TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Հիմնանորոգվում է Հ-21, /Հ-75/ – Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

10:27 04.08.2023

Հիմնանորոգվում է Հ-21, /Հ-75/ – Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ19+000 – կմ23+900 հատվածը։ 4.9կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը գտնվում է Շիրակի մարզում՝ Արթիկ քաղաքի տարածքում։ Հիմնանորոգման ծրագրում ավելացել են նոր ծավալներ, մասնավորապես նոր կոյուղագծի կառուցման աշխատանքները գրեթե ավարտված են, 4.9կմ ճանապարհից 3.2կմ-ն արդեն ասֆալտապատ է։ 1.7կմ հատվածում ասֆալտապատումը շարունակվում է։ Ճանապարհին առկա ուղեանցի վերակառուցման աշխատանքներն ավարտական […]

̰
Սահմանամերձ բնակավայրերի 100 աշակերտ մասնակցել է TechCamp2023-ին

10:18 04.08.2023

Գեղարքունիքի մարզի Կութ,Վահան, Սոթք, Նորաբակ և Ճամբարակ սահմանամերձ բնակավայրերի ավագ դպրոցների 100 աշակերտներ հուլիսի 24-30-ը մասնակցել է «Տեխնոլոգիական ճամբար / Tech Camp 2023» ուսումնաճանաչողական ծրագրին: Այս մասին հայտնում են ԲՏԱ-ից: Ճամբարի օրակարգը հագեցած էր թեմատիկ դասընթացներով, պրակտիկ պարապմունքներով, էքսկուրսիաներով, ազգային պարերով, հանդիպումներով տարբեր ոլորտների մասնագետների հետ: Ծրագրի յոթ օրերի ընթացքում ճամբարականները հարստացրին իրենց գիտելիքները տեխնոլոգիական […]

̰
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում սպասվում են հոսանքանջատումներ

10:13 04.08.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Լենինգրադյան փ. 31Բ, 31/1 շենքեր, Անդրանիկի փ. 43, 51, 45, 49, 47, 53 շենքեր, Վերին Շենգավիթ 10 փողոց 19ա շենք, Վերին Շենգավիթ փ. 10 առանձնատուն, Բագրատունյաց պող․ 29, 31, 53 շենքեր, […]

̰
Օձեր են նկատվել Երևանում, Աշտարակ, Արտաշատ, Վեդի, Գորիս քաղաքներում, Հովք, Մաստարա, Ախուրյան գյուղերում

10:02 04.08.2023

Օգոստոսի 1-3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Աշտարակ, Արտաշատ, Վեդի, Գորիս քաղաքներում, Հովք, Մաստարա, Ախուրյան գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 3 լորտու տեսակի սողուն, 2 սահնօձ, 3 շահմար, 2 իժ, 3 գյուրզա տեսակի օձ և […]

̰
Հայաստանում ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը կհստակեցվի և մատչելի կդառնա քաղաքացիների համար

21:00 03.08.2023

Հայաստանում ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը կհստակեցվի և մատչելի կդառնա քաղաքացիների համար: Կառավարությունն այսօրվա նիստին հաստատել է Ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերը և ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը, հորատանցքի անձնագրերի, հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին նախագիծը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

̰
Համոզված ենք, որ բոլոր միջազգային դերակատարները ի վերջո համոզվելու են այն ամենում, ինչ արդարացիորեն ներկայացնում է արցախցին. Գուրգեն Ներսիսյան

20:55 03.08.2023

Ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում օր օրի ավելացող խնդիրներն ու դրանց հետևանքները որոշակիորեն մեղմելու համար պետության կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Նշում է, որ առկա են նաև իրավիճակներ, որոնք հաղթահարելու համար այլևս բացակայում են անհրաժեշտ միջոցներն ու հնարավորությունները: «Կանգնելով սոցիալական լրջագույն խնդիրների առաջ, […]

̰
Ստոկհոլմի արվարձանում մշակութային փառատոնն ավարտվել է անկարգություններով

20:50 03.08.2023

Ստոկհոլմի Ջերվաֆելտետի արվարձանում «Էրիթրեա Սկանդինավիա» մշակույթի փառատոնն ավարտվել է Էրիթրեայի իշխանությունների կողմնակիցների ու հակառակորդների լայնածավալ մարտերով։ Ըստ Aftonbladet և Dagens nyheter թերթերի, ինչպես նաև TV 4 հեռուստաալիքի, դեպքի վայր է ժամանել առնվազն 100 ոստիկան՝ անկարգությունները վերացնելու համար։ Հրապարակումների համաձայն՝ անկարգությունների ժամանակ մասնակիցները քարեր են նետել և օգտագործել դրակոլիներ։ Փառատոնի մասնակիցների և ժամանած ոստիկանների թվում կան […]

̰
Մնացական Սաֆարյանն ու Բոբուր Ուսմանովը  քննարկել են ՀՀ և ՈւՀ միջև քաղաքական երկխոսության հետագա խթանմանը վերաբերող և այլ հարցեր

20:43 03.08.2023

Օգոստոսի 3-ին Տաշքենդում տնտեսական համագործակցության հարցերով հայաստանա-ուզբեկստանյան միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել ՈւՀ ԱԳ նախարարի տեղակալ Բոբուր Ուսմանովի հետ: Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում կողմերը քննարկել են ՀՀ և ՈւՀ միջև քաղաքական երկխոսության հետագա խթանմանը, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական շփումների ակտիվացմանը, ինչպես նաև հումանիտար ու մշակութային նախագծերին […]

̰
Վրաստանում սողանքից հետո փրկարարները տարհանել են 12 մարդու

20:37 03.08.2023

Վրացի փրկարարներին հաջողվել է 12 մարդու դուրս բերել Ռաչայի բարձրլեռնային շրջանում գտնվող Sunset Shovi հյուրանոցի տարածքից, որտեղ հինգշաբթի օրը սողանք է տեղի ունեցել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ ռազմավարական հաղորդակցությունների դեպարտամենտի տնօրեն Քեթեւան Կովզիաշվիլին։ «Աղետի գոտուց արդեն դուրս է բերվել 12 քաղաքացի, որոնցից հինգը երեխաներ են: Փրկարարական միջոցառումներն ակտիվորեն շարունակվում են»,- գրել է նա […]

̰
Իրավական դաշտի բարելավում՝ ի նպաստ զբոսաշրջության բնագավառի դինամիկ զարգացման

20:32 03.08.2023

Գործող իրավական դաշտի բարելավման անհրաժեշտությունն առաջացել է զբոսաշրջության բնագավառին բնորոշ դինամիկ զարգացման և նոր մարտահրավերների պայմաններում զբոսաշրջային գործունեության սուբյեկտների և զբոսաշրջիկների փոխադարձ իրավունքների և պարտավորությունների հստակեցման, զբոսաշրջային ծառայություններին ներկայացվող պահանջների հստակեցման և զբոսաշրջային գործունեության նկատմամբ վերահսկողության միջոցների հստակեցման իրական անհրաժեշտությունից: Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխությունները և լրացումները նպաստելու են քաղաքացիների սպառողական իրավունքների պաշտպանությանը, զբոսաշրջային գործունեության […]

̰
ՆԳ նախարարը Անդրեա Վիկտորինին պարգևատրել է ԵՄ-ի հետ փոխգործակցության զարգացման համար

20:27 03.08.2023

Օգոստոսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին։ Վահե Ղազարյանը, բարձր գնահատելով Եվրոպական Միության հետ վաղեմի և արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել Անդրեա Վիկտորինին՝ դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումներին ցուցաբերած աջակցության, Եվրամիության հետ փոխգործակցությունն առավել զարգացնելու, ինչպես և ծրագրային նոր ուղղություններ որդեգրելու ուղղությամբ […]

̰
Սրտաբանը խոսել է հիպերտոնիկ հիվանդների համար շոգի վտանգի մասին

20:14 03.08.2023

Հիպերտոնիայով և հիպոթենզիայով հիվանդները ամռանը շատ դժվար ժամանակ են ունենում, քանի որ բարձր ջերմաստիճանը մեծ սթրես է առաջացնում սրտանոթային համակարգի վրա։ Այս մասին Газета.Ru-ին տված հարցազրույցում պատմել է սրտաբան Տատյանա Օյունարովան։ «Շոգ օրերին սրտանոթային համակարգը գտնվում է ահռելի սթրեսի մեջ. հաճախանում են սրտի աշխատանքը և շնչառությունը, որոշ դեպքերում առաջանում է շնչահեղձություն, օդի պակասի զգացում, գլխապտույտ, […]

̰
SHANTNEWS

19:59 03.08.2023

̰
ԲՏԱ նախարարը ՀՀ-ում ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայման հնարավորությունները

19:44 03.08.2023

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձել երկու երկրների միջև արդեն իսկ ձևավորված գործակցությանը և հույս հայտնել, որ առաջիկայում այն առավել արդյունավետ կդառնա՝ ընդգրկելով համագործակցության […]

̰
Թերապևտը ցրել է պլաստիկ բաժակներից սուրճ խմելու մասին միֆը

19:36 03.08.2023

Պլաստիկ բաժակներից տաք ըմպելիքներ խմելը բացարձակապես անվտանգ է մարդու օրգանիզմի համար։ Դրանց արտադրության մեջ օգտագործվում են ոչ թունավոր նյութեր: Այս մասին Gazeta.Ru-ին տված հարցազրույցում ասել է թերապևտ Լյուդմիլա Լապան։ «Պլաստիկ բաժակները պատրաստված են ոչ թունավոր նյութերից: Քանի որ դրանք թունավոր չեն, քիչ հավանական է, որ, օրինակ, կարող են լուծվել տաք և սառը ջրում, քանի որ […]

̰
ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել  Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը տրամադրել ժամանակ Ռաշիդ Բեգլարյանի  վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին

19:18 03.08.2023

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը տրամադրել ժամանակ Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը: Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին, նշվում է հաղորդագրությունում:

̰
Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերում Հայաստանը 2- մեդալն ունի

19:11 03.08.2023

Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերում Հայաստանը 2- մեդալն ունի: Վազորդ Երվանդ Մկրտչյանը լավ է հանդես եկել 1500 մետր վազքատարածությունում և զբաղեցրել 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի: Նշենք, որ սա Հայաստանի համար աթլետիկա մարզաձևում պատմության 1-ին մեդալն էր Ուսանողական խաղերում: ԿԳՄՍ նախարարությունը հիշեցնում է, որ 1500 մետր վազքատարածության որակավորման փուլը Մկրտչյանը հաղթահարել […]

̰
Միգրանտները ճայթուկներով հարվածել են լեհ սահմանապահներին

19:04 03.08.2023

Լեհ սահմանապահները ձերբակալել են լեհ-բելառուսական սահմանը հատել փորձող անօրկան միգրանտների, սակայն հակահարված են ստացել. միգրանտները փորձել են  ճայթուկներ նետել նրանց վրա, հայտնում է Լեհաստանի  սահմանապահ ծառայության կայքը։ «Այսօր առավոտյան լեհ սահմանապահները ձերբակալել են մի խումբ միգրանտների, ովքեր ապօրինի հատել են լեհ-բելառուսական սահմանը, ձերբակալման պահին բելառուսցի օտարերկրացիները հարձակվել են լեհ սահմանապահների վրա և ճայթուկներ նետել նրանց […]

̰
Մեծ ակնկալիքներ ունենք, որ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը հնարավորություն կտա վերաբացել Լաչինի միջանցքը. ՀՀ ԱԳՆ պաշտոնյա

18:46 03.08.2023

ՀՀ արտաքին գործերի նախարարության առաջ այժմ խնդիր է դրված միջազգային հանրության ներկայացուցիչների այցի միջոցով ցույց տալ իրադրությունը Լաչինի միջանցքում և ապացուցել, որ Ադրբեջանի հայտարարությունները, որ միջանցքը բաց է, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծել է ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը՝ նշելով, թե կարևոր է, որ միջազգային […]

̰
ՏԿԵ նախարարի տեղակալը Նյու Յորքում մասնակցում է UN-GGIM 13-րդ նստաշրջանին

18:38 03.08.2023

ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը Նյու Յորքում մասնակցում է UN-GGIM 13-րդ նստաշրջանին։ Օգոստոսի 2-4-ը ԱՄՆ Նյու Յորք քաղաքում ընթանում է ՄԱԿ-ի համաշխարհային երկրատարածական տեղեկատվության կառավարման կոմիտեի (UN-GGIM) 13-րդ նստաշրջանը։ Հայաստանյան պատվիրակության կազմում է նաև ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացը։ Աշխարհի տարբեր երկրներից ներկա են գերատեսչությունների համապատասխան մասնագետներ ու պատվիրակներ, ովքեր քննարկում են տարածական […]

̰
SHANTNEWS

12:00 03.08.2023

̰
35-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

11:54 03.08.2023

Օգոստոսի 2-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ալաշկերտ-Նորապատ գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: 35-ամյա ուղևոր Աղասի Ալոյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]

̰
Փաշինյանն Ադրբեջանին կոչ արեց չարգելափակել Հայաստանի ուղարկած հումանիտար բեռի մուտքը ԼՂ՝ որպես խաղաղության օրակարգին նվիրվածության քայլ

11:46 03.08.2023

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին կոչ է անում չարգելափակել Հայաստանի կառավարության ուղարկած հումանիտար բեռի մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ որպես խաղաղության օրակարգին նվիրվածության քայլ։ Հայաստանի վարչապետն այս մասին ասաց Կառավարության նիստի մեկնարկին ունեցած ելույթում, փոխանցում է Արմենպրեսը: Փաշինյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի պայմաններում ՀՀ կառավարական աշխատանքային խմբի որոշմամբ Լեռնային Ղարաբաղ ուղարկված 361 տոննա հումանիտար օգնությունը […]

̰
Դանակահարել էր և դիմել փախուստի. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

11:39 03.08.2023

Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հաղորդումը ստացվեց հուլիսի 23-ի ժամը 20.38-ին: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, կտրած վերք ախտորոշմամբ, բուժօգնության էր դիմել 27-ամյա մի երիտասարդ։ Արաբկիրի ոստիկանների արձագանքը օպերատիվ էր՝ ինչպես միշտ: Բուժօգնության դիմած երիտասարդը փորձել էր մոլորեցնել բժիշկներին: Ոստիկաններին ներկայացված վարկածը արժանահավատ չթվաց: Դեպքի որոշ հանգամանքներ հնարավոր եղավ ամբողջացնել Արաբկիրի ոստիկանների պրոֆեսիոնալ և […]

̰
Գուտերեշը կոչ է արել կատարել ՄԱԿ-ի դատարանի որոշումները և բացել Լաչինի միջանցքը

11:24 03.08.2023

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հրապարակումների կապակցությամբ, որը հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա անունից տարածված հայտարարությունում ընդգծվում է Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումների կատարման անհրաժեշտությունը։ «Նա (խմբ․՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը) հիշեցնում է իր նախորդ հայտարարությունը կողմերի՝ Արդարադատության միջազգային […]

̰
Տանտիրուհու ընկերուհին հարմարեցված բանալիով մտել էր բնակարան և գողություն կատարել

11:20 03.08.2023

Հուլիսի 31-ին, 00.36-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել դիլիջանցի 31-ամյա մի կին և հայտնել, որ հարմարեցված բանալիով մտել են Գետափնյա փողոցի շենքերից մեկի իր բնակարան և գողություն կատարել։ Նաև հայտնել է, որ գիտեն գողությունը կատարողին: Ոստիկանության Դիլիջանի բաժնից Գետափնյա փողոցի նշված տուն մեկնած օպերատիվ խմբին 31-ամյա կինը հաղորդում է տվել, որ հուլիսի […]

̰
Թուրքիան չի բացառում Պուտինի այցի ընթացքում համաձայնագրերի ստորագրումը

11:14 03.08.2023

Անկարան չի բացառում Մոսկվայի հետ համագործակցության համաձայնագրերի ստորագրումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա ծրագրված այցի ժամանակ, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի գրասենյակը հայտնել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները պայմանավորվել են Ռուսաստանի ղեկավարի Թուրքիա կատարելիք այցի շուրջ։ Այցի ժամկետը դեռ հստակեցված չէ։ […]

̰
Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել իտալահայ հեղինակներ Սիրանուշ Կուարանտանի և Կարլո Կոպպոլանի գրքի շնորհանդեսը

11:08 03.08.2023

Օգոստոսի 1-ին Հայոց Ցեղցասպանության Թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի է ունեցել իտալահայ հեղինակներ Սիրանուշ Կուարանտանի և Կարլո Կոպպոլանի «1895-1896 թթ. Հայաստանի դեպքերը և հայր Սալվատորե Լիլլիի սպանությունը» գրքի շնորհանդեսը: Նախ՝ ներկաներին ողջունել է ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը, ապա նշել. «Անցյալ տարի՝ հունիս ամսին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ՀՀ արտաքին գործերի նախարարությունից արխիվային պահպանության համար ստացավ նյութերի […]

̰ ̰
Հանդիպում պարեկային ծառայության սովորողների հետ

10:57 03.08.2023

Օգոստոսի 2-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ պարեկային ծառայության վերջին՝ 4-րդ հոսքի սովորողների հանդիպումը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանի հետ։ Հանդիպմանը պարեկային ծառայության պետն անդրադարձավ պարեկային ծառայողների աջև դրված խնդիրների, ամենօրյա ծառայության պատշաճ իրականացման, բարեվարքության հետ կապված հարցերին։ Կրթահամալիրի պետն […]

̰
BACK_TO_TOP