TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+30.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում հանդիպել են Միրզոյանն ու Բուլղարիայի ԱԳ նախարարը

22:22 08.07.2023

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Դուբրովնիկի համաժողովից առաջ հանդիպել է  Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գաբրիել Մարիայի հետ։ Այս մասին նա հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։ «Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում համաշխարհային կարգի արդի մարտահրավերների վերաբերյալ պանելային քննարկումից առաջ մտքեր եմ փոխանակել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գաբրիել Մարիայի հետ։ Մեզ անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն և ներգրավվածություն՝ […]

̰
Թուրքիայի արտգործնախարարը Բլինքենի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

22:14 08.07.2023

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է Ուկրաինայի վերջին զարգացումները։ «Այսօր (հուլիսի 8-ին) ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ»,- հայտնել են Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի ընդլայնման, Վիլնյուսում ՆԱՏՕ-ի առաջնորդների առաջիկա գագաթնաժողովի, Սիրիային ՄԱԿ-ի անդրսահմանային օգնության մեխանիզմի երկարաձգման […]

̰
Կալիֆոռնիայում բիզնես ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր

22:07 08.07.2023

CNN-ի փոխանցմամբ՝ Սան Դիեգոյի մոտակայքում վթարի է ենթարկվել Cessna բիզնես ինքնաթիռը, ուղևորներն ու անձնակազմը զոհվել են։ Ինքնաթիռում գտնվող բոլոր վեց մարդիկ մահացած են հայտնաբերվել վթարի վայրում։ Ինքնաթիռը թռել է Լաս Վեգասի օդանավակայանից և ընկել Սան Դիեգոյից հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվող դաշտը, ասվում է զեկույցում։

̰
SHANTNEWS

21:59 08.07.2023

̰
Քիշնև- Երևան թռիչքը իրականացնելիս FlyOne Armenia ընկերության կողմից վարձակալված օդանավը ունեցել է բախում թռչնի հետ

21:49 08.07.2023

FlyOne Armenia ընկերությունը հայտնում է, որ Քիշնև- Երևան թռիչքը իրականացնելիս՝ FlyOne Armenia ընկերության կողմից վարձակալված օդանավը ունեցել է բախում թռչնի հետ։ «Օդանավի վայրէջքից հետո, կատարված տեխնիկական զննման արդյունքում, պարզ է դարձել, որ օդանավը վնասվել է և հասցված վնասը թույլ չի տալիս իրականացնել օդանավի շահագործումը, ինչի պատճառով հետաձգվում է Երևան- Միլան չվերթը։ Նշված չվերթի կարգավիճակի վերաբերյալ […]

̰
Կայացել է 3-րդ Համահայկական Արյունաբանական սիմպոզիումը

21:28 08.07.2023

Երկու տարին մեկ, արդեն 3-րդ անգամ, Հայկական Արյունաբանական ասոցիացիան կազմակերպում է Համահայկական Արյունաբանական Սիմպոզիում, որի նպատակն է մեկ հարկի տակ համախմբել Ամերիկայի, Եվրոպայի և Ռուսաստանի լավագույն և կայացած արյունաբանական կենտրոնների մասնագետներին, բժիշկներին և գիտնականներին: Սիմպոզիումում ներկա մասնագետներից շատերը մեր հայրենակիցներն էին և սա շատ լավ առիթ ու հնարավորություն էր իրենց գիտելիքները, փորձն ու հնարավորությունները ծառայեցնել […]

̰
Արփինե Սարգսյանը ելույթ է ունեցել Ջո Բայդենի նախաձեռնած համաշխարհային կոալիցիայի առցանց հանդիպմանը

21:20 08.07.2023

Հուլիսի 7-ին կայացել է Սինթետիկ թմրամիջոցների Սպառնալիքներին ուղղված համաշխարհային Կոալիցիայի առցանց հանդիպումը, որին ԱՄՆ կառավարության հրավերով մասնակցել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած առցանց հանդիպմանը բացման խոսք է ասել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա ԱՄՆ նախագահի անունից ողջունել է հանդիպման մասնակիցներին և խոսել սինթետիկ թմրամիջոցների վտանգավորության և սպառնալիքների […]

̰
Միրզոյանը Դուբրովնիկի համաժողովում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂում ստեղծված հումանիտար ճգնաժամը

21:14 08.07.2023

Հուլիսի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում անցկացվող «Համաշխարհային կարգը խախտված. ինչպե՞ս կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկմանը: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերությանը՝ նախարար Միրզոյանը նշել է. «Ներկայումս Հայաստանը ժողովրդավարական լայնածավալ բարեփոխումների գործընթաց է իրականացնում՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների պաշտպանության և անկախ դատական համակարգի ամրապնդմանը: Սա Եվրոպական միությանն ավելի է մոտեցնում […]

̰
Փաշինյանն  ու Ղարիբաշվիլին Վրաստանում հետևում են ՈւԵՖԱ-ի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության եզրափակիչ՝ Անգլիա-Իսպանիա մրցավեճին

21:06 08.07.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ Բաթում քաղաքի Կենտրոնական մարզադաշտում հետեւում է ՈւԵՖԱ-ի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության եզրափակիչ՝ Անգլիա-Իսպանիա մրցավեճին: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ՝ ներկայացնելով լուսանկարներ:

̰
Երևանում հրդեհ է բռնկվել BMW-ում. մեկ հոգի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

20:53 08.07.2023

Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագյուղ թաղամասի 364 Ա տան մոտ ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Մինչ դեպքի վայր կժամաներ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, քաղաքացիները իրենց ուժերով նախ […]

̰
Երևանում քամու հետևանքով կոտրվել են ծառեր և վնասվել թիթեղներ

20:20 08.07.2023

Հուլիսի 8-ին, ժամը 18:31-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Դավթաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններում կոտրվել են ծառեր և վնասվել թիթեղներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական […]

̰
Միջազգային հանրությանը մնում է համապարփակ և հրատապ միջոցներ ձեռնարկել Արդարադատության միջազգային դատարանի վճռի պատշաճ կատարման համար. Բեգլարյան

13:00 08.07.2023

«Ի՞նչ է նշանակում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշումը ՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ Հայաստանի դիմումի վերաբերյալ»-ի իր ալիքում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը: Նրա փոխանցմամբ՝ առաջինը՝ Դատարանը հաստատել է 2023 թվականի փետրվարի 22-ի իր որոշումը, որով պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային […]

̰
Նուբարաշենում 68-ամյա վարորդը Mercedes-ով կոտրել է հետիոտնի համար նախատեսված ցուցանակն ու բախվել է ցայտաղբյուրի բետոնե հատվածին

12:54 08.07.2023

Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 68-ամյա Արտակ Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Նուբարաշեն 9 և 18 փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հետիոտնի համար նախատեսված վայրում տեղադրված հետիոտնային ցուցանակին, կոտրել այն և բախվել ցայտաղբյուրի բետոնե հատվածին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Տեղում ծառայություն […]

̰
Նիդեռլանդների վարչապետը հրաժարական է տվել

12:47 08.07.2023

Նիդեռլանդների կառավարությունը՝ վարչապետ Մարկ Ռյուտեի գլխավորությամբ, հրաժարական է տվել։ Այս մասին ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Նիդեռլանդների կաբինետի ղեկավարը։ Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս «կառավարության հրաժարականը կներկայացվի թագավորին»։ Իշխող կոալիցիայի փլուզումը կապված է միգրացիոն քաղաքականության տարաձայնությունների հետ, հավելել է Ռյուտեն։ «Սա չափազանց հիասթափեցնող քաղաքական իրողություն է»,- հայտարարել է վարչապետը։ Հաջորդ քայլը կլինի նոր խորհրդարանական […]

̰
Գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ քննարկում շրջակա միջավայրի նախարարությունում

12:42 08.07.2023

Մարդ-վայրի կենդանիներ կոնֆլիկտի համատեքստում երեկ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ վերջին շրջանում գորշ արջերի առնձնյակների վարքի ուսումնասիրությունների և բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգները մեղմելու եղանակների հարցերի շուրջ։ Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ շահագրգիռ գերատեսչություններից և ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններից։ Նախարարը գործընկերներին տեղեկացրել է, որ գորշ արջերի հարձակումների խնդիրը արդեն […]

̰
Ստամբուլում ավարտվել են Էրդողանի և Զելենսկու բանակցությունները

12:34 08.07.2023

Ուրբաթ օրը Ստամբուլում ավարտվել են Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկու բանակցությունները, հայտնում է TGRT-ն։ Հանդիպումը տեղի է ունեցել Ուսկուդար թաղամասի Վահդեթտին առանձնատանը և տևել ավելի քան երկու ժամ։ Ակնկալվում է, որ նախագահները ելույթ կունենան արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում։ Հանդիպման հիմնական թեմաներն են եղել հարցեր, որոնք, ի թիվս այլ հարցերի, վերաբերում […]

̰
Ադրբեջանը պետք է ամբողջությամբ կատարի Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը՝ առանց շահարկումների․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

12:25 08.07.2023

Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը պետք է ամբողջությամբ կատարվի Ադրբեջանի կողմից՝ առանց որևէ շահարկումների և տեքստի կեղծ մեկնաբանությունների։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, անդրադառնալով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշմանը՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ Հայաստանի դիմումի վերաբերյալ: «Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել […]

̰
Բրազիլիայում շենքի փլուզման հետևանքով չորս մարդ է մահացել

12:18 08.07.2023

Բրազիլիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռեսիֆե քաղաքում բնակելի շենքի փլուզման հետևանքով չորս մարդ է մահացել։ Այս մասին հուլիսի 7-ին հայտնում է Globo-ն՝ հղում անելով փրկարար ծառայություններին։ Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով 06:07-ին։ Ամբողջությամբ փլուզվել է շենքի բլոկներից մեկը, այն պարունակում է 16 բնակարան։ Երկրորդ մասնաշենքը ևս փլուզվել է, տուժել է ութ բնակարան։ […]

̰
Ալվարդ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած

12:07 08.07.2023

Ալվարդ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
SHANTNEWS

11:59 08.07.2023

̰
Մեքսիկայում նավթագազային հարթակում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է ութի

11:54 08.07.2023

Մեքսիկական ծոցում նավթագազային Pemex կորպորացիայի հարթակում պայթյունի և հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է ութ մարդու։ Այս մասին հուլիսի 7-ին հաղորդվում է ընկերության կայքում։ Նշվում է, որ արտակարգ դրության հետևանքով ևս երկու մարդ մահացել է, ևս մեկը անհետ կորել է։ Այժմ հրդեհը մեկուսացվել է։ Հրդեհի պատճառներն ու հանգամանքները կպարզվեն քննության ընթացքում։ «PEMEX-ի գործադիր տնօրեն Օրոպեսան […]

̰
Ծեծկռտուք է սկսվել Սինձո Աբեի հիշատակի արարողության ժամանակ

11:45 08.07.2023

Նարա քաղաքում Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանության վայրում ոգեկոչման արարողության ժամանակ մի խումբ երիտասարդներ ծեծկռտուք են սարքել ոստիկանների հետ, հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը դեպքի վայրից։ Ավելի վաղ Նարա քաղաքում՝ Աբեի մահվան առաջին տարելիցին, սկսվել էր ծաղիկներ դնելու արարողությունը. մարդիկ սկսել են մոտենալ վրանի տակ դրված սեղանին ժամը 9.00-ից՝ հարգելու քաղաքական գործչի հիշատակը։ Հոգևորականները […]

̰
Մասկը վիրավորել է Ցուկերբերգին Twitter-ի անալոգի գործարկման պատճառով

11:22 08.07.2023

Twitter սոցիալական ցանցի սեփականատեր միլիարդատեր Իլոն Մասկը մեղադրել է Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգին գրագողության մեջ և նրան անվանել «օձ»։ Համապատասխան գրառումը հայտնվել է սոցցանցում նրա աքաունթում։ Մասկը հիշեցրել է, որ Twitter հավելվածի վրա ծախսել է 44 միլիարդ դոլար, «իսկ օձը պարզապես որոշել է պատճենել այն»։ Նրա խոսքով՝ այս քայլն իրենց հակամարտությունը վերածել է անձնական […]

̰
Արմավիրի մարզում 24 ժամ ջուր չի լինի

11:14 08.07.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 10-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 11-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի` Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի, Մայիսյան գյուղի Սարգիս թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Երկրի վրա միջին ջերմաստիճանը գերազանցել է պատմական առավելագույնը

11:05 08.07.2023

Հինգշաբթի՝ հուլիսի 6-ին, Երկրի վրա միջին ջերմաստիճանը թարմացրել է պատմական առավելագույնը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի բնապահպանական կանխատեսումների ազգային կենտրոնի տվյալներին։ Գործակալության տվյալներով՝ երկուշաբթի՝ հուլիսի 3-ին, Երկրի վրա ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել, որն առաջին անգամ գերազանցել է պլյուս 17 աստիճան Ցելսիուսը։ Սակայն հինգշաբթի օրը միջին ջերմաստիճանը կազմել է 17,23 աստիճան։ Օդերեւութաբանները […]

̰
Մարիուպոլում ուկրաինացի սահմանապահի կողմից գնդակահարված զույգի երեխան սովից մահացել է

10:53 08.07.2023

Մարիուպոլում սովից մահացել է մանկական ուղեղային կաթվածով տառապող երեխան, ում ծնողներին գնդակահարել է ուկրաինացի սահմանապահը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ 2022 թվականի մարտին տղամարդու և կնոջ սպանության գործով հետաքննության փաստաթղթերից պարզ է դառնում է, որ զույգի երեխան մենակ է մնացել բնակարանում։ Դստեր ու փեսայի մահվան մասին տղայի տատիկն իմացել է քաղաքի կայքի լուրերից։ Նրա […]

̰
Տարադրամի փոխարժեքներն այսօր

10:45 08.07.2023

ԿԲ-ն սահմանել է շաբաթ օրվա տարադրամի փոխարժեքները: Shantnews.am-ը ներկայացնում է դրանք. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,18 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4,22 դրամ:

̰
Սատանի կամրջի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

10:34 08.07.2023

Հուլիսի 8-ին, ժամը 02:23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին՝ Սատանի կամրջի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մոտ 500 մ քարշակել են «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Հ.). […]

̰
Կան փաստաթղթեր, որոնք վավերացվել են նաև Ադրբեջանի կողմից, և դրանց չկատարման դեպքում պետք է գործեն հստակ գործողություններ. Լիլիթ Ստեփանյան

10:25 08.07.2023

«ՀՀ-ին և նրա տարբեր տարիների իշխանություններին հաճախ մեր միջազգային գործընկերները մեղադրել են ոչ միջազգային իրավունքի եզրույթներով խոսելու կամ բանակցելու համար։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը: Նա նշել է, որ միջազգային գործընկերների համար երբեմն խորթ ու անհասկանալի են եղել մեր ձևակերպումները, մասնավորապես՝ հայրենիք, պատմական հայրենիք, սրբազան հող, պատմական արդարություն, […]

̰
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը կառանձնանա նոր լուծումներով, կձևավորվի տարածքին համահունչ միջավայր

10:12 08.07.2023

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը կառանձնանա նոր լուծումներով, կձևավորվի տարածքին համահունչ միջավայր, այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Շինբարեկարգման ծրագրով իրականացվող նախագծի շրջանակում անցկացվել է. 290 մ սնուցման ջրագիծ 700-800 մ ներքին ցանց 7 դիտահոր 2 պոմպակայան Կառուցվում են ջրավազաններ, շատրվանային համալիր, կտեղադրվեն նստարաններ, կանցկացվի արտաքին լուսավորության LED համակարգ:

̰
BACK_TO_TOP