TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.97 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին

14:31 04.08.2023

Օգոստոսի 4-ին  ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Գրեգորի Փայփսին համագործակցության համար և մաղթել հաջողություն հետագա ծառայության ընթացքում: Պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար նախարար Պապիկյանը ՀՀ-ում […]

̰
Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար ռուս դիվանագետները տարածաշրջան կայցելեն սեպտեմբերին

14:28 04.08.2023

Ռուսաստանն ակտիվ նախապատրաստական աշխատանքներ է տանում Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ։ ТАСС-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հայտնել է, որ ռուսաստանցի դիվանագետներն արդեն հաջորդ ամիս կմեկնեն Սյունիքի մարզ։ «Մենք ակտիվորեն պատրաստվում ենք Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացմանը՝ լիարժեք ձևաչափով։ Այս նախաձեռնությունը հավանության է արժանացել մեր ղեկավարների […]

̰
Մարմնական վնասվածքները պատճառել էին 14 և 16 տարեկան եղբայրները

14:24 04.08.2023

Օգոստոսի 3-ին, ժամը 03.35-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 37-ամյա կին և 33-ամյա տղամարդ: Նրանք հայտնել էին, որ վնասվածքները ստացել են օգոստոսի 2-ի գիշերը. ժամը 02.00-ին Նուբարաշենի 13-րդ փողոցում անհայտ անձանց հետ վիճաբանության ժամանակ նրանցից մեկի կողմից դանակահարվել էին: ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Էրեբունու […]

̰
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

14:16 04.08.2023

Հանրապետության տարածքում` Oգոստոսի 4-ի ցերեկը շրջանների զգալի, 5-8-ն առանձին շրջաններում մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 4-6-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 4-ի ցերեկը կնվազի 6-10 աստիճանով, 5-9-ն աստիճանաբար […]

̰
Հնդկաստանի արևելքում ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ

14:00 04.08.2023

Հնդկաստանի արևելյան Օդիշա նահանգում մուսսոնային ջրհեղեղի հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել, 120 հազարը տուժել է։ Times of India թերթի փոխանցմամբ՝ Մահանադի և Բայտարանի գետերի վարարումների պատճառով 762 գյուղական բնակավայրեր հեղեղված են ջրով, իշխանությունները շտապ օգնություն են ցուցաբերում ավելի քան 100 հազար բնակչի։ Հյուսիսային Ուտարախանդ նահանգում հորդառատ անձրևները սողանք են առաջացրել, ինչի հետևանքով առնվազն 19 […]

̰
Վրաերթի ենթարկված 70-ամյա տղամարդը մահացել է

13:55 04.08.2023

Օգոստոսի 2-ին, ժամը 21.10-ին, Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա Վարուժան Աղաբեկյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Հեղինե Գևորգյանն ու դուստրը որոնվում են որպես անհետ կորած

13:42 04.08.2023

Հեղինե Գևորգյանն ու դուստրը որոնվում են որպես անհետ կորած:

̰
Բաքվի և Երևանի միջև հապճեպ նախապատրաստված հաշտության պայմանագիրը կհանգեցնի նոր հակամարտությունների. Ռուսաստանի ԱԳՆ

13:35 04.08.2023

Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ խաղաղության պայմանագիր կնքելու փորձը ապագայում կհանգեցնի նոր հակամարտությունների։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ «Հապճեպ պատրաստված, կոպիտ խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը, այն հիմք կդնի ապագայում նոր հակամարտությունների և ողբերգությունների համար: Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե […]

̰
ՀԿԵ-ում նշվել է Երկաթուղայինի մասնագիտական տոնը

13:25 04.08.2023

Հայաստանի երկաթուղայինները նշեցին իրենց մասնագիտական տոնը՝ Երկաթուղայինի օրը, որը նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում այս առիթով տեղի են ունեցել տոնական միջոցառումներ: Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Սևանում աչքի ընկած աշխատակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով և նվերներով ՀԿԵ և «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունների ղեկավարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում համագործակցության հուշագիր է ստորագրվել

13:18 04.08.2023

Քաղաքացիների կայուն զբաղվածության ապահովման, աշխատող-գործատու հարաբերություններում ջանքերի համախմբման անհրաժեշտությունը կարևորելով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Մանթաշյանց» գործարարների միության միջև այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել։ Անդրադառնալով քաղաքացիների մասնագիտական հմտությունների կատարելագործման ու վերջիններիս աշխատանքով ապահովման ուղղությամբ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությանը՝ նախարար Մկրտչյանն ընդգծել է միության հետ նախատեսվող աշխատանքների դերը։  «Լիահույս ենք, որ համագործակցությունը կդառնա կամուրջ՝ գործատուների […]

̰
Վրաերթի ենթարկված 5-ամյա երեխան մահացել է

13:12 04.08.2023

Օգոստոսի 2-ին, ժամը 17.00-ին, Երևանի Նուբարաշենի խճուղու հարակից պահեստների և անասնագոմերի տարածքում «ԶԻԼ» բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա Արխան Ավդալյանին, որը մահացել է: Կատարվում է նախքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Հրաձգային վաշտի հրամանատարը 2020 թվականի նոյեմբերի 2-ին մարտական դիրքի անձնակազմին հրամայել է նահանջել. դատախազը գործն ուղարկել է դատարան

13:10 04.08.2023

ՊԲ N զորամասի հրաձգային վաշտի հրամանատար Վ.Հ.-ն, ռազմական դրության ժամանակ, մարտական գործողությունների պայմաններում՝ 2020 թվականի նոյեմբերի 2-ին, չունենալով զբաղեցված մարտական դիրքերից նահանջելու վերաբերյալ ավագ պետի հրամանը կամ թույլտվությունը, հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու և տարածումը կանխելու փոխարեն, մարտական դիրքի անձնակազմին անհիմն հրամայել է նահանջել, ինչի հետևանքով անձնակազմը լքել է մարտական դիրքերը: Այնուհետև, Վ.Հ.-ն, «ձախ ծնկան հոդի շրջանի […]

̰
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

13:06 04.08.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Աբելյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արսեն Գեղամյանի, Միշա Էլոյանի, Արփինե Շտոյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Կարաքեհյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […]

̰
Նշվել է, թե որ ջերմաստիճանի դեպքում աշխատողն իրավունք ունի պակաս աշխատել

12:51 04.08.2023

Գործատուն պարտավոր է կրճատել աշխատողների աշխատանքային ժամերը, եթե շոգ եղանակին նա չի կարող սենյակում որոշակի պայմաններ ապահովել, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է փաստաբան, Աշխատանքային իրավունքների ասոցիացիայի անդամ Օլեգ Բաբիչը։ Ռուսաստանի Դաշնության աշխատանքային օրենսգիրքը գործատուներին պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել, որպեսզի իրենց աշխատողները կատարեն մասնագիտական ​​առաջադրանքները առողջության համար հնարավորինս անվտանգ պայմաններում: Ամառային շոգին, օրինակ, աշխատանքային օրվա […]

̰
ՀԿ-ները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Արցախում հումանիտար ճգնաժամի առնչությամբ հրատապ կոչով հանդես գալու պահանջով

12:41 04.08.2023

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի վանաձորյան գրասենյակը, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն և «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն համատեղ դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության հիմնական մանդատակիր և կոչ են արել հրատապ միջամտություն […]

̰
ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է միգրացիայի ոլորտում հանցավոր խմբի գործունեությունը

12:35 04.08.2023

ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության և քննչական գլխավոր վարչությունների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Աշտարակ քաղաքի բնակիչ Ա.Գ-ն ՀՀ քաղաքացիներ Զ.Մ-ի, Ա.Մ-ի, Ա.Մ-ի, Ե.Մ-ի, Ս.Մ-ի անօրինական միգրացիան կազմակերպելու շուրջ նախնական համաձայնության է եկել «ՍՍ թրեվել» տուրիստական գործակալության տնօրեն Ս.Պ-ի և վերջինիս քրոջ՝ Լ.Պ-ի հետ, որից […]

̰
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում ամեն ինչ չէ, որ այնքան արագ է ընթանում, որքան մենք կցանկանայինք. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

12:30 04.08.2023

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն. Երևանն ու Բաքուն դեէսկալացիայի վերաբերյալ Մոսկվայի առաջարկներն իրենց տնային աշխատանք են ընդունել Տարածաշրջանում լարվածության թուլացման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները Հայաստանն ու Ադրբեջանը ընդունել են «տնային ուսումնասիրության համար»։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ «Հուլիսի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով […]

̰
Արհեստական բանականության ոլորտի գիտնականի և նորարարի կրթական ուղի՝ սկսած դպրոցից

12:25 04.08.2023

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են «ԱԲ (արհեստական բանականություն) սերունդ» դպրոցական փորձարարական ծրագիրը և այն 16 ուսհաստատությունների ցանկը, որոնցում ծրագիրը կփորձարկվի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի օգոստոս: Նախագիծը և փորձարարական ծրագիրը մշակել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը: Դրանք իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ոլորտի կառույցների ու մասնավոր […]

̰
Սիրիական ուժերը Հալեպի հյուսիսում և արևմուտքում ոչնչացրել են գրոհայինների հինգ անօդաչու թռչող սարքեր

12:20 04.08.2023

Սիրիական բանակի հակաօդային պաշտպանությունը հինգշաբթի օրը հինգ անօդաչու թռչող սարք է խոցել, որոնք փորձում էին գրոհել ռազմական օբյեկտները Հալեպի հյուսիսում և արևմուտքում (Դամասկոսից 360 կմ հեռավորության վրա): Ըստ «Ալ Վաթան» թերթի՝ անօդաչու սարքերը գործարկվել են «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման զինյալների կողմից: Ավելի վաղ հրետանին հարվածներ է հասցրել ծայրահեղականների դիրքերին՝ ի պատասխան հյուսիսային ապաէսկալացիայի գոտում նրանց […]

̰
«Մերսեդեսի» վարորդը հիվանդանոցում մահացել է

12:11 04.08.2023

Հունիսի 30-ին «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևանի Սեբաստիայի և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում բախվել էր ճանապարհի միջնամասում գտնվող բետոնե սյանը: Վարորդը՝ Գյումրիի բնակիչ 22-ամյա Յուրիկ Գևորգյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Օգոստոսի 3-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]

̰
SHANTNEWS

12:00 04.08.2023

̰
Ի՞նչ քայլեր է անհրաժեշտ կատարել ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար

11:52 04.08.2023

Հարկ վճարելը յուրաքանչյուրիս պարտականությունն է։, հայտնում է Պետեկամուտների կոմիտեն։ Նույնիսկ փոքր եկամուտներից հարկ վճարելով՝ նպաստում ենք մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը, երկրի հզորազմանն ու կայունացմանը: Առանց պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման ձեռնարկատիրական գործունեությունը և օրենքով սահմանված կարգով հարկերը չվճարելը առաջացնում է պատասխանատվություն: Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար նախևառաջ անհրաժեշտ է. ստանալ պետական գրանցում […]

̰
ՀՀ ՔԿ-ում քննվող վարույթներով խափանման միջոց կալանքկ կիրառման պրակտիկան բարելավվել է. ամփոփում

11:41 04.08.2023

ՀՀ քննչական կոմիտեում վերլուծվել է 2023թ․ ընթացքում ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում քննված քրեական վարույթներով կիրառված խափանման միջոցների պրակտիկան՝ հաշվի առնելով նաև 2022թ․ հուլիսի մեկից ուժի մեջ մտած Քրեական դատավարության օրենսգրքով ներդրված նոր խափանման միջոցների գործարկման ազդեցությունը։ Ըստ այդմ՝ արձանագրվել է, որ 2023թ․ առաջին կիսամյակում ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց […]

̰
Ռուս զբոսաշրջիկը խեղդվել է Թաիլանդում՝ ծովափի կարմիր դրոշներն անտեսելու պատճառով

11:36 04.08.2023

Ռուս զբոսաշրջիկը, ով անտեսել է Թաիլանդի Պհուկետ առողջարանային կղզու Սուրին լողափում գտնվող նախազգուշական կարմիր դրոշները, խեղդվել է՝ կորցնելով ստորգետնյա հսկողությունը, հայտնում է The Phuket News-ը։ Լողափի փրկարարները տղամարդուն ափ են քաշել, երբ նրա մոտ արդեն զարկերակը չի շոշափվել։ Նրան վերակենդանացնելու բոլոր փորձերն ապարդյուն են անցել, հայտնում է պորտալը։ Հրատարակության տվյալներով՝ մահացած ռուսաստանցին ընտանիքի հետ հանգստի […]

̰
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով կվերականգնվի Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին

11:25 04.08.2023

2023 թ. նշվելու է քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի ծննդյան 100-ամյակը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ֆինանսական միջոցներ է նախատեսել պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող Շուշանիկ Կուրղինյանի գողացված կիսանդրու պատրաստման և տեղադրման աշխատանքների համար: Աշխատանքների իրականացման համար սահմանված կարգով հայտարարվել է մրցույթ, որի արդյունքում կնքվել է պայմանագիր: Այսպիսով՝ բանաստեղծ Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին շուտով կվերականգնվի և կտեղադրվի Կոմիտասի անվան […]

̰
Հաշվի առնելով հրդեհավտանգ իրավիճակը՝ ՀՀ անտառամերձ տարածքներում ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից իրականացնելու է հերթապահություն

11:19 04.08.2023

Հաշվի առնելով հանրապետությունում առկա հրդեհավտանգ իրավիճակը՝ եղանակային բարձր ջերմաստիճանով և քամու ուժգնացումով պայմանավորված, ՀՀ անտառամերձ տարածքներում ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից ժամը 11:00-ից իրականացնելու է հերթապահություն: Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը: Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

̰
Հայկական դրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին

11:12 04.08.2023

Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ի դրությամբ. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 384.50 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 387.50 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 421 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 426 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.08 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.11 դրամը:  

̰
Աղավնաձոր գյուղում բռնկված հրդեհը երրորդ օրն է՝ չի հաջողվում հանգցնել. հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

11:05 04.08.2023

Օգոստոսի 4-ին Աղավնաձոր գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. դեպքի վայրում աշխատում է 14 հրշեջ-փրկարար: Տեղանքում կա քամու որոշակի ուժգնացում։ Իրականացվում են աշխատանքներ ծխացող օջախների բացահայտման և մարման ուղղությամբ։ Հիշեցնենք, որ oգոստոսի 2-ին, ժամը 09։40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքում հրդեհ […]

̰
Ադրբեջանը հարկադրանքի, բռնությամբ ու բռնության սպառնալիքի գործադրմամբ նվաստացուցիչ «մարդասիրություն» է փորձում մատուցել Արցախի ժողովրդին. Գուրգեն Ներսիսյան

10:58 04.08.2023

Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Քաղաքացիական անձանց պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիային, որն արգելում է նվաստացուցիչ, վիրավորական, մարդկային արժանապատվության դեմ ոտնձգող «մարդասիրությունը: Իր գրառմանբ մեջ մասնավորապես նշում է. «Ադրեջանը ինչպես նախկինում, 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին, այնպես էլ դրանից հետո՝ առ այսօր, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացնում է նրան ֆիզիկապես ոչնչացնելու, Արցախից վտարելու, […]

̰
Ամփոփվել են 2023 թվականի ամառային զորակոչով ստացած բողոքները

10:36 04.08.2023

Մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանումը՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը, շուրջօրյա ռեժիմով հետևել է 2023 թվականի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների վիճակին: Նշված ժամանակահատվածում զորակոչիկների և նրանց ծնողների կողմից Պաշտպանի աշխատակազմ ստացվել է 64 գրավոր և բանավոր բողոք: Դրանք հիմնականում վերաբերել են բժշկական հետազոտություններին և առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննություններին, ընտանեկան պայմանների […]

̰
BACK_TO_TOP