TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

SHANTNEWS

22:00 16.08.2023

̰
Հրդեհ է բռնկվել Գավառ քաղաքի ավտոտեխսպասարկման բազմաֆունկցիոնալ սրահի ավտոտնակ պահեստներից մեկում

21:56 16.08.2023

Օգոստոսի 16-ին, ժամը 21:19-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից Գանձակ գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է ավտոտեխսպասարկման բազմաֆունկցիոնալ սրահի ավտոտնակ պահեստներից մեկում:

̰
Իսրայելի օդանավակայանում մահմեդական ուղևորին մերկացրել են և նվաստացրել

21:45 16.08.2023

ԱՄՆ-ից եկած մուսուլման զբոսաշրջիկին արտասվելու աստիճան նվաստացրել են՝ մերկացնելով իսրայելական օդանավակայանում, երեք ժամ պահել անվտանգության աշխատակիցների սրահում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ WayofLifeSQ մականունով ամերիկացի բլոգերը կիսվել է իր պատմությամբ TikTok-ում իր հետևորդների հետ։ Զբոսաշրջիկը պատրաստվել է թռչել Թել Ավիվից Նյուարկ (Նյու Ջերսի նահանգ), սակայն իսրայելական օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ուղևորին տարել են անվտանգության սրահ […]

̰
Արցախի ժողովուրդը հույսով սպասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա արտակարգ նիստին. այն լակմուսի թուղթ է. Արայիկ Հարությունյան

21:30 16.08.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՄԱԿ-ի ԱԽ նիստից սպասելիքներին: Մասնավորապես գրել է. «Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովուրդը հույսով սպասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա արտակարգ նիստին, դրան հաջորդող գործընթացներին և, վերջիվերջո, դրանց շոշափելի արդյունքներին: Այս նիստը լակմուսի թուղթ է ոչ միայն Արցախի շուրջ միջազգային հանրության և դրա կոնկրետ դերակատարների իրական […]

̰
Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ վատթարացող հումանիտար ճգնաժամի վերացման հրատապությունը

21:21 16.08.2023

Օգոստոսի 16-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրայի հետ։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ 120 հազար բնակչության և հատկապես խոցելի խմբերի հիմնարար իրավունքների խախտումներն ու նրանց համար ստեղծված ծայրահեղ ծանր պայմանները, այդ թվում՝ սննդի և դեղորայքի սուր […]

̰
Տրիպոլիում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի

21:15 16.08.2023

Նախօրեին Տրիպոլիի հարավային արվարձանում զինված խմբավորումների միջև տեղի ունեցած բախումների զոհերի թիվը հասել է 55-ի։ Այս մասին հայտնում է Libya Al Ahrar հեռուստաալիքը՝ վկայակոչելով բժիշկներին։ «Տրիպոլիում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի, 146-ը վիրավորվել են», – հեռուստաալիքի խոսքերը մեջբերել է Լիբիայի շտապ բժշկական կենտրոնի ներկայացուցիչը: Ավելի վաղ հաղորդվում էր 27 զոհի և ավելի քան […]

̰
Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 79-ամյա թոշակառուի մումիա

20:55 16.08.2023

Մոսկվայի հարավում գտնվող բնակարաններից մեկում ոստիկանությունը հայտնաբերել է ավելի քան վեց ամիս առաջ մահացած թոշակառուի մումիան։ Այս մասին օգոստոսի 16-ին «Известия»-ին հայտնել է աղբյուրը։ Մնացորդները հայտնաբերվել են նախօրեին երեկոյան։ Դին եղել է Բիրյուլևսկայա փողոցի տան բնակարանում։ Փորձագետների կարծիքով՝ թոշակառուի մահը տեղի է ունեցել վեցից ութ ամիս առաջ։ Մահացածի ինքնությունը պարզվել է: Կնոջ մահվան ստույգ պատճառը […]

̰
Երևանում և մարզերում հոսանքանջատումների վաղվա գրաֆիկը

20:48 16.08.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Գ. Նժդեհ փ. 12, 14, Մանթաշյան փ. 1, 2, 3, 4, 26 շենքեր, թիվ 25 երաժշտական դպրոց, Նորագավիթ 9-րդ փ. 9-րդ փ. 1-ի, 2-րդ փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ […]

̰
Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

20:14 16.08.2023

Այսօր Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը: Տնօրենը ողջունելով հյուրերին՝ Փրկարար ծառայության անունից պատրաստակամություն է հայտնել հետագա ծրագրերի համագործակցության շարունակականության գործում: Հյուրերն իրենց հերթին ներկայացրել են տեխնիկական աջակցության ծրագրի սկզբնական և հերթական փուլերը: Առաջարկվող ծրագիրը, որին կմասնակցեն նաև տարածաշրջանի այլ երկրներ, […]

̰
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել

20:07 16.08.2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

̰
SHANTNEWS

19:59 16.08.2023

̰
Վրաստանում ամառվա 2 ամիսներին 22 անձ է ջրահեղձ եղել

19:36 16.08.2023

Այս տարվա ամառվա երկու ամիսներին՝ հունիսի 1-ից հուլիսի 23-ը, Վրաստանում ջրահեղձ է եղել 22 անձ, այդ թվում՝ 9 անչափահաս, InterPressNews-ին փոխանցել են ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) արտակարգ իրավիճակների կառավարման (ԱԻԿ) ծառայությունից, հայտնում է Ալիք մեդիան: Նշված ժամանակահատվածում 3 հոգի, այդ թվում 2 անչափահաս խեղդվել է ծովում, 12 հոգի, նրանցից 5-ը անչափահաս՝ գետում, 6 հոգի, որից […]

̰
ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստից առաջ շեշտվեց շրջափակումը վերացնելու հստակ քայլերի անհրաժեշտությունը. տեղի է ունեցել Միրզոյան-Լավրով հեռախոսազրույց

19:25 16.08.2023

Օգոստոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի՝ X-ի հարթակում կատարած գրառումից: «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում ընդգծվել է Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման և ԼՂ-ում էթնիկ զտումների հետևանքով առաջացած հումանիտար աղետը կանխելու հրամայականը։ ՄԱԿ-ի ԱԽ-ի […]

̰
Իռլանդիայում բանկոմատները սխալի պատճառով սկսել են գումար տալ նույնիսկ դատարկ հաշիվ ունեցող հաճախորդներին

19:15 16.08.2023

Իռլանդիայի բնակիչները հսկայական հերթեր են ստեղծել բանկոմատների մոտ, որոնք սխալմամբ գումար են բաժանել, նույնիսկ եթե հաշիվը դատարկ է եղել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Զանգվածային բողոքներից հետո Իռլանդիայի բանկը հաճախորդներին տեղեկացրել է բջջային հավելվածի և ինտերնետ-բանկինգի հետ կապված խնդրի մասին: Երեկոյան հաճախորդները հայտնաբերել են, որ բանկոմատները անվճար գումար են բաժանում, և սկսել են օգտագործել […]

̰
Օգոստոսի 16-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ-ն դարձյալ հերքում է

19:05 16.08.2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

̰
Վանա լճի մակարդակի նվազման հետևանքով ի հայտ է եկել մոտ 100 տարվա վաղեմության փայտե տախտակամած

18:53 16.08.2023

Գլոբալ տաքացումների պատճառով Վանա լճի մակարդակը զգալիորեն իջել է։ Լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով Ադըր կղզու շրջակայքում ի հայտ է եկել մոտ 100 տարվա վաղեմության փայտե տախտակամած, որի երկարությունը հասնում է 2 մետրի։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը: Ականատեսներից նշել են, որ նախկինում այդ տախտակամածն օգտագործվել է փոխադրումներ կատարելու համար։ Նրանք նաև նշել են վերջին […]

̰
Վաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 26-ի

18:37 16.08.2023

Վրաստանի Ռաճայի մարզի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի գոտում ևս մեկ զոհի մարմին է հայտնաբերվել, օգոստոսի 16-ի դրությամբ զոհերի թիվը հասել է 26-ի: Տեղեկությունը հաստատել է ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։ Այս պահին որոնվում է 7 անհետ կորած, հայտնում է Ալիք մեդիան և հիշեցնում. օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ […]

̰
53-ամյա Վարդան Շահինյանը որոնվում է որպես անհետ կորած

11:57 16.08.2023

Ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 53-ամյա Վարդան Շահինյանը: Նա հուլիսի 2-ին դուրս է եկել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի խնձորի այգիների տարածքից և մինչ օրս նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն չկա: Վարդան Շահինյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Նաիրիի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Ծանուցում. Ենթադրյալ […]

̰
2023թ. հուլիսին 774 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում

11:54 16.08.2023

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 774 հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված […]

̰
Մյանմարում սողանքը 31 մարդու կյանք է խլել

11:50 16.08.2023

Փրկարարները Մյանմարում՝ նեֆրիտի հանքի վրա սողանքի վայրում, հայտնաբերել են 31 զոհի, եւս 8 մարդ անհետ կորել է։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 13-ին երկրի հյուսիսում գտնվող Կաչին նահանգում։ Մյանմարում շարունակվում է անձրևների սեզոնը: Օգտակար հանածոյի արդյունահանման բոլոր աշխատանքները տարվա այս եղանակին դադարում են հողի փլուզման վտանգի պատճառով: Այնուամենայնիվ, տեղի […]

̰
Կյանք ու կռիվ տեսած կինը՝ Մետրոպոլիտենի «Սոսե Մայրիկը»

11:43 16.08.2023

Երևանի Մետրոպոլիտենը ներկայացնում է Ռոզա Թովմասյանի կյանքի պատմությունը, ով Երևանի մետրոպոլիտենում աշխատում է շուրջ 31 տարի։ Նա մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանի հերթապահն է։ Նուրբ ու կանոնավոր դիմագծերով դեմքի վրա առաջինը, որ աչք են զարնում` տիկին Ռոզայի կապտականաչ ու խորաթափանց աչքերն են։ Ինչքա՜ն թախիծ կա այդ աչքերի խորքում ու ինչքա՜ն սպասում դրանց ետևում… Հայ կնոջ ավանդական […]

̰
Նորամարգ գյուղի գերեզմանատան տարածքում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել

11:33 16.08.2023

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մի տղամարդ և հայտնել, որ Ապրիլյան ու 44-օրյա պատերազմների մասնակից է, երկու պատերազմներից էլ պարկով զենք-զինամթերք է բերել, որը թողել է Նորամարգ գյուղի գերեզմանատան սկզբնամասում: Նշված վայր Մասիսի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Որոնողական աշխատանքի արդյունքում գերեզմանատան սկզբնամասում […]

̰
Օգոստոսի 24-ին Երևանում տեղի կունենա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի արտահերթ նիստ

11:27 16.08.2023

Օգոստոսի 24-ին Հայաստանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Այս կապակցությամբ լրատվամիջոցների հավատարմագրում իրականացվում է մինչև օգոստոսի 18-ը` ժամը 17:00-ն ՀՀ ԱԳՆ-ում:

̰
Լիբիայի մայրաքաղաքում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի

11:22 16.08.2023

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում զինված բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի, ավելի քան 100 մարդ վիրավորվել է, հայտնել է Լիբիայի Ազգային միասնության կառավարության (GNU) Առողջապահության նախարարությանն առընթեր շտապ բժշկական օգնության կենտրոնը։ Ավելի վաղ հաղորդվում էր յոթ զոհի մասին։ Al-Jazeera հեռուստաալիքը հաղորդել է, որ GNU-ի ղեկավար Աբդելհամիդ Դբեյբան հրամայել է դադարեցնել զինված բախումները Տրիպոլիում և համաձայնել […]

̰
Օդաչուն մահացել է ԱՄՆ-ից Չիլի չվերթի ժամանակ

11:12 16.08.2023

Մայամիից Սանտյագո չվերթի ժամանակ օդաչուի ինքնազգացողությունը վատացել է և մահացել է Պանամայում արտակարգ վայրէջք կատարելուց հետո, հայտնում է ավիաընկերությունը: «Երեկ Մայամի-Սանտյագո չվերթն իրականացնող LA505 չվերթը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Պանամայի Տոկումեն միջազգային օդանավակայանում՝ անձնակազմի երեք ավագ անդամներից մեկին շտապ բժշկական օգնության անհրաժեշտության պատճառով: Թռիչքի ընթացքում պահպանվել են անվտանգության բոլոր կանոնները՝ օդաչուի կյանքը փրկելու […]

̰
Ժաննա Անդրեասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

11:01 16.08.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունն Հայաստանում: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար: «Եվրոպական միության գործընկերների հետ մենք միշտ հավակնոտ ծրագրեր ենք […]

̰
Ամենախելացի վիրուսը. ինչո՞ւ է Բեթհովենի մազերի մեջ հեպատիտ B-ի գեն եղել

10:56 16.08.2023

Ռուսաստանում մոտավորապես 3 միլիոն մարդ ունի քրոնիկ հեպատիտ B և ցիռոզի և լյարդի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի տակ է: Միևնույն ժամանակ, 120–130 մլն ռուսաստանցիներ պատվաստվել են այս վարակի դեմ։ Չնայած նման լայնածավալ պատվաստմանը, հեպատիտ Բ-ի դեմ պայքարը դեռևս չի հաջողվել։ Ինչո՞ւ է վիրուսին հաջողվում երբեմն «փախչել» պատվաստանյութից, պարզել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ «Հեպատիտ B-ն շատ […]

̰
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին

10:47 16.08.2023

Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ի դրությամբ. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 384 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 387.50 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 418 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 424.50 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 3.95 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4 դրամը:

̰
Ներքին գործերի նախարարը Փրկարար ծառայությունում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

20:51 15.08.2023

Օգոստոսի 15-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցել են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, Ծառայության ղեկավար կազմը։ Նախարարը ողջունելով ներկաներին՝ նշել է, որ առաջին հանդիպումն է Փրկարար ծառայությունում այս ֆորմատով և այն նպատակաուղղված է Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներում առկա […]

̰
ԼՂ-ի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության նիստին ընդառաջ Կատրին Կոլոննան Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում իր աջակցությունն է հայտնել Հայաստանին

20:44 15.08.2023

Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության նիստին ընդառաջ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հեռախոսազրույց է ունեցել իր հայ պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ։ «Ֆրանսիան աջակցում է Հայաստանին և մտահոգ է հայկական սահմանին այսօր հնչած կրակոցների առնչությամբ»,-ասվում է X-ի՝ «Ֆրանսիական դիվանագիտություն» հարթակում հրապարակված գրառման մեջ: À la veille de la réunion du Conseil de sécurité sur le #HautKarabagh, […]

̰
BACK_TO_TOP