19:37 11.09.2023
Սեպտեմբերի 11-ին մեկնարկած ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է ««Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է նպաստել հանրապետությունում ներառական կրթության բարելավմանը: ՀՀ կրթական համակարգը որդեգրել է համընդհանուր ներառական կրթության ապահովման քաղաքականությունը, որն ենթադրում է ոչ միայն կրթական ծրագրերի, մեթոդաբանության առկայություն, այլև այնպիսի միջավայրի ստեղծում, որտեղ ապահովված է յուրաքանչյուր երեխայի […]
19:22 11.09.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Վանաձորի մշակութային հաստատություններ, ծանոթացել դրանց գործունեությանն ու առկա խնդիրներին: Վանաձոր այցի շրջանակում ԿԳՄՍ փոխնախարարն աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել Վանաձորի քաղաքապետ Արկադի Փելեշյանի հետ: Քննարկվել են քաղաքի մշակութային առօրյան և մշակութային հաստատությունները աշխուժացնելու, համատեղ մշակութային ծրագրեր իրականացնելու վերաբերյալ տարաբնույթ հարցեր: Վանաձորի քաղաքապետի ուղեկցությամբ Դանիել Դանիելյանն այցելել է Վանաձորի […]
18:57 11.09.2023
Սեպտեմբերի 12-ից տրոլեյբուսային 2Ա երթուղում բնակիչների ուղևորափոխադրումը կիրականացվի նաև էլեկտրական առաջին ավտոբուսով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Երեք ամիս շարունակ «BYD» ընկերության ավտոբուսը թեստավորում կանցնի տարբեր երթուղիներում, ինչի արդյունքում էլ կկազմվի տեխնիկական բնութագիր՝ ամբողջական շարժակազմ ձեռք բերելու համար: Մանրամասները՝ տեսանյութում:
18:46 11.09.2023
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Զրուցակիցներն անդրադաձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի: Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը: Կողմերը նշել են, որ շարունակելու են դիվանագիտական ջանքերն այս ուղղությամբ:
18:41 11.09.2023
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ ս.թ. սեպտեմբերի 12-ին Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 8 կտրոնով: Այն քաղաքացիները, ովքեր չեն կարողացել օգտվել նախորդ օրերի համար նախատեսված համար 1, 2, 3, 4, 5, 6 և 7 կտրոններից, կարող են այդ կտրոններով հացը գնել նույնպես սեպտեմբերի 12-ին:
18:31 11.09.2023
2023 թվականի սեպտեմբերի 4-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների «911» ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 473 զանգ: Կանչերից 3-ը տեխնածին, 13-ը՝ կենցաղային բնույթի են: Նշված ժամանակահատվածում հրդեհի 1 դեպք է գրանցվել մայրաքաղաք Ստեփանակերտում: Հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն իրականացրել են բաց տարածքում բռնկված հրդեհը և այն չի տարածվել հարակից շինություններում։ Նշված ժամանակահատվածում, […]
18:22 11.09.2023
Սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից շրջանառվում է տեղեկություն, թե ոստիկանությունն ուղեփակոցներ է դրել Երևան մտնող ճանապարհներին, և այս կապակցությամբ ներկայացվում են տարբեր պատճառաբանություններ: Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 11-ից 15-ը Հայաստանի տարածքում անցկացվում է «Կանալ-խափանում» միջազգային հակաթմրանյութային գործողությունը, որի համակարգման շտաբը գտնվում է Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում: Նախատեսված է` ՀԱՊԿ պատասխանատվության գոտի մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների ներկրման […]
18:12 11.09.2023
Անկարան, որպես Ռուսաստանի առաջարկած գազային հանգույցի նախագծի մաս, մոտ ժամանակներս կանցկացնի շուկայի մասնակիցների ուսումնասիրություն և կքննարկի ներդրումներ ներգրավելու մեխանիզմները, RIA Novosti-ին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրը։ «Առաջիկայում գազի կենտրոնի համար շուկայի մասնակիցների ուսումնասիրություն կիրականացվի, այստեղ կարևոր են նաև ներդրումների ներգրավման, առաջարկի և պահանջարկի խնդիրները, մեզ համար այս նախագիծը առաջնահերթ է և իրական»,- ասել է […]
11:53 11.09.2023
Սեպտեմբերի 12-ին` ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում անցկացվելու է ուսումնական վարժանք, որի ընթացքում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
11:49 11.09.2023
Խորհրդարանի վավերացմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր, որով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայնագրի նախագիծը խորհրդարանում ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի ապրիլի 9-ին, Երևանում: «Համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, […]
11:45 11.09.2023
Սեպտեմբերի 10-ին, ժամը 02.00-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում տեղի ունեցած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ինքնավթարի հետևանքով 37-ամյա վարորդ Կարեն Թևանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական […]
11:41 11.09.2023
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն օգոստոսի 24-ից առ այսօր Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ստացել է խոզանների այրման վերաբերյալ 70 ահազանգ։ Տեսչական մարմնում բոլոր դեպքերով հարուցվել են վարչական վարույթներ, որոնց շրջանակում ինքնությունը պարզված իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ 50.000 – 300.000 ՀՀ դրամի չափով: ԲԸՏՄ-ից հիշեցնում են, որ խոզանների և գյուղատնտեսական […]
11:36 11.09.2023
Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի և ԱԶԲ գյուղատնտեսության, պարենի, բնության և մարզերի զարգացման գծով տնօրեն Յասմին Սիդդիքիի համատեղ հոդվածը պատմում է այն մարտահրավերների մասին, որոնց Հայաստանը բախվելու է գլոբալ տաքացման արդյունքում, ներկայացնում 4 հիմնական քայրեր, որոնք կնպաստեն հետևանքների զգալի մեղմանը։ Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ. Հայաստանը կանգնած է ջրային պաշարներին առնչվող […]
11:32 11.09.2023
Վանա լճի Աղթամար կղզում գտնվող ս. Խաչ եկեղեցում կայացել է հերթական պատարագը, որն, ի տարբերություն նախորդ տարվա, իր վրա է սևեռել ավելի մեծ ուշադրություն: Եկեղեցու վերանորոգումից հետո Թուրքիայի կառավարությունը տևական ժամանակ հրաժարվում էր խաչ տեղադրել եկեղեցու գմբեթի վրա, բայց ի վերջո տեղի տվեց, քանի որ ամբողջ աշխարհի հայությունը բողոքի ցույց էր կազմակերպել, ու թեև ս. […]
11:22 11.09.2023
Նախօրեին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ողջունել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ կարևորելով հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, հատկապես երկու երկրների մաքսային և հարկային մարմինների միջև։ Հանդիպման ընթացքում նորանշանակ դեսպանն ընդգծել է մաքսային ծառայության արդյունավետ […]
11:08 11.09.2023
Երևանի քաղաքապետարանը սիրով հրավիրում է ներկա լինելու բացառիկ մշակութային իրադարձության: Սեպտեմբերի 12-ից 15-ը, առաջին անգամ Երևանում, Թումոյի այգում Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, կներկայացնի «Օպերա բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը: Սեպտեմբերի 12-ին և 13-ին՝ կներկայացվի հայկական օպերային արվեստի գլուխգործոց՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան Սեպտեմբերի 14-ին՝ կցուցադրվի Ջուզեպպե Վերդիի հռչակավոր «Տրավիատա» […]
10:58 11.09.2023
Մոսկվայի առողջապահության բաժանմունքի գլխավոր մանկաբույժ Բաշլյաևա Իսմայիլ Օսմանովը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ աշակերտի համար ամենալավ ընդմիջումը ձուն, պանիրը, բանջարեղենն ու միրգն է: Նա հավելել է, որ աշակերտը պետք է ընտրի առողջ, սննդարար ու բազմազան սնունդ. այն նաև պետք է երկար ժամանակ թարմ մնա։ Լավ տարբերակ կարող են լինել ընկույզը, չամիչը և մեղրը: «Խմիչք ընտրելիս […]
10:50 11.09.2023
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Նյու Դելիում տեղի ունեցած G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Այս մասին Միշելը գրել է X (նախկին Twitter) սոցիալական ցանցի իր էջում։ «Քննարկել ենք ԵՄ-Թուրքիա հարաբերությունները, սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը և տարածաշրջանային իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները», – «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ գրել է Միշելը։
10:41 11.09.2023
Համացանցի օգտատերերը Windows 11-ում անսովոր սխալ են հայտնաբերել, որը արագացնում է համակարգիչը File Explorer-ում: Այդ մասին հայտնում է Neowin պորտալը։ Սխալից օգտվելու համար պարզապես երկու անգամ սեղմեք F11 ստեղնը՝ Explorer-ի լիաէկրան ռեժիմը մտնելու և դուրս գալու համար: Այս հնարքը թույլ է տալիս ազատվել ուշացումից մեծ թվով ֆայլերով կամ ենթաթղթապանակներով թղթապանակներ բացելիս։ Այն նաև բարելավում է […]
10:36 11.09.2023
Սեպտեմբերի 4-ից 10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 615 դեպք, որից 271-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 209, փլուզման, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի՝ 1-ական, դժբախտ պատահարի, դիակի հայտնաբերման՝ 2-ական, թունավորման՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 6, ինքնասպանության փորձի՝ 14, օձի նկատման՝ 25, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 48, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 168, կեղծ ահազանգի՝ 5, հրդեհի ծագման […]
10:26 11.09.2023
Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում այսօր ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կմեկնարկի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այն կանցկացվի սեպտեմբերի 11-20-ը: Ինչպես ավելի վաղ հայտնել էին ՊՆ-ից, զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ «Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության […]
10:17 11.09.2023
Սփյուռքահայ մասնագետները շարունակում են գալ Հայաստան «իԳործ» ծրագրի շրջանակներում պետական համակարգում աշխատանքի անցնելու նպատակով։ Տարեցտարի ավելանում է այն պետական հաստատությունների թիվը, որտեղ աշխատանքի են անցնում «իԳործականները»։ Այս մասին հայտնում է Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը: Առաջին անգամ ծրագրի մասնակից գերատեսչությունների ցանկում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, որին միացել է Իշխան Թովմասյանը Ֆրանսիայից։ ՀՀ ԱԳՆ-ում ծրագրային մրցույթն անցել […]
10:10 11.09.2023
Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի կողմից սահմանված տարադրամի փոխարժեքներն այսօրվա դրությամբ: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 418 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.90 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4 դրամ:
23:59 09.09.2023
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Telegram-ի իր ալիքում նշել է այն գումարի չափը, որը հատկացվել է երկրի վերականգնման համար։ Նրա խոսքով՝ այն գերազանցում է 60 մլրդ գրիվնան (մոտ 1,6 մլրդ դոլար)։ «Ավելի քան 60 միլիարդ գրիվնա արդեն հատկացվել է արագ վերականգնման համար, մասնավորապես՝ ականազերծման, մարդկանց բնակարանների, կարևոր ենթակառուցվածքների վերականգնման և պաշտպանության համար», – գրել է նա։ […]
23:48 09.09.2023
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Երևանում իրականացված հրավառության առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունում նախաձեռնվել է վարչական վարույթ։ Հրավառության կազմակերպիչն ու իրականացնողը հայտնաբերվել են և ենթարկվել վարչական ձերբակալման։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
23:45 09.09.2023
Մարոկկոյում սեպտեմբերի 8-ի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1300-ը։ Այս մասին շաբաթ օրը՝ սեպտեմբերի 9-ին, հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։ Տուժել է 1832 մարդ։ Նրանց կեսից ավելին ծայրահեղ ծանր վիճակում է, նշում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին։ Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ը եռօրյա ազգային սուգ է հայտարարել։ Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը […]