10:51 03.08.2023
Օգոստոսի 2-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել կալանավորված անձ Ա. Ս.-ի անվամբ քաղաքացի Ն. Դ.-ի կողմից բերված սառնարանը: Զննության արդյունքում սառցարանի դռան մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 20 բջջային հեռախոս, 2 լիցքավորիչ՝ իրենց լարերով, 8 USB […]
10:46 03.08.2023
Կատաղությամբ հիվանդ վայրի փորսուղը կծել է 13-ամյա տղային տան բակում, ինչի պատճառով Միխայլովսկի շրջանի Կալինինո գյուղում կարանտին է մտցվել, հայտնում է Ամուրի շրջանի անասնաբուժական վարչությունը Telegram ալիքում։ Հունիսին նմանատիպ դեպք էր հայտնաբերվել Ամուրի շրջանի Սվոբոդնենսկի շրջանում, որտեղ տեղի բնակչին կծել էր կատաղած ջրարջի շունը, հուլիսի սկզբին Բլագովեշչենսկի շրջանի գյուղում հիվանդ աղվեսին բռնեցին։ «Միխայլովսկի շրջանի Կալինինո […]
10:31 03.08.2023
Wildberries միջազգային առցանց հարթակը ԱՊՀ երկրներում գործարկել է թերություններով ապրանքների վերադարձի նորացված մեխանիզմ։ Այժմ ապրանքը ստանալուց՝ այն թերի լինելու դեպքում, նաև սխալ ուղարկված ապրանքի կամ ոչ ամբողջական լինելու դեպքում, գնորդը անմիջապես կարող է տեղեկացնել այդ մասին ապրանքների տրամադրման կետի մենեջերին։ Ապրանքների տրամադրման կետի աշխատակիցը կստուգի ապրանքները և համապատասխան նշում կկատարի իր աշխատանքային ինտերֆեյսում. այս դեպքում […]
10:25 03.08.2023
Հարուցվել է 35 վարույթ, նշանակվել է շուրջ 86,2 մլն ՀՀ դրամի չափով տուգանք, տնտեսավարողների շուրջ 90 տոկոսը ընդունել է խախտումների կատարման փաստը 2022 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ մտան Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ զեղչերի և այլ ակցիաների համար «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված կարգավորումները: Մինչ այդ ՀՀ-ում ակցիաների առնչությամբ հստակ իրավակարգավորումներ առկա չէին: Առանցքային […]
10:15 03.08.2023
Օգոստոսի 3-ին Աղավնաձոր գյուղում «Ուլգյուր» կոչվող տարածքի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. դեպքի վայրում կան ծխացող օջախներ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 30 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 4 աշխատակից: Հիշեցնենք, որ oգոստոսի 2-ին, ժամը 09։40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքում […]
10:02 03.08.2023
Հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 265 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 178.4 մլրդ դրամով կամ 16.4%-ով: Նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի ցուցանիշում պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի և մոլիբդենի արտահանման համար վճարված պետական տուրքի գումարները չներառելու պարագայում՝ 2023 թվականի հունվար-հուլիս […]
09:50 03.08.2023
Օգոստոսի 12-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը, որն ուղղված է հայկական մշակույթի և մասնավորապես՝ տարազի ժողովրդականացմանը ինչպես հայ հասարակության, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում: Միջոցառման առաջին հատվածում կանցկացվի ցուցահանդես-վաճառք՝ արհեստագործ վարպետների, հայկական արտադարանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ: Բարի ավանդույթ է նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը: Փառատոնի երկրորդ մասում կանցկացվի […]
09:44 03.08.2023
Օգոստոսի 3-ին, ժամը 01:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում գտնվող «Արմենիա Թի-ՎԻ» հեռուստաընկերության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C» (վարորդ` Գ. Ա., ծնված 1987 թ․) […]
09:39 03.08.2023
Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ի դրությամբ. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 385 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 387,50 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 421 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 426 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4,05 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4,15 դրամը:
21:30 02.08.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է «Sinochem Holdings»ի Քլորալկալիների արդյունաբերության բիզնես ստորաբաժանման գլխավոր տնօրեն Ճու Բինի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Շանսի-Նաիրիտ» ՀՁ գլխավոր տնօրենը և այլ ներկայացուցիչներ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է համատեղ ձեռնարկության գործունեության ընթացիկ վիճակը, խնդիրները և զարգացման հեռանկարները, ուղղությունները։ Նախարարը կարևորել է […]
21:26 02.08.2023
Փոքր կայծը շատ անգամ կարող է մեծ հրդեհի տեղիք տալ։ Ու չնայած գլոբալ տաքացմանը, այդուհանդերձ, հիմնական պատճառը շարունակում է մնալ մարդը, զգուշացնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: «Այդ իսկ պատճառով շատ կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել հրդեհային պրոֆիլակտիկային, բնակչության շրջանում իրականացվող բացատրական աշխատանքներին: Եթե հայտնաբերվել է հրդեհի փոքր օջախ, պետք է փորձել հանգցնել […]
21:21 02.08.2023
ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգում ինքնաթիռն ընկել է ջուրը լողափում հանգստացող մարդկանցից 27 մետր հեռավորության վրա և ֆիքսվել է տեսանյութում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Ինքնաթիռի վթարը տեսագրել է ծովափնյա այցելուներից մեկը։ Կադրերում երեւում է, թե ինչպես է երկտեղանոց Piper PA-18-ը դանդաղ իջնում ևեւ ականատեսների աչքի առաջ մխրճվում ծովը։ Հարվածելով ջրին՝ ինքնաթիռը գլորվում է: Նշվում […]
21:14 02.08.2023
Թուրքիայի ռազմաօդային ուժերը չորեքշաբթի մի քանի ավիահարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանի հյուսիսում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) օբյեկտներին, որին Անկարան ահաբեկչական է համարում։ Այս մասին հայտնում է Shafaq News տեղեկատվական պորտալը։ Պորտալի աղբյուրների փոխանցմամբ՝ հրթիռակոծության են ենթարկվել քրդական ինքնավարության տարածքները, որոնք գտնվում են Դահուկ նահանգի հյուսիսում։ «Տարածքը չորս ռմբակոծության է ենթարկվել»,- աղբյուրի խոսքերն է մեջբերում […]
21:00 02.08.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Ե․Թադևոսյան փ․ 2, 4, 6 շենքեր, Մանթաշյան փ․ 5 շենք, Բագրատունյաց պող․ 39 շենք, Վերին Շենգավիթ 10, 11 առանձնատներ, Մանթաշյան փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սիսակյան փ. 18Բ, 18Ա, 18, […]
20:51 02.08.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 2-ին, ժամը 17:55-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել տղա երեխայի դի: Ըստ շտապ օգնության և ծնողների խոսքերի՝ դիմելուց մոտ մեկ ժամ առաջ երեխան Նուբարաշենի տարածքում նստել է կայանված բեռնատարի ղեկին և խաղացել կայանված ավտոմեքենայով։ Հետո ինքնուրույն իջել է բեռնատարից, որը ինքնաշարժվել է` գցելով երեխային անիվների տակ։ […]
20:41 02.08.2023
Ուգանդայում Վիկտորիա լճում ուղևորներ տեղափոխող նավը շրջվել է, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ։ Այս մասին հայտնում է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Նրա խոսքով՝ նավի վրա, որը տեղափոխում էր ածուխ, սնունդ և ձուկ, ենթադրաբար 34 մարդ է եղել։ Ողբերգության պատճառները, հավանաբար, եղել են վատ եղանակը և նավի ծանրաբեռնված լինելը։ Այս պահին փրկարարները փնտրում են […]
20:36 02.08.2023
Պակիստանի Խայբեր Փախտունխվա նահանգում Ջամիաթ Ուլեմա-ի-Իսլամ կուսակցության համագումարում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի, օգոստոսի 2-ին հայտնել է The Express Tribune-ը։ Անցած 24 ժամվա ընթացքում Պակիստանի հիվանդանոցներում բուժվող ևս յոթ մարդ է մահացել։ Ընդհանուր առմամբ հոսպիտալացված է 123 մարդ։ Պայթյունը տեղի է ունեցել հուլիսի 30-ին` տեղական ժամանակով ժամը 16:00-ի սահմաններում, Ջամիաթ Ուլեմա-ի-Իսլամ […]
20:25 02.08.2023
Արցախի շրջափակումը իր բացասական հետևանքերն է թողել նաև հանրապետության անշարժ գույքի շուկայի վրա արձանագրելով ընդհանուր գործարքների նվազում 53,7%-ով: 2023թ. առաջին կիսամյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 1572 գործարք, որոնցից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը 2022թ. II կիսամյակի համեմատ նվազել է 53.7 %-ով, իսկ 2022թ. I կիսամյակի համեմատ` 61.2%-ով: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների […]
20:18 02.08.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհաշինության և շինանյութերի փորձարկումներ իրականացնող լաբորատորիան 20 տարեկան է։ Լաբորատորիան հագեցած է համապատասխան սարքավորումներով և միջոցներով։ Դրանք հնարավորություն են ընձեռում փորձարկումներ իրականացնել ինչպես լաբորատոր, այնպես էլ դաշտային պայմաններում: Լաբորատորիայում փորձարկում են ասֆալտաբետոն, խիճ, կոպիճ, ավազ, բնահող, հանքային փոշի, մածուցիկ բիտում, հեղուկ բիտում, ցեմենտ, ցեմենտաբետոն: Լաբորատորիայում առկա է նաև ժամանակակից մոդիֆիկացված ճանապարհային սարքավորում […]
20:07 02.08.2023
Պապուա Նոր Գվինեայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով կասկածվում է երկրի կենտրոնական հատվածում 17 աղջիկների առևանգման մեջ։ Այս մասին հայտնում է Radio New Zealand ռադիոկայանը՝ հղում անելով հանձնակատար Դեյվիդ Մենինգին։ Մի քանի ամիս հետախուզման մեջ գտնվող տղամարդը կասկածվում է «Հարավային լեռնաշխարհի, Արևմտյան լեռնաշխարհի և Հելայի նահանգներում կատարված մի շարք հանցագործությունների մեջ։ Նրա դեմ մեղադրվող […]
19:48 02.08.2023
Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «2023-2024 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» հրամանի նախագծի քննարկոփւմը: Հանդիպմանը մասնակցել են նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և որսորդությամբ զբաղվող կազմակերպությունների, միավորումների ու խմբերի ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Ողջունելով քննարկման մասնակիցներին, նախարարի տեղակալը շնորհակալություն է […]
19:38 02.08.2023
Օգոստոսի 2-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՆԳՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն, որին ներկա էր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Վահե Ղազարյանը ողջունելով ներկաներին՝ շնորհավորել է շրջանավարտներին ակադեմիան հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները ծառայելու են Հայաստանի Հանրապետության և հայ […]
19:31 02.08.2023
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին սպառնում է ավելի քան 50 տարվա ազատազրկում 2020 թվականի ընտրություններին միջամտելու նոր մեղադրանքներով, բայց եթե նա հասնի այնտեղ, գաղտնի ծառայությունը կշարունակի ապահովել նրա անվտանգությունը՝ համաձայն ամերիկյան օրենքների։ Հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն՝ մեծ ատենակալները համաձայնել են նախկին նախագահին մեղադրելու «ԱՄՆ-ին խաբելու դավադրություն», «պաշտոնական ընթացակարգերին միջամտելու դավադրություն», «պաշտոնական ընթացակարգերին միջամտություն և միջամտության […]
19:15 02.08.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ քննարկելու անապահովության գնահատման ոլորտում ընթացիկ և նախատեսվող բարեփոխումները։ Նախարար Մկրտչյանն ընդգծել է սոցիալական պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկումների անհրաժեշտությունը և նշել, որ այսօրինակ հանդիպումները կարող են կարևոր ներդրում ունենալ նախատեսվող բարեփոխումների գործընթացում։ […]
19:04 02.08.2023
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ կայացել է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի խորհրդի արտահերթ նիստը: Օրակարգի գլխավոր հարցը տեսչական մարմնի խորհրդի ղեկավարի թեկնածության առաջադրումն էր: Խորհուրդը ներկայացրել է Սլավիկ Սարգսյանի թեկնածությունը, ով տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն էր և 2022 թվականի նոյեմբերից ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը: 6 ամսվա աշխատանքների մասին ամփոփ հաշվետվությունը լսելուց հետո, Սլավիկ Սարգսյանի բացակայությամբ, […]
18:39 02.08.2023
Օգոստոսի 2-ին ժամը 14:13-ին, 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Մարտունի քաղաքաի Վ. Խաչատրյան փողոցում բռնկված հրդեհի մասին։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Կրակը մարելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, դեպքի վայր են մեկնել Մարտունու հրշեջ-փրկարարները։ Ժամը 14:20-ին հրդեհը լիամարվել է։ Այրվել է մոտ 1000մ² չոր խոտատարածք և թփեր։ […]
11:56 02.08.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՉԺՀ տրանսպորտի նախարար Լի Սյաոպենի հետ։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել «Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին» միջկառավարական համաձայնագրի կնքմանը։ Համաձայնագիրն ավարտական փուլում է և առաջիկայում պատրաստ կլինի ստորագրման։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում ենթակառուցվածքների շինարարությանը, մասնավորապես ճանապարհների, կամուրջների և թունելների կառուցման, […]
11:51 02.08.2023
Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի բնակիչ, 22-ամյա Գևորգ Ա.-ն Նոյեմբերյան համայնքի «Քարակիտուկ» կոչվող սարամասում իր վարած УАЗ մակնիշի խոտի հակերով բեռնված ավտոմեքենայով ձորի մեջ բախվել է ծառին և կողաշրջվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով Գևորգ Ա.-ն տեղում մահացել է: Նրան հայտնաբերել […]