20:59 09.08.2023
Փողոցում կենդանիների հետ լուսանկարը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել։ Կան վարակման ռիսկեր, այդ թվում՝ սալմոնելոզ, կատաղություն, տետանուս, դենգե տենդ և վիրուսային հեպատիտ, ասում է Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի մոլեկուլային ախտորոշման կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Լեբեդևը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Չելյաբինսկում պիթոնը, որի հետ առաջարկել են լուսանկարվել փողոցում, պարզվել է, որ հիվանդ է սալմոնելոզով։
«Նման ֆոտոսեսիաներում ամենավտանգավորը այն հիվանդություններն են, որոնք կենդանին կարող է փոխանցել մարդուն, չէ՞ որ երաշխիք չկա, որ «ֆոտոմոդել կենդանին» պահվում է պատշաճ պայմաններում, ստացել է բոլոր անհրաժեշտ պատվաստումները և պարբերաբար հետազոտվում է անասնաբույժի մոտ»,- ասել է Լեբեդեւը։
Նա պարզաբանել է, որ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ նյութերով վարակվելը բավականին հավանական է։
Լեբեդևը հավելել է, որ թռչունները կարող են փոխանցել պսիտտակոզ՝ սուր վարակիչ հիվանդություն, որը բնութագրվում է շնչառական և մարսողական համակարգերի վնասմամբ։ Հաճախ տնային պայմաններում արևադարձային թութակը վարակվում է, իսկ հետո իր հետ «բերում» է այս հիվանդությունը։
Բացի դրանից, ֆոտոսեսիայի ժամանակ որդերով վարակվելու մեծ վտանգ կա՝ բավական է ուղղակի սերտ շփումից հետո մատները բերանը դնել, ինչն անում են շատ երեխաներ, ընդգծել է Լեբեդևը։
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...