Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերջին ձեռքբերումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+24.09 oC

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերջին ձեռքբերումները

20:23 05.08.2023

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն օրերս էլեկտրոնային տարբերակով ստացել է այնթապցի Հասրջյան (Հասըրճեան) գերդաստանի մասին պատմող տարաբնույթ նյութեր, որոնք խնամքով հավաքել, մշակել և մեզ է փոխանցել Սիմոն Հասրջյանը:

Տարիներ առաջ պրն Հասրջյանը տիկնոջ՝ Մարալի հետ միասին ձեռնամուխ է եղել իր գերդաստանի պատմության փաստագրման գործին և հետևողական հավաքչական աշխատանքի արդյունքում ի մի է բերել Հասրջյան ընտանիքի պատմությունը՝ սկսած 1830-ական թթ.-ից մինչև մեր օրերը: Դրանք լուսանկարներ են, փաստաթղթեր, ձեռագիր հուշագրություններ, ձայնագրություններ, տոհմածառ և այլն, որոնք արժեքավոր տեղեկություն են պարունակում Հայոց ցեղասպանության, Այնթապի հերոսամարտի, Հալեպում և այլ վայրերում հայ գաղթականների կյանքի մասին:

Ամուսինները խնամքով և մանրակրկիտ դասակարգել են բոլոր նյութերը. լուսանկարները թվագրված են, ունեն նկարագրություններ, ուղեկցող պատմություններ: Սիմոն Հասրջյանն առանձնակի հոգածությամբ է դասակարգել հուշագրությունները. գրի է առել իր պապիկի և տատիկի՝ այնթապցի Սողոմոն Հասրջյանի (1887-1965) և Անիձա Ասլանյանի (Հասրջյան, 1880-1969) հուշերը: Տեսաձայնագրել է (2011 թ.) և գրի է առել իր մայրիկի՝ Նոյեմի Նահապետյանի (Հասրջյան, 1927-2011) հուշերը: Պահպանվել է Նոյեմի Նահապետյանի հոր՝ Նահապետ Նահապետյանի (1889-1979) ձեռագիր հուշագրությունը՝ գրված 1918 թ., օրագրության տեսքով: Ժամանակագրությունը սկսվում է 1918 թ. մարտի մեկից Դամասկոսում և ավարտվում է նույն թվականի սեպտեմբերի 19-ին, Սուդանում: Այս հուշագրությունում ներկայացված են Առաջին աշխարհամարտի տարիներին Դամասկոսից Սուդան ընկած հատվածում տեղի ունեցող իրադարձությունները, երբ իրենց բնօրրանից բռնի տեղահանված հայերի կենդանի մնացած փոքրիկ բեկորները հասնում էին այստեղ, որտեղ իրենց ազատագրական պայքարն էին ծավալում արաբները: Հայոց ցեղասպանության թանգարանին հանձնված փաթեթում կա սույն հուշագրության սկանավորված և մուտքագրված էլեկտրոնային տարբերակը, ինչպես նաև անգլերեն թարգմանությունը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը շնորհակալություն է հայտնում Սիմոն Հասրջյանին կատարած ահռելի աշխատանքի և այն թանգարանի հետ կիսելու պատրաստակամության համար: ՀՑԹԻ տնօրինությունն ակնկալում է, որ այս համագործակցությունն օրինակ կդառնա բոլոր նրանց համար, ովքեր քաջածանոթ են իրենց արմատներին, ունեն ընտանեկան հետաքրքիր պատմություններ, հուշագրություններ, լուսանկարներ, փաստաթղթեր և այլ մասունքներ Հայոց ցեղասպանության, կամ առհասարակ Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի, Օսմանյան կայսրության որևէ հայաբնակ շրջանի մասին: Այդ մասունքները կարող են դառնալ հետագա հետազոտությունների և ցուցադրությունների անգնահատելի աղբյուր: Նման նյութերը մեծապես օգնում են ՀՑԹԻ կազմում գործող «Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի» աշխատակիցներին Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների թվանշային շտեմարանի աստիճանական ձևավորման գործում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP