TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.99 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Գուսանագյուղի մոտակայքում գտնվող ջրամբարում քաղաքացի է ջրահեղձ եղել

20:36 05.08.2023

Օգոստոսի 5-ին, ժամը 14:39-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուսանագյուղի մոտակայքում գտնվող ջրամբարում քաղաքացի է ջրահեղձվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզական խումբը։ Ջրափրկարարները «Քյալալի» կոչվող հատվածում գտնվող փոքր լճակից դուրս են […]

̰
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերջին ձեռքբերումները

20:23 05.08.2023

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն օրերս էլեկտրոնային տարբերակով ստացել է այնթապցի Հասրջյան (Հասըրճեան) գերդաստանի մասին պատմող տարաբնույթ նյութեր, որոնք խնամքով հավաքել, մշակել և մեզ է փոխանցել Սիմոն Հասրջյանը: Տարիներ առաջ պրն Հասրջյանը տիկնոջ՝ Մարալի հետ միասին ձեռնամուխ է եղել իր գերդաստանի պատմության փաստագրման գործին և հետևողական հավաքչական աշխատանքի արդյունքում ի մի է բերել Հասրջյան ընտանիքի պատմությունը՝ սկսած […]

̰
Ֆրանսիան կոչ է անում վերականգնել մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

13:00 05.08.2023

Ֆրանսիան կոչ է անում վերականգնել մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով և բնակչությանը գազով և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումով. այս մասին X-ի (նախկին՝ Թվիթեր) իր հարթակում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինը: Նա գրառմանը կից ներկայացրել է շրջափակման պայմաններում հումանիտար ճգնաժամի առջև գտնվող արցախցիների մասին պատմող տեսանյութը, որում պատմվում է այն […]

̰
Վրաերթի ենթարկված 80-ամյա տղամարդը մահացել է

12:54 05.08.2023

Օգոստոսի 4-ին, ժամը 17.35-ին, Էջմիածին քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ 80-ամյա Վանուշ Հովակիմյանը Էջմիածնի Կարճիկյան փողոցի շենքերից մեկի բակում մահացել է: Նշված հասցե մեկնած Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Վանուշ Հովակիմյանին, որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Կազմված […]

̰
50-ամյա կինը ծանր մարմնական վնասվածք էր պատճառել

12:43 05.08.2023

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 4-ին Սախարովի հրապարակից բաժին են տեղափոխել 50-ամյա Արուսյակ Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […]

̰
Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին

12:37 05.08.2023

Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Խոսելով Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից Երևանում իրականացվող Էներգաարդյունավետության ու ավտոբուսային բարեփոխման ծրագրերից՝ Լևոն Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը, որն այս դրամաշնորհի դոնոր երկրներից է: Քաղաքապետի պաշտոնակատարը նշել է, որ պետություն, համայնք, միջազգային գործընկերներ […]

̰

12:22 05.08.2023

Պակիստանում շաբաթ օրը 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ըստ աղբյուրի՝ էպիկենտրոնը գտնվել է Բատտագրամ քաղաքից 25 կմ հյուսիս-արեւմուտք՝ մոտ 700 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկած էր 43 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքը՝ ACT Alliance-ը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը

12:18 05.08.2023

«Լեռնային Ղարաբաղում (Արցախում) աճող հումանիտար ճգնաժամի պայմաններում եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքը (ACT Alliance) խոր մտահոգություն է հայտնում Ադրբեջանի իշխանությունների կողմից Լաչինի միջանցքը փակելու համար, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ինչն արագացնում է հումանիտար ճգնաժամը»,- նշված է միջազգային միջեկեղեցական կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ, հայտնում է  ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը: Դաշինքը շեշտել […]

̰
Կանսկում բնակելի շենքում կենցաղային գազի պայթյունից տուժել է 13 մարդ. քաղաքում արտակարգ ռեժիմ է մտցվել

12:13 05.08.2023

Արտակարգ դրություն է մտցվել Կրասնոյարսկի երկրամասի արևելքում գտնվող Կանսկ քաղաքում, որտեղ հինգ հարկանի շենքում կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է քաղաքապետարանը։ «Մենք ներկայացրել ենք «Արտակարգ իրավիճակ» գործողության ռեժիմը տարածքային համակարգի մունիցիպալ մակարդակի ուժերի համար՝ արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման համար», – ասվում է վարչակազմի հայտարարության մեջ։ Մոսկվայի ժամանակով ժամը […]

̰
«ՎԱԶ-2108»-ի 57-ամյա ուղևորը մահացել է

12:09 05.08.2023

Օգոստոսի 5-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 28-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2108» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2108»-ի ուղևորը՝ 57-ամյա Գոռ Խաչատրյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
SHANTNEWS

12:00 05.08.2023

̰
ՆԳ նախարարը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր

11:55 05.08.2023

Օգոստոսի 4-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և բարձր գնահատել Հնդկաստանի դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը։ Վահե Ղազարյանը, խոսելով Ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների մասին, մանրամասնել է հատկապես ենթակա ծառայություններում իրականացվող աշխատանքները։ Նիլակշի […]

̰
Արգենտինայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

11:51 05.08.2023

Արգենտինայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Անյատույա քաղաքից 45 կմ հյուսիս-արեւմուտք (Սանտյագո դել Էստերո նահանգ), որտեղ ապրում է 20,2 հազար մարդ։ Օջախը գտնվում էր 592 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Կադրային բարեփոխումներ՝ Գլխավոր դատախազի հրամաններով

11:44 05.08.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի հուլիսի 28-ի, հուլիսի 31-ի, օգոստոսի 1-ի, օգոստոսի 2-ի, օգոստոսի 3-ի և օգոստոսի 4-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Էդգար Արսենյանը նշանակվել է Գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով Գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն […]

̰
Մահացել է Յակուտիայի առաջին նախագահ Միխայիլ Նիկոլաևը. տարածաշրջանում սուգ է հայտարարվել

11:32 05.08.2023

85 տարեկան հասակում մահացել է Յակուտիայի առաջին նախագահ Միխայիլ Նիկոլաևը, հայտնել է տարածաշրջանի ներկայիս ղեկավար Այսեն Նիկոլաևը Telegram-ի իր ալիքում։ «Սախայի (Յակուտիա) Հանրապետության առաջին նախագահի՝ մեծ մարդու, մեծ հարգանք վայելող Միխայիլ Եֆիմովիչ Նիկոլաևի սիրտը դադարեց բաբախել»,- գրել է նա։ Ըստ Նիկոլաևի՝ հանրապետության նախկին ղեկավարը միշտ համատեղել է սկզբունքները, ուժը, կամքը, մարդասիրությունը և սերը մարդկանց հանդեպ, […]

̰
Հրաձգություն է տեղի ունեցել Ստոկհոլմի արվարձաններից մեկում. կա զոհ

11:18 05.08.2023

Մեկ մարդ զոհվել է, ևս մեկը վիրավորվել Ստոկհոլմի արվարձանում՝ Շվեդիայի մայրաքաղաքից հարավ գտնվող Հանդեն քաղաքում, հրաձգության հետևանքով, հայտնում է Aftonbladet թերթը։ «20-ն անց երկու տղամարդու հրազենային վնասվածքներով հայտնաբերվել են Ստոկհոլմից հարավ գտնվող Հանինգ մունիցիպալիտետի Հանդենի կենտրոնում գտնվող փողոցում… Զոհերից մեկը մահացել է»,- ասվում է հրատարակության մեջ։ Նշվում է, որ ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։ […]

̰
Հրդեհ Գավառ քաղաքի տներից մեկի տանիքում

11:04 05.08.2023

Օգոստոսի 5-ին, ժամը 02։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարմիրգյուղ գյուղի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 38.4 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

10:51 05.08.2023

Օգոստոսի 1-5-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 26 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 7000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 500 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1200 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 3000 քմ, Նորք […]

̰
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին

10:34 05.08.2023

Shantnews.am-ը ներկայացնում է այսօր՝ օգոստոսի 5-ին, տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,02 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4,10 դրամ:

̰
Վարդաբլուր գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

10:19 05.08.2023

Օգոստոսի 4-ին, ժամը 23:38-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաբլուր գյուղի Կենտրոնական փողոցի թիվ 80/1 հասցեում գտնվող անասնագոմում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 5-ին, ժամը 00:29-ին, մարվել՝ 01:55-ին: Այրվել են անասնագոմի տանիքից մոտ […]

̰
Արարատ Միրզոյանը Իլյա Դարչիաշվիլիին առաջարկել է Հայաստանի կառավարության աջակցությունն Վրաստանում աղետի դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման հարցում

10:04 05.08.2023

Օգոստոսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ։ Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել իր գործընկերոջը, Վրաստանի կառավարությանն ու բարեկամ վրաց ժողովրդին Ռաչայի շրջանում սողանքների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Նախարար Միրզոյանն առաջարկել է Հայաստանի կառավարության աջակցությունն աղետի դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման […]

̰
Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին «Toyota Isis» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կան տուժածներ

22:04 04.08.2023

Օգոստոսի 4-ին, ժամը 19:21-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին «Toyota Isis» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 110-րդ կմ-ին «Toyota Isis» […]

̰
SHANTNEWS

22:00 04.08.2023

̰
Տղամարդն առանց թռիչքների այցելել է աշխարհի բոլոր երկրները և 10 տարի անց վերադարձել տուն

21:50 04.08.2023

Մարդը, ով պնդում է, թե առաջին ճանապարհորդն է, ով այցելել է աշխարհի բոլոր երկրներ առանց թռչելու, վերադարձել է տուն: Այդ մասին գրում է Metro-ն։ 44-ամյա դանիացի Թորբյորն Պեդերսենը՝ Թոր մականվամբ, տասը տարի ճանապարհորդել է և շրջել աշխարհով մեկ։ Միաժամանակ նա երբեք չի օգտվել օդային երթեւեկությունից եւ չի վերադարձել տուն։ Նա ճանապարհորդել է ավտոբուսով, գնացքով, նավով […]

̰
Դանակահարություններ Երևանում. Նուբարաշենի բնակիչներին հարվածներ էին հասցրել 16 և 15-ամյա պատանիները

21:36 04.08.2023

Երեկ՝ օգոստոսի 3-ին, դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահամաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած չթափանցող վերքեր, աջից նախաբազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Բժիշկները այցելած ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի […]

̰
SHANTNEWS

15:00 04.08.2023

̰
Կանխվել է «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին թմրամիջոցներով և արգելված իրերով նետված փաթեթի փոխանցումը

14:57 04.08.2023

Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ շարունակական պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, օգոստոսի 3-ին շրջայց կատարելիս, ժամը 04:45-ի սահմաններում լսել են առարկայի վայր ընկնելուն նմանվող ձայն՝ միաժամանակ նկատելով, որ դատապարտյալ Գ.Գ.-ն տեղաշարժվում է չբնակեցված մասնաշենքի տարածքի ուղղությամբ՝ դեպի ենթադրյալ առարկան: Քրեակատարողական ծառայողները սահմանված կարգով մեկուսացրել են նշյալ դատապարտյալին և […]

̰
Ազգային երիտասարդական համաժողովի մասնակիցների համար Ազատության հրապարակում բացվել է «Ստեղծված է երիտասարդների կողմից» էքսպոն

14:51 04.08.2023

Ազգային երիտասարդական համաժողովի մասնակիցների համար Ազատության հրապարակում բացվել է «Ստեղծված է երիտասարդների կողմից» էքսպոն, որի շրջանակներում հայկական տասնյակ բրենդներ ներկայացրել են իրենց արտադրանքն ու ծառայությունները: Համաժողովն ամփոփվել է համայնքային տարածաշրջանային կապերի ստեղծման և մշակութային միջոցառումներով: Հիշեցնենք, որ համաժողովն անցկացվում էր առաջին անգամ: Այն ունեցել է 600 մասնակից 50-ից ավելի երկրներից և 100 հրավիրյալ բանախոս 15-ից […]

̰
Գյումրիում Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացմանը մասնակցել կարող են միայն հրավիրատոմս ունեցողները

14:38 04.08.2023

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում ենք, որ Գյումրու քաղաքային մարզադաշտի տեղերի սահմանափակ լինելով պայմանավորված՝ Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել կարող են միայն հրավիրատոմս ունեցողները։ Առանց հրավիրատոմս քաղաքային մարզադաշտ մուտքն արգելվում է։ «Անհարմարություններից խուսափելու համար հորդորում ենք հրավիրատոմս չունեցող քաղաքացիներին բացման հանդիսավոր արարողությանը հետևել Գյումրու Վարդանանց հրապարակում տեղադրված մեծ էկրանից կամ ուղիղ եթերով։ […]

̰
«Հաշվապահ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը Վանաձոր համայնքի բյուջեից հափշտակել է 39 միլիոն ՀՀ դրամ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

14:34 04.08.2023

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են «Հաշվապահ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) տնօրենի, այնուհետև նույն կազմակերպության հաշվապահի պաշտոնները զբաղեցրած Է. Ա.-ի կողմից Վանաձոր համայնքի բյուջեից ավելի քան 39 միլիոն ՀՀ դրամի հափշտակության դեպքեր: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Է. Ա.-ն, զբաղեցնելով Վանաձոր համայնքի կողմից ստեղծված «Հաշվապահ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը և օգտագործելով […]

̰
BACK_TO_TOP