13:00 22.07.2023
Այսօր՝ հուլիսի 22-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ նորածին երեխա կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Օպերատիվորեն ժամանած ոտիկանները նշված վայրում մատուռի հարանությամբ հայտնաբերել են դեղին պոլիէթիլենային տոպրակի մեջ տղա երեխայի։ Ոստիկաններն անմիջապես ահազանգել են «Մարտունու» բժշկական կենտրոն։ Բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել երեխային և տեղափոխել բժշկական կենտրոն։ Բժիշկները երեխային պետք է տեղափոխեն Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով՝ Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ ով երեխայի մայրը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
18:32 10.05.2025
Հնդկաստանի ՊՆ-ն հայտնել է, որ Պակիստանը մեծ կորուստներ է կրել սրվող հակամարտությունների օրերի ընթացքումՊակիստանը մեծ կորուստներ է կրել Հնդկաստանի հետ սրվող հակամարտությունների օրերին, երբ հնդկական զորքերը զգալի վնաս են հասցրել նրա հիմնական ռազմաօդային ուժերի բազաներին և կոտրել են պակիստանյան զորքերի ոգին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։ «Վերջին մի քանի օրվա ընթացքում Պակիստանը շատ մեծ կորուստներ է կրել ինչպես ցամաքում, այնպես էլ օդում»,-ասել է նա: […] ...
18:23 10.05.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանըՄայիսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել Ազատության հրապարակում կայացած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունն՝ առավել մերձենալու ԵՄ-ի հետ և […] ...
18:20 10.05.2025
Մանվել Խնձրցյանը` Թախտիի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիրԻրանում կայացած Թախտիի գավաթի խաղարկությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մանվել Խնձրցյանը (61 կգ) բրոնզե մեդալ է հաղթել։ Խնձրցյանը մրցաշարում երեք հաղթանակից հետո պարտվել է կիսաեզրափակչում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա 4-3 հաշվով հաղթել է իրանցի Էրֆան Ջաֆարեյանին։ ...
18:10 10.05.2025
Մերցը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու «փոքր հնարավորություն» կաԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ ներկայումս Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու «փոքր հնարավորություն» կա։ Նա պնդում է, որ հակամարտությունը պետք է ավարտվի։ «Ես կարծում եմ, որ հիմա փոքր, բայց հնարավորությունը կա»,- ասել է Մերցը ARD հեռուստաալիքի եթերում: Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը մայիսի 10-ին ժամանել […] ...
17:48 10.05.2025
Առաջիկա ժամերին Գյումրիում սպասվում են հորդառատ տեղումներ«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ առաջիկա ժամերի ընթացքում Գյումրու համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ, հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում։ ...