13:51 12.08.2023
Օգոստոսի 11-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս» և «Օպել» մակնիշի մեքենաներ։ «Օպելի» ուղևորը և «Լեքսուսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ «Օպելի» ուղևորը՝ 34-ամյա Լաուրա Բեյբությանը, հիվանդանոցում մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […]
13:39 12.08.2023
Բելգիայի արտաքին գործերի, եվրոպական գործերի, արտաքին առևտրի և դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբն X-ի իր հարթակում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ։ «Մենք քննարկել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես Լաչինի միջանցքում։ Մարդասիրական նկատառումներով շրջափակումը վերացնելն անհետաձգելի է. այս հարցը, ի թիվս այլոց, կմանրամասնեմ Կովկաս իմ առաջիկա այցի ժամանակ»,-գրել է […]
13:24 12.08.2023
Հուլիսի 29-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ Արթիկի շտապօգնության խումբը «Գյումրի» բժշկական կենտրոն էր տեղափոխել Լեռնակերտ գյուղի բնակիչ 55-ամյա Սմբատ Մացոյանին։ Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել էր, որ նա անգիտակից վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել 61-ամյա համագյուղացու տնից։ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային […]
13:18 12.08.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նիգերի նախկին նախագահ (2011-2021) Մահամադու Իսսուֆուի հետ հեռախոսազրույցում քննարկել է աֆրիկյան այս երկրի տապալված առաջնորդ Մուհամեդ Բազումի կալանավորման պայմանների վատթարացման և ապստամբների կողմից նրա ընտանիքի անդամներին ազատ արձակելուց հրաժարվելու հարցերը։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Քարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Նիգերի նախկին նախագահ […]
13:07 12.08.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, որում ասվում է. «Հարգելի՛ երիտասարդներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Ցանկացած պետության զարգացման հիմնաքարերից մեկը երիտասարդությունն է, մասնավորապես` խելացի, կրթված, նախաձեռնող, վճռական ու գործուն երիտասարդը, ում իրավունքների պաշտպանությունն ու իրացումը պետության կողմից պետք է երաշխավորված լինեն։ Երիտասարդների ներուժը […]
13:00 12.08.2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացրել է Ասորիների ցեղասպանության հիշատակի օրվա՝ օգոստոսի 7-ի կապակցությամբ Ռ. Լեմկինի անդրադարձը: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից իրագործված ցեղասպանական քաղաքականության զոհ դարձան ոչ միայն հայերը, այլ կայսրության քրիստոնյա մյուս փոքրամասնությունները՝ հույները, ասորիները, ինչպես նաև եզդիները: Ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր է ընտրվել օգոստոսի 7-ը, որը պաշտոնապես հայտարարվել է ասորի նահատակների […]
12:48 12.08.2023
Դարֆուրի արեւմտյան շրջանում վերջին երկու օրվա ընթացքում ցեղային բախումների զոհ է դարձել առնվազն 120 մարդ։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ Ըստ աղբյուրի՝ ցեղային ամենակատաղի բախումները տեղի են ունեցել Չադին սահմանակից շրջաններում, մասնավորապես՝ Հարավային Դարֆուր նահանգում։ Հաղորդվում է նաև տուժածների մասին, նրանց թիվը հեռուստաալիքը չի հայտնում։ Al Arabiya-ն հայտնում է, որ այս նահանգում առավոտյան […]
12:38 12.08.2023
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է որ վերջին օրերին նկատվում է Արցախի հարցի հանդեպ միջազգային ուշադրության և Ադրբեջանի նկատմամբ ճնշման նշանակալի աճ: Նա առանձնացրել է մի շարք կետեր, որոնք հատկապես հայտնվել են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: «Մասնավորապես՝ • Ողջունելի է, որ, հաշվի առնելով նաև Արցախի Հանրապետության իշխանությունների հորդորները, Հայաստանի Հանրապետությունը նամակ է […]
12:20 12.08.2023
Այսօր՝ օգոստոսի 12-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում է ԱՀ Առողջապահության նախարարությունը: Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 9 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր […]
12:14 12.08.2023
Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի համար սննդի, ջրի և դեղորայքի արգելափակումը միջազգային իրավունքի խախտում է։ Այս մասին X-ի իր հարթակում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյմ ՄքԳովերնը: «Լաչինի միջանցքի շրջափակումը դադարեցնելու համար ԱՄՆ նախագահը պետք է օգտագործի Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու բոլոր լծակները, ներառյալ ռազմական օգնության դադարեցումը»,-մասնավորապես գրել է նա: Blocking food, […]
11:40 12.08.2023
Վիլնյուսի բնակիչներին անակնկալի է բերել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո նոր ասֆալտի անհետացումը, հայտնում է LRT-ն։ Վիլնյուսի Լեպկալնե փողոցի բնակիչները շփոթված են՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ փռված նոր ասֆալտն անհետացել է։ Ընդգծվում է, որ մինչ դաշինքի նիստը բանուկ Լեպկալնե փողոցում ակտիվ ճանապարհային աշխատանքներ էին ընթանում, և մինչ գագաթնաժողովի անցկացումը կոմունալ ծառայությունները նոր ասֆալտ էին փռել։ Գագաթնաժողովից հետո այն […]
11:20 12.08.2023
Հավայան կղզիներում հրդեհների զոհերի թիվը հասել է 67-ի, հայտնում է Մաուի շրջանի կայքը։ «Հաստատվել է 67 մարդու մահը»,- ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ Լահայնա քաղաքում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել։ Մաուի և Մեծ կղզիներում անտառային հրդեհները սկսվել են չոր և շոգ եղանակի պատճառով։ Դրանք սրվում են «Դորա» փոթորկի բերած ուժեղ քամիներից: Որոշ […]
11:05 12.08.2023
Օգոստոսի 11-ին, ժամը 19:53-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոնի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Կամակատար» կոչվող մատուռին հարակից դաշտավայրում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ […]
10:54 12.08.2023
Օգոստոսի 12-ին, ժամը 08:41-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին «Skoda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված […]
10:48 12.08.2023
Օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել է Միավորված ազգերի կազմակերպոության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ ԱԽ նախագահին ուղղված նամակում, մասնավորապես, նշել է. «Ի լրումն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի՝ […]
10:46 12.08.2023
Օգոստոսի 11-ին, ժամը 22:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնից Աերացիա թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Ա․ Հ․, […]
10:34 12.08.2023
2023 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի ետնամասում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գրանիկ Խնկոյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում նշանակվել են փորձաքննություններ: […]
10:28 12.08.2023
ՀՀ-ն դիմում է ուղարկել ՄԱԿ ԱԽ նախագահին, որով խնդրում է Խորհրդի հրատապ նիստ անցկացնել՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով «մարդասիրական իրավիճակի վատթարացման» հետ: Այս մասին X-ի (Թվիթեր) հարթակում տեղեկացնում է ՄԱԿ-ը: @ArmeniaUN PR has sent a ltr to the #UNSC prez @USAmbUN requesting an urgent Council mtg concerning the #LachinCorridor blockade […]
10:14 12.08.2023
Shantnews.am-ը ներկայացնում է արտարժույթի այսրվա փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 426.50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3.96 դրամ:
09:54 12.08.2023
Օգոստոսի 10-12-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Էջմիածին, Նոյեմբերյան, Մարալիկ, Արարատ, Իջևան, Ստեփանավան քաղաքներում և Արփի գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 3 գյուրզա, 1 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
09:42 12.08.2023
Օգոստոսի 12-ին, ժամը 01։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ ՊԵԿ-ի շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք, կան արգելափակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության […]
09:37 12.08.2023
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումներն օգոստոսի 12-ին` ժամը 07:43-ի սահմաններում կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
09:30 12.08.2023
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնվել է ուսումնասիրություն Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա տեղադրված վճարահաշվարկային տերմինալների վերաբերյալ՝ «Հետք» ինտերնետային թերթում հրապարակված հոդվածի հիման վրա: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի և «Լոկատոր» ու «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունների կոնսորցիումի միջև 2013 թվականի ապրիլի 4-ին կնքվել է Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման […]
09:24 12.08.2023
Օգոստոսի 12-ին, ժամը 06:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. առկա են ծխացող օջախներ։ Փրկրարա ծառայությունից հիշեցնում են, որ օգոստոսի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Հանդ գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական […]
09:15 12.08.2023
Օգոստոսի 12-ին, ժամը 02:00-ից դեպքի վայր են մեկնել 28 հրշեջ-փրկարար ու փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Մոտ 1,5 հա տարածքում առկա են ծխացող օջախներ: *** Օգոստոսի 11-ին, ժամը 19:29-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վարդանիձոր գյուղին հարակից տարածքում: Դեպքի վայր […]
09:00 12.08.2023
Սինգապուրի բնակիչներին վախեցրել է սեւ ծխի օղակը, որը ցերեկը հայտնվել է պարզ երկնքում, գրում է Asia One-ը։ Ծխի օղակը հայտնվել է լողափում կիրակի կեսօրին, երբ այնտեղ շատ մարդ է եղել: Այս երեւույթի ականատեսների թվում է եղել Նուրուդդին Սելամաթը, ով դեպքի վայրից մի քանի նկար է հրապարակել սոցիալական ցանցերում։ «Ժամանակը չէ՞, որ մենք փախչենք»,- մեկնաբանել է […]
14:00 11.08.2023
Այսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղի վարչական տարածքում բախվել են Mitsubishi մակնիշի և Renault բեռնատար ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Բախման հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները Mitsubishi-ի միջից դուրս են բերել […]
13:50 11.08.2023
Վրաստանի Ռաճայի մարզի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի գոտում ևս մեկ զոհի մարմին է հայտնաբերվել, այս պահի դրությամբ (12:40) զոհերի թիվը հասել է 22-ի: Տեղեկությունը հաստատել է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը (ԱԻԿ), հայտնում է Ալիք մեդիան: Ըստ տեղեկության՝ մարմինը հայտանբերվել է աղետի էպիկենտրոնից 20 կիլոմետր հեռավորության վրա: ԱԻԿ ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին հայտնել […]
13:44 11.08.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը: Նիստի սկզբում վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Կոռնիձորում գտնվող հումանիտար օգնության Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու արգելափակմանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումների չկատարմանն ու խաղաղության գործընթացի վիժեցմանը: Վարչապետը, մասնավորապես, […]