որ կիրակի կեսօրից հետո Մարմարայի շրջանը կենթարկվի փոթորկի՝ ժամում մինչև 50-75 կիլոմետր արագությամբ», – ասվում է նահանգի ղեկավարության մամուլի հաղորդագրության մեջ: Քամին կնվազի միայն երկուշաբթի օրը։ Չորեքշաբթի գիշերը Ստամբուլում տեղացել են վերջին ամիսների առաջին տեղումները՝ հատկապես ազդելով հյուսիսում գտնվող Առնավութքոյ […]
23:03 09.09.2023
Սննդառության խանգարումը հոգեոգեն հիվանդություն է, որն առաջանում է սննդի ընդունման մոլուցքային սահմանափակումից կամ, ընդհակառակը, չափից շատ ուտելուց: Դրա ամենատարածված ենթատեսակներն են անորեքսիան, բուլիմիան և դիսմորֆիան: Այս մասին «Известия»-ին հայտնել է «Եվրոոնկո» կլինիկայի սննդաբան, բժշկական հոգեբան Իրինա Մանսուրովան։ «Նյարդային անորեքսիա կա. սա այն դեպքում, երբ հիվանդը չի բավարարվում հայելու մեջ իր արտացոլանքով, նա տարակուսում է իր […]
22:50 09.09.2023
ԵՄ արտաքին hարաբերությունների ու անվտանգային հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բայրամովի հետ զրույցում ընդգծել է, որ Աղդամի ճանապարհը կարող է բացվել` որպես լուծման մաս, բայց ոչ այլընտրանք։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում ես կրկնեցի իմ մտահոգությունը ղարաբաղցի հայերի առջև ծառացած հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Այժմ Լաչինի […]
22:34 09.09.2023
Միշտ չէ, որ գլխուղեղի չարորակ ուռուցքները սկզբնական փուլերում արտահայտում են ընդգծված ախտանշաններ, ինչի պատճառով հիվանդները հաճախ օգնության են դիմում հետագա փուլերում։ Ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Սերյակովը խոսել է այն մասին, թե ինչ ախտանիշների վրա պետք է ուշադրություն դարձնել։ «Ուղեղի չարորակ ուռուցքի ամենատարածված և վաղ ախտանիշը գլխացավն է: Նրա բնորոշ առանձնահատկությունն այն է, որ […]
22:22 09.09.2023
Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ը եռօրյա ազգային սուգ է հայտարարել սեպտեմբերի 8-ի ուշ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի զոհերի համար։ Այս մասին ասվում է պալատի կոմյունիկեի մեջ։ Այս մասին որոշումը հրապարակվել է միապետի գլխավորությամբ երկրաշարժի հետեւանքների վերաբերյալ հրավիրված խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են կառավարության որոշ անդամներ և ուժային կառույցների ղեկավարներ։ Մարոկկոյի ազգային երկրաֆիզիկական ինստիտուտի հաղորդագրության համաձայն՝ 7 […]
22:09 09.09.2023
Մեծ Բրիտանիայի մի բնակիչ, ով հայտնի է դարձել ութ անգամ ամուսնանալով, ասել է, որ վերջապես գտել է իսկական սերը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Սոմերսեթից 75-ամյա Ռոն Շեպարդը համարվում է ամենաշատ ամուսնացած բրիտանացին։ Մարտին նա դժգոհել է ընտանեկան կյանքից հոգնած լինելուց և որոշել է տեղափոխվել ծերանոց։ Ավելի ուշ պարզվել է, որ հունիսին տղամարդը նորից […]
21:51 09.09.2023
Սեպտեմբերի 9-ին լրատվական կայքերից մեկում հրապարակվել է «700-ից ավելի ոստիկան կասկածվում է թմրանյութից կախվածության մեջ» վերտառությամբ հոդված, որում նշվում է, թե ոստիկանները պետք է փորձաքննություն անցնեն առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում: Ոստիկանությունից նշում են, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների նկատմամբ իրականացվող թմրամիջոցի և հոգեմետ (հոգեներգործուն) նյութի օգտագործման վերաբերյալ ստուգումը պայմանավորված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության […]
21:41 09.09.2023
Դաղստանի տարածաշրջանային էլեկտրացանցերի աշխատակիցը փրկել է կատվին, որը բարձրացել է հենասյան վրա և չի կարողացել իջնել, հայտնում է հանրապետության էներգետիկայի նախարարության Telegram ալիքը։ «Բարությունը կփրկի աշխարհը, իսկ Լևաշինսկի բաշխման գոտու տեխնիկական ինժեները փրկեց կատվին: Փափկամազ չորքոտանի արարածը բարձրացավ հենասյան վրա, բայց չկարողացավ ինքնուրույն իջնել, ինչպես հաճախ է պատահում», – ասվում է հրապարակման մեջ: Telegram ալիքի […]
21:32 09.09.2023
Նովոսիբիրսկի մարզում՝ Բեզմենովո կայարանի մոտ, արջը մտել է զորամասի տարածք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի մարզի բնական պաշարների նախարարությունը, գրում է Ngs.ru-ն։ Նշվել են, որ կենդանին մտել է ստորաբաժանում, որը գտնվում է Չերեպանովսկի թաղամասում։ Մարզային բնական պաշարների նախարարության կենդանիների պաշտպանության բաժնի տեսուչին այնտեղ չեն թողել՝ զորամասը փակ տարածք լինելու պատճառով։ «Այնուհետև արջին հանդիպեցին երկաթուղային կայարանի […]
21:22 09.09.2023
Արտակ Դաշյանը Հայաստանի ազգային հավաքականում 2-րդ գոլը խփեց՝ դառնալով թուրքերի դարպասը գրաված մեր ընտրանու առաջին ֆուտբոլիստը: Նա իր գոլերի հաշիվը բացել էր անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին Դուբլինում՝ Ազգերի լիգայի շրջանակում կայացած Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում (2-3), հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Դաշյանն ընդգրկվեց Եվրոպայի առաջնությունների որակավորման փուլերում Հայաստանի հավաքականում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների եռյակում՝ թուրքերի […]
21:07 09.09.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 9֊ին` ժամը 19:15֊ի սահմաններում փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկստվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
21:01 09.09.2023
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով: Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով […]
20:53 09.09.2023
Տասը րոպեանոց կարճատև մարզումները մարմնին բերում են նույն օգուտները, ինչ լիարժեք վարժությունը, ասում է սննդաբան Մայքլ Մոսլին։ Նրա կարծիքը և այլ փորձագետների արձագանքները ֆիզիկական ակտիվության այս մոտեցման վերաբերյալ տեղ են գտել Daily Mirror-ի հոդվածում: Մոսլին խորհուրդ է տվել օրական երեք մարզում կատարել՝ յուրաքանչյուրը տասը րոպե տևողությամբ: Նրա կարծիքով՝ այս մեթոդը հեշտացնում է ընտելանալ սպորտին և […]
20:42 09.09.2023
Պետդումայի պատգամավորները շաուրմայի ստանդարտները կքննարկեն աշնանային նստաշրջանի սկզբում, ՌԻԱ Նովոստիին ասել է խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը: «Աշնանային նստաշրջանի սկզբում Պետդումայում անվտանգ սննդի վերաբերյալ կլոր սեղան կանցկացնենք, կքննարկենք նաև շաուրմայի ստանդարտը»,- ասել է նա։ Պատգամավորը նշել է, որ քննարկումը տեղի կունենա Ռոսպոտրեբնադզորի, Առողջապահության նախարարության և համապատասխան փորձագետների մասնակցությամբ։ «Խնդիրը պետք է ավարտին հասցվի, քանի […]
20:30 09.09.2023
Արցախի Հահրապետության ԱԺ հատուկ նիստում նախագահի թեկնածու Սամվել Շահրամանյանը ելույթ է ունեցել: Իր խոսքում նա ասել է. «Արցախի Հանրապետության մայր օրենքը Արցախը հռչակել է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն և ամրագրել, որ Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված այլ եղանակներով: […]
20:16 09.09.2023
Նյու Յորքում հաստատվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ևս երկու զոհի ինքնությունը, այժմ Համաշխարհային առևտրի կենտրոնի վրա հարձակումների հետևանքով ինքնությունը հաստատված զոհերի թիվը 1649 է, այ մասին հայտարարություն է հրապարակվել Նյու Յորքի իշխանությունների կայքում։ «Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը և Նյու Յորքի գլխավոր բժիշկ Ջեյսոն Գրեհեմն այսօր հայտարարեցին 2001 թվականին Համաշխարհային առևտրի կենտրոնում սեպտեմբերի 11-ի հարձակումների […]
20:08 09.09.2023
Սեպտեմբերի 9-ին Աբու Դաբիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ և ԱԳՆ կենտրոնական ապարատի դիվանագիտական կազմի անդամների մասնակցությամբ կայացել է Մերձավոր ու Միջին Արևելքում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումները, տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ ջանքերը, առկա միտումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումներն ու առանցքային […]
09:00 09.09.2023
Սեպտեմբերի 7-ին ժամը 18:25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «բաց գանգուղեղային վնասվածք, էպիդուրալ հեմատոմա, թոքերի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Շերամի փողոցից, որտեղ երեխայի 40-ամյա մայրը մի […]
08:55 09.09.2023
Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 9-ին, ականատես Ելիզավետա Մուժդաբաեւան «Իզվեստիային» պատմել է նախօրեին Մարոկկոյում տեղի ունեցած 6,9 մագնիտուդով երկրաշարժի մանրամասները։ «Սկզբում մի փոքր ցնցում եղավ, իսկ հետո անմիջապես սկսեց շատ ուժեղ ցնցվել։ Ամբողջ տունը շարժվում էր, ամեն ինչ սկսեց ընկնել: Բոլորը ճչում էին, մենք շոկի մեջ էինք, վերցրինք առաջին խալաթը, հագանք ու ոտաբոբիկ՝ առանց կոշիկների, դուրս վազեցինք։ […]
08:50 09.09.2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 9-ին` ժամը 03։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
08:42 09.09.2023
Shantnews.am-ը ներկայացնում է հայկական դրամի փոխարժեքներն այսօրվա դրությամբ՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 383 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 387.50 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 412 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 416.50 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 3.90 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4 դրամը:
08:32 09.09.2023
Բրազիլիայի Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում պատուհասած ցիկլոնի զոհերի թիվը հասել է 41-ի, ևս մեկ մարդ զոհվել է հարևան Սանտա Կատարինա նահանգում, գրում է Folha de S. Paulo թերթը։ «Նահանգում (Ռիո Գրանդե դու Սուլ) մահացածների ընդհանուր թիվը 41 է: Սանտա Կատարինայում ևս մեկ մահվան դեպքի հետ միասին երկրի հարավում տեղի ունեցած ողբերգության զոհերի ընդհանուր թիվը […]
08:22 09.09.2023
Մարոկկոյում՝ Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա, տեղի է ունեցել 6,9 մագնիտուդով երկրաշարժ, հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ուժեղ երկրաշարժի հետևանքով կան հարյուրավոր զոհեր: Ըստ վերջին տեղեկությունների, որոնք փոխանցում է Մարոկկոյի լրատվական գործակալությունը (MAP), երկրաշարժի զոհերի թիվը հասել է 296-ի: «Երկրաշարժի հետևանքով զոհվել է 296 մարդ, տուժել է նաև 153 մարդ»,- ասվում է գործակալության հաղորդագրության […]
08:11 09.09.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:01 09.09.2023
Սեպտեմբերի 8-ին, ժամը 19։40-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արալեզ գյուղի Պ. Սևակի փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պ. Սևակի փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 120 քմ) […]
21:50 08.09.2023
Եվրամիությունը երբեք չի լքի Վրաստանը, հայտարարել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, փոխանցում է «Ալիք մեդիան»: Բորելի պնդմամբ՝ իր համար անընդունելի է դիրքորոշումը, թե Եվրամիությունը կհեռանա Վրաստանից: «Երբե՛ք, այս դիրքորոշումն ինձ համար անընդունելի է: Չի հեռացել և չի հեռանալու: Միևնույն ժամանակ, պետք է ասեմ, որ այս […]