TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+21.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Վահագն Խաչատուրյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

13:32 11.08.2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի, կոմիտեի անդամների և Pan-Armenian Games -ի 8-րդ ամառային խաղերի մասնակիցների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին և ծաղիկներ դրել անմար կրակի մոտ:

̰
Բժիշկը շոգին քիչ քրտնելու եղանակներ է առաջարկել

13:05 11.08.2023

Հիպերհիդրոզի կամ ավելորդ քրտնարտադրության բուժումը ներառում է կոսմետիկ, բժշկական և վիրաբուժական տարբերակներ, ասում է սպորտային բժիշկ Պամելա Մեհտան: Նա Fox News-ին քրտինքի դեմ պայքարելու ուղիներ է առաջարկել։ Մասնագետը խորհուրդ է տվել ուժեղ քրտնարտադրության դեպքում օգտագործել ալյումին պարունակող հակաքրտինքային միջոցներ։ Նրա խոսքով՝ դրանք ավելի լավ են արգելափակում քրտինքի գեղձերի գործունեությունը և օգնում են քիչ քրտնել, սակայն […]

̰
Պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել ԼՂ իրավիճակին միջազգային իրավական գնահատական տալու ուղղությամբ. Փաշինյան

12:56 11.08.2023

Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը 17-րդ օրն է՝ Կոռնիձորի սահմանային հատվածում է: Կառավարության հերթական նիստի սկզբում վարչապետը դարձյալ անդրադարձել է ԼՂ-ում խորացող ճգնաժամին։ Հումանիտար բեռների մուտքը ԼՂ արգելափակելուն չի տրվում ոչ մի բացատրության, եթե Ադրբեջանի այս գործելակերպը չդիտարկենք ԼՂ-ի հայությանը ցեղասպանության ենթարկելու քաղաքականության համատեքստում, իր խոսքում նշել է Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, թե ճգնաժամը հասել է այն […]

̰
Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար

12:45 11.08.2023

Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության՝ օգոստոսի 11-ի նիստում։ Համերգը կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Երևանի «Հրազդան» մարզադաշտում: Կառավարությունն ակնկալում է, որ Սնուփ Դոգի համերգին կմասնակցի 20000-25000 մարդ: Բացի դրանից, ակնկալվում է, […]

̰

12:36 11.08.2023

Օգոստոսի 10-ին Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Դիարբեքիր նահանգի Հանի շրջանում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, փոխանցում է Էրմենիհաբերը: Թուրքիայի աղետի և արտակարգ իրավիճակների վարչության հայտարարության համաձայն՝ երկրաշարժի խորությունը ընդերքում կազմել է 16.81կմ: Նշենք, որ Թուրքիայում օգոստոսի 7-ին 3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր եղել Մարմարա ծովի ափերին: Երկրաշարժը զգացվել էր հյուսիս-արևմուտքում գտնվող Յալովա քաղաքում, ինչպես նաև […]

̰
Մխչյան բնակավայրի բնակչին մեղադրանք է ներկայացվել թմրամիջոցներ պարունակող մեծ քանակությամբ բույսեր աճեցնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար

12:20 11.08.2023

2023թ. օգոստոսի 8-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության ՔՀԲ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրի 64-ամյա բնակիչը իր տան բակում և ջերմատանն ապօրինի մշակում, աճեցնում է կանեփի բույսեր, որոնք չորացնում, պատրաստում է թմրանյութ և իրացնում: Օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով իրավապահներն այցելել են նշված անձի բնակության վայր, որտեղ ակնհայտ տեսանելի […]

̰
ՃՏՊ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին․ կան տուժածներ

12:07 11.08.2023

Օգոստոսի 11-ին, ժամը 11։06-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰
Ադրբեջանին կոչ ենք անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելու քայլերից. Նիկոլ Փաշինյան

12:02 11.08.2023

Միջազգային փորձագիտական շրջանակներից հնչում են կարծիքներ, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցելու Ադրբեջանի քաղաքականությունը կարող է դիտարկվել ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 9-ի Կոնվենցիայի դիտանկյունից: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր խոսքում ևս մի քանի շեշտադրումներ է արել. Ադրբեջանին […]

̰

11:56 11.08.2023

Կուսակցության անդամների, տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ բաց և բարդ քննարկումների արդյունքում ի վերջո որոշվել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին։ Այս մասին հայտնում է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: «Չեմ թաքցնում, եղել են տարբեր տեսակետներ, հնչել են տարբեր փաստարկներ և հակափաստարկներ։ Վերջնական որոշումը […]

̰
Հիմնական շեշտը դնում ենք առկա շատ սուղ ռեսուրսները խնայելու և խիստ անհրաժեշտության դեպքում դրանք նպատակային օգտագործելու վրա. Ստեփանակերտի քաղաքապետ

11:52 11.08.2023

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը նշում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակումը ճգնաժամային իրավիճակ է ստեղծել Ստեփանակերտի կենսագործունեության գրեթե բոլոր ճյուղերի համար: Շրջափակման պայմաններում Ստեփանակերտի քաղաքապետարանը շեշտը դնում է առկա շատ սուղ ռեսուրսները խնայելու և խիստ անհրաժեշտության դեպքում դրանք նպատակային օգտագործելու վրա: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Դավիթ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված […]

̰
«ՎԱԶ-2106»-ի 65-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

11:38 11.08.2023

Օգոստոսի 10-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սիսիան-Շենաթաղ ճանապարհի 16-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել փոսը: Վարորդը՝ 65-ամյա Լենտրուշ Մելքումյանը, հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի […]

̰
Չինաստանի հյուսիսում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի

11:31 11.08.2023

Չինաստանի հյուսիսային Հեբեյ նահանգում փոթորիկները 29 մարդու կյանք են խլել: Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ 16 մարդ անհետ կորած է համարվում։ Փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։ Ավելի վաղ հաղորդվում էր նահանգում ինը զոհի և վեց անհետ կորածի մասին: Հուլիսի վերջին օրերին՝ օգոստոսի սկզբին, հզոր անձրևներ են սկսվել Պեկինում և նրա հարակից […]

̰
Դանակահարված 37-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

11:19 11.08.2023

Օգոստոսի 10-ին, ժամը 23.28-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մերգելյան պուրակից վիճաբանության ձայներ են լսվել, այնուհետև ինչ-որ մեքենա է մուտք գործել պուրակ և տղամարդու են տեղափոխել մեքենան: Ըստ քաղաքացու՝ տղամարդը վիրավոր է կամ մահացած: Օգոստոսի 11-ին, ժամը 00.28-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է […]

̰
Արմեն Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանին է դիմել ՌԴ նախագահի ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը

11:04 11.08.2023

Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։ Շվիդկոյն ականավոր ռուս արվեստաբան է, հասարակական, պետական և մշակութային գործիչ։ Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր։ ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչն իր դիմումում մասնավորապես ասում է. «Մեծարգո […]

̰ ̰
ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը չպարզված հանգամանքներում ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում

10:51 11.08.2023

Օգոստոսի 10-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

̰
ԲԸՏՄ-ն հորդորում է խուսափել հնարավոր հրդեհավտանգ իրավիճակներից  և զերծ մնալ տուգանվելուց

10:45 11.08.2023

Հանրապետությունում բարձր ջերմաստիճանով պայմանավորված հնարավոր հրդեհավտանգ իրավիճակներից խուսափելու նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ բուսածածկն այրելու փորձերից, որոնք կարող են առաջացնել անկանխատեսելի հետևանքներ: Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով առաջացնում է […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության հերթական դեպքը

10:42 11.08.2023

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և Շնագիտական կենտրոն-բաժնի աշխատակիցները Մեղրիի մաքսային կետ-բաժնի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի քաղաքացի Մ․Մ․-ի կողմից շահագործվող ավտոբուսը: Տրանսպորտային միջոցի զննության արդյունքում, ավտոբուսի խցիկից հայտնաբերվել է 2 մետաղյա էլեկտրական պոմպ, որոնց նկատմամբ Շնագիտական կենտրոնի շների կողմից նկատվել է թմրանյութ հայտնաբերելու […]

̰
Հավայան կղզիներում անտառային հրդեհները 53 մարդու կյանք են խլել

10:38 11.08.2023

ԱՄՆ-ի Հավայի նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 53-ի, հայտնել են Մաուի շրջանի պաշտոնյաները: Ավելի վաղ հաղորդվում էր 36 զոհի մասին։   «Այսօր հաստատվել է ևս 17 մարդու մահը Լահայնա քաղաքի մերձակայքում բռնկված հրդեհի հետևանքով։ Այսպիսով, զոհերի թիվը հասել է 53-ի», – ասվում է իշխանությունների հաղորդագրության մեջ։ Նահանգի նահանգապետ Ջոշ Գրինը CNN-ին տված հարցազրույցում […]

̰
Ասկերանի շրջանում այսօր կիրականացվեն ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ

10:23 11.08.2023

Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo Trust» կազմակերպության սակրավորական խմբերը օգոստոսի 11-ին`օրվա տարբեր ժամերի, ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Ասկերանի շրջանի Այգեստան և Իվանյան համայնքների տարածքում։ Չպայթած և կյանքի համար վտանգ հանդիսացող ռազմամթերքը բնակավայրերի հարակից տարածքներում հայտնվել են 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում, Ադրբեջանի կողմից Արցախի հրետակոծության ժամանակ։ Մինչ օրս […]

̰
«Վոստոչնի» տիեզերակայանից հրթիռ է արձակվել «Լունա-25» կայանի հետ

10:20 11.08.2023

Գրեթե 50 տարվա ընթացքում առաջին ներքին ավտոմատ կայանի «Լունա-25» կայանով «Սոյուզ 2.1բ» հրթիռը արձակվել է «Վոստոչնի» տիեզերակայանից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Վերին աստիճանի կայանից անջատվելուց հետո «Լունա-25»-ը կթռչի դեպի Երկրի բնական արբանյակ, որը կտևի մոտ հինգ օր։ Նախատեսվում է կայանի թռիչքի հետագծի երկու ուղղում. առաջինը՝ մեկնարկից 1,5 օր հետո, երկրորդը՝ Լուսնի շուրջ ուղեծիր մտնելուց […]

̰
ԻՊ-ի հարձակման հետևանքով զոհվել է 20 սիրիացի զինվոր

10:13 11.08.2023

Դեյր էզ-Զոր նահանգում ԻՊ գրոհայինների հարձակման հետևանքով 20 սիրիացի զինվոր է զոհվել, տասը վիրավորվել է, RIA Novosti-ին հայտնել է SAR անվտանգության գործակալությունների աղբյուրը։ «Քսան զինվոր է զոհվել, ևս տասը վիրավորվել Դեյր էզ-Զոր նահանգի արևելքում նրանց տեղափոխող ավտոբուսի դարանակալման հետևանքով»,- ասել է աղբյուրը։ Աղբյուրի համաձայն՝ ԻՊ ահաբեկիչները Բադիյաթ ալ-Մայադին անապատում դարանակալել են զինվորականներով ավտոբուսը։ Երեքշաբթի օրը […]

̰
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 11-ի դրությամբ

10:05 11.08.2023

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինն է 383,50 դրամ, վաճառքի նվազագույնը գինը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն գինն է 423 դրամ, վաճառքի նվազագույնը գինը՝ 427 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն գինն է 3,93 դրամ, վաճառքի նվազագույնը գինը՝ 3,98 դրամ:

̰
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի աշխատակիցը 8 տարի առանց աշխատանքային պարտականությունները կատարելու վարձատրվել է.  հարուցվել է հանրային քրեական հետապնդում

09:56 11.08.2023

Ա.Հ.-ն, զբաղեցնելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲ ընկերության պաթանատոմիական բաժանմունքի կրտսեր բուժաշխատողի հաստիքը, 2010-2018 թվականների ընթացքում բժշկական կենտրոնից մի խումբ անձանց օժանդակությամբ խաբեությամբ հափշտակել է 12 մլն 282 հազար 329 դրամ: Քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Հ.-ն, աշխատանքային պարտականությունները չկատարելու և վարձատրություն ստանալու մտադրությամբ, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2010 թվականի հուլիսի 26-ին «Սուրբ […]

̰
Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Nissan Pathfinder»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 3 մետր սահել և հայտնվել սելավատարում․ կա տուժած

09:38 11.08.2023

Օգոստոսի 10-ին, ժամը 20։56-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ-ին «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]

̰
Հրազդանի տրանսպորտային հանգույցից մինչև Ծաղկաձորի մարզահամալիր ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ

09:18 11.08.2023

Հրազդանի տրանսպորտային հանգույցից մինչև Ծաղկաձորի մարզահամալիր Հ-55 հանրապետական նշանակության ավտոճանապարհին ակտիվ շինարարական աշխատանքներ են։ Ծաղկաձորի մարզահամալիրի մոտից արդեն իրականացվում է ասֆալտապատում։ 10.5կմ երկարությամբ ճանապարհի տարբեր հատվածներում կատարվում են տարբեր տիպի աշխատանքներ՝ մայթերի, հողային պաստառի կառուցում, վաքերի տեղադրում և այլն։ Ճանապարհաշինությունն իրականացնող «Շինպլյուս» ՍՊԸ-ի աշխղեկ Արման Իգիթխանյանը նշում է, որ անում են առավելագույնը շինարարության ընթացքում բնակչությունը […]

̰
Ռուբինյանց փողոցում բախվել են «Renault» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ

09:10 11.08.2023

Օգոստոսի 10-ին, ժամը 22:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Renault» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1973 թ․) […]

̰
Օգոստոսի 11-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի

21:00 10.08.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 ՀԱ Ա-3թաղ․ 24 շենքի բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․ 52, 52/3, 54, 54/1, 54/2, 54/3, 56, Ե․Թադևոսյան փ․ 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11:00-15:00 Ռոստովյան փ. 50-74 առանձնատներ, Նոր Արեշ 3փ․ […]

̰
Մհեր Գրիգորյանը և ՀՀ-ում առաքելությունն ավարտող Անդրեա Վիկտորինը բարձր են գնահատել համագործակցության արդյունքում ՀՀ-ԵՄ հարաբերություննում արձանագրված ձեռքբերումները

20:43 10.08.2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում, մասնավորապես, Հայաստանի համար դժվար ժամանակահատվածում, կատարված կարևոր աշխատանքի և ներդրված […]

̰
ԵԱՀԿ գործող նախագահը Լաչինի միջանցքի թեմայով հեռախոսազրույցներ է ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ

20:39 10.08.2023

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին X-ի հարթակում հայտնել է, որ Լաչինի միջանցքի թեմայով բովանդակային հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ: «Որպես ԵԱՀԿ նախագահ՝ ես ընդգծեցի, որ պետք է գերակայեն մարդասիրական նկատառումներն ու մարդկանց կենսական կարիքները։ Պատրաստ ենք օգտագործել ԵԱՀԿ-ի գործիքները՝ աջակցելու կայուն խաղաղության […]

̰
BACK_TO_TOP