20:38 15.08.2023
Օգոստոսի 15-ին, ժամը 15:28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 14-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։17-ին, մարվել՝ 17։38-ին։ Այրվել է մոտ 150 հակ կուտակած անասնակեր։
20:25 15.08.2023
Հնդկաստանի Կարնատակա նահանգի Բանգալոր քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով ներկայացել է որպես բժիշկ և գաղտնի ամուսնացել լավ կրթություն և հաջող կարիերա ունեցող 15 կնոջ հետ։ Այս մասին հայտնում է Times of India-ն։ Մայսոր քաղաքից 35-ամյա Մահեշը երբ հրաժարվել է նրան գումար տալ, ամուսինը դիմել է փախուստի՝ վերցնելով կնոջ զարդերն ու կանխիկ գումարը։ Իրավապահները […]
20:17 15.08.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Սվաճյան փ. 12, 14, 18 շենքերի բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Մուրացան փ. 1-17 առանձնատներ և 113/3 շենք, Նոր Արեշ 3փ․ 1-17; 12փ․ 20-41 առանձնատներ, 11:00-17:00 Մաշտոց պող. 5/4, Լեո փ. 11, 13, 33, […]
11:56 15.08.2023
Օգոստոսի 15-ին, ժամը 00.05-ին, շտապօգնությունից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ Այգեպատ գյուղում դանակահարված մարդ կա: Ժամը 00.20-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել Այգեպատ գյուղի 42-ամյա մի բնակիչ: ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 14-ի ժամը […]
11:47 15.08.2023
Փրկարարները փլատակների տակ հայտնաբերել են ևս երեք մարդու դի, այսպիսով Մախաչկալայի «Նաֆտա 24» գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 30-ի։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ-ը Telegram-ի ալիքում: «Մախաչկալայում փրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են ևս երեք մահացածների դիեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ընդհանուր առմամբ տուժել է […]
11:39 15.08.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հնդկաստանը պատմականորեն ապացուցել է ժողովրդավարական համակարգի կարևորությունը պետության կայացման և ազգի քաղաքակրթական արժեհամակարգի պահպանման գործում: Հնդկաստանի նորագույն պատմության մեջ նշանակալի դերակատարում ունեցած Մահաթմա Գանդիի կերպարն առ այսօր շատ ազգերի համար անարդարության դեմ պայքարի […]
11:30 15.08.2023
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Կարեն Ղամբարյանը Մալայզիայում մասնակցել է Վերականգնվող էներգիայի համաշխարհային համաժողովին (WREC-2023)` որպես հրավիրյալ բանախոս ներկայացնելով գիտական զեկուցում։ Պրոֆեսորը Կուալա Լումպուրից վերադարձել է «World Renewable Energy Network Pioneer Award» մրցանակով, որին արժանացել են մոտ 250 մասնակիցներից 4-ը՝ Հայաստանի Հանրապետության, Միացյալ Թագավորության, Չինաստանի և Մալայզիայի ներկայացուցիչները: Վերականգնվող էներգիայի համաշխարհային ցանցը (World Renewable Energy Network-WREN) […]
11:25 15.08.2023
Հարկ վճարողների սպասարկումն էլեկտրոնային հարթակում իրականանցնելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն մի շարք նախաձեռնություններ է իրագործում: Էլեկտրոնային համակարգի կատարելագործմամբ սպասարկման որոշ գործառույթներ կկատարվեն ինքնաշխատ: Մասնավորապես, կներդրվի պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ. կստեղծվի պետական տուրքի վճարման միասնական հաշիվ՝ նախկինում գործող տարբեր հաշվեհամարների փոխարեն: Մի քանի աղբյուրից ստացման ենթակա եկամտից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող […]
11:19 15.08.2023
Ճապոնիան կշարունակի իր զարգացումը որպես խաղաղ պետություն և ամեն ինչ կանի, որպեսզի մեծ պատերազմի սարսափները չկրկնվեն։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ ելույթ ունենալով Երկրորդ համաշխարհային պատերազմում երկրի հանձնվելու մասին հայտարարության 78-ամյակին նվիրված արարողության ժամանակ։ «Մենք շարունակելու ենք կատարել այս վճռական երդումը` անել հնարավոր ամեն բան, որպեսզի պատերազմի սարսափները չկրկնվեն»,- ասել է նա։ Ճապոնիայի […]
11:06 15.08.2023
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն ևս հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի տարածած ապատեղեկատվության կապակցությամբ, որում ասվում է. «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքում և խստիվ դատապարտում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող ստահոդ լուրերն այն մասին, թե իբր Արցախի ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում: Տեղեկատվական դաշտը նման կեղծ լուրերով լցնելով, […]
11:00 15.08.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: «Հայաստանը կարևորում է Կորեայի հետ փոխադարձ հարգանքի և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առավել կխորացնենք և կամրապնդենք հայ-կորեական համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ […]
10:53 15.08.2023
ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում: Երկուսը գտնվում են Գյումրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Մեկի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուսինը` ծանր: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող երկու տուժածներից մեկին մեկին տեղափոխել են բաժանմունք, մյուսը շարունակում է բուժումը […]
10:40 15.08.2023
ԱՄՆ-ի Հավայի նահանգում մոլեգնող անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 99-ի և մոտ ապագայում կարող է զգալիորեն աճել, երկուշաբթի օրը հայտարարել է շրջանի նահանգապետ Ջոշ Գրինը։ «Պաշտոնական զոհերի թիվը հասել է 99-ի: Սպասվում է, որ առաջիկա օրերին այն զգալիորեն կաճի», – CNN-ի եթերում ասել է նահանգապետը: Նա հավելել է, որ պայմանները, որոնցում պետք է աշխատեն […]
10:20 15.08.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմագին շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Դարեր շարունակ անկախության համար մղվող՝ հնդիկ ժողովրդի պայքարը փաստում է ինքնիշխան և ժողովրդավար պետություն ունենալու գերակա արժեքի մասին, արժեք, որը մեր երկու ժողովուրդների ավանդական բարեկամական կապերի […]
10:11 15.08.2023
Օգոստոսի 14-ին, ժամը 19։37-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1978 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]
09:56 15.08.2023
Օգոստոսի 12-15-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 39 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 500 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 500 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 500 քմ, Այգավան գյուղում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում՝ 9․5 հա, […]
09:38 15.08.2023
Մախաչկալայում գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է ավելի քան հարյուր մարդ, 27-ը մահացել է: Օպերատիվ շտաբի նիստում Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը հայտնել է. «Բժշկական օգնություն է խնդրել հարյուր երկու մարդ, ժամը 06:00-ին բուժհաստատություններում կա 65 մարդ, որոնցից 11-ը երեխաներ են»,- ասել է նա։ Ավելի վաղ Դաղստանի աղետների բժշկության կենտրոնի ՌԻԱ Նովոստին հայտնել էր, որ […]
09:27 15.08.2023
Վաղը՝ օգոստոսի 16-ին ժամը 15.00-ին տեղի ունենալիք ՄԱԿ-ի արտակարգ նիստի մասին է հայտարարել ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: «Ադրբեջանի կողմից տոտալ շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման վերաբերյալ Հայաստանի խնդրանքով Անվտանգության խորհուրդը նիստ կգումարի օգոստոսի 16-ին։ Հանդիպմանը մասնակցելու համար Նյու Յորքում կլինի արտգործնախարար Արարատ Միրզոյանը»,-X-ի իր հարթակում գրել է նա: 📢 Emergency meeting of […]
09:12 15.08.2023
Օգոստոսի 14-ին, ժամը 21:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի ամառանոցների մոտակայքում՝ ձորում, այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Պարզվել է, որ այրվում է բուսածածկույթ. հրդեհը տարածվում է դեպի ամառանոցներ: Հրդեհը մեկուսացվել է […]
09:00 15.08.2023
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. Ամն դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 384 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 387.50 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 418 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 426.50 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 3.86 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ դարձյալ 3.86 դրամը:
08:52 15.08.2023
Արցախյան ճգնաժամը պահանջում է անհապաղ գործողություն ԱՄՆ-ի կողմից. այս մասին X-ի (Թվիթեր) իր հարթակում հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը և ներկայացրել այդ ուղղությամբ իր հերթական քայլը: «Այսօր ես հորդորեցի ԱՄՆ նախագահին շտապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ դադարեցնելու ադրբեջանական շրջափակումը: Եվ օգտագործեք բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու Արցախի ժողովրդին և կանխելու հերթական ցեղասպանությունը»,-գրել է նա: […]
08:38 15.08.2023
Օգոստոսի 12-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արարատ, Մասիս, Չարենցավան, Գավառ, Սիսիան քաղաքներում և Քանաքեռավան գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 4 գյուրզա, 3 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ […]
08:30 15.08.2023
Մոսկվայում շինարարական աշխատանքների ժամանակ էքսկավատորի վարորդը հայտնաբերել է հսկա կենդանու ատամների նմանվող առարկաներ։ Նա այս մասին հայտնել է «Իզվեստիային»։ Հողային աշխատանքներ են իրականացվել Միտինո շրջանի Մուրավինսկայա փողոցում։ Տղամարդը պատմել է, որ հողի մեջ նկատել է անսովոր գույնի առարկաներ։ Էքսկավատորը մի դույլ է հանել, դրանից հետո տարօրինակ գույնի հողի մի կտոր է ընկել գետնին։ «Ես մոտեցա […]
08:22 15.08.2023
Օգոստոսի 14-ին, ժամը 23։28-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շահումյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» (վարորդ՝ Յ․ Հ․, ծնված 1999 թ.) և «VAZ» […]
08:15 15.08.2023
Ամենից հաճախ աշխատանքի մասին երազ տեսնում են մենեջերներն ու ուսուցիչները, ավելի հազվադեպ՝ ադմինիստրատորներն ու դիզայներները, ցույց է տվել «ՌԻԱ Նովոստի»-ի SuperJob ծառայության ուսումնասիրությունը: «Աշխատանքի մասին երազներ ամենաշատը տեսնում են մասնագետներն, ովքեր հերթապահության ընթացքում շատ են շփվում մարդկանց հետ՝ հաշվապահներ (49%), ուսուցիչներ (47%) և վաճառքի մենեջերներ (45%): Նույնիսկ գիշերը տասը հարցվածներից չորսը մտածում է աշխատանքի մասին. […]
08:04 15.08.2023
Օգոստոսի 14-ին, ժամը 16։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում այրվում է խոտի դեզ և անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գեղամա փողոցի տներից մեկի մոտակա ավտոտնակում (մոտ 64 քմ) […]
21:00 14.08.2023
Օգոստոսի 14-ին, ժամը 17:48-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 700 մետր հեռավորության վրա քաղաքացիները հեծանվանավակով շրջվել են և գտնվում են շրջված նավակի վրա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ […]